Օրվա լրահոսը

Տավուշի նոր մարզպետի թեկնածուն

Հայկ Չոբանյանը Տավուշից է սերվում

Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն: Սինձո Աբեն, մասնավորապես, ընդգծել է, որ Հայաստանը Ճապոնիայի հուսալի գործընկերն է, որը կիսում է այնպիսի հիմնարար արժեքներ, ինչպիսիք են ազատությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, և երկու երկրները սերտորեն համագործակցում են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային ասպարեզում: «Վստահ եմ՝

Հնարավորինս քիչ «Ռուսաստան»՝ եթերում եւ կյանքում

Հայաստանի լրատվական դաշտում առայժմ շարունակվում են «դիսկուսիաներն» այնպիսի թեմաներով, որոնց լուծումը քաղաքակիրթ երկրներում գտնվել է բավականին վաղուց եւ բավականին լայն սպեկտրով՝ բավարարելով պահպանողականներից մինչեւ լիբերտարիանականների՝ ժողովրդավարական բազմազանության պարադիգմայի պայմաններում։ Հայաստանը հեղափոխությամբ եւ դրան հետեւած ազատ ընտրություններով մեծ քայլ արեց դեպի ժողովրդավարություն, ինչի մասին վկայում են նաեւ միջազգային զեկույցները, եւ ակնհայտ է երեք բան. – Հայաստանում

«Տնտեսելով չենք հարստանա: Կհարստանանք եկամուտներն ավելացնելով»

Հայաստանի Հանրապետության վարչապետ` պարոն Նիկոլ Փաշինյանին Մեծարգո պարոն վարչապետ. Նախ, շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթում հաջողություն և համբերություն: Հանդիսանալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ով, ապրելով արտերկրում, սերտորեն կապված է Հայաստանի հետ, հաճախ այն այցելում է, ակտիվ մասնակցում է արտերկրում հայկական համայնքի կյանքին, ինչպես նաև զբաղվում է ազգային ինքնությանն առնչվող հարցերի

Հայաստանում Չինաստանի դեսպան. «Մեր ժողովուրդների միջեւ փոխադարձ համակրանք կա»

Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգ հունվարի  15-ին  Չինական նոր տարվա առիթով կազմակերպված ընդունելության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց, որ 2018 թվականը տարբեր բնագավառներում հայ-չինական համագործակցության առումով արդյունավետ տարի էր: Նշեց, որ բարձր մակարդակի վրա է գտնվում քաղաքական երկխոսությունը: «Երկու երկրներն ու ժողովուրդները միմյանց հանդեպ երկուստեք աճող հետաքրքրություն ունեն, նաեւ բարձր

Արսեն Թորոսյան. «Երեխաների շրջանում սուր-շնչառական վարակներով հիվանդացությունը նվազում է, իրավիճակը՝ կայունանում»

Նախարարի պաշտոնակատարն ասում է՝ դպրոցներում օդի ջերմաստիճանը լավ չի պահպանվում

Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Աշոցքի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական

Նիկոլ Փաշինյանն ու Մամուկա Բախտաձեն ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել Բոլնիսիում (Ֆոտոշարք)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեն հունվարի 15-ին ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել Վրաստանի Բոլնիսիում: Վրաստանի կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ երկկողմ հետագա ակտիվ փոխգործակցութունը կնպաստի երկու հարևան ու բարեկամ պետությունների միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը: Նիկոլ Փաշինյանը

Վանաձորի բժշկական կենտրոնը նոր տնօրեն ունի. Կլինեն կադրային այլ փոփոխություններ

Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Աբովյանը երեկ սեփական դիմումի համաձայն ազատեց աշխատանքից: Այսօրվանից հիվանդանոցի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վահագն Մկրտչյանը: Նա 17 տարի աշխատել է բժշկական կենտրոնում, որպես բժիշկ-ախտաբան, նաեւ բաժանմունքի վարիչ: Տնօրենի ժամանակավոր պաշտոնը զբաղեցնելու առաջարկը Մկրտչյանը ստացել է Լոռու մարզպետից եւ մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի կողմից. «Իրենք ինձ առաջարկել են,

2020-ին «Ազատ հայրենիք» կուսակցությունը ակտիվորեն մասնակցելու է քաղաքական բոլոր գործընթացներին. Արայիկ Հարությունյան

Մայրաքաղաք Ստեփանակերտում նախօրեին տեղի է ունեցել «Ազատ հայրենիք» կուսակցության կենտրոնական նոր գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին կուսակցության բարձրագույն մարմնի՝ Կենտրոնական խորհրդի անդամները: Ողջունելով ներկաներին՝ կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը նշել է, որ գրասենյակային նոր, հարմարավետ պայմանների ստեղծումը ներկուսակցական աշխատանքների ակտիվացման ևս մեկ հնարավորություն է, որն անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել: «Պետք է փաստենք, որ վերջին

