Օրվա լրահոսը

Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ: «Ձեզ եմ հղում իմ անկեղծ շնորհավորանքները և հաջողության բարեմաղթանքները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Շատ ջերմ հիշողություններ ունեմ հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում մեր երկկողմ հանդիպման հետ կապված: Հուսով եմ, որ մեր երկու երկրները կշարունակեն համագործակցության և երկխոսության հիանալի

Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Ապարան-Միրաք ճանապարհահատվածում ձյուն է տեղում: Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է: Արթիկի ավտոճանապարհներին գետնաբուք է: Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են

«Ապագայում նման սայթաքումներ թույլ չե՞ք տալու». «Իմ քայլի» պատգամավորը՝ Նաիրա Զոհրաբյանին

Ըստ Կարապետյանի, սա նսեմացնում է կանանց արժանապատվությունը ու Զոհրաբյանը սայթաքել է, ուստի հարցրեց՝ ապագայում հետեւելո՞ւ է իր հանային խոսքին, որ նման սայթաքումներ թույլ չտա: Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ինձ շատ բանում կարելի է մեղադրել, բայց որ ես երբեւէ նսեմացնեմ կնոջ դերը, ինձ դրանում մեղադրել չի կարելի»:

Մնացականյանն ու Մամեդյարովը ավելի քան չորս ժամանոց հանդիպում են ունեցել

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը

Լի Կեցյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյան շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Չինաստանի համար Հայաստանը բարեկամական համագործակցության ավանդական գործընկեր է: Վերջին տարիներին հայ-չինական հարաբերություններում պահպանվում է առողջ և կայուն

Պաշտպանն ընդունել է Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումաին: Հանդիպման ընթացքում քննարկվել է Պրոբացիայի պետական ծառայության գործունեության մշտադիտարկման վերաբերյալ Պաշտպանի հայերեն և անգլերեն արտահերթ հրապարակային զեկույցը: Յոհաննես Դաուման կարևորել է Պաշտպանի աշխատանքը, մասնավորապես՝  Պրոբացիայի պետական ծառայության գործունեության մշտադիտարկման վերաբերյալ զեկույցում բարձրացված խնդիրներն ու դրանց լուծմանն

Մնացականյանը վերահաստատել է ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու սկզբունքային դիրքորոշումը

Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Գյուղատնտեսական տարին պետք է դարձնել մաքսիմալ կանխատեսելի. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսական շրջանի նախապատրաստական աշխատանքների իրականացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հակակարկտային համակարգերի գործունեությանը, հակակարկտային ցանցերի տեղակայմանը, սերմացուի, պարարտանյութերի, ոռոգման ջրի ապահովմանը, բույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարին, մթերումների և արտահանումների կազմակերպմանը: Զեկույցներով հանդես են եկել պատկան գերատեսչությունների ղեկավարները: Նշվել է, որ կառավարությունը

2018-ի պետական բյուջեն գերակատարվել է

ՊԵԿ նախագահը ցուցանիշներ է ներկայացնում՝ հարկային եւ մաքսային մուտքերը պետբյուջե ավելացել են

«Քոչարյանի որդին եւ քննչական խմբի ղեկավարը մտերիմ հարաբերություններ չունեն». պաշտպան

«Լեւոն Քոչարյանը նշեց, որ ճշտել է՝ իրենք եղել են նույն կուրսում, որում մոտ 200 հոգի է եղել՝ մի քանի հոսքից բաղկացած»,-տեղեկացնում է Արամ Օրբելյանը

«Պարոնայք նորընտիր պատգամավորներ, Ձեզանից առաջ էլ է կյանք եղել, ձեզանից հետո էլ է լինելու». Արտակ Զաքարյան

ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Խորհրդարանն այսօր քննարկում և առաջարկում էր տարբեր երկրներում ՀՀ դեսպանների նշանակումից հետո, դեսպանընկալ երկիր մեկնելուց առաջ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով հրավիրելու և տվյալ երկրի հետ առկա հարաբերությունները քննարկելու համար: Ի գիտություն նորընծա պատգամավորների, ասեմ, որ ինչպես իրենք են ասում “Հին Հայաստանում” այդ պրակտիկան կիրառվում էր և

