Օրվա լրահոսը
Արծրունի Սահակյան. «Մատենադարանի միտումն է համահարթեցված աշխատողներ ունենալը»
«Երջանկահիշատակ Թամրազյանից հետո նա պետք է պաշտպաներ դոկտորական, որպեսզի դառնար տնօրեն: Արագ պաշտպանելու հետեւանքով թերի աշխատանք էր ներկայացվել: Ես էլ եղել եմ այն ժամանակվա ԲՈՀ-ի գաղտնի գրախոսը իր աշխատանքի: Եվ հավատարիմ իմ գիտական սկզբունքներին` չեմ ասել, որ նա իմ կրտսեր ընկերն է, ու գաղտնի, անաչառ կարծիք եմ տվել: Անաչառ կարծիքը, սակայն, գաղտնազերծվել է, փաստորեն օրենքի խախտում է տեղի ունեցել»:
Զինվորի մայրն ասել է, որ 5 տարվա ազատազրկման դատապարտված ծառայակիցը չէ իր որդուն սպանողը
Ըստ փաստաբանի՝ զինվորից բռնությամբ կորզել են ինքնախոստովանական ցուցմունք
«Մենք չէինք հավաքվել, որպեսզի վարչապետն ասեր՝ գո՞հ է թե ոչ». Ալեն Սիմոնյան
Պատգամավորները հարցեր են տվել պարոն Փաշինյանին, նա էլ պատասխանել է: Ի մի ենք բերել այն, ինչ քննարկվել է այդ հարցերի շրջանակում
Մարաղայի ողբերգությունը հայերի նկատմամբ ահաբեկման, բռնության Ադրբեջանի քաղաքականության դրսևորումներից մեկն էր
1992 թ. մարտի 10-ին երկարատև հրետակոծումից հետո ադրբեջանական զինված կազմավորումները ներխուժեցին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա ավան։ Տեղի ինքնապաշտպանական ջոկատին հաջողվել էր տարհանել ավանի բնակիչների մեծ մասին, սակայն 118 հոգի՝ հիմնականում հաշմանդամներ, տարեցներ, կանայք և երեխաներ, մնացել էին բնակավայրում։ Նրանցից ավելի քան 50 հոգի դաժանաբար սպանվեցին, այդ թվում՝ 30 կին, իսկ մյուսները՝ 29 կին և
Ինչո՞ւ «Սպայկա»-ի գործով ՊԵԿ պաշտոնյայի պատասխանատվության հարց չկա
Երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը: Ղազարյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարումներ վճարելուց չարամտորեն խուսափելու համար»։ Իսկ հարկեր-տուրքերից չարամտորեն խուսափելն, ըստ պետական եկամուտների կոմիտեի, 7 միլիարդ դրամ է: Թեեւ, Ղազարյանը
«Ճիշտ չէ քաղաքական դաշտում մեկը մյուսի հանդեպ վիրավորանք հնչեցնել». Ալեն Սիմոնյանը՝ Արմեն Աշոտյանին
Ես էլ խնդրել էի Արմեն Աշոտյանին՝ ճշտել, թե ով էր ուղղորդել Առաքել Մովսիսյանին եւ տվել նրան իմ հեռախոսահամարը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Ապրիլի 10-ի ցերեկը, 11-12-ը, 15-ին հանրապետության տարածքում տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 13-14-ը կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Ապրիլի 10-ի կեսօրից հետո, 11-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 12-15-ը սպասվում է առանց տեղումների
Մենք ընդլայնում ենք մեր միջազգային կապերն ու գործունեությունը. Արմեն Աշոտյան
Քիչ առաջ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դարձավ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության (IDC-CDI) լիիրավ անդամ։ Որոշումը կայացվել է կազմակերպության՝ Բրյուսելում ընթացող Գործադիր մարմնի նիստին։ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության անդամ են հանդիսանում մոտ 100 կուսակցություն շուրջ 50 երկրներից՝ Եվրոպայից, Լատինական Ամերիկայից, Ասիայից եւ Աֆրիկայից։ Այն հանդիսանում է համաշխարհային խոշորագույն քաղաքական ընտանիքներից մեկը։ Մենք ընդլայնում ենք մեր միջազգային կապերն
Երեւանում գուցե արգելվի բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը
«Առցանց տիրույթի դրական կողմն այն է, որ մենք կարողանում ենք վերահսկել «նիսյաները», անչափահասների կողմից խաղալու փաստը, դրամական շարժերը»,-նշեց Ալեն Սիմոնյանը
«Եթե դա արված լիներ, մենք այսօր չէինք ունենա ֆեյքերի, հայհոյողների ու «մանիպուլիացիաների» դեմ ԱԱԾ-ով պայքարելու անհրաժեշտություն». Էլինար Վարդանյան
