Օրվա լրահոսը

Բակո Սահակյան. Դժվար է գերագնահատել Հայ Յեղափոխական Դաշնակցության դերակատարությունը մեր ազգային-ազատագրական պայքարի գործում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 16-ին ուղերձ է հղել Հայ Յեղափոխական Դաշնակցության Ընդհանուր ժողովի մասնակիցներին: Ուղերձում ասված է. «Հայ Յեղափոխական Դաշնակցության Ընդհանուր ժողովի հարգելի՛ մասնակիցներ, Ի սրտե ողջունում եմ բոլորիդ կուսակցության այս գերագույն միջոցառման մեկնարկի կապակցությամբ: Մեծ գոհունակությամբ ուզում եմ նշել, որ Արցախում բարձր են գնահատում ձեր՝ տասնյակ երկրներից ժամանած պատվիրակներիդ հայրենանվեր գործունեությունը: Դաշնակցությունը

Նախաքննության տվյալներով՝ Արտամետ համայնքի ղեկավարը կատարել է առանձնապես խոշոր չափերի աշնանացան ցորենի սերմացուի և ազոտական պարարտանյութերի յուրացումներ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արտամետ համայնքում առանձնապես խոշոր չափերով յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին: Արմավիրի մարզի Արտամետ համայնքին տրամադրված աշնանացան ցորենի սերմնացուի, ինչպես նաև ազոտական պարարտանյութերի բաշխման գործընթացում չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող

Արման Փաշիկյանը մեկ միավորի առավելություն ձեռք բերեց մոտակա մրցակիցների նկատմամբ

Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 79-րդ առաջնության չորրորդ տուրում Արամ Հակոբյանը հաղթեց Տիգրան Լ. Պետրոսյանին, Արման Փաշիկյանը՝ Ռոբերտ Հովհաննիսյանին: Հայկ Մարտիրոսյան-Սամվել Տեր-Սահակյան, Տիգրան Հարությունյան-Մանուել Պետրոսյան, Զավեն Անդրիասյան-Շանթ Սարգսյան պարտիաները ավարտվեցին ոչ-ոքի: Հինգերորդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակը այսպիսի տեսք ունի. Արման Փաշիկյան՝ 3,5 միավոր,  Զավեն Անդրիասյան, Տիգրան Լ. Պետրոսյան՝ 2,5-ական, Արամ Հակոբյան, Հայկ Մարտիրոսյան, Սամվել Տեր-Սահակյան՝

Բրիտանիայի խորհրդարանը մերժեց «Բրեքզիթը»

Սա կարող է հանգեցնել կառավարության հրաժարականին, արտահերթ ընտրությունների, «Բրեքզիթի» հետաձգման և անգամ ԵՄ անդամակցությունից դուրս գալու վերաբերյալ երկրորդ քվեարկության:

Ֆեյսբուքյան հայհոյախառն գրառումները, ինչ է, ավելի՞ լավն են. «Հրապարակ»

Պարոն Փաշինյան, ինձ թվում է, որ Դուք առաջվա հավեսով այլեւս Ֆեյսբուք չեք կարդում եւ տեղեկություններ չունեք այն գրառումներից, որոնց հեղինակները բառիս բուն իմաստով խայտառակում են Ձեզ եւ Ձեր իշխանությանը, ընդ որում՝ հենց այն ամենի համար, ինչին անդրադարձել էր «Հրապարակը»։

Հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից. «Ա1+»

ՀՀ քաղաքացի Սողոմոն Ղազարյանն այսօր զանգահարելով «Ա1+»՝ տեղեկացրեց, որ երկու երեխաների հետ Աշտարակի խճուղով քայլում է դեպի Վրաստանի սահման: «Ես հրաժարվում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելուց»,- ասաց Ղազարյանը: Դեպի Վրաստանի սահման քայլելը Ղազարյանը պայմանավորում է այն հանգամանքով, որ 4 տարի է, ինչ նպաստ չի ստանում՝ լինելով սոցիալական ծանր պայմաններում և ունենալով երկու անչափահաս երեխա: Նյութն

Կորյուն Խաչատուրյանը նշանակվել է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) գործադիր տնօրեն

