Լրահոս
Օրվա լրահոսը

2020-ին «Ազատ հայրենիք» կուսակցությունը ակտիվորեն մասնակցելու է քաղաքական բոլոր գործընթացներին. Արայիկ Հարությունյան

Հունվար 15,2019 19:40

Մայրաքաղաք Ստեփանակերտում նախօրեին տեղի է ունեցել «Ազատ հայրենիք» կուսակցության կենտրոնական նոր գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին կուսակցության բարձրագույն մարմնի՝ Կենտրոնական խորհրդի անդամները:

Ողջունելով ներկաներին՝ կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը նշել է, որ գրասենյակային նոր, հարմարավետ պայմանների ստեղծումը ներկուսակցական աշխատանքների ակտիվացման ևս մեկ հնարավորություն է, որն անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել:

«Պետք է փաստենք, որ վերջին 14 տարիների ընթացքում «Ազատ հայրենիք» կուսակցությունը իր ծանրակշիռ մասնակցությունն է ունեցել մեր հանրապետության ներքաղաքական կյանքում: Այդ ընթացքում մենք զբաղվել ենք նաև կուսակցական մարմինների, այդ թվում՝ երիտասարդական թևի, կանանց խորհրդի ձևավորման ու կայացման, կուսակցության շարքերի համալրման և այլ աշխատանքներով: Իհարկե, կուսակցաշինությունը շարունակվող գործընթաց է, և այսօր ցանկանում եմ հայտարարել, որ մենք նոր փուլ ենք մտնում, որտեղ յուրաքանչյուրիցս պահանջվելու է ավելի հետևողական աշխատանք»,- ասել է Ա. Հարությունյանն՝ ընդգծելով, որ այդ համատեքստում դրված է նաև սահուն սերնդափոխության հարցը:

Ա. Հարությունյանի խոսքով՝ անցած տարիների ընթացքում ձեռք բերած քաղաքական հասունությունը և փորձը լավ հիմք են, որ «Ազատ հայրենիք»-ը քաղաքական ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի:

«Այսօր մեկ անգամ ևս փաստում եմ, որ 2020 թվականին «Ազատ հայրենիք» կուսակցությունը ակտիվորեն մասնակցելու է քաղաքական բոլոր գործընթացներին»,- ընդգծել է Ա. Հարությունյանը:

«Ազատ հայրենիք» կուսակցության մամլո բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031