Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի շնորհանդեսը՝ Ստեփանակերտում

Հունվար 27,2019 00:24

Հունվարի 26-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի ինքնակենսագրական «Կյանք և ազատություն» գրքի առաջին շնորհանդեսը։ Ներկա էին Արցախի Հանրապետության կառավարության և խորհրդարանի ներկայացուցիչներ, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ռոբերտ Քոչարյանի զինակից ընկերները, Քոչարյան ընտանիքի մտերիմեր և բարեկամներ։

«Մենք այսօր, ըստ նախապես ծրագրված ժամանակացույցի, իրականացնում ենք «Կյանք եւ ազատություն» գրքի առաջին շնորհանդեսը։ Քանի որ գիրքը սկսվում է Ռոբերտի՝ Արցախում անցած մանկության ու մեր անցած ճանապարհի պատմությամբ, մենք որոշել էինք առաջինն այն ներկայացնել հենց Արցախի հանրությանը։ Այստեղ այս գրքով յուրաքանչյուրն իր անցած ուղու մի մասնիկը կտեսնի, քննության կառնի կյանքի եւ ազատության այն գինը, որ վճարել է հայ ժողովուրդը՝ Արցախի, Հայաստանի եւ ողջ հայության հարատեւման համար»,- նշեց  Բելլա Քոչարյանը և հավելեց․ «Անկախ նրանից, որ Ռոբերտն այսօր անձամբ չի իրականացնում շնորհանդեսն ու ինքնագիր թողնում գրքերի վրա, գիրքն արդեն ներկայացրել է նրա ասելիքը։ Գիրքն արդեն ապրում է իր կյանքով»։

Գրքի բովանդակությունը հիմնված է Ռոբերտ Քոչարյանի կենսագրական փաստերի վրա։ Հեղինակը ներկայացրել է հասարակությանը քիչ հայտնի փաստեր ինչպես իր մանկությունից, այնպես էլ քաղաքական ուղուց՝ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, թե՛ հետնախագահական ժամանակահատվածի վերաբերյալ։

«Գրքի վրա աշխատանքն անձի ու պատմական իրադարձությունների բացահայտման մի անվերջանալի ճանապարհ էր հիշեցնում։ Երեք տարի տեւած աշխատանքի արդյունքում ես տեսա Ռոբերտ Սեդրակովիչ անհատի բազմակողմանիությունը»,- նշեց գրքի խմբագիր Իրինա Աբրամովան։

«Կյանք և ազատություն» գիրքը հրատարակել է ռուսաստանյան «Ալպինա փաբլիշերս» ընկերությունը։ Վաճառքում այն հայտնվել է 2019 թվականի հունվարին, և առաջին խմբաքանակն ամբողջությամբ սպառվել է 3 շաբաթվա ընթացքում։ Գիրքը պատմում է Քոչարյանի մանկությունից մինչև 2018 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածի մասին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    մարդու զզվանք է գալիս

  2. Հ.Շ. says:

    մարդու հպարտութիւն է գալիս

    եւ իսկական յոյս

  3. Aha says:

    Նմանապէս, Րոպերդը մեզ համար հերոս է ու վերջ!

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031