Օրվա լրահոսը

Հրդեհ Հնաբերդ գյուղում․ վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է

Հունվարի 27-ին, ժամը 16:16-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հնաբերդ գյուղի 16-րդ փողոցի 6-րդ շենքի մոտակայքում գտնվող վագոն-տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:15-ին, մարվել` 18:43-ին:   ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արմեն Սարգսյանը՝ բակի երեխաների հետ (լուսանկար)

«Կիրակին մեր բակի երեխաների հետ»․ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է այս գրառումով լուսանկար, որում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է՝ երեխաների հետ։ https://www.facebook.com/Armpresident/photos/a.259879127994698/310419132940697/?type=3&theater

Ռիմա Վարժապետյան. «Մարդկությունը չպետք է մոռանա ողբերգությունները, որպեսզի հետո դրանք չկրկնվեն»

Հունվարի 27-ը նշվում է որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի օր: Հայաստանի հրեական համայնքը եւս անմասն չի մնացել այդ օրը հիշատակելուց: Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը նշեց, որ ՄԱԿ-ի որոշմամբ այս օրը նշվում է որպես Հոլոքոստի հիշատակի օր, եւ այն կապվում է նաեւ խորհրդային զորքերի կողմից Օսվենցիմի ճամբարից մարդկանց ազատագրման oրվա հետ: Տիկին

Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ բանակի օրվա առիթով (ֆոտոշարք)

Հունվարի 27-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Վարդան և Ս. Հովհաննես մատուռ-մկրտարանում Հայոց բանակի օրվա կապակցությամբ մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Սրբազան արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ

Տիգրան Մանսուրյան. «Բոլոր իտալացիները մեր գրաբարով երգեցին աղոթքները»

«Կարճ ժամանակ առաջ Իտալիայում էի՝ Ֆլորենցիայում, Սան Մինիատո եկեղեցու 1000-ամյակն էին տոնում ամբողջ մի տարի: Սան Մինիատո, այսինքն Մինաս, համարում են, որ այդ եկեղեցու հիմնադիրը հայ է, ու հազար տարեկան է այդ եկեղեցին: Ինձ առաջարկել էին այդ համերգներից մեկի համար մի գործ գրել, ես գրեցի Ներես Շնորհալու «Հաւատով խոստովանիմ» աղոթաշարից աղոթքների շարք, յոթ աղոթքներ՝ մեծ

Մեր կառավարությունը հակված է լայն ու արդյունավետ համագործակցություն ունենալ Դաշնակցության հետ․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին և Բյուրոյի անդամներին: «Ողջունում եմ հարգելի գործընկերներ: Հարգելի պարոն Տեր-Խաչատուրյան, ուրախ եմ մեր ծանոթության համար, ուզում եմ շնորհավորել անձամբ Ձեզ և Բյուրոյի մյուս ընտրված անդամներին, մաղթել ամենայն հաջողություն՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, և ընդհանրապես մեր ժողովրդի: Իհարկե, ես միշտ

44 օր հացադուլի մեջ գտնվող կալանավորվածի մահը ապտակ է ՀՀ դատական իշխանությանը․ Արա Ղարագյոզյան

44 օր հացադուլի մեջ գտնվող կալանավորված անձի մահը հերթական ապտակն է ՀՀ դատական իշխանությանը։ Նողկալի և զզվելի է, որ անարդարությունից ստիպված կալանավորված անձը հացադուլ է հայտարարում, իսկ պետական մարմինները ոչ մի միջոց չեն ձեռնարկում վերջինիս խնդիրը լուծելու ուղղությամբ։ Սա տիպիկ անմարդկային վերաբերմունք է, որը դրսևորվել է անազատության մեջ գտնվող անձի նկատմամբ։ Իսկ ինչ պայմաններում է

Արաքս Մանսուրյան. «Լեգենդ բառը չեմ սիրում, բայց Տիգրան Մանսուրյանը լեգենդ է»

Ճանաչված օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանը Հայաստան է ժամանել, որ մասնակցի եղբոր՝ անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ութսունամյա հոբելյանին: Լրագրողների հետ զրույցում երգչուհին ասաց, որ ինքնաթիռի տոմսը հատուկ վաղ էր գնել, որպեսզի այլ բաներ հետո չծրագրավորեր: Նշեց, որ քույրն ու եղբոր դուստրն էլ հատուկ այդ առիթով են ժամանել արտասահմանից։ «Շատ հուզիչ օր էր, շատ շնորհակալ եմ, որ

