Օրվա լրահոսը
ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովը հիշատակել է Սումգայիթի ջարդերի զոհերին. VOA
ԱՄՆ-ի կոնգրեսական, մարդու իրավունքների Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ալսի Հասթինգսը հանդես եկել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին ուղղված հայտարարությամբ: Հայտնում է «Ամերիկայի ձայնը»: «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Սումգայիթի պոգրոմների զոհերի հիշատակին: Տեղի ունեցած ողբերգական մարդկային կորուստները մասն էին միջէթնիկական հակամարտության, որը հանգեցրեց պատերազմի Լեռնային Ղարաբաղում: 1988 թվականին այս օրը էթնիկ հիմքեր ունեցող բռնի արշավը հազարավոր
Նախագահ Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր առավոտյան ծաղիկներ է դրել Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին: Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ
«Արաքս» շաբաթաթերթը միակ հայկական կողմն էր, որ հրավիրված չէր ՀՀ պատվիրակության հետ կազմակերպված ընթրիքին՝ Արտաշես Թումանյանի կուլիսային կարգադրության հետևանքով. բաց նամակ
Բաց նամակ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ԱԳՆ Զոհրապ ՄՆացականյանին, Ի գիտություն ՀՀ Սփյուռքի նախարարության ժամանակավոր պաշտոնակատարին, Հայաստանի և Սփյուռքի հայ հանրային կարծիքին Ուրախ ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած Ձեր և Ձեր գլխավորած ՀՀ պատվիրակության պաշտոնական այցը արձանագրեց սպասված և գոհացուցիչ արդյունքներ։ Կրկնակի ուրախ ենք, որ հակառակ բազմաթիվ խանգարիչ հանգամանքների, և՛ Թեհրանում և՛ Սպահանում,
Կրթության և գիտության նախարարության շենքը չի հանդիսանում պատմության և մշակույթի անշարժ հուշարձան. ցանկում ընդգրկված չլինելը բավարար պատճառ չէ. «Իրատես»
Խորենացու փողոցի 13 հասցեում, «Շիրակ» հյուրանոցի հարևանությամբ գտնվող շենքի ապամոնտաժումը դժգոհությունների տեղիք է տվել: Շարունակում են քանդել Երևանը` ահազանգում են մասնագետներն ու մտահոգ երևանցիները: «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը համարել է, որ այն չունի պատմամշակութային զգալի արժեք: Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում, նշելով, որ նախկին կրթության և գիտության նախարարության շենքը,
Արևելյան գործընկերություն. ավելի ուժեղ թվային տնտեսությունների խթանում Եվրամիության վեց արևելյան գործընկերների համար
Այսօր Բուխարեստում Եվրամիության խորհրդի ռումինական նախագահությունը՝ Եվրոպական հանձնաժողովի հետ համատեղ կընդունեն Արևելյան գործընկերության ՙԹվային տնտեսություն՚ խորագրով 3-րդ նախարարական հանդիպումը: Միջոցառմանը կմասնակցեն թվային տնտեսության համար պատասխանատու ԵՄ նախարարներն ու նրանց գործընկերներն Արրևելյան գործընկերության վեց երկրներից՝ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայի Հանրապետությունից և Ուկրաինայից: Հանդիպումը նպատակ ունի օժանդակել տարածաշրջանում թվային ոլորտում համագործակցության խորացմանը: Հանդիպման շրջանակներում սպասվում է,
ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ Գլուխ հիսունիններորդ ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ Կորյունն ինչ-որ բան էր ուզում ասել, բայց էդ պահին Ջավախյանը վերադարձավ, եւ Կորյունը լռեց, եւ Ջավախյանը Կորյունին հարցրեց՝ «էդ էլի ինձանից էի՞ր բամբասում, ադա», եւ Կորյունը մի քիչ մտածեց ու քամահրանքով Ջավախյանին ասաց՝ «հա. ուրիշ բանուգործ չունեմ», եւ Արիկը քմծիծաղով Ջավախյանին հարցրեց՝ «էդ
