Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Պաշտպանն ընդունել է Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Հունվար 16,2019 19:45

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումաին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Պրոբացիայի պետական ծառայության գործունեության մշտադիտարկման վերաբերյալ Պաշտպանի հայերեն և անգլերեն արտահերթ հրապարակային զեկույցը:

Յոհաննես Դաուման կարևորել է Պաշտպանի աշխատանքը, մասնավորապես՝  Պրոբացիայի պետական ծառայության գործունեության մշտադիտարկման վերաբերյալ զեկույցում բարձրացված խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են հետագա համագործակցության այլ ուղղություններ:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031