Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը, 5-6-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 2-ի ցերեկը կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-6 աստիճանով, 3-ի գիշերը ամենուրեք կնվազի 3-4 աստիճանով:

Արժի բոլոր բայղուշներին դուրս մղել քաղաքական դաշտից. Փաշինյան

Այս ընտրություններում արժի բոլոր բայղուշներին դուրս մղել քաղաքական դաշտից, որպեսզի իրենց բայղուշություններին վերջ տան։ Այս մասին այսօր նախընտրական քարոզչության ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ Նա կարծիք հայտնեց, որ նախընտրական քարոզարշավը մի պահ բավականին լարվեց, հետո` լարվածությունը կոտրվեց. «Հիմա հռետորաբանությունը կենտրոնացած է այն մտքի վրա, որ մեր դաշինքը, միեւնույնն

Ո՞րն է Փաշինյանի՝ տնտեսական զարգացման մոդելը

Քարոզարշավն է՞լ իշխանության համար առիթ չէ «տնտեսական հեղափոխության» առաջին քայլերը ներկայացնելու

Հակոբ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Միջազգային միության փարիզյան լիագումար նիստի աշխատանքներին

Դատական կատարողների միջազգային միության նախագահ Մարկ Շմիցի հրավերով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը ս/թ նոյեմբերի 28-30-ը Փարիզում մասնակցել է Միության խորհրդի ամենամյա լիագումար նիստի աշխատանքներին: Միջազգային միության խորհրդի լիագումար նիստում ամփոփվել է Միության տարեկան գործունեությունը՝ անդամ ու դիտորդ շուրջ 40 երկրների մասնակցությամբ: Դրա ընթացքում քննարկվել և նախանշվել են նաև Միության

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին։ Նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

1300 կրակոց՝ հայ դիրքապահների ուղղությամբ

Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԱՀ ՊՆ մամուլի

ԵԱՀԿ նախաձեռնությամբ Թուրքմենստանի մարդու իրավունքների հանձնակատարի գլխավորած պատվիրակությունն ուսումնասիրում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձը

Արման Թաթոյանն  ընդունել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձն ուսումնասիրելու նպատակով մեր երկրում գտնվող Թուրքմենստանի մարդու իրավունքների հանձնակատար Յազդուրսուն Գուրբաննազարովայի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության անդամները ԵԱՀԿ նախաձեռնությամբ ծանոթացել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններին, աշխատանքի սկզբունքներին ու ուղղություններին, մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեությանը՝ դրանք իրենց երկրում ներդնելու նպատակով: Թուրքմենստանի մարդու իրավունքների հանձնակատարը բարձր

Մանե Թանդիլյան. «Հաճախ ենք լսում՝ մեր երկիրը երկիր չի: Ուրեմն դեկտեմբերի 9-ին միասին պետք է կերտենք նոր, լուսավոր Հայաստան»

Ձմռան առաջին օրը ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Լուսավոր Հայաստան կուսակցության» քարոզարշավը մեկնարկեց Երեւանի Դավթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան-Փիրումյան փողոցների խաչմերուկից: Քայլարշավի մասնակիցները շրջում են բակերով քաղաքացիներին հորդորում դեկտեմբերի 9-ին անպայման մասնակցել ընտրություններին եւ իրենց ձայնը տալ «Լուսավոր Հայաստանին», քանի որ իրենց կուսակցությունը ներկայանում է բանիմաց մարդկանցով, որոնք փոխված իրավիճակում պատրաստ են իրենց փորձն ու

Քաղաքական ուժերն առանց հաշիվ-հաշվարկի՝ անօթեւաններին բնակարանով են ապահովում

Փողոցներում գիշերող, ժամանակավոր կացարաններում ապրող անտուն մարդկանց բնակարանով ապահովելու խոստումներ այս օրերին գրեթե բոլոր քաղաքական ուժերն են տալիս: Բայց թե քանի անտուն մարդ կա մեր երկրում՝ որեւէ մեկը չի հաշվել: Համենայնդեպս, նախընտրական ծրագրերում անտունների մասին ոչ թիվ կա, ոչ էլ հաշվարկ, թե այդ բեռն իր ուսերի վրա վերցնելու համար այս կամ այն քաղաքական ուժն ինչ

