Օրվա լրահոսը

33-ամյա տղամարդը մեղադրվում է՝ կեղծ փողեր պատրաստելու, պահելու և իրացնելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է կեղծ փողեր պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. ձեռք բերված ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 33-ամյա բնակչին։ Ձեռնարկված քննչական և դատավարական միջոցառումների արդյունքում պարզվել է կեղծ թղթադրամների պատրաստման հանգամանքները, եղանակը։ Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի բնակիչը՝ ծնված 1985թ.,

Արթուր Վանեցյան. Սպաներն ու զինվորները, որոնք վիրավորում են ստացել ծառայության ժամանակ, կշարունակեն աշխատել ԱԱԾ-ում

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն այսօր իր ընդմիջման ժամն անցկացրեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում: Արթուր Վանեցյանի խոսքով՝ ողջունելի է, որ Հայաստանի Հանրապետությունում կա նմանօրինակ հաստատություն և կան մարդիկ, ովքեր կատարում են աշխատանք՝ ի նպաստ զինվորների բարօրության: Անդրադառնալով հարցին, որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող երիտասարդներն աշխատանք գտնելու խնդիր

«Ստեփան Գիշյան» հիմնադրամը մեկնարկում է 2019թ. դրամաշնորհային ծրագիրը

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որին կարող են մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ նախաձեռնող խմբեր և կազմակերպություններ։ Բարեգործական հիմնադրամը օնլայն դիմում հայտերը կընդունի մինչև սույն թվականի մարտի 15-ը ներառյալ։ Ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից մեկի կամ միաժամանակ մի քանիսի զարգացմանը։ Ներկայացվող ծրագիրը պետք

Փաստաբանի դիմող մարդիկ կտուժեն այդ ծառայության հարկերի ավելացումից. Պաշտպանը ներկայացրել է դիրքորոշում հարկային օրենսդրության վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծի ընդունումը կհանգեցնի իրավաբանի օգնության կարիքն ունեցող մարդկանց հիմնական իրավունքների սահմանափակման: Այն բացասաբար կանդրադառնա հատկապես տնտեսապես խոցելի վիճակում գտնվող անձանց համար, ինչն անթույլատրելի է՝ հաշվի առնելով այն հիմնարար սկզբունքը, որ ֆինանսական վիճակը չպետք է խոչընդոտ հանդիսանա ըստ անհրաժեշտության իրավաբանական ծառայությունից օգտվելու համար: Նշենք, որ նախագծի համաձայն՝ ի թիվս

Բիզնես Արմենիայի նախկին գործադիր տնօրենը հիմնել է «Մետրիկա» ընկերությունը

Բիզնես Արմենիայի նախկին գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանն այսօրվանից ավարտում է աշխատանքը հիմնադրամում և ստեղծելով նոր ընկերություն՝ տեղափոխվում է մասնավոր հատված։ Արմեն Ավակ Ավակյանը համախոհ գործընկերների հետ օտարերկրյա ներդրումներով հիմնել է «Մետրիկա» ընկերությունը, որը կզբաղվի բիզնես խորհրդատվությամբ և մարքեթինգով։ Նոր ընկերության բացմամբ, ստեղծվել է 10 աշխատատեղ։ «Մենք լինելու ենք արտադրողների, արտահանողների, միջազգային ներդրողների, միջին և

Ucom-ում սմարթֆոնները կտրամադրվեն հատուկ՝ 16 ամսվա երաշխիքով

Սիրո ամսվա ընթացքում Ucom ընկերությունը թարմացրել է լավագույն սմարթֆոնների իր լայն տեսականին՝ ձեռքբերման դեպքում առաջարկելով 16 ամսվա երաշխիք սովորական 12 ամսվա փոխարեն։ Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններից սմարթֆոնները հնարավոր կլինի ձեռք բերել կանխիկ և ապառիկ տարբերակներով, ընդ որում՝ թե՛ որևէ սակագնային պլանի բաժանորդագրությամբ, և թե՛ առանց պարտավորության։ Samsung, Xiaomi, Apple, Huawei, HTC, Alcatel, OnePlus, Moto

«Շատ ուրախացա, որ մենակ չեմ». Ալեքսանդր Լապշինը՝ Փաստաբանների պալատի աջակցության մասին

