Օրվա լրահոսը

Մինչ ամբողջ աշխարհում, այդ թվում եւ Եվրոպայում գրանցվում է ժողովրդավարության մակարդակի անկում, Հայաստանն այն եզակի երկրներից էր, որ ընտրեց ճիշտ ուղի. Աննա Օհանյան. «Ամերիկայի ձայն»

Հայաստանի «Թավշյա հեղափոխությունն» ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ կանայք կարող են դառնալ քաղաքական պայքարի հաջողության գրավական: Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հասարակական կոմիտեի շրջանակներում Հայ կանանց միջազգային ընկերակցության կողմից կազմակերպված համաժողովում հայտարարել է քաղաքագետ Աննա Օհանյանը: Նրա կարծիքով, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը համաշխարհային նշանակություն ունի, քանի որ մինչ ամբողջ աշխարհում, այդ թվում եւ

ՀՈՐԻՆԱԾ ԱԶԳ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ վաթսուներկուերորդ

Ինչպե՞ս պետք է այդ տոնը նշել։ Պետք է փողոցնե՞ր փակել, «գըմփ-գըմփ հու՞» անել. «Իրատես»

Ամենակարևորը, հարկավոր է Գյումրիից մինչև Երևան քայլե՞լ, որ տոնը չիմաստազրկվի։ Ու կրկին «մեծ» խնդրի առաջ են կանգնում հակահեղափոխականները։ Ի՞նչ պետք է անեն նրանք` ինքնակամ փռվեն ասֆալտի՞ն, ծեփվեն պատերի՞ն…

Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն  

Մոռանանք «Լավրովի պլանի» մասին

Հայաստանում, անշուշտ, կան քաղաքական ուժեր եւ գործիչներ, որոնք իրենց հավակնություններն այսպես թե այնպես կապում են Ռուսաստանի աջակցության հետ: Նրանցից շատերը սերտորեն համագործակցում են այդ երկրի քաղաքական շրջանակների հետ, «մեսիջներ» են ստանում կամ ուղարկում: «Ղարաբաղը Ռուսաստանի մանդատի տակ հանձնելը» հենց այդ տեսակի ուղերձ է: Առաջարկն, իմ կարծիքով, անընդունելի է, որովհետեւ եթե դու կամավոր զիջում ես քո

ԱՍԵԿՈՍԵ

Երբ չգիտեք ինչպես որոշում կայացնել, գործեք օրենքով: ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հասմիկ Սարգսյանի բողոքը լսվելու է

Մարտի 22-ին, ժամը 10.00-ին Վերաքննիչ քրեական դատարանը քննության է առնելու Հասմիկ Սարգսյանի ներկայացուցիչ՝ Ա․Ղարագյոզյանի բողոքը։ Հիշեցնենք, Հ․Սարգսյանը ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնում խոշտանգման և դաժան վերաբերմունքի է ենթարկվել: Հիշեցնենք նաեւ, որ Հասմիկի որդին օրերս է զորացրվել, նա երեք անչափահաս երեխաների մայր է, որին տաս հազար դրամ գողության համար Սիսիանի դատարանը դատապարտել էր վեց տարվա ազատազրկման: Ռ.

ԵԱՏՄ-ում աշխատանքներ են տարվում չեղարկելու ռոումինգը. Տիգրան Սարգսյան

ԵԱՏՄ տարածքում աշխատանքներ են տարվում հեռախոսային ռոումինգը չեղարկելու ուղղությամբ: Այս մասին «Կոմսոմոլկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը: «Ռոումինգի սակագինը ԵԱՏՄ-ում, այդ թվում մեր ակտիվ գործողությունների շնորհիվ, մի քանի անգամ կրճատվել է: Ցանկանում եմ նշել, որ այստեղ ազդեցություն ունի նաև տարածքի մասշտաբը: Եկեք չմոռանանք, որ ՌԴ-ում երկրի ներսում գործող

«Պարգեւատրումները եղել են այս ամիս, լինելու են նաեւ առաջիկայում, բայց լինելու են հանրային ընկալման տեսանկյունից խելամտության շրջանակներում». Անանյան

Նախորդ տարվա պարգեւատրումների հետ կապված թե՛ հանրային քննարկումների, թե՛ կառավարության ներսում կատարված քննարկումների եւ որոշումների առումով մենք որոշակի վերադասավորումներ ենք արել ու այսօր մենք պարգևատրումներ վճարում ենք ոչ թե որպես պարգեւատրումներ, այլ համարենք, որ այդ պարգեւատրումները աշխատավարձի հավելավճարներ են:

«Գերադասում եմ լինել թալանված` հակառակ դեպքում երջանկությունն անհնար է»

«Երեւան, իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանի հաջողության պատմությունը  Քրոջս ու եղբորս ծնողական ժողովներին ես էի գնում, թեեւ իրենցից շատ մեծ չէի Արշակ Կարապետյանը սիրով է խոսում իր մանկության մասին, ասում է՝ մեծացել է Նորքի zանգվածում, նախասիրություններիս մեջ են եղել ընթերցանությունն ու երաժշտությունը: Հիմա էլ սիրում է ամեն ժանրի երաժշտություն, միայն որակով լինի: Մեր զրուցակիցը

Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին

Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը դիմել է Երևան քաղաքի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ տրամադրելու Կենտրոն վարչական շրջանի սահմաններում գտնվող ընդհանուր օգտագործման տարածքներում, մասնավորապես գետնանցումներում և զբոսայգիներում վարձակալության կամ կառուցապատման իրավունքով, ինչպես նաև առանց համապատասխան թույլտվության և ձևակերպումների տարածքներ և հողատարածքներ զբաղեցնող ֆիզիկական և իրավաբանական անձանց, կառուցապատման

Մելքումյանն ու Տեր-Սահակյանը այսօր կրկին ոչ-ոքի արեցին

Շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության չորրորդ տուրում Հայաստանից առավել հաջող հանդես եկող գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանն ու Սամվել Տեր-Սահակյանը կրկին ոչ-ոքի են խաղացել: Նրանք իրենց անվան դիմաց գրանցել են 3-ական միավոր: Տուրի մյուս պարտիաները դեռ չեն ավարտվել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Քննարկվել է Հայաստան-ԵՄ գործընկերությունը

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարարի հետ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը մեկնել է Բոսնիա եւ Հերցեգովինա

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը  այսօր Երևան-Սարաևո չարտերային չվերթով մեկնել է Բոսնիա և Հերցեգովինա, որտեղ մարտի 23-ին կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի «J» խմբի առաջին տուրի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը: Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը թիմի կազմում ընդգրկել է 25 ֆուտբոլիստի:. Դարպասապահներ Արամ Հայրապետյան, «Բանանց» Հենրի Ավագյան, «Ալաշկերտ» Գրիգոր Մելիքսեթյան, «Գանձասար-Կապան» Պաշտպաններ Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան) Անդրե Չալըշըր, «Գյոթեբորգ» (Շվեդիա) Կամո

Աշխարհի առաջնությունը կշարունակվի առանց Հայաստանի գեղասահորդների

Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ Սլավիկ Հայրապետյանը, Ճապոնիայի Սայտամա քաղաքում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում այսօր հանդես է եկել կարճ ծրագրում եւ 35 մասնակիցների պայքարում զբաղեցրել է 31-րդ տեղը: Նա, ինչպես Անաստասիա Գալուստյանը, չի հաղթահարել որակավորման փուլը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Արմեն Սարգսյանն առաջադրել է Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածու

Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Արևիկ Անափիոսյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի Կրթության քաղաքականության հարցերով կոմիտեի բյուրոյի անդամ

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընտրվել է  Եվրոպայի խորհրդի Կրթության քաղաքականության և պրակտիկայի հարցերով կոմիտեի (CDPPE)  բյուրոյի անդամ` դառնալով հեղինակավոր  այդ կառույցում Հայաստանը ներկայացնող առաջին պաշտոնյան: Եվրոպայի խորհրդի Կրթության քաղաքականության հարցերով ղեկավար կոմիտեի 11-րդ լիագումար նստաշրջանը մեկնարկել է մարտի 19-ին, Ստրասբուրգում: Միջոցառմանը հրավիրված են 50 պետության բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք իրականացնում են հանրակրթության

Կադրային փոխատեղումներ քննչական կոմիտեում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի՝ 2019թ. մարտի 21-ի հրամաններով՝ ՀՀ քննչական կոմիտեում տեղի են ունեցել կադրային փոխատեղումներ: Ըստ այդմ՝ Հովիկ Խաչատրյանը նշանակվել է Տավուշի մարզային քննչական վարչության պետ՝ ազատվելով Վայոց Ձորի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից, իսկ Վայոց Ձորի մարզային քննչական վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը դրվել է նույն վարչության պետի տեղակալ Լեռնիկ Վարդանյանի