«Մեծ ոգևորությամբ եմ միանում ՔՈԱՖ-ին այս կարևոր ժամանակահատվածում։ Նախորդ 15 տարիների ընթացքում Հայաստանի գյուղական համայնքներում կյանքի որակի բարձրացման ուղղությամբ մեծ գործ է արվել։ Հայաստանի երեխաները լավագույնին են արժանի, և մենք հենց այս գործին ենք կոչված՝ միշտ ձգտելով կատարելության»,- ասում է Կորյուն Խաչատուրյանը։

Դժվար է պատկերացնել, որ շնորհավորանքների միջոցով կհաջողվի, այսպես ասած, փափուկ բարձ դնել Նիկոլ Փաշինյանի գլխի տակ. «Ժամանակ»

Ի տարբերություն խորհրդարանի ընտրության, վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո Նիկոլ Փաշինյանն արժանացավ Եվրասիական առաջնորդների շնորհավորանքին: Ոչ միայն անմիջապես շնորհավորեց Պուտինը, այլ նաև Լուկաշենկոն ու Նազարբաևը: Սա խոսո՞ւմ է Հայաստանի հանդեպ վերաբերմունքի փոփոխության մասին: Իհարկե ոչ: Պարզապես այս դեպքում շնորհավորանքի բացակայությունը արդեն կխոսեր կոնֆլիկտային իրավիճակի մասին, որի պատասխանատվությունը կմնար հենց ԵՏՄ երկրների վրա: Այս իմաստով, Նիկոլ Փաշինյանին

Արթիկ-Արագած, Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել և Քուչակ-Ապարան ճանապարհահատվածներում բուք է

Արագածի ավտոճանապարհներին և Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է:

ALNOWAIS Investments ընկերության ղեկավարը ՀՀ նախագահին ասել է, որ հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ

Հանրապետության նախագահի հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում այցելել Հայաստան՝ հնարավորություններին ավելի մոտիկից ծանոթանալու և կոնկրետ ծրագրեր մշակելու նպատակով։

 

Խնդիրը կրքերը սառեցնելն է

Ի հեճուկս իմ հասակակիցների փնթփնթոցների՝ ես կարծում եմ, որ խորհրդարանի այս կազմն իր որակով ավելի բարձր է, քան նախորդները: Օլիգարխների քանակը կտրուկ նվազել է, կանանց, երիտասարդների, գիտության մարդկանց թիվը՝ շատացել: Ինձ համար հատուկ հաճույք է շփվել «սովետ չտեսած» երիտասարդների հետ՝ նրանք ինձնից տարբեր ձեւով են մտածում եւ, զգում եմ բնազդորեն, ինձնից ավելի ճիշտ: Իհարկե, նոր

Թուրքիան ցեղասպանության իրականացման հավանականությամբ երկրների տասնյակում է

 Հարութ Սասունյան      «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Ըստ ԱՄՆ Հոլոքոստի հուշահամալիր-թանգարանի Վաղ նախազգուշացման ծրագրի՝ Թուրքիան ութերորդն է զանգվածային սպանությունների իրականացման ամենաբարձր ռիսկ ունեցող երկրների շարքում: Ադրբեջանը անճշտորեն ավելի ցածր՝ 87-րդ տեղում է, իսկ Հայաստանը իրավամբ զբաղեցնում է նույնիսկ ավելի ցածր՝ 102-րդ տեղը: Թուրքիան գնահատվում է որպես 11.2 տոկոս կամ իննից մեկ հնարավորություն

Գոնե ինձ վրա Մանեն ավելի կրթված և գրագետ մարդու տպավորություն է թողնում, քան Վահեն. «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ

Ֆեյսբուքի ֆեյք պրոֆիլներից նաև ֆեյք հկ-ներ բարձրագոչ անուններով, ինչպես օրինակ «Երիտասարդական կառավարություն», ֆեյք դիտորդական առաքելություններ: Եվ այդ բոլոր ֆեյք կազմակերպությունները, ըստ էության, առնչվում են Վահե Էնֆիաջյանի հետ

