Օրվա լրահոսը
Ոստիկանները բացահայտել են ՊՈԱԿ-ի տնօրենի ապօրինությունը
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նույն վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ըստ նախնական տվյալների, պարզվել է, որ «Երևանի պետական թեթև արդյունաբերության քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենը օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2014-2019 թվականներին որպես հավաքարարներ է հրամանագրել երկու քաղաքացուհու, որոնք փաստացի
Ուան Յինը Հայաստան եկավ Թավշյա հեղափոխության օրերին ու սիրեց Հայաստանը
Ինչպես պատմությունից արդեն հայտնի է՝ հայերին և չինացիներին միավորում են հին բարեկամական կապերը, որոնց արմատները դարերի խորքում են` Մետաքսի ճանապարհի դարաշրջանում: Չինաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել, երբ Հայաստանը դեռ նոր էր անկախություն ձեռք բերել, և եթե հետ հայացք գցենք, կտեսնենք, որ այս 27 տարիների ընթացքում Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները դինամիկ զարգացել են
Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին և Ստեփանավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին և Ստեփանավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,
«Պետք է դադարենք այս հանդիպումներին նայել իբրև մենամարտ». Միքայել Զոլյանը՝ Ալիև-Փաշինյան հանդիպման մասին
Ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի՝ այն, ինչ հիմա կատարվում է, ռեսթարթի փորձ է:
Գյումրու թատրոնի տնօրենի ժ/պ-ն նեղված է Սամվել Բալասանյանից ու Կարեն Սարուխանյանից
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր, տնօրենի ժ/պ Լյուդվիգ Հարությունյանն այսօր թատրոնի աշխատաժողովի ժամանակ, որին մասնակցում էր թատրոնի ողջ անձնակազմը, իր մտահոգությունը հայտնեց առ այն, որ Գյումրու քաղաքային իշխանություններն ու Շիրակի մարզից ընտրված ԱԺ նորընտիր պատգամավորները կտրվել են թատրոնից, անգամ մարտի 27-ին՝ թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ ուշադրության չեն արժանացել։ Ըստ Լյուդվիգ Հարությունյանի, նրանք
Ի՞նչ է առաջարկում կառավարությունը`ՓՄՁ-ներին. ԱԺ-ում քննարկում են Հարկային օրենսգրքի փոփոխությունները
Հարկային օրենսգրքի նախագծով նախատեսվում է վերականգնել շրջանառության հարկի նախկին շեմը՝ 58.35 մլն դրամից դարձնելով 115 մլն դրամ: Սակայն, բոլոր նրանք, ովքեր արդեն դարձել են ԱԱՀ հարկ վճարողներ, գերազանցել են 58.35 մլն դրամի շեմը, չեն վերադառնա շրջանառության հարկի դաշտ: Այս մասին այսօր խորհրդարանում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած Հարկային օրենսգրքի նախագծի քննարկումների ժամանակ ասաց, ՀՀ ֆինանսների
Ալիևի համար որոշ առումով ավելի դժվար կլինի Փաշինյանի հետ. Թոմաս դե Վաալ
Մարտի 29-ին Վիեննայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո «Կարնեգի» հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը հարցազրույց է տվել «Էխո Կավկազա» ռադիոկայանի վերլուծաբան Վադիմ Դուբնովին: Հարցազրույցը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև. -Թոմաս, երկու ժամ՝ դեմ առ դեմ. Դա բավակա՞ն է լուրջ հարցեր քննարկելու համար: Ի՞նչ եք կարծում՝ ինչի՞
Տիգրան Ավինյան. կարևոր է հատկապես գիտության, նորարարության և տեխնոլոգիաների ունեցած դերի վերագնահատումը, քանզի հենց դրանք են տնտեսական աճի և զարգացման հիմնարար բաղադրիչները