Բագրատաշենի մաքսային կետի տարածքում կայանված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների սեփականատերերին կատարել մաքսային հայտարարագրման հետ կապված գործառնությունները. ՊԵԿ

2019թ. մարտի 19-ին ուժի մեջ է մտել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2019թ. մարտի 15-ի թիվ ՀՕ-2-Ն օրենքը, որով մինչև 2019թ. մայիսի 1-ը կասեցվում է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, ինչպես նաև ֆիզիկական անձանց անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներն ազատ շրջանառության

Էջմիածնում ազգությամբ տաջիկներին աշխատեցրել՝ փողը չեն տվել (Տեսանյութ)

Նրանք բողոքի ցույց էին անում կառավարության շենքի մոտ

Նախկին վարչապետի շքեղ ռեստորանը Գյումրիում գրեթե պատրաստ է․ անգամ Շվեդիայից են ցանկություն հայտնում վերադառնալ՝ այնտեղ աշխատելու (Ֆոտոշարք)

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքի կողմից Գյումրու պատմական կենտրոնում կառուցվող «Գյումրի ֆլորենս» ռեստորանն արդեն պատրաստ է, շուտով այն կհանձվի շահագործման։ Այս մասին իր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ Ըստ քաղաքապետի, փաստն ուշագրավ է նրանով, որ այն «Կումայրի» արգելոց- թանգարանի տարածքում կատարված ամենախոշոր ներդրումն է և ի տարբերություն մյուս մեծահարուստների ու

Ցույց Զարթոնքի գյուղապետի դեմ. «Գյուղում ամեն ինչ սեփականաշնորհել է»

Գյուղացիները պահանջում են իրենց գյուղում իրավապահները քննություն անցկացնեն

«ՔԿՀ-ներում, մեր ունեցած տեղեկություններով, կանխիկ գումար չի պտտվում». Արտակ Զեյնալյան

Արդարադատության նախարարը`ՔԿՀ-ների բարեփոխումների մասին

ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համար հայտ է ներկայացրել 23 թեկնածու

Այսօր՝ մարտի 11-ին, ավարտվել է մարտի 11-ին հայտարարված ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համալրման համար հայտարարված մրցույթի հայտերի ընդունումը: Մրցույթի անցկացման համար ձևավորված հանձնաժողովին (Որոշում՝ 24 հուլիսի 2018 թվական, N64-Ա՝ մասնակցության հայտ են ներկայացրել թվով 23 թեկնածուներ՝ 1. Լևոն Դավթյան 2. Համլետ Ղուշչյան 3. Հովհաննես Թովմասյան 4. Արթուր Բախտամյան 5. Սամվել Գաբրիելյան 6. Մեսրոպ

«Որպեսզի Աստղիկ Գեւորգյանի եւ քննիչի ծիծաղը շարունակելի լինի, հրապարակում եմ այս փաստաթուղթը». Սաթիկ Սեյրանյան

Դա նոտարական փաստաթուղթ է: Խոսքը Ֆ. Ափունջյանի եւ Գ. Ջանիկյանի ստորագրությունների մասին է: Խոսել եմ նրանց հետ: Այդ ստորագրությունները նրանցը չեն, դրանք կեղծված են:

Ալեքսան Զաքարյան. «Սեքյուրիթի Դրիմն» այդ տարածքի հետ կապ չունի, իսկ «Թուլս թաուն»-ը տարածքի վարձակալության դիմաց միլիոնների պարտք ունի

Հատուկ կոնստրուկտորատեխնոլոգիական ձեռնարկության եւ «Թուլս թաուն»-ի միջեւ պայմանագիրը խզված է

Շվեդիան պատրաստ է խորացնել Հայաստանի հետ կապերը՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափով. Փիթեր Էրիքսոն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Շվեդիայի Թագավորության միջազգային համագործակցության զարգացման հարցերի նախարար Փիթեր Էրիքսոնի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման հարցերի նախարարի այցը մեր երկիր, որը լավ հնարավորություն է հայ-շվեդական գործակցության հեռանկարները քննարկելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները՝ օրենքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031