Հրազենը նետածը կամավոր ներկայացել է բաժին

Նոյեմբերի 30-ին, ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում, ոստիկանություն է ներկայացել Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին կասկածելի վնասվածքներով <> փախուստի դիմած 33-ամյա Արտյոմ Անտոնյանը։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 15-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 56-րդ կիլոմետրին՝ Երանոս գյուղի հատվածում, նկատել են <> մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակին և կողային ապակիներից մի քանիսը կոտրված էին, իսկ հետևի ձախ

Դավիթ Սերոբյանը՝ ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր

ԴԱՎԻԹ ՍԵՐՈԲՅԱՆԻՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 23-ի ԲԴԽ-51-Ո-143 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Դավիթ ՍԵՐՈԲՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա.ՍԱՐԳՍՅԱՆ 2018թ. Նոյեմբերի 30 Երևան ՆՀ-508-Ա

«Ներդրումները նվազել են այն պատճառով, որ այս պահի դրությամբ խաղի կանոնները հստակեցված չեն»

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում նախընտրական ծրագրի տնտեսական հատվածի շուրջ բանավիճում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Տիգրան Մեջլումյանը եւ «Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու Արայիկ Այվազյանը: Լուսինե Բուդաղյան.– Տնտեսագետները, հասարակական-քաղաքական գործիչները կարծում են, որ այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին մեր երկրում տեղի ունեցած հեղափոխությունը պետք է տեղափոխվի տնտեսական դաշտ: Արդեն 4 օր

Գարիկ Ավագյանը՝ Սնանկության դատարանի նախագահ

ԳԱՐԻԿ ԱՎԱԳՅԱՆԻՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 23-ի ԲԴԽ-51-Ո-142 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Գարիկ ԱՎԱԳՅԱՆԻՆ նշանակել Սնանկության դատարանի նախագահ` երեք տարի ժամկետով: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա.ՍԱՐԳՍՅԱՆ 2018թ. Նոյեմբերի 30 Երևան ՆՀ-507-Ա

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը

Դեկտեմբերի 1-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով դեռևս 2015 թվականին հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացելոց օրհնության համար դուրս է բերվում Մայր Աթոռում պահվող համաքրիստոնեական սրբությունը: Բերկրառատ տոնի

Մեղրիի մանկապարտեզը կհիմնանորոգվի

2019թ. Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի մանկապարտեզը շահագործման կհանձնվի ամբողջությամբ կապիտալ վերանորոգված վիճակում։ Այս մասին այսօր Մեղրիում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ ֆինանսավորման համար «Իմ քայլը» հիմնադրամին նվիրատվություն է արել մի գործարար-բարերար։ «3 տարեկանից սկսած` երեխաները կարող են հաճախել մանկապարտեզ, ուստի նրանց մայրերն աշխատելու

Էջմիածնում ուրիշ տեղ չկա՞ պաստառ փակցնելու, քան Մայր Աթոռի ցանկապատը։ Իրոք, տհաճ է. Արմեն Աշոտյան

Այս մեկն էլ չգրված օրենքների խախտում է։ Էջմիածնում ուրիշ տեղ չկա՞ պաստառ փակցնելու, քան Մայր Աթոռի ցանկապատը։ Իրոք, տհաճ է, մի արեք այդպես։ Արմեն ԱՇՈՏՅԱՆ ՀՀԿ փոխնախագահ

Նոր Նորքում «մեծ շուքով» ապամոնտաժված շինության սեփականատեր եղբայրները 10-ից ավելի նմանատիպ շինություններ ունեն

Նոյեմբերի 12-ին Նոր Նորքի Գյուրջյան 1/3 հասցեում կիսակառույց շինության ապամոնտաժման գործընթացը մեծ աղմուկ բարձրացրեց. կառուցապատողը դժգոհում է, որ մեծ գումարներ է ծախսել, մինչդեռ քաղաքային իշխանությունն այդ ամենը փոշիացրեց: Քաղաքապետարանն էլ պնդում է՝ շինարարությունն ապօրինի է: «Շինարարությունն իրականացվում է մի տարածքի վրա, որի մի մասը գտնվում է մասնավոր սեփականություն, մյուս մասը՝ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում: Շինության