Ապրիլի 1-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է «Տնտեսության և քաղաքականության մոդելավորում օպտիմալ զարգացման համար» միջազգային տնտեսական գիտաժողովին։ Իր ելույթում Տիգրան Ավինյանն ասել է, որ ավելի քան երկու տասնամյակ տևած տնտեսական անցումային շրջանից հետո Հայաստանը ակնհայտ մարտահրավեր ունի` առաջանցիկ տեմպերով բարելավելու տնտեսության արտադրողականությունը և մրցունակությունը։ Այս նպատակներին հասնելու ճանապարհին կարևոր է հատկապես գիտության, նորարարության և տեխնոլոգիաների
«Ինչո՞ւ գործընթացից դուրս թռան նախորդ պայմանավորվածությունները». Ստեփան Գրիգորյան
Գուցե Ալիեւի ասածը չի համապատասխանում իրականությանը, բայց Փաշինյանն ինքն է դրել Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ վերադարձի հարցը
Դատապարտյալ Դավիթ Հարությունյանը սահմանեց աշխարհի ռեկորդ
Մարտի 30-ին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, սպորտի վարպետ Դավիթ Հարությունյանը Երևանի օլիմպիական հերթափոխի մարզական պետական քոլեջում կայացած Հայաստանի պաուերլիֆտինգի /ուժային եռամարտ/ առաջնությունից վերադարձավ արժանի հաղթանակներով. 65կգ քաշային կարգում երեք մարզաձևերում Դ. Հարությունյանը սահմանեց ռեկորդներ՝ կքանիստ վարժությունում հրեց 180կգ՝ սահմանելով ՀՀ ռեկորդ, հրում վարժությունում հրեց 155կգ՝ սահմանելով Եվրոպայի ռեկորդ, պոկում վարժությունում պոկելով 235կգ՝ սահմանեց
Կհնչի Մալերի 9-րդ սիմֆոնիան՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մեկնաբանմամբ
Ապրիլի 6-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, երաժշտասերներին կներկայացնի ավստրիացի կոմպոզիտոր Գուստավ Մալերի 9-րդ սիմֆոնիան։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Մալերի երկացանկից մինչև այժմ հայ հանդիսատեսին ներկայացրել է թիվ 1, թիվ 5 և թիվ 6 սիմֆոնիաները։ 9-րդ սիմֆոնիան Մալերը գրել է կյանքի վերջին տարիներին, երբ բժիշկները նրա մոտ ախտորոշել էին
Դավիթ Սաֆարյան. «Ուզում եմ մասնակցել օլիմպիական խաղերին»
Աշխարհի ու Եվրոպայի 2013 թվականի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը Եվրոպայի առաջնությունում հանդես կգա իր համար նոր՝ 70 կգ քաշային կարգում: Այսօր «Օլիմպավանում» լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ իրեն նորմալ է զգում, սակայն ամեն բան պարզ կլինի Ռումինիայում: «Մենք մարզվել ենք սարերում, հիմա այստեղ ենք շարունակում: Հույս ունեմ, որ ամեն բան լավ կլինի: Բոլորը, այդ թվում՝
«Մի քիչ գոնե իրեն զուսպ պահի, հլը մի հարցնող լինի՝ ինքը որքանո՞վ է որպես նախարար բավարարում պահանջները». Գեւորգ Պետրոսյանը՝ Նազենի Ղարիբյանին
Ես խնդրել եմ ինձ տրամադրել ակադեմիական թատրոնի կանոնադրությունը, մի կետ կա, ես նայեմ, կասեմ՝ օրինակա՞ն է, թե՞ ոչ: Այն, որ Օրբելյանը վայելել է կոլեկտիվի հարգանքը, չի կարելի է այդ հեղինակություններին գրիչի մեկ շարժումով ազատել, այն էլ ազատողն այն մարդն է, որը գալիս է ԱԺ եւ ամենատարրական հարցերին, որ ի պաշտոնե պարտավոր է պատասխանել՝ բացարձակ տեղեկատվություն չունի:
Արսեն Թորոսյան. Կաշառք վերցնողն ով էլ լինի, եթե գործի շրջանակներում մեղավորությունը հաստատվի` նա պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ
Ամենևին կասկածի տակ չառնելով անմեղության կանխավարկածը, ուզում եմ հայտնել, կաշառք վերցնողն ով էլ լինի, եթե գործի շրջանակներում մեղավորությունը հաստատվի` նա պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ: Ինչ խոսք` նման երևույթներն անթույլատրելի են և դատապարտելի: Նոր Հայաստանում պետք է ձգտել բացառել և արդար աշխատանքով կառուցել մեր ապագան: Կաշառք տալը և վերցնելը մեր երկրում քրեորեն պատժելի արարք