Ռաֆայել Ջրբաշյանի պայծառ հիշատակը երկար կմնա գործընկերների, մտերիմների, թատերասեր հասարակության սրտերում

Հայ թատերարվեստը ծանր և անդառնալի կորուստ կրեց: 2019 թ. հունվարի 16-ին, 96 տարեկան հասակում, կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, մանկավարժ, պրոֆեսոր, բեմադրիչ Ռաֆայել Ջրբաշյանը: Ռաֆայել Ջրբաշյանը հայ թատրոնի երախտավորներից էր, մարդ, ում հարուստ և բովանդակալից ստեղծագործական կյանքը արվեստի նվիրական ծառայության վառ դրսևորումներից է: Ռաֆայել Ջրբաշյանը ծնվել է Կիսլովոդսկում: Սովորել է Թիֆլիսի պետական մանկավարժական ինստիտուտի ռուսաց

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը ՀՔԾ-ն մերժել է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ՝ հունվարի 9-ին պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը Հատուկ քննչական ծառայության քննիչը մերժել է: Միջնորդության մերժումը պատճառաբանվել է նրանով, որ մեղադրանքն առաջադրվել է օրենքով սահմանված կարգով ձեռքբերված բավարար ապացույցների հիման վրա և առկա չեն քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ: Հիշեցնենք, որ միջնորդությամբ նշվել էր, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված

Մայրաքաղաքի կանաչ կերպարը կփոխվի. նոր մոտեցումներ՝ կանաչապատման ոլորտում

Նոր կերպար, նոր մոտեցումներ՝ Երևանի կանաչապատման ոլորտում և ծրագրային հստակ քաղաքականություն՝ տարբեր ուղղություններով: Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժ.պ Խաչիկ Հակոբյանը խոսել է 2019թ. ու հետագա տարիներին նախատեսված քաղաքի կանաչապատման ծրագրերի մասին: Մասնավորապես, այսուհետ Երևանի փողոցներում կատարվող ծառատունկի համար նոր չափանիշներ կկիրառվեն. Կտնկվեն, առնվազն, 4 սմ տրամագծով, 2-3 տարեկան տնկիներ և բացառապես այն հատվածներում, որտեղ

Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկներին լրացուցիչ պատժի կրումից ազատելու վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվեց. ՀՔԱՎ

2019թ. հունվարի 15-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկների գործով երկու կողմի վերաքննիչ բողոքները: Դրանք ներկայացվել էին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018թ. սեպտեմբերի 24-ի դատավճռի դեմ, որով դատարանը լրացուցիչ պատիժ նշանակեց Արաբկիր ԲԿ բժիշկներ Լիլիթ Վարդանյանի ու Զարինե Այվազյանի

Ապօրինի արդյունահանում Շախկուլի գետի հովտում. Պատճառված վնասը գնահատվել է ավելի քան 327 մլն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ, առանց համապատասխան թույլտվության Շախկուլի գետի հովտում կատարված ապօրինի արդյունահանման դեպքի հանգամանքները. պետությանը պատճառված վնասը գնահատվել է 327.517.320 ՀՀ դրամ։ Նախնական քննությամբ ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Վարդենիսի

ՊԵԿ նախագահ. «Մենք ԱԱԾ-ի սահմանապահ զորքերի հետ չկարողացանք 50 կիլոներով բիզնեսի դեմն առնել»

Դավիթ Անանյանը՝ ուղեկցող բեռի շեմի փոփոխության մասին

«Ձեր ելույթը չտպավորեց». Բաբաջանյանը դժգոհեց Արման Եղոյանից

Արման Բաբաջանյանն ասաց. «Դուք կարծես թե լավ չեք պատկերացնում, թե ինչպիսի պատասխանատու աշխատանքի եք հավակնում: Նշեցիք, որ սփյուռքը կարող է աջակցել Հայաստանի եվրաինտեգրացիային, լավ չեմ պատկերացնում, թե սփյուռքը ինչ պետք է անի այդ ուղղությամբ, առավելագույնը Հայ դատի գրասենյակը իր հնարավորությունների շրջանակներում կարողանա աջակցել, սփյուռքի աջակցությունն ակնկալել այս հարցում լուրջ չէ»: Եղոյանը չհամաձայնեց:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նիստին

