Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Թեւոսյան. «Ինֆորմացիոն աղբը վայրկյանների խնդիր է եւ վայրկյանների ազդեցություն է ունենում». «Ժողովուրդ»

Հունվար 29,2019 12:39

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախկին լրագրող Վահագն Թեւոսյանը։

– Երբ չկա զանգվածային լրատվամիջոցների ֆինանսական հոսքերի վերահսկողություն, երբ լրատվամիջոցները չեն կարողանում ինքնագործունեությամբ լուծել ֆինանսական խնդիրները, որքանո՞վ է իրատեսական անաչառ լրատվության գոյությունը։

– Դուք առաջ եք բերում խնդիր, ասում եք՝ էս խնդրի պայմաններում հնարավոր չէ լուծել։ Օրինակ, մարդը պադվալային հարկում տասը քառակուսի մետրի վրա ուզում է բացել ռեստորան, արդյոք նա կհաջողի՞։ Հաջողության համար պետք են որոշակի նախապայմաններ։ Իհարկե, հնարավոր է՝ նույն ֆինանսական հաշվետվողականության, թափանցիկության պարտադրումը որոշակի բարդություններ ստեղծի շատ լրատվամիջոցների համար, որովհետեւ մենք ունենք ցավալիորեն այլ մշակույթ լրատվամիջոցների գործունեության։

Քանի որ ես ինքս շատ մեծ ջատագով եմ, որպեսզի խոսքի ազատությունը առաջընթաց ապրի եւ զարգանա Հայաստանում, գուցե այն լրատվամիջոցները, որոնց՝ խոսքի ազատությունից նահանջը կամ կարծիքների նկատմամբ սելեկտիվությունը պայմանավորված է իրենց ֆինանսական միջոցներով, գուցե պետք է այդ լրատվամիջոցներին որոշակիորեն խրախուսել ֆինանսապես ինչ-որ հիմնադրամների միջոցով, կամ իրենք համքարության հիմնադրամ ձեւավորեև։

Ամեն ինչ քննարկելի է, չնայած կարող են ասել, որ պետությունը միջամտում է ֆինանսապես լրատվամիջոցների գործունեությանը։ Ո՞նց անենք, որ պետությունը չմիջամտի։ Խնդիրը քննարկելի է։ Այն, որ այդ խնդիրը լուծման անհրաժեշտություն ունի, դրա գոյության հետեւանքով մենք լիքը արժեքներ ենք քարուքանդ անում, լիքը ապատեղեկատվություն ենք տարածում եւ մարդկանց մտածողության մեջ դրական փոփոխություններ, պոզիտիվիզմի տանող մտքեր առաջացնելու փոխարեն ապատեղեկատվություն ենք տալիս, փաստ է։

– Իսկ այդ առումով Դուք օրենսդրական կարգավորումը արհեստական միջամտություն չե՞ք համարում։ Չե՞ք կարծում, որ պրոֆեսիոնալ լրագրությունը մրցակցային դաշտում պիտի կայանա։

– Քանի որ լրատվության դաշտը չի ենթարկվում մրցակցային կանոններին, եւ շատ դեպքերում «սեւ» ֆինանսավորողներին շահավետ է լինում ֆինանսավորել հատկապես ապատեղեկատվություն տրամադրող լրատվամիջոցներին, այն լրատվամիջոցները, որոնք պրոֆեսիոնալ են, դրա արդյունքում տուժում են եւ շուկայի թելադրմամբ իրենք էլ են ստիպված լինում անցնել այդ դաշտ։ Արդյունքում չի լինում արդեն պրոֆեսիոնալ եւ ոչ պրոֆեսիոնալ, լինում են մարդիկ, որոնք կա՛մ հրաժարվում են դրանով զբաղվել, կա՛մ տեղափոխվում են ուրիշ դաշտ, քանի որ փող աշխատելու խնդիր կա։ Լրագրությունը աշխատանք է, կարծում եմ, ծանր աշխատանք է, եւ ենթակա է բարձր վարձատրության։ Շատ լրագրողներ զոհ են գնում ցածր աշխատավարձով աշխատող պայմանական լրագրողներին, որոնց դա բավարարում է, եւ որոնք տեղեկատվական դաշտը հեղեղում են ապատեղեկատվությամբ։ Ինֆորմացիոն աղբը վայրկյանների խնդիր է եւ վայրկյանների ազդեցություն է ունենում։ Դու գումար չես տալիս այդ ինֆորմացիան ստանալու համար, դու ուղղակի քլիք ես անում եւ վերջ։

Զրուցեց Մարիամ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031