Հանրային կյանքում սկսվել է քննարկումների, տեսակետների բախումների, կարծես թե վերջ չունեցող փուլ: Սա լավ է, մյուս կողմից՝ այն կարիք ունի հստակ խաղի կանոնների։ Սա իրողություն է, որի հետ պետք է հաշտվել։ Միաժամանակ պետք է հաշտվել այն իրողության հետ, որ մենք շատ հեռու ենք քաղաքակիրթ բանավեճի որակներից։ Տարվա 365 օրն էլ հռչակվի « Քաղաքացու օր» միևնույն
Մարաղայի ջարդերի 27-րդ տարելիցը. «Այն, ինչ որ մենք տեսանք, նկարագրության ենթակա չէ»
Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ տարվող հայատյաց և ցեղասպանական քաղաքականության հերթական դրսևորումը եղավ 1992 թ. ապրիլի 10-ին Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված կոտորածները: Ապրիլի 10-ի առավոտյան սկսվեց գյուղի հրետակոծությունը, այնուհետև ադրբեջանական զորքերը մտան Մարաղա: Բնակչության հիմնական մասը հասցրեց լքել գյուղը, իսկ ովքեր չհասցրեցին, ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների զոհ դարձան։ Երբ հաջորդ օրը
ՄԻԵԴ-ում «բանդայի գործով» դատապարտյալի դիմումը գրանցվել է
20 տարվա ազատազրկման դատապարտված, «Բանդա 2»-ի գործով Ռաֆայել Հարոյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանը երկու օր առաջ ստացել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան անցյալ տարվա դեկտեմբերի 20-ին ուղարկված դիմումի վերաբերյալ դատարանի ծանուցումը: Այնտեղ նշված է, որ դիմումը կքննարկվի առաջին իսկ հնարավորության դեպքում: Բողոքը ներկայացվել էր այն հիմքով, որ խախտվել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ
Հայ լրագրողների ֆուտբոլի հավաքականը միջազգային մրցաշարում գրավել է 2-րդ տեղը
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականն ապրիլի 3-ից 6-ը Եգիպտոսի Հուրղադա ծովափնյա քաղաքում կայացած ավանդական միջազգային մրցաշարում գրավել է 2-րդ տեղը եւ արժանացել արծաթե մեդալների։ Հայաստանի թիմը հաղթել է 4 խաղում, մեկ ոչ ոքի խաղացել, մեկ խաղ էլ պարտվել։ Մեր հավաքականը հաղթել է Գերմանիայի, Բելառուսի, Ուկրաինայի, Սուդանի լրագրողական թիմերին, պարտվել տանտերերին եւ հավաքել 13 միավոր՝ նույնքան, որքան
Ստուգումներ «Արմավիր» ՔԿՀ-ում. արձանագրվել են մի շարք խախտումներ
ՀՀ քրեակատարողական հիմնարկներում ընթացող՝ պահվող անձանց իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակի ուսումնասիրությունների շրջանակում ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից հերթական ստուգումներն անցկացվել են ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում: Ստուգման արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ: Մասնավորապես՝ փաստվել է, որ «Արմավիր» ՔԿՀ-ում ևս տարածված է
Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանը եւ Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին հունիսին կժամանեն Հայաստան
Ռոք երաժշտության լեգենդները՝ Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանը եւ Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին, հունիսին կժամանեն Հայաստան, որպեսզի Երեւանում տոնեն Rock Aid Armenia բարեգործական ծրագրի 30-ամյակը: Այցի եւ տոնակատարության կազմակերպիչներն են Մեդիամաքս մեդիա ընկերությունը եւ DoSomething կազմակերպությունը (Ավստրալիա): DoSomething-ի համահիմնադիր Ջոն Դին 1989 թվականին նախաձեռնել էր Rock Aid Armenia ծրագիրը՝ Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանին օգնելու
Աթեիզմը՝ գիտության, նորաձեւության եւ կրոնի սահմանագծում