Պարգևավճար ստանալու պահին դեռ չէր լրացել այդ պաշտոնյաների աշխատանքային երկու ամիսը․ Դավիթ Խաժակյան

Այսպիսով ավելի քան մեկ ամիս ժամկետի խախտումով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշեց հրապարակել պարգևավճարների կարգադրությունը, հանդես գալով տեսաուղերձով: Նախքան ցուցակի հրապարակումը քաղաքապետը բարձրաձայնեց մի քանի թիվ տրված պարգևավճարներից: Հիշեցնեմ, որ պարգևավճար ստանալու պահին դեռ չէր լրացել այդ պաշտոնյաների աշխատանքային երկու ամիսը: Այսպիսով քաղաքապետի առաջին տեղակալը ստացել է 956.000 դրամ, որը կազմում է աշխատավարձի 200%-ը: Քաղաքապետի

Տիգրան Մանսուրյան. «Չպետք է հասնել ինքնահիացումի հանգրվանին»

Հունվարի 27-ը ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է, մաեստրոն դառնում է 80 տարեկան:

Չփորձե՛ք հորս մահվան հանգամանքն օգտագործելով ինքնահաստատվել․ Մհեր Եղիազարյանի որդի

Իմ շատ սիրելի բարեկամներ, հարազատներ, ընկերներ, ծանոթներ ու անծանոթներ, ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Ձեզ, որ կյանքիս ամենադժվարին պահին դուք մեր կողքին եք ու ուժ եք տալիս, կիսում եք իմ ընտանիքի վիշտն ու դժբախտությունը, իմացե՜ք առանց ձեր աջակցության ես ուղղակի չէի դիմանա… Հորս վերջին անգամ տեսել էի դեկտեմբերի 5-ին՝ դատարանում, երբ որոշվեց նրա նկատմամբ

Լեւոն Զուրաբյանը՝ «Առաջին դեմքից». Նիկոլի թիմը պետք է հասկանա՝ իրենք պետք է դառնան «Մարտի 1»-ի դատի տերը

եւոն Զուրաբյանը բացահայտեց. թեեւ 2008-ի դեպքերի ընթացքում ինքը կիզակետում էր՝ անցած 10 տարում իրեն երբեք չէին կանչել քննչական մարմինները, իսկ վերջերս հարցաքննվել է Մարտի 1-ի գործով. «Ես հասկացա այդ հարցաքննության ընթացքում, որ քննությունը լավ խորացած է այլեւս: Հիմա ես չեմ կարող հրապարակել՝ նախաքննական գաղտնիքի խախտում կլինի: Բայց հավաստիացնում եմ՝ ես զգացի, որ շատ դրվագներով կան նոր տեղեկություններ: Քննությունը եթե ընթանա այս նույն տեմպերով, ինչ ես տեսա այդ հարցաքննության ժամանակ, վստահ եմ, որ շատ շուտով բոլոր հարցերի պատասխանները հայտնի կլինեն բոլորին»:

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ու փակ ավտոճանապարհներ

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ  Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ: Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում բուք է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային

Չարաբաստիկ սեւ ճանճը (պատմվածք)

Նախապես զգուշացնում եմ նրանց, ովքեր հակակրանք ունեն խաշի, կակաոյի կամ այլ հեղուկ ուտելիքների մեջ հայտնաբերված օտար մարմինների նկատմամբ, կարող են պատմությունը չկարդալ:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունվարի 27-ին առանձին շրջաններում, 28-ին, 29-ի գիշերը շրջանների մեծ մասում, 29-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային և հովտային գոտում անձրևի տեսքով: Հունվարի 30-31-ը և փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը և 28-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝

Կրթության ոլորտն այս պահին նման է անառագաստ նավակի

Ուզում եմ հասկանալ, թե ո՞րն է կրթության ոլորտում մեր կառավարության ծրագիրը, տեսիլքը։ Ի՞նչ խնդիրներ է մատնանշել ու ի՞նչ նպատակներ է դրել իր առջև և ի՞նչ քայլեր է անելու դրանք լուծելու ուղղությամբ։ Տևական ժամանակ է այս նպատակով փնտրում եմ ՀՀ կառավարության 2019թ․ ծրագիրը, սակայն այն կայքում տեղադրված չէ։ Կրթության նախարարության կայքում նույնպես չկա, այնտեղ նախորդ կառավարության,

