Օրվա լրահոսը
Փաշինյանի «պոպուլիստական» իշխանության, «Մարտի 1»-ի պատասխանատուի եւ ՀՀ-ի «հպարտ ու հզոր արտաքին քաղաքականության մասին». Էդուարդ Շարմազանով
Հայաստանում իշխանազավթում կամ հեղաշրջում է եղել
«Ակնկալում ենք սերտ համագործակցություն մեր գործընկերների հետ». Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Եվրամիության աջակցությունը մեր երկրի ժողովրդավարական գործընթացներին և վստահություն է հայտնել, որ այցը դրական նշանակություն կունենա համագործակցության հետագա ընդլայնման համար: «Կարծում եմ` շատ օգտակար կլինի այսօր ավելի շատ խոսել ոչ թե
Մարգարիտա Գասպարյանը WTA ցուցակում դիրքը բարելավել է 11 կետով
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության՝ «Australian Open»-ի ավարտից հետո մոսկվաբնակ հայ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը WTA վարկանիշային աղյուսակում նախորդ տարվա 92-րդից բարձրացել է 11 կետով եւ այժմ զբաղեցնում է 81-րդ հորիզոնականը: Ռուսաստանաբնակ մեր մյուս հայրենակիցը՝ Կարեն Խաչանովը, պահպանել է ATP-ի դասակարգման ցուցակի 11-րդ հորիզոնականը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Եկմալյանի իրացման գոտու բնակիչները ներդրող են գտել, բայց քաղաքապետարանը թույլ չի տալիս այդ հասցեում շինարարություն անել
Եկմալյանի իրացման գոտու բնակիչները քաղաքապետից 13 տարվա բնակվարձերն էլ են պահանջում
Լեւոն Արոնյանն այսօր Ջիբրալթարում խաղում է առաջատարի հետ
Հայկական շախմատի առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանը այսօր «Gibraltar Chess Festival 2019»-ի 8-րդ տուրում սպիտակներով խաղալու է մրցաշարի առաջատար, Ռուսաստանը ներկայացնող Վլադիսլավ Արտեմյեւի հետ: Նախորդ տուրում պայքարից ազատ Արոնյանը 5,5 միավորով հետապնդում է առաջատարին, որն իր անվան դիմաց գրանցած ունի 6 միավոր: Մեր մյուս երկու շախմատիստներից Հրանտ Մելքումյանը 4,5 միավորով ընթանում է 50-րդ, Էլինա Դանիելյանը 3
Քոչարյանի պաշտպան. «Տեր-Պետրոսյանի ու նրա շրջապատի կողմից է արվել սահմանադրական կարգի տապալման փորձ»
«Հանրապետության նախագահն անձեռնմխելի է, իսկ եթե հակառակն են ասում, ապա դա տգիտություն է»,-ասում է Ռուբեն Սահակյանը
Հարուցվել է քրեական գործ՝ Աբովյանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ. պարզվում է մասնակիցների շրջանակը
ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ հունվարի լույս 29-ի գիշերը տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ և ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ զինված միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունվարի 29-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել հրազենային վնասվածքներով մի քանի երիտասարդի՝ «Աբովյան» Բ/Կ տեղափոխվելու
«Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի խոսքը հիշո՞ւմ եք՝ «Սերգո ջան, լավ չես ապրի, մինչեւ Ղարաբաղի հարցը չի լուծվել». Արմեն Ռուստամյան
Ռուստամյանն ասաց, որ վարչապետի հետ երկու օր առաջ այս ամենի մասին խոսել են. «Եթե սա կդառնա կառավարության ծրագիր, մենք պատրաստ ենք համագործակցել: Սա է մեր մոտեցումը»:
Թուրքիան Միշտ Տարած է Ահաբեկչական Գործունէութիւն եւ Առ Այսօր կը Շարունակէ Իր Ընթացքը. Նորա Արիսեան. Եռագույն