Գերմանիայից առաքված ծրարում էքստազի էր. ոստիկանների հերթական բացահայտումը
Մարտի 28-ին ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները, համագործակցելով ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ, Կիևյան փողոցում հայտնաբերեցին ու ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին Ալեքսանդր Եղիազարյանին․ կասկածանքը՝ թմրամիջոց ձեռք բերելը, պահելն ու օգտագործելն էր։ Նրա մոտ եղած ծրարում, որը Գերմնիայից ստացել էր փոստային առաքումով, հայտնաբերվեց դեղնականաչավուն չորս հաբ։ Ըստ տեղեկությունների՝ դրանք
«Քաղաքական երգիծանքը կարող է ախտորոշիչ լինել». Սամվել Խուդոյան
Ապրիլի մեկն աշխարհում նշվում է, որպես Երգիծանքի օր։ «Հենարան» մամուլի ակումբի հյուր, հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանի խոսքով՝ երկար տարիների պատմություն ունեցող քաղաքական հումորը ագրեսիայի արտահայտման յուրատեսակ դրսևորում է։ «Կարևոր է հստակ տարբերել հումոր (երգիծանք) և հեգնանք (սարկազմ) հասկացությունները։ Հեգնանքի վերածված հումորը հիմնականում դժգոհության, վրդովմունքի, նույնիսկ ատելության արտահայտման միջոց է»,-ասաց նա։ Հոգեբանի պնդմամբ՝ քաղաքական հումորը
«Թող մեզ չխանգարեն, չխցկվեն ներս»․ ոտքի է կանգնել Գյումրու թատրոնի անձնակազմը
Այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում լրատվամիջոցների մասնակցությամբ տեղի ունեցավ ընդլայնված ժողով, որի ժամանակ անձնակազմը հայտարարեց ապրիլի 26-ին թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար կայանալիք մրցույթում սեփական թեկնածուն ունենալու մասին։ Իսկ թեկնածուն թատրոնի գլխավոր ռեժիսոր, տնօրենի ժ/պ Լյուդվիգ Հարությունյանն է (լուսանկարում)։ «Մենք մեր թեկնածուն ունենք, մենք պաշտպանում ենք մեր թեկնածուին և կարծում ենք, որ թատրոնն
Լիլիթ Մակունցը չհերքեց տեղեկությունը, որ Օրբելյանին հեռացնելու որոշումը կայացվել է իր պաշտոնավարման ժամանակ
«Միջամտություն ցուցաբերել չեմ կարող». ասել է Լիլիթ Մակունցը`Կոնստանտին Օրբելյանին
Հաբեթնակ Կուրղինյանը հրապարակեց Եվրոպայի առաջնություն մեկնող ազատ ոճային ըմբիշների անունները
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում «Օլիմպավանում»: Թիմը նախապատրաստվում է Ռումինիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Այսօր գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը լրատվամիջոցների համար կազմակերպված բաց մարզման ընթացքում հրապարակեց այն ինը ըմբիշների անունները, որոնք հավաքականի կազմում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Նրանք են. 57 կգ՝ Վաղինակ Մաթեւոսյան, 61 կգ՝ Արսեն Հարությունյան, 65 կգ՝ Վազգեն
Քննություն է տարվում՝ 47-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 47-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019 թվականի մարտի 31-ին՝ ժամը 19:55-ին, ՀՀ ոստիկանությունում 43-ամյա տղամարդուց ահազանգ է ստացվել այն մասին, որ իր ընկերը հրացանով ինքնասպան է եղել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ Արարատի մարզի Նորամարգ համայնքի վարչական
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ է ընտրվել Արա Շիրինյանը