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ընդունել է բլոգեր Ալեքսանդր Լապշինին: Նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց ի վեր սա Ալեքսանդր Լապշինի և Արա Զոհրաբյանի առաջին հանդիպումն էր: Նրանք քննարկել են քրեական հետապնդման ընթացքում տեղի ունեցած ապօրինի գործողություններին վերաբերող հարցեր:  Լապշինը որոշ մանրամասներ է ներկայացրել իր նկատմամբ քրեական հետապնդում իրականացնող երկրների վերաբերմունքի մասին: «Երբ ես Բելառուսում

Նիկոլ Փաշինյան. «Հեղափոխությունը եկավ հաստատելու մեր ժողովրդի հավատարմությունը ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, համընդհանուր ազատությունների ապահովմանը»

Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում հունվարի 31-ի երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք-հանդիպում է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի պատգամավորների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Գերմանիայի կանցլերի աշխատակազմի և ԳԴՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է, որ հայ-գերմանական համագործակցության դինամիկ զարգացումն այսօր Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ առաջնային տեղ

«Զոհվածների մայրերն անտեսված են, նրանց համար դռները փակ են»

Բանակի օրը Եռաբլուրի պանթեոն էր այցելել ՀՀ իշխանական վերնախավը: Սեւազգեստ մայրերից ոմանք հաջողացրին գոնե նամակներ փոխանցել պաշտոնյաներին՝ Հայկ Մարությանին, Էդմոն Մարուքյանին, Դավիթ Տոնոյանին, ոմանք դրա հնարավորությունն էլ չունեցան, մի կողմից՝ «ախրաննիկները», մյուս կողմից՝ արարողակարգը: Զոհվածների հարազատները դժգոհ մնացին: «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը՝ Մառոզ, մեզ հետ զրույցում ասաց. «Վարչապետին կասեի՝ այն մարզպետները, ՊԵԿ-ի նախագահը,

Կոչ են անում կառավարությանը վերանայել այդ եղանակով «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ լուծարման որոշումը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 01 փետրվար, 2019 թ., Երեւան Հունվարի 31-ին կառավարությունը որոշում է կայացրել լուծարել Գյումրու «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը: Հիմնավորումը հետևյալն է՝ 2016 թվականի հոկտեմբերի 26-ից Հայաստանում անցում է կատարվել թվային հեռարձակման, իսկ «Շիրակի հանրային հեռուստառադիո»-ն առայսօր գործում է անալոգային տիրույթում և չի կարողանում ապահովել լայն լսարան, մինչդեռ՝ «թվային հեռարձակում իրականացնելու համար առաջնահերթ կպահանջվի

«Ինչպես և 7 տասնամյակ առաջ Գերմանիան, այսօրվա Հայաստանը ժողովրդավարական վերափոխում է ապրում». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Կոնրադ Ադենաուեր հիմնադրամում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում. այսօր մայրաքաղաք Բեռլինում նախատեսվում են ՀՀ վարչապետի հանդիպումները Գերմանիայի բարձրագույն ղեկավարության հետ: Մինչ այդ` փետրվարի 1-ի առավոտյան, վարչապետն այցելել է գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակ, որտեղ նրան դիմավորել է հիմնադրամի նախագահ Նորբերթ Լամերթը: Միջոցառմանը ներկա էին Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներ, ԳԴՀ կանցլերի աշխատակազմի, գերմանական քաղաքական

Բակո Սահակյան. «Արցախի Հանրապետության գործարար միջավայրը մրցակցային առավելություն դարձնելը մեր տնտեսական քաղաքականության առանցքային թիրախներից է»

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ փետրվարի 1-ին տեղի է ունեցել  կառավարության նիստ: Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ իր ելույթում Նախագահն ամփոփել է 2018 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքները, նախանշել՝ 2019 թվականի անելիքները` համապատասխան հանձնարարականներ տալով դրանց պատշաճ իրականացման ուղղությամբ: Բակո Սահակյանն ընդգծել է, որ նախորդ տարի, ընդհանուր առմամբ, հաջողվել է իրականացնել նախանշված ծրագրերը եւ ապահովել