Սարավանի լեռնանցքում և Ջերմուկի ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սարավանի լեռնանցքում և Ջերմուկի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ախուրյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Արթիկ-Ալագյազ, Դիլիջան-Վանաձոր, Սևան-Դիլիջան ճանապարհահատվածներում, Տիգրանաշենի և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով
Ջեյմս Ուորլիք. ժամանակի ընթացքում ղարաբաղյան հակամարտությունը ոչ թե սառում է այլ դառնում է ավելի վտանգավոր. VOA
Ստեղծված նոր իրավիճակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր հնարավորություններ են բացվում, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի ամերիկյան նախկին համանախագահ, ներկայումս ռուսաստանյան իրավաբանական ընկերության աշխատակից դեսպան Ջեյմս Ուորլիքը. «Կարծես թե, նախագահ Ալիեւն ընդունում է, որ նոր հնարավորություններ են բացվել: Հավատացած եմ, այս պայմաններում համանախագահներն աշխատում են երկու պետությունների ղեկավարների միջեւ պաշտոնական գագաթաժողով կազմակերպելու
Հրազդանի նախկին քաղաքապետը ընդունել է իր մեղքը, վերականգնել պետությանը պատճառված վնասը և ազատվել արգելանքից
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի կողմից կատարված հափշտակության հանգամանքները, հափշտակված գումարի չափը: Մասնավորապես, Արամ Դանիելյանը, 2002 թվականից մինչև 2018 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, հանդիսանալով Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարը, որպես պաշտոնատար անձ ունենալով տեղականինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ,իր
Ամբողջական գնահատականի ժամանակը
Ես զարմանում եմ, երբ որոշ գործիչներ կամ մեկնաբաններ կոչ են անում չքաղաքականացնել «մարտի 1-ի» ողբերգությունը: Այդ կոչի մեջ չկա, իմ կարծիքով, տրամաբանություն, որովհետեւ այդ ողբերգությունը քաղաքական իրադարձության, ավելի կոնկրետ՝ կեղծված ընտրությունների ուղիղ հետեւանք էր: Ուրիշ հարց, որ քաղաքական ուժերը պետք է մինչեւ վերջ անկեղծ լինեն եւ ընդունեն, որ ընտրությունների կեղծման մեխանիզմը ստեղծվել էր 1995 թվականից,
ՀՀ վարչապետի Իրան կատարած այցի արձագանքը պարսկալեզու մամուլում
նրանք անխտիր կերպով ընտրել են հետևյալ խորագիրը. Հեղափոխության առաջնորդը Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ ասել է.«Ի հեճուկս ԱՄՆ ցանկության, մենք պետք է ամուր և բարեկամական հարաբերություններ ունենանք» և կամ «ԱՄՆ-ն բոլոր տեղերում պատերազմ, սադրանք և խռովություն է ստեղծում»: Մամուլում առայժմ չկան մանրամասնություններ կամ վերլուծություն:
Սթիվեն Բլանկ. Հայաստանի հարաբերությունների խորացումը Իրանի հետ չի բխում Երևանի շահերից, քանի որ վնասում է հայ-ամերիկյան հարաբերություններին. «Ամերիկայի ձայն»
«Հայաստանի իշխանությունների փոխարեն ես չէի խորացնի հարաբերությունները Իրանի հետ այն կետից, որտեղ որ նրանք գտնվում են: Ցանկալի է պահպանել ստատուս քվոն հարաբերություններում և չխորացնել դրանք»,- նշում է Սթիվեն Բլանկը:
Սուրբ Կաթողիկե եկեղեցու գանձարկղից գումար են գողացել. shamshyan.com
Փետրվարի 26-ին ոստիկանության Ծաղկաձորի բաժին է դիմել Հրազդան քաղաքի բնակիչ՝ 58-ամյա Հարություն Հարությունյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 16։30-ից մինչև 17-30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Կեչառիսի վանքի գանձարկղից գումար են գողացել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարվել է ոչ թե Հ. Հարությունյանի մատնանշած Կեչառիսի վանքից, այլ նույն վայրում գտնվող
Էլինար Վարդանյանը՝ Դավիթ Սանասարյանին. «Ուրեմն ստացվում է , որ այլոց նկատմամբ կարելի է նախապես եթերներից չդադարող անհիմն վարկածներ ասել, հետո…»