Քոչարյանի գործ. դատարանին ներկայացվել է տեսանյութ, որում քաղաքացին կրակում է ոստիկանների ուղղությամբ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ այսօր քննեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու քննիչի միջնորդությունը։ Մոտ չորս ժամ տեւած քննությունից հետո դատարանն աշխատանքները կշարունակի վաղը 11-ին։ Մարտի մեկի քրեական գործի շրջանակներում ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպաններից Հայկ Ալումյանը քիչ առաջ լրագրողների

Մարգարիտա Գասպարյանը անցավ «Australian Open»-ի երկրորդ շրջան

Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող հայ թենիսիստուհի,  WTA  91-րդ ռակետ Մարգարիտա Գասպարյանը Մելբուռնում ընթացող թենիսի «Australian Open» մրցաշարի առաջին շրջանում 1 ժամ 51 րոպեում 4:6, 6:2, 6:2 հաշվով առավելության է հասել Չինաստանը ներկայացնող Լին Չժոուի նկատմամբ: Երկրորդ շրջանում հայ մարզուհին ուժերը չափելու է բելգիացի Էլիս Մարտենսի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Արտամետ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արտամետ համայնքում առանձնապես խոշոր չափերով յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին: Արմավիրի մարզի Արտամետ համայնքին տրամադրված աշնանացան ցորենի սերմացուի, ինչպես նաև ազոտական պարարտանյութերի բաշխման գործընթացում չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող

Խոշտանգումները Հայաստանում․ Աննախադեպ որոշումը հույսեր է առաջացնում

Հունվարի 8-ին Հայաստանի Վճռաբեկ դատարանը կայացրել է փաստացի աննախադեպ որոշում՝ ճանաչելով 2015 թվականին բանակից հոգեկան խնդիրներով տուն վերադարձած Արթուր Հակոբյանի՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը։ Տարիներ շարունակ հայաստանյան հասարակական կազմակերպություններն ու իրավապաշտպաներն ահազանգել են բանակում, քրեակատարողական հիմնարկներում ու հատկապես ոստիկանությունում տեղի ունեցող խոշտանգումների մասին, սակայն մինչ այժմ չէր եղել դատական մի որոշում, որով հստակ կընդունվեր անձի՝

Ոստիկանության պարզաբանումը՝ Ջերմուկի «բախումների» վերաբերյալ

Հունվարի 15-ին ԶԼՄ-ներում «Բախումներ Ջերմուկում. ոստիկանությունը ոչ միայն չի միջամտել ու չի կանխել ճանապարհը փակողների ու համայնքի բնակիչների միջև բախումները, այլև չի ձերբակալել պատասխանատուներին» վերնագրով հոդված է հրապարակվել: Տեղեկացնում ենք, որ 2018 թ. մայիսից Ջերմուկ համայնքի մի խումբ բնակիչներ ի նշան «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից Ամուլ սարի հանքավայրի շահագործման դեմ բողոքի, արգելափակել են դեպի հանքավայր

«Խոսքը միջազգային մաֆիայի մասին է». Արարատ Միրզոյանը՝ երեխաների օրգանների վաճառքի մասին

«Լուսավոր Հայաստանից» Մանե Թանդիլյանն էլ Զեյնալյանին հարցրեց՝ դուք արդյոք ճշտել եք Արարատ Միրզոյանից օդում կախված լուրերի ակունքներն ու ճշտությունը երեխաների օրգանների վաճառքի հետ կապված ու դիմե՞լ եք իրավապահ մարմիններին: Զեյնալյանը պատասխանեց, որ առաջին անգամ է լսում դրա մասին, տեղեկություն չունի:

Նազարբաևը՝ Փաշինյանին. Վստահ եմ՝ Աստանայի և Երևանի հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել հանուն մեր ժողովուրդների զարգացման

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքները ՀՀ վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ: Մաղթում եմ, որպեսզի Ձեր ակտիվ աշխատանքը պատասխանատու պաշտոնում նպաստի Հայաստանի համակողմանի զարգացմանը և միջազգային ասպարեզում հեղինակության ամրապնդմանը, ինչպես նաև լավ նպատակների իրականացմանը:

Մհեր Ենոքյանի գործն օգտագործվեց նոր իշխանությունների դեմ. Արա Ղարագյոզյան

Ըստ Արա Ղարագյոզյանի՝ ժամանակն է, որ ցմահ ազատազրկվածների գործերը վերաբացվեն:

Ովքեր են թեկնածուները ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոնի համար

ԲՀԿ-ն մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկեց Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը, տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Միքայել Մելքումյանի թեկնածությունը: «Լուսավոր Հայաստանը» ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովի նախագայի պաշտոնում առաջարկեց Մանե Թանդիլյանի թեկնածությունը:

Զոհրապ Մնացականյան. Դա չի նշանակում, որ մենք չէինք ցանկանա զարգացնել մեր հարաբերությունները Իսրայելի հետ, այդ թվում՝ ռազմական ոլորտում

ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել իսրայելական Jerusalem Post պարբերականին։ Մնացականյանն ասում է, որ Հայաստանը պատրաստ է բարձրացնել Իսրայելի հետ հարաբերությունների մակարդակը: «Մենք շատ տարբեր ենք մեր հարևաններից, ունենք երկար պատմություն, վերապրել ենք բազմաթիվ պատերազմներ և նվաճումներ։ Մենք գիտենք՝ ինչպես հարմարվել տարբեր մշակույթների։ Հայաստանն այնքան բան ունի առաջարկելու Իսրայելին գյուղատնտեսության, գիտության, տեխնոլոգիայի, կրթության