Մեր թվարկությունից առաջ 5-րդ դարում հին հունարեն նոր տերմին մտավ՝ աթեոս, որը նշանակում է «առանց աստված(ներ)»: Հնագույն ժամանակներում այն ունեցել է մի քանի իմաստ եւ օգտագործվել է հերքող տերմին նրանց համար, ովքեր փորձում էին մերժել այն աստվածներին, որոնց երկրպագում էր հասարակության մեծամասնությունը: Գիտափիլիսոփայական մտքի զարգացմանը զուգահեռ՝ աթեիզմը դարձավ փիլիսոփայական ուղղություն՝ հասնելով գիտական որակավորման (գիտական աթեիզմ):
Նորայր Նորիկյան. «Հարց է առաջանում՝ եթե ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ հրապարակի՝ ո՞ր դատավորին են պատասխանատվության ենթարկելու». «Փաստ»
«Փաստի» հետ զրույցում փաստաբան Նորայր Նորիկյանը հիշեցնում է, որ բազմիցս քննարկումներ են եղել՝ ի վերջո, ի՞նչ անել, որ քաղաքացին ստիպված չլինի դիմել ՄԻԵԴ: Փաստաբանը նշում է, որ չպետք է խուսափենք ՄԻԵԴ-ի վճիռներից: Կարծիք է շրջանառվում, որ ՄԻԵԴ վճռի հրապարակումից հետո ոչ թե պետությունը պետք է վճարի քաղաքացուն, այլ՝ վճիռը կայացրած դատավորը: Զրուցակիցս ընդգծում է, որ
Աշակերտներին կմատուցվեն ընդհանուր գիտելիքներ աշխարհում գոյություն ունեցող, բայց վերացող ու նոր ստեղծվող մասնագիտությունների մասին. «Հայկական ժամանակ»
Կրթության եւ գիտության նախարարությունն օրեր առաջ հայտարարել էր, որ Հայաստանի մարզերի եւ Երեւանի 10 հանրակրթական դպրոցներում բացվելու են մասնագիտական կողմնորոշման ակումբներ՝ սովորողներին ապագա մասնագիտության ընտրության հարցում ուղղորդելու նպատակով։ Գերատեսչության հաղորդագրության մեջ նաեւ նշվում էր, որ թեմայի շրջանակում աշակերտներին կմատուցվեն ընդհանուր գիտելիքներ աշխարհում գոյություն ունեցող, բայց վերացող ու նոր ստեղծվող մասնագիտությունների մասին։ Ակումբներն իրագործելու է «Սեյվ
Աշոտ Ղազարյան. «Դուստրս երեք բալիկ ունի, այս երկուսը լավ երգում են». «Ժողովուրդ»
«Չեք պատկերացնի՝ թոռնիկներիս ելույթից հետո ինչ բերկրանք, ինչ աննկարագրելի ուրախություն ապրեցի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իր հուզմունքը չթաքցրեց ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանը։ Նշենք, որ Աշոտ Ղազարյանի թոռները՝ Անահիտը եւ Բորիսը, «Лучше всех» նախագծի ընթացքում օրերս հիացրել են բոլորին, այդ թվում՝ հաղորդավար Մաքսիմ Գալկինին։ Նախագծի մասնակիցն այդ անգամ Աշոտ Ղազարյանի թոռն էր՝ 9-ամյա Բորիս Ադամյանը։
Սև կատու՝ չարի՞ք, սնոտիապաշտությո՞ւն, թե՞ պարզապես կենդանի
Եթե դրսում տեսնում եք իր տեղում պտտվող կնոջ, ապա մի շտապեք զարմանալ, ամենայն հավանականությամբ Գյուլվարդ տատիկն է, ում հանդարտ ընթացքը հատել է սև կատուն: Գյուլվարդ Գալստյանը հավատում է ամեն տեսակի նշաններին ու հանգամանքներին, իր խոսքերով, չի էլ հիշում՝ որ ժամանակից սկսած, երևի դեռ չծնված. «Նշաններն ինձ զգուշացնում են վատ կամ լավ նորությունների մասին: Միշտ հավատացել
Օպերային թատրոնը 12 էջի սահմանում հակափաստարկներ է ներկայացրել վարչապետին. «Պատասխան նամակում ցույց ենք տվել, որ 99 տոկոսով իրենց ներկայացրած կետերը սուտ են». «Հրապարակ»
Օպերային թատրոնը 12 էջի սահմանում հակափաստարկներ է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով օրեր առաջ արտիստների հետ հանդիպման ժամանակ առաջարկեց նախարարության կողմից ներկայացված փաստարկներին ներկայացնել նաեւ իրենց հակափաստարկները։ Թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանն ասաց, որ պատասխան դեռ չեն ստացել, սպասում են. «12 էջում շատ մանրամասն ներկայացրել ենք բոլոր հիմքերը։ Պատասխան նամակում ցույց ենք տվել, որ 99 տոկոսով
Բաց չեն թողնում իշխանությունների վարկանիշը գցելու քարոզչական ոչ մի առիթ ու բոլոր ռեսուրսները կենտրոնացրել են այդ ուղղությամբ. «Հայկական ժամանակ»
