Օրվա լրահոսը
«Ես էլ եմ ինձ զսպում, պահեր կան, ուզում եմ տեղից գոռամ». Էդմոն Մարուքյան
Արման Աբովյանը Բաբաջանյանին մեղադրել էր, թե նեոադրբեջանական թեզերն է «առաջ բրդում»: Մարուքյանը հիշեց, որ նախկին իշխանություններն էլ, հենց ընդդիմությունը քննադատում էր, ասում էին՝ Ադրբեջանի ջրաղացին ջուր եք լցնում. «Եթե զրպարտություն կա՝ դատի տվեք: Խորհրդարանը զրպարտություններ հերքելու կամ հաստատելու տեղ չի»:
Քաղաքական նոր համակարգում յուրաքանչյուր ձախողում վերագրվում է նախորդին, եւ օգտագործվում են հնարավոր բոլոր միջոցները՝ իրականությունը լղոզելու համար. «Հրապարակ»
Ստեղծված ատելության մթնոլորտում ոտնատակ է արվում ճշմարիտ խոսքն ու մղվում հետին պլան՝ ստեղծելով «նոր» Հայաստանի թավշյա ու լուսավոր կերպար, որի մասին կերազեր նույնիսկ ՀՀԿ-ի ժամանակ իրավիճակը վարդագույն ակնոցների միջով ներկայացնող Հ1-ը
Նախկին նախարարն իր հայտարարությամբ բավական լուրջ մեղադրանք է ներկայացնում, նա, ըստ էության, հանցագործության մասին հաղորդում է տալիս. «Ժողովուրդ»
Իհարկե, չի բացառվում, որ Սեյրան Օհանյանն ընդամենը փորձում է այս կերպ ոչնչից ինտրիգ ստեղծել՝ հարմարավետորեն տեղավորվելով քաղհալածյալի կերպարում, իհարկե, չմոռանալով հիշեցնել ժամանակին հայրենիքին իր մատուցած ծառայությունները։
Դպրոցների ներսում անվասայլակով տեղաշարժվելը լիովին անհնար է. ուսումնասիրություն
Հայաստանում հանրակրթական դպրոցների զգալի մասը չի համապատասխանում մատչելիության այն չափանիշներին, որոնք ամրագրված են ՀՀ քաղաքաշինության նախարարի՝ մատչելիության շինարարական նորմերի մասին հրամանին։ Այս մասին են վկայում Երևանի, Գյումրու և Վանաձորի 20 դպրոցներում «Հաշմանդամություն և ներառական զարգացում» հասարակական կազմակերպության կատարված ուսումնասիրությունները։ Ըստ այդմ, հունվարի 11-ին ներկայացված «Հանրակրթական դպրոցների մատչելիությունը․ օրենքը գործնականում» զեկույցում բերվում են ընդգրկուն տվյալներ այն
Երեկ Սպիտակում սպանված Գարուշ Մարությանը 10 տարի առաջ կատարված հրաձգության հետեւանքով մարմնական վնասվածք ստացած տղամարդն է. «Հայկական ժամանակ»
Լոռու մարզի Սպիտակ քաղաքում երեկ տեղի ունեցած կրակոցների հետեւանքով 41-ամյա Գարուշ Մարությանի սպանությունը, ըստ նախնական տեղեկությունների, տարիներ առաջ տեղի ունեցած պատմության շարունակություն է։ Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 15-ին, ժամը 13.00-ի սահմաններում Սպիտակի բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, որը ավելի ուշ գիտակցության չգալով՝ մահացել է: Միաժամանակ
Մարիա Կուրսովան ընթանում է մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականում
Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի կանանց 74-րդ առաջնությունն անհաջող է դասավորվում ամենատիտղոսակիր մասնակցի՝ կանանց գրոսմայստեր Մարիա Կուրսովայի համար
Բաքուն փոխել է տոնայնությունը
Իրավիճակ է փոխվել Հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ եւ մասնակցությամբ կայանալու է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հետ: Այս հանդիպման անցկացման մասին դեռ անցյալ տարեվերջից էին տեղեկություններ շրջանառվում: Վերջին շաբաթներին պաշտոնական Բաքուն նկատելիորեն փոխել է տոնայնությունը: Ադրբեջանը ողջ ուժով լծվել է բանակցային գործընթացը զրոյից սկսելու քաղաքականության ներկայացմանը՝
Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ
Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների միության նախագահ Ջոն Էմանուել Շիրաջյանի հրավերով հունվարի 15-19-ը ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Արայիկ Հարությունյանը կմասնակցի Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում կայանալիք միության 35-րդ համագումարին, որի ընթացքում նախատեսվում է նաև աշխարհահռչակ գիտնական Յուրի Հովհաննիսյանին հանձնել Վիկտոր Համբարձումյանի անվան 2018 թվականի մրցանակ: ԿԳ
«Հին Հայաստա՞նն եք բերում». ԱԺ-ում թեժ կրքեր են, ԲՀԿ-ականները քիչ էր մնում անցնեին ձեռնամարտի՝ Մարուքյանի հետ
Էդմոն Մարուքյանը տեղից հորդորեց, որ իրենց ձայնի իրավունք տան, ԲՀԿ պատգամավորներից ոմանք միջամտեցին, կրքերն այնքան թեժացան, որ արդեն ԲՀԿ-ականներն ու Մարուքյանը փորձում էին ձեռնամարտի անցնել՝ միմյանց դուրս հրավիրելով: Նաիրա Զոհրաբյանն ու Գեւորգ Պետրոսյանը փորձեցին կանգնել նրանց մեջտեղում՝ թույլ չտալով, որ բանը հասնի ֆիզիկական բռնության: Մարուքյանը բղավում էր՝ հին Հայաստա՞նն եք բերում:
Հոգեբուժարանում անձին ապօրինի պահելու Պաշտպանի արձանագրած դեպքով հարուցվել է քրեական գործ
Մարդու իրավունքների պաշտպանի խախտման որոշման հիման վրա նախապատրաստված նյութերով Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել հոգեբուժական հիվանդանոցում անձին ապօրինի պահելու հանցագործության հատկանիշներով: Մասնավորապես, դեռևս անցյալ տարվա հոկտեմբերի 25-ին չհայտարարված այցի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանը «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում (նախկինում՝ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն) արձանագրել էր չափահաս և գործունակ անձին իր կամքին հակառակ ապօրինի պահելու
«Դա խոշոր ձախողման եւ արկածախնդրության տանող ճանապարհ է». Արման Բաբաջանյանը՝ Լենա Նազարյանի հայտարարության մասին
Քոչարյան-Օսկանյան տանդեմի կոմպլեմենտար եւ Սերժ Սարգսյան-Նալբանդյան բազմավեկտոր արտաքին քաղաքականության շարունակողը չեք կարող լինել, որովհետեւ երկու վարչակարգերի արտաքին քաղաքականությունները կառուցվել են ներքին լեգիտիմության սոսկալի դեֆիցիտի արդյունքում»:
Բակո Սահակյան. Դժվար է գերագնահատել Հայ Յեղափոխական Դաշնակցության դերակատարությունը մեր ազգային-ազատագրական պայքարի գործում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 16-ին ուղերձ է հղել Հայ Յեղափոխական Դաշնակցության Ընդհանուր ժողովի մասնակիցներին: Ուղերձում ասված է. «Հայ Յեղափոխական Դաշնակցության Ընդհանուր ժողովի հարգելի՛ մասնակիցներ, Ի սրտե ողջունում եմ բոլորիդ կուսակցության այս գերագույն միջոցառման մեկնարկի կապակցությամբ: Մեծ գոհունակությամբ ուզում եմ նշել, որ Արցախում բարձր են գնահատում ձեր՝ տասնյակ երկրներից ժամանած պատվիրակներիդ հայրենանվեր գործունեությունը: Դաշնակցությունը
Նախաքննության տվյալներով՝ Արտամետ համայնքի ղեկավարը կատարել է առանձնապես խոշոր չափերի աշնանացան ցորենի սերմացուի և ազոտական պարարտանյութերի յուրացումներ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արտամետ համայնքում առանձնապես խոշոր չափերով յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին: Արմավիրի մարզի Արտամետ համայնքին տրամադրված աշնանացան ցորենի սերմնացուի, ինչպես նաև ազոտական պարարտանյութերի բաշխման գործընթացում չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող
Արման Փաշիկյանը մեկ միավորի առավելություն ձեռք բերեց մոտակա մրցակիցների նկատմամբ
Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 79-րդ առաջնության չորրորդ տուրում Արամ Հակոբյանը հաղթեց Տիգրան Լ. Պետրոսյանին, Արման Փաշիկյանը՝ Ռոբերտ Հովհաննիսյանին: Հայկ Մարտիրոսյան-Սամվել Տեր-Սահակյան, Տիգրան Հարությունյան-Մանուել Պետրոսյան, Զավեն Անդրիասյան-Շանթ Սարգսյան պարտիաները ավարտվեցին ոչ-ոքի: Հինգերորդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակը այսպիսի տեսք ունի. Արման Փաշիկյան՝ 3,5 միավոր, Զավեն Անդրիասյան, Տիգրան Լ. Պետրոսյան՝ 2,5-ական, Արամ Հակոբյան, Հայկ Մարտիրոսյան, Սամվել Տեր-Սահակյան՝