Սուրիոյ եւ Թուրքիոյ միջեւ 1998-ին կնքուած Ատանայի համաձայնագրին առնչութեամբ Թուրքիոյ նախագահ Էրտողանի վերջին յայտարարութիւններուն մասին սուրիական «Ալ Ազմինէ» ամսագրի լրագրող Մուհամմէտ Անուար Ալ-Մասրի յատուկ հարցազրոյց ունեցած է Սուրիոյ խորհրդարանի հայ երեսփոխան դոկտ. Նորա Արիսեանի հետ, որ հրապարակուեցաւ «Ալ Ազմինէ»ի կայքէջին մէջ, 28 Յունուար 2019-ին: Հայտնում է Եռագույնը: Հարցազրոյցին ընթացքին դոկտ. Արիսեան շեշտած է. «Թուրքիան միշտ
Հայաստանցի երիտասարդ ձեռնարկատերն անցել է միջազգային մրցույթի եզրափակիչ
«Էրասմուս երիտասարդ ձեռնարկատերերի համար» ծրագրի հայաստանյան մասնակից Նելլի Դավթյանն անցել է ծրագրի հոբելյանի կապակցությամբ անցկացվող միջազգային մրցույթի «Լավագույն ձեռնարկատեր» մրցանակաբաշխության եզրափակիչ փուլ: Մրցույթին մասնակցել են 10 տարվա ընթացքում ծրագրի շահառու հարյուրավոր ձեռնարկատերեր աշխարհի 36 երկրներից։ Եզրափակիչ փուլ է անցել 3 ձեռնարկատեր: Մրցանակաբաշխության եզրափակիչ փուլի արդյունքը կհայտարարվի մարտի 18-ին՝ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում, որտեղ առցանց քվեարկության արդյունքում
Որտե՞ղ է այսօր գտնվում թավշյա հեղափոխությունը Արցախի հարցում. բաց նամակ
Խորապես հավատալով երկրում քաղաքական, տնտեսական, հասարակական, կյանքում փոփոխությունների անհրաժեշտությանը, թե որպես ՀՀ քաղաքացիներ և թե որպես քաղաքական գործիչներ՝ աջակցել և շարունակում ենք աջակից լինել ապրիլ-մայիսյան ողջ գործընթացին: Չենք ուզում կասկածել Ձեր ազգանվիրությանն ու տրված քաղաքական խոստումներին հավատարիմ մնալուն: Ազգային հայրենասիրական, կենտրոնաձիգ և հզոր պետականության կողմնակից՝ երրորդ ուժ «Միավորված հայեր» մտավորականների կուսակցության քաղաքական խորհուրդը, «Մեր Տունը
Վթար Ապարան-Երևան ճանապարհին. 1 զոհ, 6 վիրավոր
Հունվարի 27-ին, ժամը 16.40-ի սահմաններում, Ապարան-Երևան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ԿԻԱ Սորենտո» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի 34-ամյա ուղևորուհի Լաուրա Սուքիասյանը տեղում մահացել է, իսկ երկու վարորդներն ու «Տոյոտա»-ի չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Ոստիկանություն
Հնդկաստանի Ազգային տոնի առթիվ նախագահ Սարգսյանն այցելել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատուն
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Հնդկաստանի Հանրապետության Ազգային տոնի առթիվ` այսօր այցելել են Հայաստանում Հնդկաստանի դեսպանատուն: Նրանք շնորհավորել են դեսպան Յոգեշվար Սանգվանին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Հնդկաստանի ողջ ժողովրդին՝ հունվարի 26-ին նշվող Ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ՝ մաղթելով հաջողություններ, ինչպես նաև երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետագա խորացում ու ամրապնդում: ՀԱՅԱՍՏԱՆԻ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունվարի 29-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, փետրվարի 2-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Հունվարի 30-31-ը, փետրվարի 1-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունվարի 29-ի կեսօրից հետո սպասվում
Ակնկալվում էր, որ այդքան ձգձգումից հետո Հարկային օրենսգրքի փոփոխությունները կգործեն հուլիսից։ Բայց պարզվում է՝ այդպես չէ. «168 ժամ»
Չնայած այդքան կարևորելուն, այնուհանդերձ կառավարությունն իրենից կախված ամեն ինչ արեց տնտեսական բարեփոխումների մեկնարկը Հայաստանում ևս մի քանի ամսով հետաձգելու համար։