Նույն Դավիթ Սանասարյանը, երբ ազդարարում էր ԵՊՀ իր ստուգումները, այն ժամանակ դա կարելի՞ էր, թե կարելի՞ է մանկական խանդավառությամբ ամեն ստուգումից հետո սրան կամ նրան հանցագործ անվանել՝ առանց անմեղության կանխավարկածի ու նախաքննական գաղտնիքի մասին հիշելու։
Մանվել Գրիգորյանի եղբորորդին մեղադրանքները չի ընդունում. «Նման դեպքեր տեղի չեն ունեցել»
Գործով շահագրգիռ անձի ինքնությունը եւ վարքագիծը թող ստուգեն ու հարցնեն, թե ինչու է նա տարիներ շարունակ լռել այդ մասին
Մենք դատապարտում ենք ադրբեջանական դատարանի՝ միջազգային հումանիտար իրավունքի ակնհայտ խախտմամբ կայացրած այդ դատավճիռը. ԱԳՆ
Որևէ մեկի համար գաղտնիք չէ պետական մակարդակով Կարեն Ղազարյանի պատանդառության իրական նպատակը, սակայն այդ ջանքերը չեն կարող հաջողության հասնել։ Թե՛ ՀՀ-ի և թե՛ Արցախի համար գերակայություն են հակամարտության գոտում ապրող մարդկանց իրավունքները և միջազգային հումանիտար իրավունքը:
Արտակ Զեյնալյանը մեկնաբանում է ՍԴ որոշումը
ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Հատկապես իրավաբան գործընկերներիս Սիրելի ընկերներ, Տեղյակ եք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դիմել էր Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Համաներման մասին օրենքի դրույթները։ Ինձ ճանաչողները տեղյակ են նաև, որ ես կարևորում եմ ակադեմիական իրավական բանավեճը, և այդ առումով ողջունում եմ Վերաքննիչ քրեական դատարանի՝ Սահմանադրական դատարան դիմելու քայլն
Վերականգնվում են Զորաց քարեր հնավայրի ավերված դամբարանից պեղված նյութերը
«Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոցի տարածքում նախորդ տարի շարունակվել են հնագիտական արշավախմբի պեղումները: Զորաց քարեր հնավայրի շատ տարիներ առաջ թալանված դամբարանի պեղումներից հայտնաբերված շուրջ 3000 բեկոր մաքրել ու դասակարգել են «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայի բաժնի աշխատակիցները: «Մի քանի ամիս տևած աշխատանքի արդյունքում խեցեղենի բեկորներից վերականգնել ենք շուրջ 150 առարկաներ` սափորներ, անոթներ, կճուճներ, քրեղան,
«Հայ ժողովրդի պատմական ճակատագրի հեղափոխությունը պետք է տեղի ունենա «Մենք ենք տերը մեր ճակատագրի» կարգախոսի ներքո»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են Սպահանի Սուրբ Ամենափրկիչ վանական համալիր, որտեղ նրանց դիմավորել է Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Սիփան եպիսկոպոս Քեչեջյանը: ՀՀ վարչապետը և նրա տիկինը շրջայց են կատարել վանական համալիրում, եղել թանգարանում` ծանոթացել վերջինիս պատմությանը: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավորած պատվիրակությունն այցելել են Սպահանի «Արարատ» ակումբ և հանդիպել տեղի
Ադամ Շիֆը դատապարտել է Սումգայիթի հայերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ջարդերը. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարություն է տարածել, որով դատապարտել է 31 տարի առաջ Սումգայիթի հայերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ջարդերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կոնգրեսականը իր հայտարարության մեջ նշել է. «Փետրվարի 27-ին և հաջորդող 3 օրերի ընթացքում ադրբեջանցիների ամբոխները հարձակվել և սպանել են հայերին: Բռնությունների արդյունքում սպանվել և վիրավորվել են հարյուրավոր մարդիկ, կանայք և
ՀՀ ներկայացուցիչը արձագանքել է Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հայտարարություններին
Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի ներկայացուցչի ելույթը
«Նիկոլ Փաշինյանը երբեք իր քաղաքական գործունեությունը ղարաբաղյան հակամարտության հենքով առաջ չի մղել». Լաուրա Բաղդասարյան
