Լրահոս
Օրվա լրահոսը

33-ամյա տղամարդը մեղադրվում է՝ կեղծ փողեր պատրաստելու, պահելու և իրացնելու համար

Փետրվար 01,2019 15:33

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է կեղծ փողեր պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. ձեռք բերված ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 33-ամյա բնակչին։

Ձեռնարկված քննչական և դատավարական միջոցառումների արդյունքում պարզվել է կեղծ թղթադրամների պատրաստման հանգամանքները, եղանակը։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի բնակիչը՝ ծնված 1985թ., որոշել է իրացման նպատակով պատրաստել 5000 դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներ:

Այս նպատակով նա 2014թ. հունվար ամսին գունավոր շիթային տպիչով պատճենահանման եղանակով, տպագրության համար նախատեսված A4 ֆորմատի թղթից իր տանը պատրաստել է 2 հատ 5000 դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամ և դրանք պահել իր տանը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 33-ամյա տղամարդը կեղծված թղթադրամներից մեկը 2018թ. նոյեմբերի 15-ին իրացրել է Արմավիր քաղաքում ՝ պարտքով  տալով նույն մարզի մեկ այլ բնակչի, իսկ երկրորդը պահել է իր մոտ:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Արմավիրի մարզի՝ 1985թ. ծնված բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728