Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Օպերային թատրոնը 12 էջի սահմանում հակափաստարկներ է ներկայացրել վարչապետին. «Պատասխան նամակում ցույց ենք տվել, որ 99 տոկոսով իրենց ներկայացրած կետերը սուտ են». «Հրապարակ»

Ապրիլ 10,2019 12:26

Օպերային թատրոնը 12 էջի սահմանում հակափաստարկներ է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով օրեր առաջ արտիստների հետ հանդիպման ժամանակ առաջարկեց նախարարության կողմից ներկայացված փաստարկներին ներկայացնել նաեւ իրենց հակափաստարկները։

Թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանն ասաց, որ պատասխան դեռ չեն ստացել, սպասում են. «12 էջում շատ մանրամասն ներկայացրել ենք բոլոր հիմքերը։ Պատասխան նամակում ցույց ենք տվել, որ 99 տոկոսով իրենց ներկայացրած կետերը սուտ են եւ հորինված վարկած, իսկ 12 էջ միայն մեր գրությունն էր, տակը մի 30-50 էջ էլ կցված էին նաեւ հղումները»։

Ինչ վերաբերում է հանդիպման ընթացքում վարչապետի կողմից բարձրաձայնված Օրբելյանի գործուղումներին, բացակայություններին, ֆինանսական կորուստներին, ապա պարզաբանումներ են ներկայացրել նաեւ այդ մասով, ավելին՝ «Նազենի Ղարիբյանը նույնիսկ հարցազրույցներից մեկում ասել է, որ՝ այո, Օրբելյանը կապ չունի այդ կորուստների հետ, եւ դա եղել է մինչեւ իրեն։ Մենք թվերով գրել էինք, որ Օրբելյանի օրոք ոչ մի կոպեկի ստուգման խախտում չի եղել, ուղղակի Ղարիբյանը կամ նախարարությունը հատուկ միջից հանել էին տարեթիվը եւ դրել էին այդ թղթի մեջ, Փաշինյանն էլ այդ գրածն էր կարդում։ Օրբելյանը նշանակվել է 2017թ. ամառվանից, իսկ այդ ստուգումները եղել են 2013-2016թթ., այսինքն՝ ոչ մի կապ չկա նրանց մեջ։ Այդ բոլորը գրել, ուղարկել ենք, եթե պատասխան չլինի, նորից կգրենք»։

Այն դիտարկմանը, որ մշակույթի նախարարի պաշտոնակատարն ասել էր՝ ոչ մի փաստաթուղթ չի ներկայացվել, որ Օրբելյանն իր սեփական միջոցների հաշվին է ներկայացումներ արել, այլ ո՛չ պետական, Արզումանյանը պատասխանեց. «Խնդիրն այն է, որ ասում են՝ մեզ ամբողջ տարվա համար հատկացրել են այսքան միլիարդ գումար, բայց դա միայն թատրոնի 600 հոգանոց ամբողջ կոլեկտիվի աշխատավարձն է նշել Ղարիբյանը, եթե դրանից վերցնես՝ բեմադրության ծախս անես, բա աշխատավարձ ոնց ես տալու։ Դա ասել է ուղղակի ասելու համար, բա 6-7 պրեմիերա ինչո՞վ ենք արել, դրանց հերթ չի հասնում։ Միակ կետն իր գրածների մեջ, որտեղ կա ճշմարտություն, դա գործուղումներն են, որոնց բոլորի համար Օրբելյանը նախօրոք դիմում է ներկայացրել նախարարություն եւ ստացել նախարարության թույլտվությունը։ Այսինքն, եթե դու վերջում ասելու էիր՝ սա պրոբլեմ է, ինչո՞ւ ես թույլտվություն տալիս»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930