Լրահոս
Օրվա լրահոսը

Տաշիրում սպանված 15 ամյա պատանին կարատեիստ էր

Ապրիլ 29,2019 14:15

Aravot.am-ի տեղեկություններով, Լոռու մարզի Տաշիր քաղաքում ապրիլի 27-ին սպանված տասնհինգամյա տղան Տաշիրի թիվ մեկ ավագ դպրոցի աշակերտ էր: Նա եւ նրա սպանության մեջ մեղադրվող համադասարանցին կարատե էին պարապում այն նույն սպորտ դպրոցում, որի հարեւանությամբ էլ տեղի է ունեցել սպանությունը:

Ավագ դպրոցի փոխտնօրեն Ռուբեն Մարգարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց հայտնի չէ՝ ինչի շուրջ են վիճել համադասարանցիները: Ըստ նրա՝ պատանիները ակտիվ վարքով էին աչքի ընկնում, ինչպես այդ տարիքում գրեթե բոլոր պատանիները:  Նրանք ուսման մեջ միջին առաջադիմություն են ունեցել, նորմալ ընտանիքի երեխաներ են: Հիշեցնենք, որ  Տաշիրում համադասարանցիների վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ, ինչի արդյունքում էլ պատանիներից մեկը մահացել էր:

Կան տեղեկություններ, որ դանակահարության նախորդ օրն էլ են պատանիները վիճել, այս մասին դպրոցի փոխտնօրենն ասաց՝ իրենք տեղեկություններ չունեն, եթե վեճ եղել է, ուրեմն դպրոցից դուրս է եղել: Դպրոցի տնօրեն Նաիրա Պետրոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ թեեւ իրեն հայտնի չէ վեճի պատճառը, բայց գիտի, որ տղաները հանկարծակի են վիճել ու պլանավորված չի եղել դեպքը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930