Ըստ Լաուրա Բաղդասարյանի՝ արտահերթ ընտրությունների ժամանակ ղարաբաղյան հակամարտության թեման աննախադեպ օգտագործվել է որպես ներքաղաքական պայքարի շատ ռադիկալ գործողություն:
Վահագն Խաչատրյան. «ՀՀ-ն գտնվում է ռիսկային գոտում: Այս հարցը օր առաջ պետք է լուծվի»
Տնտեսագետի կարծիքով՝ Օսկանյանի՝ հարյուր տարի էլ շրջափակման մեջ լինենք՝ կարող ենք դիմակայել, չաշխատող թեզ է
Արմեն Բայբուրդյանը այցելել է Գլենդեյլի քաղաքապետարան
Փետրվարի 26-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս դոկտ. Արմեն Բայբուրդյանը, գլխավոր հյուպատոսության խորհրդականներ Վարազդատ Պահլավունու և Ռազմիկ Ստեփանյանի ուղեկցությամբ, այցելեց Գլենդեյլի քաղաքապետարան, որտեղ քաղաքապետ Զարեհ Սինանյանը ընդունելություն էր կազմակերպել՝ ի պատիվ ՀՀ գլխավոր հյուպատոսի: Ընդունելությանը ներկա էին նաև Գլենդեյլի քաղաքի խորհրդի անդամները, գանձապահը, քաղաքի իրավաբանը, մենեջերը, ոստիկանապետը, հրշեջ ծառայության պետը և քաղաքապետարանի այլ ծառայությունների ղեկավարներ:
Որոշ ավտոճանապարհներին ձյուն և գետնաբուք է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 28-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Աշոցքի, Արթիկի, Մարալիկի, Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Սևանի, Սիսիանի, Գորիսի, Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Գավառի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Կոտայքի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր: Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է: Գավառի, Աշոցքի, Սևանի
Օսիպյանը Սեֆիլյանին զգուշացնում է, որ հաշված րոպեների ընթացքում իրենց փակած փողոցը կբացեն. «Կարգ փորձի խախտի, կարժանանա կոշտ գնահատականի»
Սասնա ծռերի գործին անդրադառնալով՝ լրագրողները հարցրեցին՝ Ժիրայր Սեֆիլյանը ասել է, որ իր համբերության բաժակը լցվել է, «Սասնա ծռերից» էլ ասում են, որ բողոքի ակցիաներ են լինելու, դուք համաներման հարցով առարկում էիք, պնդելո՞ւ եք ձեր տեսակետը՝ Օսիպյանը պատասխանեց. «Ես պնդել եմ եւ ենթակա չի փոփոխման»:
Դեսպան Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի նորանշանակ պաշտպանության նախարարի հետ
Փետրվարի 27-ին դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպեց Լիբանանի նորանշանակ պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբին (Elias Bou Saab): ՀՀ դեսպանը շնորհավորեց նորանշանակ նախարարին և հույս հայտնեց, որ երկու երկրների միջև ոլորտային համագործակցությունը կշարունակի զարգանալ: Վահագն Աթաբեկյանը ներկայացրեց Լիբանանում ՀՀ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդին, որը կլինի ռազմական ոլորտում երկկողմ համաձայնագրերի իրականացման աշխատանքային (ad hoc) խմբի համանախագահը: Նախարար Բու
Ո՞ւմ է Օսիպյանը փռել ասֆալտին. Ոստիկանապետը՝ ոստիկանապետության, Լիսկայի որդու, Լեւոն Սարգսյանի գործերի մասին
Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ասֆալտին փռելու գործընթացը ո՞ր փուլում է, դա նախընտրական շրջանում կարծես ավարտվեց ու հիմա էլ չեք փռում: Օսիպյանը պատասխանեց. «Այնպես չի, որ մենք քնում, արթնանում ենք, ասֆալտին փռելու մասին ենք մտածում: Դա այնպիսի գործընթաց է՝ եղել է, կա, լինելու է՝ ելնելով տվյալ իրավիճակից»: Նա ասաց, որ վերջերս եղել է ասֆալտին փռելու դեպք: Թե որն է այդ դեպքը, ում են փռել ասֆալտին՝ Օսիպյանը պատասխանեց. «Կդիմեք՝ կասենք»:
Սումգայիթի հայկական բնակչության կոտորածը կանխամտածված և ծրագրված հանցագործություն էր
Ադրբեջանից հայ փախստականների Արցախի միության հայտարարությունը


















