Կենդանաբանական այգու տնօրենին հեռացնելու պահանջով ցույցերը վերսկսվել են

Նախատեսվում է կանոնադրության մեջ փոփոխություն, որի համաձայն՝ կենդանաբանական այգին կունենա կառավարման խորհուրդ, որը բաղկացած կլինի 11 անդամից, 2-ը կլինեն կենդանաբանական այգու աշխատակիցներ, մնացածը հասարակական սեկտորից: Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցնելու պահանջով բողոքի ցույցերը վերսկսվել են: Այգու նախկին, ներկա աշխատակիցները մի խումբ կենդանասերների հետ այսօր բողոքի ցույց անցկացրին քաղաքապետարանի դիմաց: Կենդանասերների նախաձեռնող խմբի

Համաներման մասին օրենքի կատարման օրինականության նկատմամբ դատախազական հսկողությունը շարունակվում է. արձանագրվել են խախտումներ

Ինչպես տեղեկացվել է ավելի վաղ, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով դատախազական հսկողություն ու վերահսկողություն էր սահմանվել ՀՀ 2018թ. նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառման գործընթացի օրինականության նկատմամբ: Խնդիր էր դրվել դատախազական ներգործության գործիքակազմի միջոցով ապահովել համաներում

Փաստաբանները 7 օր բողոքի ցույց կանեն, ծառայություններ չեն մատուցի

Եթե վիճելի դրույթներով նախագիծը կառավարությունն ու ԱԺ-ն ընդունեն Եթե վիճելի դրույթներով նախագիծը ներառվի կառավարության նիստի օրակարգ, նիստի օրը կառավարության առաջ փաստաբանները բողոքի ցույց են իրականացնելու: Նախագիծը ընդունելու դեպքում էլ բողոքի ցույց կանեն երեք օր` հրաժարվելով այդ օրերին ՀՀ պետական մարմիններում, այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում, պաշտպանություն իրականացնելուց: Երեկ այս մասին ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա

Եվրոպայում ձերբակալվել են ադրբեջանական անձնագրերով PKK-ականներ – Ermenihaber

Ադրբեջանական ընդդիմադիր «Ազադլըգ» («Ազատություն») թերթի գլխավոր խմբագիր, «Ազերբայջան սաաթի» («Ադրբեջանի ժամ») հաղորդաշարի հեղինակ Գանիմաթ Զահիդովը Facebook-ի իր էջում գրել է, որ Ադրբեջանի անձնագրային գլխավոր բաժանմունքում 10 աշխատակից է հեռացվել աշխատանքից այլ երկրների քաղաքացիներին Ադրբեջանի անձնագրեր վաճառելու պատճառով: Ուշագրավ է, որ Զահիդովի հավաստմամբ՝ Ադրբեջանի անձնագիր ստացած օտարերկրացիների թվում են «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» (PKK) մեծ թվով անդամներ,

«Ունենք օրենքի հետեւում թաքնված իշխանություն եւ արդարադատություն». Արայիկ Պապիկյան

Թեժ քննարկում`թե ինչո՞ւ իշխանությունը չի ցանկանում սահմանադրական փոփոխություններ իրականացնել

ՀՅԴ-ն զօրավիգ կը կանգնի մեր վարժարաններուն, աշակերտութեան, ուսուցչական կազմերուն

ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի Յայտարարութիւնը Հայկական վարժարանները այն միջավայրը կը տրամադրեն, ուր մեր երիտասարդները ամէն օր կը հաւաքուին եւ բարենպաստ պայմաններու մէջ կը ստանան բարձրորակ կրթութիւն: Այս հաստատութիւնները կը ծառայեն իբրեւ հիմնասիւներ, որոնք յաջորդական մեր սերունդներուն ազգային մեր ժառանգութեան տէր դառնալու, պատմութիւնը իմանալու, լեզուն տիրապետելու եւ Հայ Դատը հետապնդելու պայմաններ կը ստեղծեն: Մեր վարժարանները

«Կարծես Մասիս քաղաքում հեղափոխություն չի կատարվել եւ գործում է քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի բանդան»