Արցախում Դուք ունեք բազմահազար երկրպագուներ․ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Տիգրան Մանսուրյանին

Հարգարժան պարոն Մանսուրյան, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ։ Մեծ է ձեր ավանդը ազգային մշակույթի զարգացման գործում։ Սկիզբ առնելով ժողովրդական ակունքներից եւ ստանալով ժամանակի շունչը՝ Ձեր ստեղծագործությունն իր ուրույն տեղը զբաղեցրեց ոչ միայն հայկական, այլ նաեւ համաշխարհային երաժշտարվեստի մեջ։ Դուք անմահ գործեր եք ստեղծել

«Ես քո դասական ցավը տանեմ»  կամ՝ «բարգավաճ», բայց «լուսավոր» Հայաստան

Չնայած «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանն» իրենց համարում են խորհրդարանական ընդդիմություն, կյանքը ցույց է տալիս և, կարծում եմ, կշարունակի ցույց տալ, որ նրանք ընդամենը իրար են ընդդիմադիր, այլ ոչ թե իշխանությանը: Նրանք կշարունակեն ընդդիմանալ իրար ոչ միայն այն պատճառով, որ ի վիճակի չեն լինելու «Իմ քայլի» դեմ քայլ անել, այլև այն պատճառով, որ հասարակությունն ու

Տապակած բանջարեղենով եւ մսով աղցան

Սմբուկով եւ մսով բազմաթիվ ուտեստներ են հայտնի, դրանց համադրությունը իսկապես շատ լավն է: Նույնքան տարածված են նաեւ սմբուկով եւ ընկույզով, սմբուկով եւ թարմ պղպեղով, սմբուկով եւ նռով համադրությունները: Այս աղցանում միավորվել են սմբուկը եւ նրա բոլոր ընկերները, բացի՝ պանրից: Անհրաժեշտ մթերքները Թարմ սմբուկ- 2 հատ Թարմ պղպեղ-1-2 հատ Տավարի միս- 200 գրամ Սխտոր-1-2 պճեղ Ընկույզ-1

Արթուր Գեւորգյանը՝ Հայկ Մարությանին. «Ձեր նշած «տարիներ շարունակը» բաց աղբյուրով ներկայացված է եղել»

Aravot.am- ը Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ժամանակ տեղեկատվության եւ հասարակայնության վարչության պետ աշխատած Արթուր Գեւորգյանին խնդրեց մեկնաբանություն անել ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանի այն հայտարարության վերաբերյալ, որ այս անգամ պարգեւատրվել են մարդիկ, որոնք տարիներ շարունակ պարգեւավճար չեն ստացել: https://www.facebook.com/hayk.marutyan/videos/2070604323052638/ «Նախ` ի՞նչ է նշանակում տարիներ շարունակ չստացած, երբ նույն տարիներ շարունակի ընթացքում տեղեկատվությունը բաց է

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների  համար 

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 27-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Կ. Օրբելյանը՝ նախարարի պաշտոնակատարին. «Ստախոսություն է ակնարկվում, որին հաջորդում է իմ անունը»

Aravot.am-ը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանից հետաքրքրվեց ՝ ինչպե՞ս է վերաբերվում մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի ֆեյսբուքյան էջում իր հասցեին հնչեցված մեղադրանքներին, որտեղ նախարարի պաշտոնակատարն ասել էր, որ Կոնստանտին Օրբելյանը «բոլորին փորձում է այնպես ներկայացնել, թե իբր իրեն կանչում են մրցանակը ստանալու, եւ ես թույլ չեմ տալիս»: «Ինձ համար, իսկապես, շատ

Եթե 2019-ին նույնքան առաջընթաց արձանագրենք, կհայտնվենք լավ երկրների առաջին տասնյակի մատույցներում․ Նիկոլ Փաշինյան

«Լավ երկրների» միջազգային ինդեքսում Հայաստանը, փաստորեն, 2018 թվականի ընթացքում ուղիղ 30 կետով բարելավել է դիրքերը՝ 75-ից տեղափոխվելով 45-րդ հորիզոնական: Եթե 2019-ին նույնքան առաջընթաց արձանագրենք, կհայտնվենք լավ երկրների առաջին տասնյակի մատույցներում: Իհարկե, նման ինդեքսներն ու առաջընթացները ոչ մի այսրոպեական արդյունք չեն տալիս, բայց բարձրացնում են երկրի գրավչությունը՝ տուրիզմի, ներդրումների իմաստով: Այնպես որ, չարժե թերագնահատել: Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ

Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՅԴ բյուրոյի նորընտիր անդամների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 26-ին հանդիպում է ունեցել Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և բյուրոյի անդամների հետ: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նրանց և մաղթել հաջողություններ: ՀՅԴ Բյուրոյի անդամները նախագահին պատմել են օրերս Արցախում ավարտված Դաշնակցության ընդհանուր ժողովի, կուսակցության առաջնահերթ խնդիրների և անելիքների մասին:   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

Բերդի բժշկական կենտրոնի աշխատակիցները նամակով դիմել են Նիկոլ Փաշինյանին․ ի նշան բողոքի 10 բժշկից 9-ը գործից դուրս է գալիս

Բերդի բժշկական կենտրոնի  93 աշխատողներ նամակ են ուղարկել  վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նրանք  հայտնել են, որ 2017թ. հուլիսին  այդ  ԲԿ-ի տնօրեն է նշանակվել Արմեն Մարդանյանը: Այդ ժամանակ ԲԿ-ում մասնագետների խիստ պակաս կար, վիրաբուժական բաժանմունքը վիրաբույժի կարիք ուներ, թերապեւտիկ բաժանմունքը՝ թերապեւտի: ԲԿ-ն այդ ժամանակ շուրջ 10 միլիոն դրամի պարտքեր ուներ: Նամակում նշված է, որ Ա. Մարդանյանի տնօրեն

Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի շնորհանդեսը՝ Ստեփանակերտում

Հունվարի 26-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի ինքնակենսագրական «Կյանք և ազատություն» գրքի առաջին շնորհանդեսը։ Ներկա էին Արցախի Հանրապետության կառավարության և խորհրդարանի ներկայացուցիչներ, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ռոբերտ Քոչարյանի զինակից ընկերները, Քոչարյան ընտանիքի մտերիմեր և բարեկամներ։ «Մենք այսօր, ըստ նախապես ծրագրված ժամանակացույցի, իրականացնում ենք «Կյանք եւ ազատություն» գրքի առաջին շնորհանդեսը։ Քանի

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին բացահայտենք նաև այսպես. նոր ֆոտոշարք

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է Գևորգ Շադոյանի «Վերածննդից Անկախություն» նոր հավաքածուն։ Այս մասին հաղորդում է VOG.am-ը հավելելով. «Տիկին Զոհրաբյանին բացահայտեցինք նաև այսպես»: -ը՝ https://www.facebook.com/vog.style.page/posts/392127188209815?__tn__=-R

Այստեղ ոչ ոք չի անտեսում այս ունիվերսալ արտիստի հայկական ծագումը․ Ջոնաթան Լակոտ

Այսօր Հայաստանի սրճարաններում և տներում Միշել Լեգրանի մեղեդիները կհիշեցնեն, որ այստեղ ոչ ոք չի անտեսում այս ունիվերսալ արտիստի հայկական ծագումը և յուրաքանչյուրը հպարտանում է նրա համաշխարհային համբավով: Ջոնաթան ԼԱԿՈՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆ https://www.facebook.com/photo.php?fbid=384130965676608&set=a.330443781045327&type=3&theater

Արհեստական բանականությունը լինելու է առանցքային․ սա ապագան է, որը շատ բան է փոխելու․ Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի պատվիրակության այցի շրջանակում կազմակերպված գիտական սեմինարին: Ողջունելով մասնակիցներին` նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Իտալիան կկարողանան սերտորեն համագործակցել տարբեր ոլորտներում: Նշենք, որ Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի այցը մեր երկիր իրականացվել է Հայաստանի և Իտալիայի նախագահների բարձր հովանու ներքո:

Մհեր Եղիազարյանի մահը վրա է հասել սրտամկանի ինֆարկտից․ ՀՀ Քննչական կոմիտե

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ Մհեր Եղիազարյանը, 2015 թվականի գարնանը աշխատելով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում որպես մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ՓԲԸ-ում հայտարարված մրցույթում հաղթող ճանաչելու վերաբերյալ ՍՊ ընկերություններից մեկի տնօրենին կեղծ խոստում տալով՝ պահանջել և խաբեությամբ մաս-մաս ստացել է  առանձնապես խոշոր չափի գումար, ինչի համար ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի  3-րդ մասի 1-ին

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031