Նաիրա Զոհրաբյան. Որոշ ժամանակ անց հանդես կգամ մի հետաքրքիր նախագծում, որը կկոչվի «Նեֆերտիտիից՝ Կլեոպատրա». «Ժողովուրդ»
Իմ ֆոտոսեսիայի վերաբերյալ լավ կարծիքներ լսելիս, անկեղծ ասած, լիցքավորվում եմ դրական մեծ էներգիայով։
Արմեն Գեւորգյանը 0038 հայտնի հրամանից տեղյակ չի եղել. «Տեսակետ չունեմ»
«Տպավորություն է, որ ուզում եք ես անպայման կալանավորվեմ։ Միշտ փորձում եք բացասական երանգներ գտնել»,-լրագրողների հարցերին այսօր այսպես արձագանքեց ՀՀ նախկին փոխվարչապետ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գեւորգյանը։ Հիշեցնենք, որ վերաքննիչ քրեական դատարանի այսօրվա որոշմամբ` նա չի կալանավորվի։ Արմեն Գեւորգյանը չարձագանքեց հարցին` 2008թ.-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ բանակը ներգրավվե°լ է քաղաքական գործընթացներում, թե ոչ։ «Դա
Մոդեստ Կոլերով. «Իսկ ինչո՞ւ այդքան հաճախակի հանդիպել, այնտեղ ի՞նչ եք այդքան անում, եթե լուրջ հարցեր չեն քննարկվում». «168 ժամ»
ԼՂՀ ներկայացուցիչները տեղյակ են բոլոր գործընթացներից, քանի որ Նիկոլ Փաշինյանը հաճախ է լինում Ղարաբաղում։ Բայց Ղարաբաղի ներկայացուցիչները չեն լինում այդ մի քանի ժամյա քննարկումներին, նա չի վերցնում նրանց իր հետ։
Մհեր Եղիազարյանի պաշտպան. «Եթե անձը 44 օր հացադուլի մեջ է, սրտի կաթվածից էլ կարող է մահանալ, ինչ-որ մի պատճառից մահանալու է». «Հայկական ժամանակ»
Հացադուլը դադարեցնելու օրը ես գնացել եմ, որ իր հետ հանդիպեմ, ինքը չի կարողացել գալ քննչական սենյակ՝ ընդամենը 20 մետր քայլելու տարածք է: Մինչեւ էդ ինքը դիմանում էր, իր ոտքով գալիս- գնում էր, բայց երբ գրավը մերժվեց, ոնց որ իր դիմադրողականությունը կորավ, էլ չկարողացավ պայքարել:
Վահագն Թեւոսյան. «Ինֆորմացիոն աղբը վայրկյանների խնդիր է եւ վայրկյանների ազդեցություն է ունենում». «Ժողովուրդ»
Հաջողության համար պետք են որոշակի նախապայմաններ։ Իհարկե, հնարավոր է՝ նույն ֆինանսական հաշվետվողականության, թափանցիկության պարտադրումը որոշակի բարդություններ ստեղծի շատ լրատվամիջոցների համար, որովհետեւ մենք ունենք ցավալիորեն այլ մշակույթ լրատվամիջոցների գործունեության։
Թագուհի Թովմասյան. «Անկախ նրանից, թե ով քանի հոգով, ինչ ճնշմամբ կփորձի իրավապահներին իր կամքը թելադրել, այնուամենայնիվ, «փողոցային արդարադատությունը» կործանարար է մեր երկրի համար». «Հրապարակ»
«Ծիծաղելի է, որ գլխավոր դատախազը բողոքարկում է Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու հարցը՝ ի սկզբանե իմանալով, որ դատավորը գործել է օրենքի շրջանակում։ Օրենքը նա չէր կարող շրջանցել, քանի որ Մանվել Գրիգորյանի բնակության վայրը հայտնի է, անունը եւ ազգանունը բոլորին հայտնի են, նա չի փորձել փախչել քննությունից»։
«Իմ քայլի» պատգամավորը՝ 2008-ի մարտի 1-ի մասին. «Իմ գումարտակը այդ օրերին նույնիսկ մեկ փամփուշտ չի կրակել». «Ժողովուրդ»
Ես պարզ կարող եմ ասել, որ բանակը ներգրավված է եղել եւ իր մասնակցությունն է ունեցել այդ օրերին։ Կադրերում էլ ակնհայտ երեւում է, որ բանակը ներգրավված է եղել։ Ես ինքս, լինելով զինվորական, կարող եմ ասել, որ այդ օրը՝ մարտի մեկին, գումարտակը Վանաձորից տեղափոխվել է Երեւան ժամը 3-ին։ Այդ օրը՝ ժամը 3-ին, տագնապ է հնչել, եւ գումարտակը տեխնիկայով, անձնակազմի հետ միասին տեղափոխվել է Երեւան։
«Մենք կասկած չունենք արդարադատության հանդեպ». Արմեն Գեւորգյանը չի կալանավորվի
Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ հրապարակեց ՀՀ նախկին փոխվարչապետ, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։ Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշումը վերջերս բողոքարկել էր ՀՀ Դատախազությունը։ Նիստերի դահլիճից դուրս գալով՝ Արմեն Գեւորգյանը հայտարարեց, որ վերաքննիչը մերժել է դատախազության բողոքը, իսկ դա նշանակում է, որ նա չի
ՀՅԴ-ն վճռականորեն հակազդելու է ներազգային պառակտումների ցանկացած փորձի
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 2019 թ. հունվարի 16-24-ը Ստեփանակերտում կայացած Հ.Յ.Դ. 33-րդ Ընդհանուր Ժողովը արձանագրելով, որ՝ Անցնող քառամյակում կուսակցությունը, հարազատ մնալով իր ռազմավարական սկզբունքներին, մշտապես գործունեության առանցքում է պահել հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության, Հայաստանի պետականության ամրապնդման, երկրի կայունության եւ անվտանգության հարցերը. Վերահաստատում է Արցախի հիմնահարցի վերաբերյալ նախապես հայտարարված դիրքորոշումները. Հայկական աշխարհը, իր բաղադրիչ մասերով` Հայրենիք եւ Սփյուռք, որպես
Վլադիմիր Կարապետյանը գլխավորելու է վարչապետի մամուլի ծառայությունը
Մի քանի օր առաջ ստացա վարչապետի առաջարկությունը՝ գլխավորելու իր մամուլի ծառայությունը: Եթե ասեմ՝ անսպասելի էր, ոչ մի բան ասած չեմ լինի: Ընդունեցի առաջարկությունը: Առաջին հերթին խորհրդակցեցի իմ համախոհ ընկերների հետ Կոնգրեսի գրասենյակում: Ավելորդ է ասել, որ ունեցա աջակցություն և լիակատար ըմբռնում: Պետական ծառայությունը ենթադրում է որոշ գրված և չգրված սահմանափակումներ, դրանցից է կուսակցական գործունեությունը և
Գեւորգ Մուրադյան. «Որեւէ կուսակցության անդամ երբեւէ չեմ եղել, մանավանդ՝ Հանրապետականի». «Հայկական ժամանակ»
Բայց 2017 թվականի ընտրություններին ցուցակում եղել եմ որպես Կարեն Կարապետյանի թիմի անդամ»,- մասնավորապես նշեց Մուրադյանը։
Հրանտ Բագրատյան. Ցածր գնաճի, բյուջեի դեֆիցիտի եւ չփոփոխվող կուրսի պայմաններում հնարավոր չէ ստանալ տնտեսական աճ. «Հրապարակ»
Բուն տերմինը, ճիշտն ասած, չեմ հասկանում՝ տնտեսական հեղափոխություն։ Տնտեսությունն էվոլյուցիոն մեխանիզմ է։
Վարչապետի աշխատակազմը կանցնի թվային թղթի օգտագործմանը
Որոշ փորձարկումների արդյունքում վարչապետի աշխատակազմը կանցնի թվային թղթի (Digital Paper) օգտագործմանը: Դրա արդյունքում տպագրության ծախսերը կտրուկ կկրճատվեն: Այսպիսով` խնայում ենք թե՛ բնությունը, թե՛ հանրային միջոցները և թե՛ մեր աչքերը Էդուարդ Աղաջանյան Վարչապետի աշխատակազմի ղեկավար https://www.facebook.com/aghajanyan.eduard/photos/a.2172793179431048/2260440113999687/?type=3&theater
Հայ քաղաքական գործիչը մահացել է 52 օր տևած հացադուլից հետո. արևմտյան մամուլի արձագանքը
Արևմտյան հեղինակավոր թերթերն անդրադարձել են շաբաթ օրը բանտում մահացած «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, haynews.am կայքի համակարգող Մհեր Եղիազարյանի մահվանը: Հայաստանում փոքրիկ կուսակցության առաջնորդը մահացել է բանտում մոտ երկու ամիս տևած հացադուլից հետո, գրում է ամերիկյան հեղինակավոր The New York Times-ը: Թերթն ընդգծում է, որ Եղիազարյանը անցյալ ամառ հիմնադրված «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության

















