Բրիտանիայի խորհրդարանը մերժեց «Բրեքզիթը»
Սա կարող է հանգեցնել կառավարության հրաժարականին, արտահերթ ընտրությունների, «Բրեքզիթի» հետաձգման և անգամ ԵՄ անդամակցությունից դուրս գալու վերաբերյալ երկրորդ քվեարկության:
Ֆեյսբուքյան հայհոյախառն գրառումները, ինչ է, ավելի՞ լավն են. «Հրապարակ»
Պարոն Փաշինյան, ինձ թվում է, որ Դուք առաջվա հավեսով այլեւս Ֆեյսբուք չեք կարդում եւ տեղեկություններ չունեք այն գրառումներից, որոնց հեղինակները բառիս բուն իմաստով խայտառակում են Ձեզ եւ Ձեր իշխանությանը, ընդ որում՝ հենց այն ամենի համար, ինչին անդրադարձել էր «Հրապարակը»։
Հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից. «Ա1+»
ՀՀ քաղաքացի Սողոմոն Ղազարյանն այսօր զանգահարելով «Ա1+»՝ տեղեկացրեց, որ երկու երեխաների հետ Աշտարակի խճուղով քայլում է դեպի Վրաստանի սահման: «Ես հրաժարվում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելուց»,- ասաց Ղազարյանը: Դեպի Վրաստանի սահման քայլելը Ղազարյանը պայմանավորում է այն հանգամանքով, որ 4 տարի է, ինչ նպաստ չի ստանում՝ լինելով սոցիալական ծանր պայմաններում և ունենալով երկու անչափահաս երեխա: Նյութն
Կորյուն Խաչատուրյանը նշանակվել է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) գործադիր տնօրեն
«Մեծ ոգևորությամբ եմ միանում ՔՈԱՖ-ին այս կարևոր ժամանակահատվածում։ Նախորդ 15 տարիների ընթացքում Հայաստանի գյուղական համայնքներում կյանքի որակի բարձրացման ուղղությամբ մեծ գործ է արվել։ Հայաստանի երեխաները լավագույնին են արժանի, և մենք հենց այս գործին ենք կոչված՝ միշտ ձգտելով կատարելության»,- ասում է Կորյուն Խաչատուրյանը։
Դժվար է պատկերացնել, որ շնորհավորանքների միջոցով կհաջողվի, այսպես ասած, փափուկ բարձ դնել Նիկոլ Փաշինյանի գլխի տակ. «Ժամանակ»
Ի տարբերություն խորհրդարանի ընտրության, վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո Նիկոլ Փաշինյանն արժանացավ Եվրասիական առաջնորդների շնորհավորանքին: Ոչ միայն անմիջապես շնորհավորեց Պուտինը, այլ նաև Լուկաշենկոն ու Նազարբաևը: Սա խոսո՞ւմ է Հայաստանի հանդեպ վերաբերմունքի փոփոխության մասին: Իհարկե ոչ: Պարզապես այս դեպքում շնորհավորանքի բացակայությունը արդեն կխոսեր կոնֆլիկտային իրավիճակի մասին, որի պատասխանատվությունը կմնար հենց ԵՏՄ երկրների վրա: Այս իմաստով, Նիկոլ Փաշինյանին
Արթիկ-Արագած, Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել և Քուչակ-Ապարան ճանապարհահատվածներում բուք է
Արագածի ավտոճանապարհներին և Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է:
ALNOWAIS Investments ընկերության ղեկավարը ՀՀ նախագահին ասել է, որ հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ
Հանրապետության նախագահի հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում այցելել Հայաստան՝ հնարավորություններին ավելի մոտիկից ծանոթանալու և կոնկրետ ծրագրեր մշակելու նպատակով։
Խնդիրը կրքերը սառեցնելն է
Ի հեճուկս իմ հասակակիցների փնթփնթոցների՝ ես կարծում եմ, որ խորհրդարանի այս կազմն իր որակով ավելի բարձր է, քան նախորդները: Օլիգարխների քանակը կտրուկ նվազել է, կանանց, երիտասարդների, գիտության մարդկանց թիվը՝ շատացել: Ինձ համար հատուկ հաճույք է շփվել «սովետ չտեսած» երիտասարդների հետ՝ նրանք ինձնից տարբեր ձեւով են մտածում եւ, զգում եմ բնազդորեն, ինձնից ավելի ճիշտ: Իհարկե, նոր
Թուրքիան ցեղասպանության իրականացման հավանականությամբ երկրների տասնյակում է