Վանաձորի բժշկական կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վահագն Մկրտչյանը

Համաձայն Աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի, 112-րդ և 130-րդ հոդվածների, ղեկավարվելով Բաժնետիրական ընկերությունների մասին ՀՀ օրենքի 67-րդ հոդվածով և հաշվի առնելով Վարդան Աբովյանի դիմումը մարզպետի 2019թ. հունվարի 15-ի թիվ 9-Ա որոշմամբ Վ. Աբովյանն ազատվել է Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնից: Տնօրենի ժամանակավոր պաշտոնկատար է նշանակվել նույն հիվանդանոցի բժիշկ Վահագն Մկրտչյանը: Այսօր մարզպետ

Երեւանի մետրոպոլիտենի տարածքի մի մասը վերակառուցվել է որպես լողավազան եւ բավականին թանկ գներով տրվում է վարձակալության. փաստաբան

Կասկածներ կան, որ ստացվող գումարների չնչին մասն է գրանցվում: Մետրոպոլիտենի տարածքի մյուս մասը տրվել է կարաոկե ակումբի, մի մասում դաջվածքի կենտրոն է բացվել: Մեր ունեցած տեղեկություններով, լողավազանի ջրի, կարաոկեի հոսանքի ծախսերը փակում է Մետրոպոլիտենը:

ԱՊՊԱ-ն թանկանալո՞ւ է Հայաստանում. բողոքի ցույց կառավարության դիմաց. «Ա1+»

Կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքում էին ԱՊՊԱ-ի թանկացման դեմ։ Ցույցի մասնակից Սարգիս Ենգոյանը նշեց, որ պաշտոնապես նշվել է, որ չի թանկանալու, բայց վստահ է՝ այդպես չէ։ «Մենք բանակցություններ ենք ունեցել Կենտրոնական բանկի ղեկավարության հետ։ Կլոր սեղանի շուրջ ենք նստել ապահովագրական ընկերությունների տնօրենների հետ, նաև ավտոապահովագրողների բյուրոյի տնօրենի հետ։ Մեզ խոստումներ են տրվել, որոնք

Զարուհի Մեջլումյանը` Աղաջանովների մասին. «Չեմ կարծում, թե որեւէ կերպ պատվի, արժանապատվության վիրավորում եմ արել»

Aravot.am-ը ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի կնոջ՝ լրագրող, ՀՀ պետական վերահսկողության ծառայության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զարուհի Մեջլումյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս է վերաբերվում Աղաջանովների ընտանիքի` իրեն պատասխանատվության կանչելու վերաբերյալ ցանկությանը: Մասնավորապես, օրերս դաժանորեն սպանված Իոսիֆ Աղաջանովի քույրը` Երևանի պետական բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար, ԱՆ գլխավոր մանկական էնդոկրինոլոգ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Ալբորզ նահանգում ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել: Հայաստանի վարչապետը ցավակցություն ու զորակցություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին և Իրանի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթելով համբերություն, ուժ և կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

ԱԺ հանձնաժողովների հարցը լուծվեց կոնսենսուսով

Հետաքրքիր էր, որ այս նախագծի քվեարկությունը կայացավ 3 փորձից հետո միայն, պատգամավորները կարծես դեռ չեն սովորել կոճակներին ու շփոթվում էին, կամ էլ կոճակները չէին աշխատում: Արարատ Միրզոյանը հարկ համարեց բացատրել, թե սկզբից որ կոճակն են սեղմում, որ համակարգը ճանաչի պատգամավորին, հետո՝ կողմ, դեմ կամ ձեռնպահ կոճակը:

Պետք է միշտ առաջ նայել. նախագահ Արմեն Սարգսյանը «Մասդար Սիթի» նորարարական քաղաքում ներկայացրել է ապագայի քաղաքների մասին իր տեսլականը

Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Մասդար Սիթի» (Masdar City) նորարարական քաղաք։ «Մասդար Սիթի»-ն Աբու Դաբիի էմիրությունում կառուցվող քաղաք է։ Այն հաճախ անվանում են նաև ապագայի էկո-քաղաք, որն ամբողջությամբ պետք է սնուցվի արևային և վերականգնվող էներգիայի այլ աղբյուրների միջոցով: Մասդարի քաղաքային զարգացման փիլիսոփայությունը հիմնված է տնտեսական, սոցիալական և շրջակա

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդևը

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Դմիտրի Մեդվեդևը ՌԴ կառավարության և իր անունից շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին, մաղթել քաջառողջություն և հաջողություններ պատասխատանու պետական գործունեության մեջ: ՌԴ կառավարության նախագահը համոզմունք է հայտնել, որ միջկառավարական մակարդակով ռուս-հայկական փոխգործակցության ակտիվացումը կնպաստի առևտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, ենթակառուցվածքների և

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031