Դիմել են վարչապետին հանցագործության մասին հաղորդումով «Մասիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» ԲԲ ընկերության տնօրեն Ֆելիքս Պողոսյանն անցյալ տարվա դեկտեմբերի 25-ին հաղթել էր մրցույթում, իսկ այս տարվա հունվարի 17-ին նրա հետ քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը կնքել էր պայմանագիր: Պայմանագիրը մեկ տարով էր: Ընկերությունը պայմանագրի համաձայն ստանձնել էր Մասիս քաղաքի կենցաղային աղբահանության ծառայությունների մատուցման պարտավորությունը: Բնակիչները կարծես գոհ էին,

Գեւորգ Կոստանյան. «Իմ պաշտոնավարման ժամանակահատվածի որեւէ քրեական գործով որեւէ մեկը կառավարությունում բողոքի ակցիա չի անում». «Ժողովուրդ»

Որդեկորույս մայրերի խոսքով՝ Փաշինյանն իրենց խոստացել է չբացահայտելու դեպքում գործը տեղափոխել ԱԱԾ. «Մարտի 15-ին կլրանա իմ տղայի սպանության 9 տարին, նորից 9 տարի պիտի սպասե՞մ։ Քանի դեռ քննիչները չեն փոխվել, ոչինչ չի բացահայտվի, քանի որ հենց իրենց ձեռքով է կոծկվել գործը։

Հայաստանյան սպառողին վերջին օրերին հետաքրքրում է կոկորդիլոսի՝ թռչուն թե երկկենցաղ լինելու հանգամանքը, այս կամ այն պատգամավորի գրաբարով լավ թե վատ խոսելը, այսինչ պատգամավորի մազերը կապույտ են, թե վարդագույն. «Իրատես»

Եթե հավատանք հասարակության ակտիվ զանգվածի հայելային արտացոլանքը համարվող սոցիալական ցանցերի օգտատերերին և որոշ լրատվական ռեսուրսների կողմից մատուցվող ինֆորմացիային, ապա հայաստանյան սպառողին վերջին օրերին հետաքրքրում է պետական, հանրային ծառայողների պարգևավճարների թեման, համահայկական քննարկման առարկա դարձած կոկորդիլոսի՝ թռչուն թե երկկենցաղ լինելու հանգամանքը, այս կամ այն պատգամավորի գրաբարով լավ թե վատ խոսելը, այսինչ պատգամավորի մազերը կապույտ են, թե

Հարկավոր էր իշխանափոխություն, որպեսզի նախկին քաղբանտարկյալներին նաեւ ներպետական ատյաններով արդարացնելու գործընթաց սկսվեր. «Ժողովուրդ»

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է Վճռաբեկ դատարան՝ 2008թ. մարտի 1-ի նախկին քադբանտարկյալներից Մուշեղ Սաղաթելյանի քրեական գործով դատավճիռները բեկանելու եւ նոր քննության ուղարկելու համար։ Դատախազության մեկնաբանմամբ՝ այս գործով ի հայտ են եկել նոր հանգամանքներ։ ՄԻԵԴ-ը բավարարել է ժամանակին Մուշեղ Սաղաթելյանի բողոքն ու արձանագրել, որ նախկին քաղբանտարկյալի դեպքում խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական

Բանակի տոնը՝ «Դվինից» մինչեւ Սունդուկյան թատրոն

Հայկական բանակի կազմավորման 27-ամյակի առիթով հունվարի 29-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ ՊՆ ու ԶՈՒ «Սարդարապատ» պարի պետական անսամբլը հանդես եկավ «Գոյամարտ» պարային-թատերգական ներկայացմամբ, որը ռեժիսոր եւ սցենարի հեղինակ Լեւոն Իվանյանի նախագիծն է, խորեոգրաֆիան իրականացրել է անսամբլի գեղարվեստական ղեկավար Մուրադ Հակոբյանը: Անսովոր էր պարային ներկայացումներին բնորոշ դրամատուրգիական զարգացման գիծը, որը խոսքի (Լեւոն Իվանյան)

Երևանը 4 Սու-300ՍՄ կործանիչ է գնել Ռուսաստանի ներքին գներով. «Կոմերսանտը» մանրամասներ է հայտնում

