Լրահոս
Օրվա լրահոսը

Էջմիածնում ազգությամբ տաջիկներին աշխատեցրել՝ փողը չեն տվել (Տեսանյութ)

Մարտ 21,2019 19:25

Այսօր կառավարության շենքի մոտ ազգությամբ մի խումբ տաջիկներ բողոքի ցույց էին անում: Նրանք Aravot.am-ի հետ զրույցում ասացին, որ արդեն 2-րդ անգամ են նման քայլի դիմում, սակայն իրենց բողոքին ոչ ոք ականջալուր չի լինում:

Նրանք  Հայաստան են եկել Տաջիկստանից. անցյալ տարվա մայիս ամսից աշխատել են Էջմիածնի տարածաշրջանում, բամբակ են աճեցրել, գործարարը 2-3 ամսվա աշխատավարձը վճարել է, հետո՝ ոչ:

Բողոքի ցույցի մասնակիցներն ասացին, որ իրենց «քցող» գործարարը՝ Գագիկ Խաչիկյանը 15 հազար դոլար է պարտք՝ 10 աշխատակցին.«5-ը վերադարձել են տուն, 5-ը՝ մնացել: Ցուցարարների վստահեցմամբ՝ դիմել են իրավապահ մարմիններին. Այստեղ էլ ամեն անգամ ասում են՝ «Խոստանում են՝ վաղը կամ մյուս օրը, բայց ոչ մի լավ բան չեն ասում»:

Տաջիկստանի քաղաքացիները նաեւ 1-2 շաբաթ առաջ դիմել էին կառավարություն, սակայն դեռ որեւէ ընթացք չի տրվել իրենց բողոքին:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031