Հունվարի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի մակարդակով ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նիստին, որն անցկացվել է Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող պետությունների ձևաչափով: Նիստը նվիրված էր ռազմական ու քաղաքական տեսանկյունից «Վճռական աջակցություն» առաքելության ընթացքի շուրջ կարծիքների փոխանակմանը, կոալիցիոն ուժերի երկարաժամկետ խնդիրների և

Կոնջորյանի վրիպումը՝ բարեկամ Իրանը ներկայացնելով «ավտորիտար բնույթի Իրան»

Ավելի ուշ Կոնջորյանը, նկատելով սոցցանցերում բարձրացված աղմուկը՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ բանավոր խոսքում վրիպել է, էլ չի կրկնվի: Նա վստահեցրեց, որ իր խոսքը խմբակցության տեսակետի հետ որեւէ կապ չունի, դա իր անձնական դիտարկումն ու անձնական վրիպումն էր:

ՊԵԿ-ի՝ եկամուտների հայտարարագրման հորդորին շոու-բիզնեսից որեւէ մեկը չի հետեւել

Դավիթ Անանյանը զգուշացնում է՝ այն, ինչ պիտի անենք, դուք շատ կարճ ժամանակահատվածում կտեղեկացվեք

Անահիտ Բախշյան. «Կառավարման խորհուրդների կուսակցականացվածությունը շարունակվում է ի դեմս ՔՊ-ի»

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով բուհերի կառավարման խորհուրդների կուսակցականացված լինելու մասին, ասաց. «Բուհերի կառավարման խորհուրդների կարգի մասին «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նոր նախագիծը բոլորովին այլ տրամաբանություն է պահանջում: Բուհերի կառավարման խորհուրդներում պետք է լինեն մարդիկ եւ ներսից, եւ գործարար շրջանակներից, եւ որեւէ կուսակցական պաշտոնյա այնտեղ չի նախատեսվելու: Բայց քանի որ այդ օրենքը

Արցախում ներդրումների նվազման մտահոգությունները տեղին չեն. Արայիկ Հարությունյան

Արցախի առաջատար՝ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրատվամիջոցների տարածած այն տեղեկություններին, թե իբր 2018թ.-ին Արցախում նվազել է ներդրումների ծավալը: «Վերջին օրերին հայկական որոշ լրատվամիջոցներում մտահոգությունների տեսքով տեղեկություններ են տարածվում, որ 2018թ.-ին Արցախում նվազել է ներդրումների ծավալը: Արձագանքելով այսօրինակ ապատեղեկատվությանը՝ որպես առաջին հերթին Արցախի տնտեսական համակարգին քաջածանոթ անձ՝ հայտարարում եմ,

Ինչ է լինելու երիտասարդական քաղաքականության ճակատագիրը, եւ ով է պատասխանատու լինելու երիտասարդական քաղաքականության համար. վանաձորցի երիտասարդները մտահոգ են

Վանաձորցի մի խումբ երիտասարդներ բաց նամակով դիմում են ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներին: Պատճառն այն է, որ երիտասարդներին անհանգստացնում են շրջանառվող լուրերը, որոնց համաձայն «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հետեւանքով նախատեսվում է միավորել ՀՀ Կրթության եւ գիտության, Սպորտի եւ երիտասարդության հարցերի, ինչպես նաև Մշակույթի նախարարությունները: Դրա արդյունքում կձեւավորվի նոր

Քոչարյանի պաշտպանը՝ Մարտի 1-ի տեսանյութերի մասին. «Որոշ գործընթացներ խաղաղ չեն եղել»

«Որոշակի հատվածներում միայն եղել է ոչ խաղաղ գործընթաց: Երեւում են հնարավոր ռիսկեր, որոնք առնչվում են մարտի մեկից առաջ եղած փետրվարյան գործընթացներին,-ասում է Արամ Օրբելյանը

Նախագահը նշանակել է փոխվարչապետներին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ   ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Մհեր ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել փոխվարչապետ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ   ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Տիգրան ԱՎԻՆՅԱՆԻՆ նշանակել փոխվարչապետ: ՀՀ նախագահ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Վահագն Մելիքյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՀԱԳՆ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հունվարի 11-ի ԲԴԽ-2-Ո-8 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն ՄԵԼԻՔՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031