Հախվերդյան պլյուս

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ Ծեր գնչուհին բախտս կարդաց՝ Գուշակելով սիրուն օրեր: Նա կիսաձայն ինձ հարցրեց. – Էդ Ահարոնն ո՞ւր ա կորել:

ԱԱԾ-ն կաջակցի Հայաստանի կիբեր անվտանգության ապահովմանը

Նոյեմբերի 30-ին Դիլիջանում մեկնարկեց «Հայաստանի արդիականացման ճանապարհին» խորագրի ներքո անցկացվող Բիզնես ինովացիոն ֆորումը, որին մասնակցեց նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: Ֆորումի շրջանակում ԱԱԾ տնօրեն Ա. Վանեցյանը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ստորագրեցին «Հայաստանի կիբեր անվտանգությունն ապահովելու ոլորտում» համագործակցության մասին հուշագիր: Կարևորելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի դերն ու նշանակությունը՝ ԱԱԾ

Էրիկ Դավթյան. Պետք է կտավին տաս ուժդ, տաղանդդ, սերդ, ժամանակդ (ֆոտոշարք)

 Զրուցակիցս գեղանկարիչ Էրիկ Դավթյանն է:

«Վեդի Ալկոյի» Մանվելը տուժո՞ղ

Փաստաբան Կարեն Հակոբյանի կարծիքով՝ շատ բարդ է օրինական պայքար մղել կոռուպցիոն սխեմաների դեմ, մարզի «սահմանափակ» տարածքում, երբ «դիմացինը» ունի և ֆինանսական, և այլ ազդեցություններ Օրերս սոցիալական ցանցում բուռն քննարկում ծավալվեց ՀՀԿ նախկին պատգամավոր, «Մարտի 1-ի գործով» Տեր-Պետրոսյանին սատարած, ներկայումս «Մենք» դաշինքի ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Մանվել Ղազարյանի անվան շուրջ: Պարզվեց՝ առկա է ոչ միայն քրեական

Վարդան Պետրոսյանը՝ Թորոնթոյում

Թորոնթոյի Հայ Ակումբի հրավերով  Թորոնթո էր ժամանել անվանի ու սիրված դերասան Վարդան Պետրոսյանը: Երկարատև դադարից հետո նա կրկին բեմում էր՝ «Իմ կիսատ թողած երգը»  նոր մոնոներկայացմամբ,  որն անցավ «Համազգային»  լեփ-լեցուն դահլիճում.  հանդիսատեսը արտիստին դիմավորեց բացառիկ ջերմությամբ՝ ի ցույց դնելով արտիստին նորից բեմում տեսնելու` իր ուրախությունը: Վարդան Պետրոսյանի «Իմ կիսատ թողած երգը» ներկայացումը ափսոսանքի  և երախտագիտության

Ընտրությունները մի լավ բան ունեն. բարիները շատանում են, հավատացյալներն էլ, հայրենասերներն էլ, պետության մասին գիշեր-ցերեկ մտածողներն էլ. «Ազգ»

Ընտրությունները մի լավ բան ունեն: Բարիները շատանում են, հավատացյալներն էլ, հայրենասերներն էլ, պետության մասին գիշեր-ցերեկ մտածողներն էլ, ժողովրդի ցավը տանողներն էլ, մատից փուշ հանողներն էլ, Ղարաբաղը՝ մոր կանչ կոչողներն էլ: Չնայած ես չեմ հավատում նրանց, ովքեր Ղարաբաղն անվանում են մոր կանչ, բայց ես հավատում եմ նրանց, որոնք թողնում են իրենց մայրերին ու Ղարաբաղ են գնում՝

Ցայտուն նկատվում է «Իմ քայլի» ներկայացուցիչների, անձամբ Նիկոլ Փաշինյանի հետեւողական հակաքարոզչությունը հիմնականում ՀՀԿ-ի դեմ. «Հայոց աշխարհ»  