Aravot.am-ի տեղեկություններով` այսօր Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ է ընտրվել «Շողակաթ» հեռուստաընկերության գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արա Շիրինյանը։ Մրցույթն անցկացվել է ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից, 23 թեկնածուների հետ անցկացվել են փակ հարցազրույցներ։ Արա Շիրինյանը ստացել է 3, Մեսրոպ Մովսիսյանը եւ Տիգրան Հակոբյանը՝ 1-ական ձայն: Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Փաշինյանը՝ Օպերայի աշխատակիցներին. Օրբելյանի նշանակումն իրականացվել է օրենսդրության պահանջների խախտումով. քաղաքացիների կողմից դիմում է եղել այդ կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մի խումբ աշխատակիցների, ովքեր բողոքի ակցիա էին անցկացնում կառավարության շենքի մոտ: Վարչապետն ընդգծել է, որ կառավարության համար մշակույթը և մշակութային քաղաքականությունն առաջնահերթ նշանակություն ունեն, որովհետև այն քաղաքական փոփոխությունները, որոնք Հայաստանում տեղի են ունեցել, հնարավոր չէր իրականացնել առանց մշակութային խորքային փոփոխությունների: «Այս առումով
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Ապրիլի 1-ի ցերեկը, 2-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 2-ին կբարձրանա մոտ 5-7 աստիճանով, ապրիլի 3-ին նույնքանով կնվազի, ապրիլի 4-6-ն աստիճանաբար կբարձրանա մոտ 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Ապրիլի 1-ի ցերեկը, 2-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է
«Մարդիկ արձանագրում են, որ իրենց կյանքը վատանում է». Էդմոն Մարուքյան
Ըստ Մարուքյանի, դժգոհությունները կարող էին ավելի քիչ լինել, եթե կոմպետենտ մարդիկ կոմպետենտ գործ անեին, ոչ թե ասեին՝ ոնց որ թե փողն ավել է, եկեք կրճատենք:
Ապրիլ ամսվա կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12…+130C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +2…+40C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +22…+250C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -8…-100C, առավելագույնը՝ +33…+350C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման
«Ախպեր ջան, ոչ թե մենք վախենանք, այլ դուք վախեցեք, որ հարձակվեք, կարող է կորցնեք». Մարուքյանը մեկնաբանում է Տոնոյանի հայտարարությունը
Ադրբեջանում հայատյացության աստիճանը շատ բարձր է: Այդ իրավիճակում ընդհանրապես չենք կարող, հնարավոր չի կոնֆլիկտի լուծումների մասին խոսել: Վաղը ապրիլյան պատերազմի տարելիցն է, եւ թարմ հետքերը, մարդկային կորուստները, բարբարոսությունները, որոնք տեղի են ունեցել, դրանք իրենց ազդեցությունը թողնում են: Եթե մի տասը տարի չլինի որեւէ կրակոց, որեւէ զոհ շփման գծում, հասարակության համար ավելի հեշտ կլինի խոսել:
Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են օրեր առաջ Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման արդյունքները: Զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-ռուսական համագործակցության օրակարգին վերաբերող տարբեր հարցերի: Կողմերը կարևորել են ապրիլի 4-ին Մոսկվայում կայանալիք Հայ-ռուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը և վերջինիս
Փաշինյան. «Նոր հեռանկարներ ունենք բանակցություններում, եւ անհասկանալի է՝ ինչո՞ւ պետք է ադրբեջանական կողմը խուսափի այդ ճշմարտություններն ընդունելուց»
Վարչապետն անդրադարձել է Վիեննայում Ալիեւի հետ հանդիպմանն ու բանակցային գործընթացին
Ռուբինյանն եւ Անդրանիկ Քոչարյանը՝ Տոնոյանի հայտարարության մասին
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ այսօր մենք լրացուցիչ որեւէ ռազմական խնդիր լուծելու չունենք. «Մենք արժանապատիվ խաղաղության հասնելու խնդիր ունենք: Եթե պարոն Տոնոյանը արել է հայտարարություն, որ գուցե հիմա չի ընկալվում, բայց մենք 90-ականներից սկսած՝ լուծել ենք խաղաղության խնդիր»:


















