Օրենսդրական նախաձեռնության առաջարկ՝ ներման հրապարակայնության մասով

ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ամփոփելով ներման գործընթացի հրապարակայնության վերաբերյալ իմ էջում արված հարցման արդյունքները՝ 82% ՝այո եւ 18%՝ ոչ, ինչպես նաեւ այս օրերին շարունակվող քննարկումները եւ տարբեր դիրքորոշումները՝ պարզ է դառնում, որ հասարակությունը պետք է հնարավորություն ունենա իմանալ՝ ինչ պայմաններում, ինչ չափանիշների հիման վրա է կոնկրետ անձին ներում շնորհվել։ Ասվածը ամենեւին

Ոստիկանները հայտնաբերել են 42.316.000 դրամ յուրացնելու մեղադրանքով հետախուզվող կնոջը (Տեսանյութ)

Հունվարի 13-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել 2017 թվականի հունիսից առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու մեղադրանքով հետախուզվող Նելլի Հարությունյանին։ Նախնական տվյալներով՝ 38-ամյա Հարությունյանը, զբաղեցնելով Եղեգնաձորում գործող բանկերից մեկի ղեկավարի պաշտոնը, 2016-ի հունիսից մինչև 2017-ի հունիս բանկոմատի լիցքավորման և լիցքաթափման գործընթացներն իրականացնելիս մաս-մաս յուրացրել է 42.316.000

Տավուշի նոր մարզպետի թեկնածուն

Հայկ Չոբանյանը Տավուշից է սերվում

Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն: Սինձո Աբեն, մասնավորապես, ընդգծել է, որ Հայաստանը Ճապոնիայի հուսալի գործընկերն է, որը կիսում է այնպիսի հիմնարար արժեքներ, ինչպիսիք են ազատությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, և երկու երկրները սերտորեն համագործակցում են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային ասպարեզում: «Վստահ եմ՝

Հնարավորինս քիչ «Ռուսաստան»՝ եթերում եւ կյանքում

Հայաստանի լրատվական դաշտում առայժմ շարունակվում են «դիսկուսիաներն» այնպիսի թեմաներով, որոնց լուծումը քաղաքակիրթ երկրներում գտնվել է բավականին վաղուց եւ բավականին լայն սպեկտրով՝ բավարարելով պահպանողականներից մինչեւ լիբերտարիանականների՝ ժողովրդավարական բազմազանության պարադիգմայի պայմաններում։ Հայաստանը հեղափոխությամբ եւ դրան հետեւած ազատ ընտրություններով մեծ քայլ արեց դեպի ժողովրդավարություն, ինչի մասին վկայում են նաեւ միջազգային զեկույցները, եւ ակնհայտ է երեք բան. – Հայաստանում

«Տնտեսելով չենք հարստանա: Կհարստանանք եկամուտներն ավելացնելով»

Հայաստանի Հանրապետության վարչապետ` պարոն Նիկոլ Փաշինյանին Մեծարգո պարոն վարչապետ. Նախ, շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթում հաջողություն և համբերություն: Հանդիսանալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ով, ապրելով արտերկրում, սերտորեն կապված է Հայաստանի հետ, հաճախ այն այցելում է, ակտիվ մասնակցում է արտերկրում հայկական համայնքի կյանքին, ինչպես նաև զբաղվում է ազգային ինքնությանն առնչվող հարցերի

Հայաստանում Չինաստանի դեսպան. «Մեր ժողովուրդների միջեւ փոխադարձ համակրանք կա»

Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգ հունվարի  15-ին  Չինական նոր տարվա առիթով կազմակերպված ընդունելության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց, որ 2018 թվականը տարբեր բնագավառներում հայ-չինական համագործակցության առումով արդյունավետ տարի էր: Նշեց, որ բարձր մակարդակի վրա է գտնվում քաղաքական երկխոսությունը: «Երկու երկրներն ու ժողովուրդները միմյանց հանդեպ երկուստեք աճող հետաքրքրություն ունեն, նաեւ բարձր

Արսեն Թորոսյան. «Երեխաների շրջանում սուր-շնչառական վարակներով հիվանդացությունը նվազում է, իրավիճակը՝ կայունանում»

Նախարարի պաշտոնակատարն ասում է՝ դպրոցներում օդի ջերմաստիճանը լավ չի պահպանվում

Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Աշոցքի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական

Նիկոլ Փաշինյանն ու Մամուկա Բախտաձեն ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել Բոլնիսիում (Ֆոտոշարք)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեն հունվարի 15-ին ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել Վրաստանի Բոլնիսիում: Վրաստանի կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ երկկողմ հետագա ակտիվ փոխգործակցութունը կնպաստի երկու հարևան ու բարեկամ պետությունների միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը: Նիկոլ Փաշինյանը

Վանաձորի բժշկական կենտրոնը նոր տնօրեն ունի. Կլինեն կադրային այլ փոփոխություններ

Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Աբովյանը երեկ սեփական դիմումի համաձայն ազատեց աշխատանքից: Այսօրվանից հիվանդանոցի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վահագն Մկրտչյանը: Նա 17 տարի աշխատել է բժշկական կենտրոնում, որպես բժիշկ-ախտաբան, նաեւ բաժանմունքի վարիչ: Տնօրենի ժամանակավոր պաշտոնը զբաղեցնելու առաջարկը Մկրտչյանը ստացել է Լոռու մարզպետից եւ մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի կողմից. «Իրենք ինձ առաջարկել են,

2020-ին «Ազատ հայրենիք» կուսակցությունը ակտիվորեն մասնակցելու է քաղաքական բոլոր գործընթացներին. Արայիկ Հարությունյան

Մայրաքաղաք Ստեփանակերտում նախօրեին տեղի է ունեցել «Ազատ հայրենիք» կուսակցության կենտրոնական նոր գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին կուսակցության բարձրագույն մարմնի՝ Կենտրոնական խորհրդի անդամները: Ողջունելով ներկաներին՝ կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը նշել է, որ գրասենյակային նոր, հարմարավետ պայմանների ստեղծումը ներկուսակցական աշխատանքների ակտիվացման ևս մեկ հնարավորություն է, որն անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել: «Պետք է փաստենք, որ վերջին

Քոչարյանի գործ. դատարանին ներկայացվել է տեսանյութ, որում քաղաքացին կրակում է ոստիկանների ուղղությամբ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ այսօր քննեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու քննիչի միջնորդությունը։ Մոտ չորս ժամ տեւած քննությունից հետո դատարանն աշխատանքները կշարունակի վաղը 11-ին։ Մարտի մեկի քրեական գործի շրջանակներում ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպաններից Հայկ Ալումյանը քիչ առաջ լրագրողների

Մարգարիտա Գասպարյանը անցավ «Australian Open»-ի երկրորդ շրջան

Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող հայ թենիսիստուհի,  WTA  91-րդ ռակետ Մարգարիտա Գասպարյանը Մելբուռնում ընթացող թենիսի «Australian Open» մրցաշարի առաջին շրջանում 1 ժամ 51 րոպեում 4:6, 6:2, 6:2 հաշվով առավելության է հասել Չինաստանը ներկայացնող Լին Չժոուի նկատմամբ: Երկրորդ շրջանում հայ մարզուհին ուժերը չափելու է բելգիացի Էլիս Մարտենսի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Արտամետ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արտամետ համայնքում առանձնապես խոշոր չափերով յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին: Արմավիրի մարզի Արտամետ համայնքին տրամադրված աշնանացան ցորենի սերմացուի, ինչպես նաև ազոտական պարարտանյութերի բաշխման գործընթացում չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող

Խոշտանգումները Հայաստանում․ Աննախադեպ որոշումը հույսեր է առաջացնում

Հունվարի 8-ին Հայաստանի Վճռաբեկ դատարանը կայացրել է փաստացի աննախադեպ որոշում՝ ճանաչելով 2015 թվականին բանակից հոգեկան խնդիրներով տուն վերադարձած Արթուր Հակոբյանի՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը։ Տարիներ շարունակ հայաստանյան հասարակական կազմակերպություններն ու իրավապաշտպաներն ահազանգել են բանակում, քրեակատարողական հիմնարկներում ու հատկապես ոստիկանությունում տեղի ունեցող խոշտանգումների մասին, սակայն մինչ այժմ չէր եղել դատական մի որոշում, որով հստակ կընդունվեր անձի՝

Լրահոս
Ֆեյքի վերջը

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031