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Ըստ ԱՄՆ Հոլոքոստի հուշահամալիր-թանգարանի Վաղ նախազգուշացման ծրագրի՝ Թուրքիան ութերորդն է զանգվածային սպանությունների իրականացման ամենաբարձր ռիսկ ունեցող երկրների շարքում: Ադրբեջանը անճշտորեն ավելի ցածր՝ 87-րդ տեղում է, իսկ Հայաստանը իրավամբ զբաղեցնում է նույնիսկ ավելի ցածր՝ 102-րդ տեղը: Թուրքիան գնահատվում է որպես 11.2 տոկոս կամ իննից մեկ հնարավորություն
Գոնե ինձ վրա Մանեն ավելի կրթված և գրագետ մարդու տպավորություն է թողնում, քան Վահեն. «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ
Ֆեյսբուքի ֆեյք պրոֆիլներից նաև ֆեյք հկ-ներ բարձրագոչ անուններով, ինչպես օրինակ «Երիտասարդական կառավարություն», ֆեյք դիտորդական առաքելություններ: Եվ այդ բոլոր ֆեյք կազմակերպությունները, ըստ էության, առնչվում են Վահե Էնֆիաջյանի հետ
Օրենսդրական նախաձեռնության առաջարկ՝ ներման հրապարակայնության մասով
ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ամփոփելով ներման գործընթացի հրապարակայնության վերաբերյալ իմ էջում արված հարցման արդյունքները՝ 82% ՝այո եւ 18%՝ ոչ, ինչպես նաեւ այս օրերին շարունակվող քննարկումները եւ տարբեր դիրքորոշումները՝ պարզ է դառնում, որ հասարակությունը պետք է հնարավորություն ունենա իմանալ՝ ինչ պայմաններում, ինչ չափանիշների հիման վրա է կոնկրետ անձին ներում շնորհվել։ Ասվածը ամենեւին
Ոստիկանները հայտնաբերել են 42.316.000 դրամ յուրացնելու մեղադրանքով հետախուզվող կնոջը (Տեսանյութ)
Հունվարի 13-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել 2017 թվականի հունիսից առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու մեղադրանքով հետախուզվող Նելլի Հարությունյանին։ Նախնական տվյալներով՝ 38-ամյա Հարությունյանը, զբաղեցնելով Եղեգնաձորում գործող բանկերից մեկի ղեկավարի պաշտոնը, 2016-ի հունիսից մինչև 2017-ի հունիս բանկոմատի լիցքավորման և լիցքաթափման գործընթացներն իրականացնելիս մաս-մաս յուրացրել է 42.316.000
Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն: Սինձո Աբեն, մասնավորապես, ընդգծել է, որ Հայաստանը Ճապոնիայի հուսալի գործընկերն է, որը կիսում է այնպիսի հիմնարար արժեքներ, ինչպիսիք են ազատությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, և երկու երկրները սերտորեն համագործակցում են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային ասպարեզում: «Վստահ եմ՝
Հնարավորինս քիչ «Ռուսաստան»՝ եթերում եւ կյանքում
Հայաստանի լրատվական դաշտում առայժմ շարունակվում են «դիսկուսիաներն» այնպիսի թեմաներով, որոնց լուծումը քաղաքակիրթ երկրներում գտնվել է բավականին վաղուց եւ բավականին լայն սպեկտրով՝ բավարարելով պահպանողականներից մինչեւ լիբերտարիանականների՝ ժողովրդավարական բազմազանության պարադիգմայի պայմաններում։ Հայաստանը հեղափոխությամբ եւ դրան հետեւած ազատ ընտրություններով մեծ քայլ արեց դեպի ժողովրդավարություն, ինչի մասին վկայում են նաեւ միջազգային զեկույցները, եւ ակնհայտ է երեք բան. – Հայաստանում
«Տնտեսելով չենք հարստանա: Կհարստանանք եկամուտներն ավելացնելով»
Հայաստանի Հանրապետության վարչապետ` պարոն Նիկոլ Փաշինյանին Մեծարգո պարոն վարչապետ. Նախ, շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթում հաջողություն և համբերություն: Հանդիսանալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ով, ապրելով արտերկրում, սերտորեն կապված է Հայաստանի հետ, հաճախ այն այցելում է, ակտիվ մասնակցում է արտերկրում հայկական համայնքի կյանքին, ինչպես նաև զբաղվում է ազգային ինքնությանն առնչվող հարցերի


















































