Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալ Դավիթ Հարությունյանը սահմանեց աշխարհի ռեկորդ

Ապրիլ 01,2019 16:38

Մարտի 30-ին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, սպորտի վարպետ Դավիթ Հարությունյանը Երևանի օլիմպիական հերթափոխի մարզական պետական քոլեջում կայացած Հայաստանի պաուերլիֆտինգի /ուժային եռամարտ/ առաջնությունից վերադարձավ արժանի հաղթանակներով. 65կգ քաշային կարգում երեք մարզաձևերում Դ. Հարությունյանը սահմանեց ռեկորդներ՝ կքանիստ վարժությունում հրեց 180կգ՝ սահմանելով ՀՀ ռեկորդ, հրում վարժությունում հրեց 155կգ՝ սահմանելով Եվրոպայի ռեկորդ, պոկում վարժությունում պոկելով 235կգ՝ սահմանեց Եվրոպայի նոր ռեկորդ, որից հետո պահանջեց լրացուցիչ 240կգ և սահմանեց աշխարհի ռեկորդ։

Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի կողմից Դ. Հարությունյանը պարգևատրվեց մեդալով և հավաստագրով:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության

հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930