Քարոզչական տեխնոլոգիաները թույլ են տալիս ցանկացած իրադարձություն կամ ցանկացած ելույթի ցանկացած պարբերություն խեղաթյուրել այնպես, որ մարդկանց մոտ իշխանություններին օր առաջ «տուն ուղարկելու» ցանկություն առաջանա։
Այս պահին հնարավոր չէ հստակ կանխատեսել՝ կբարձրանա բնական սեղմված գազի գինը, թե ոչ. «Ժողովուրդ»
Մայիսի 1-ից ՀՀ գազալցակայաններում բնական սեղմված գազը կվաճառվի ոչ թե խորանարդ մետրով, այլ կիլոգրամով։ Երեկ Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց գործադիրի կողմից առաջարկված Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ Օրենքով նախատեսված կարգավորման առարկան ակցիզային հարկով հարկման նպատակով սեղմված բնական գազի իրացման ծավալները հաշվառող չափման միավորի փոփոխությունն է։ «Էքսպերտ թեչ» ընկերության ղեկավար Մկրտիչ Տիգրանյանը
Ակնարկ Ծառուկյանին՝ նա չի տիրապետում իր քաղաքական թիմի վարքագծին. «Ժամանակ»
Նախօրեին բավականին սրվեց «Իմ քայլը»-ԲՀԿ կամ Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան փոխհարաբերությունը: Ապրիլի 9-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը բավականին կոշտ գնահատական էր հնչեցրել հայտնի «տրանսգենդերային» աղմուկի մեջ ԲՀԿ դերի կապակցությամբ, գործնականում մեղադրելով կամ կասկածելով «քաղաքական սադրանքի» համար, որ, ըստ նրա, կազմակերպվել է հեղափոխության և կառավարության դեմ: Ավելի ուշ, ՊԵԿ-ը սկսեց հատուկ գործողություն իրականացնել Գագիկ Ծառուկյանին պատկանող Առինջ մոլում:
Պատրաստվել և իրացվել են էլեկտրոնային կեղծ ավիատոմսեր. առաջադրվել է մեղադրանք
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է կեղծ ավիատոմսեր պատրաստելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 34-ամյա տղամարդուն: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ. սեպտեմբեր ամսին Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1984 թվականին, պատրաստել և իրացրել է Երևան-Կիև, Կիև-Երևան չվերթի՝ թվով 5 ավիատոմս: Իրականացված
ԵՊՀ-ն ապաքաղաքականացնող Փաշինյանի օրոք ԵԿՄ-ն այնքան քաղաքականացավ, որ այն ավելի քաղաքականացնելու տեղ այլեւս չմնաց. «Հրապարակ»
Մեկ-երկու խոսք ամենատգեղ երեւույթի՝ ԵԿՄ-ն քաղաքականացնելու մասին։ ԵՊՀ-ն ապաքաղաքականացնող Փաշինյանի օրոք ԵԿՄ-ն այնքան քաղաքականացավ, որ այն ավելի քաղաքականացնելու տեղ այլեւս չմնաց։ «Քաղպայմանագիր» կուսակցության առաջնորդին դրեցին ԵԿՄ-ի գլխին՝ հաշվի չառնելով, թե ինչպիսի թյուր պատկերացում ունի Արցախյան պատերազմում տարած հաղթանակի եւ այդ հաղթանակի մեջ երկրապահ կամավորականների ունեցած մեծ դերակատարության մասին։ Սասուն Միքայելյանի մտածողությամբ մարդը (թավշյա հեղափոխությունն ավելի
Գագիկ Վարդանյան. «Սպայկան» «նուրբ մոտենալու մեխանիզմների» շարքից է. «Փաստ»
Այն, որ առհասարակ հարկեր թաքցնելը պատժելի է, իսկ օրենքի դաշտում աշխատելը՝ պարտադիր, միանշանակ է, և այդ հարցը ոչ ոք չի վիճարկում: Բայց կան դեպքեր, որոնք մտածելու տեղիք են տալիս առհասարակ տնտեսվարող-պետություն հարաբերությունների տեսանկյունից: Այս օրերին ականատես եղանք «Սպայկայի» շուրջ ծավալվող գործընթացներին: Ու քանի որ «Սպայկան» ընդամենը օրինակ է, և չի բացառվում, որ նման դեպքեր կրկին
Արգիշտի Քյարամյանը նշանակվել է պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը Արգիշտի Քյարամյանին պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ նշանակելու մասին Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Արգիշտի Քյարամյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ։ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































