Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակի տարեդարձին նվիրված միջոցառումների շարք՝ սահմանամերձ Բերդավանում

Հունվար 29,2019 14:10

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանի նախաձեռնությամբ գյուղում բազում գործեր են արվում: Սահմանամերձ շենում ակտիվ է նաեւ մշակութային կյանքը, տարբեր առիթներով գեղեցիկ միջոցառումներ են կայանում: ՀՀ բանակի 27-րդ տարեդարձը այդտեղ նշվել է մեծ շուքով, թեեւ՝ հունվարի 27-ին: Այդ օրը ժամը 11-ից շախմատի մրցումներ են կայացել բերդավանցիների եւ Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանապահ զորամասի զինծառայողների մասնակցությամբ: Ժամը 14-ի սահմաններում մշակույթի նախարարության «Արար»  ծրագրում ընդգրկված երեխաների եւ ժամկետային զինծառայողների մասնակցությամբ կայացել է նկարչական  բաց դաս, որի մասնակիցները օրվա թեմայով նկարներ են արարել:

Երեկոյան Բերդավանի մշակույթի կենտրոնի դահլիճում եղել  է մոտ 550 մարդ, դահլիճը եւ օթյակը՝ լեփ-լեցուն , լրացուցիչ 80 աթոռ է տեղադրվել: Տոնական համերգին ներկա են եղել Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ԱԺ պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը, ԱԺ պատգամավորության թեկնածու Հայկ Չոբանյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, ազատամարտիկներ, Նոյեմբերյանի զորամասի զինծառայողներ: Տոնական համերգը տեւել է երկուսուկես ժամ, ելույթ են ունեցել Բերդավանի մշակույթի կենտրոնի, Բերդավանի եւ Այրումի երաժշտական դպրոցների սաները: Համերգին առանձնակի շուք են տվել երգիչ Արսեն Գրիգորյանի (Մրո) կատարումները:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031