Գործարքին վերադառնալու թեման դարձյալ բարձրացվեց Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո. իհարկե, պատվիրատուի ֆինանսական հնարավորություններից ելնելով՝ քննարկվում էր միայն 6 կործանիչներ գնելու հարցը: Մի շարք բանակցություններից հետո պայմանավորվեցին 4-ի շուրջ, բայց դա «ավելի լավ է, քան ոչինչ», ասել է «Կոմերսանտի» աղբյուրը Ռազմատեխնիկական համագործակցության ծառայությունից: «Ըստ էության, սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանի պաշտպանության նախարարության ստորագրած առաջին պայմանագիրն է, մեզ համար կարևոր էր հաստատել ՀԱՊԿ դաշնակցի մոտ մեր դիրքերի ամրությունը»,- ասել է նա:

Նորք-Մարաշի «զինված խմբի» գործով Արթուր Վարդանյանը կալանավայրում հիվանդություն է ձեռք բերել

Լեւոն Բաղդասարյանը ահազանգում է`Հայաստանում ընտրովի արդարադատություն է

Մինչեւ ՀՀ նոր հիմնի հարցը քննարկելը, մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնք մարդկանց ավելի շատ են մտահոգում, քան նորից հրապարակ նետված այս հարցը. «Հրապարակ»

Կոմպոզիտորն ընդգծում է՝ սա կեղծ օրակարգ է, եւ հիշեցնում է հին ժամանակները. «Բայց մենք չէի՞նք ուզում, որ հին ժամանակները նորից վերադառնան։ Ես այն կարծիքին եմ, որ այսօր մեր ժողովուրդը, այդ թվում՝ ես, սպասում է ավելի կենսական խնդիրների լուծման։ Մենք այսօր կանգնած ենք լուրջ մարտահրավերների առջեւ։ ՀՀ օրհներգի հարցն այսօր որքանո՞վ է ակտուալ, այսօր արդեն շատ մարդիկ հայտարարում են, որ իրենք պատրաստվում են թողնել գնալ Հայաստանից։ Մենք մի՞թե սրա համար ենք ողջունել այս հեղափոխությունը։ Մենք շատ լուրջ հարցեր ունենք թե մեր արտաքին եւ թե՛ մեր ներքին խնդիրների հետ կապված։ Հենց այդ հարցերն են, որ մեզ համար կենսական նշանակություն ունեն, եւ պետք չէ այդպես ուշադրությունը շեղել»։

Հաշվի առնել երկրի մտավոր ներուժը

Արցախի խնդրի հանգուցալուծումը երկրի ղեկավարները հիմնականում կապում էին միջազգային ատյաններում իրենց ելույթների, տարբեր երկրների ղեկավարների հետ հանդիպումների, բանակցությունների գործընթացում իրենց դիրքորոշումների հետ՝ արհամարհելով միջազգային հանրության վրա ներազդման խիստ կարեւոր ու որոշիչ գործընթացը, դրա խելամիտ կազմակերպումն ու համապատասխան կադրերի ընտրությունը: Նման թերացման հիմնական պատճառներից էին պետական այրերի այս հարցում անտեղյակությունն ու սահմանափակ լինելը, տեղեկատվական պատերազմների մասին

Այս խոսքերն այնքան են զայրացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, որ նրանք քննարկել են փոխնախարարի կարծիքը. «Հայկական ժամանակ»

Հայտնի դարձավ, որ Հովհաննիսյանը հայտարարել է, թե իրենք պարտավոր չեն կառավարության անդամների ասած անհեթեթ մտքերը ծածկել, կամ պետք է լռեն, կամ քննադատեն, ինքը քննադատության կողմնակից է:

Կարեն Կարապետյանը քաղաքական գործընթացների մեջ մտնելու ոչ ցանկություն, ոչ մտադրություն չունի

Կարեն Կարապետյանը Հայաստանից չի հեռացել, ուստի և վերադարձի, առավել ևս գործուղման մասին լուրերը անհիմն են  ու անհեռանկար իրենց ենթատեքստում:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Փետրվարի 1-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 2-ին շրջանների զգալի մասում, 3-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտիներում` անձրևի տեսքով: Փետրվարի 3-ի ցերեկը, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-ի ցերեկը և 3-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, 5-6-ին նույնքան

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031