Իրավիճակի ու խնդրի ամբողջ նրբերանգն այն է, սակայն, որ «Իմ քայլին» ձայն տվող հայրենակիցները քվեարկելու են Նիկոլ Փաշինյանի օգտին կամ նրան վարչապետ տեսնելու համար, բայց Ազգային ժողովում (խորհրդարանում) հայտնվելու են «եւ մնացածը»: Ու հենց այդ ենթադրելի մեծամասնությունն էլ, իբր, պետք է վերահսկի պետության ղեկավարի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ու նրա կազմելիք կառավարության գործունեությունը, օրենքներ ընդունի, մի

Ռոբերտ Քոչարյանի «միակ տղամարդ»-ը, Սերժ Սարգսյանի «իյա, իրո՞ք»-ը, Նիկոլ Փաշինյանի «ասֆալտին փռել»-ը. «Հրապարակ»

Ոչ ոք չի մոռացել Սերժ Սարգսյանի՝ թարս աճած խիարի, բողոքով իրեն դիմած կնոջն ուղղված «եկել ես մեր տոնը փչացնում ես, որ ի՞նչ անես» կամ ժամանակի թեւավոր խոսքերից մեկը դարձած «իյա, իրո՞ք», «Տարոն ջան, սիրուն չի» արտահայտությունները։ Ռոբերտ Քոչարյանն այդ առումով ավելի հարուստ «ժառանգություն» է թողել՝ է՛լ «վատ պարողին ինչն է խանգարում», է՛լ «կլիզման» ու «վիզկապը»,

«Պահն արդեն եկել է. ես եկել եմ»

Հարցազրույց երիտասարդ ռեժիսոր Գալուստ Ներսիսյանի հետ – Ձեր անունը սկսեց հոլովվել 2015թ. Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի (պրոֆեսոր Հրաչյա Գասպարյանի արվեստանոց) դիպլոմային՝ Օստրովսկու «Ամպրոպը» բեմադրությունից հետո, ընդ որում՝ հիացմունքի խոսքեր ենք լսել նաեւ նման արտահայտություններում ժլատ որոշ մասնագետների կողմից: Նշում էին, թե երեւակայության մեծ թռիչք ունի, պոետիկ, խորհրդանշական մունջ լուծումներով, պլաստիկ արվեստի կողմնակից է: Անցել

Ներդրումները ոչ միայն չեն ավելանում, այլեւ բազմապատիկ կրճատվել են. «Հայոց աշխարհ»

Այս առումով Կենտրոնական բանկի եւ կառավարության կանխատեսումները շատ չեն տարբերվում։ Չնայած ԿԲ-ն չի բացառում նաեւ ավելի հոռետեսական սցենարի հավանականությունը։ Խոսքը՝ 4,6 տոկոս նվազագույն աճի մասին է, որը գրեթե համարժեք է պետական բյուջեով ծրագրված ցուցանիշին։ Ինչպես հայտնի է, ընթացիկ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթով ամրագրված է 4,5 տոկոս տնտեսական աճ։ Հիմնվելով արձանագրվող ցուցանիշների եւ ներկայացվող կանխատեսումների վրա,

Հանրապետականներն, օրինակ, գնում են դասական արխայիզմի ճանապարհով. «Փաստ»

Հանրապետականներն, օրինակ, գնում են դասական արխայիզմի ճանապարհով՝ մի կողմից իրենց կուսակցության արխիվներից վեր հանելով կոնսերվատիզմի ու ազգային արժեքների մասին դրույթներ ու դրանք թափահարելով, մյուս կողմից էլ, պատեհ անպատեհ քննադատելով, ընդհուպ դիմելով ժամանակին իրենց դեմ կիրառվող քարոզչական հնարքներից մեկին՝ իշխանությանը անվանելով հող հանձնողներ՝ նկատի ունենալով ղարաբաղյան հարցում փոխզիջումների հնարավորությունը: Ասել է թե, ՀՀԿ–ն, կորցնելով իշխանությունը, մի

Առերևույթ ընտրական հանցագործության մասին տվյալներ պարունակող 15 ահազանգեր ստուգվում են, 6 դեպքով նախապատրաստվում են նյութեր. դատախազություն

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում, նոյեմբերի 30-ի դրությամբ, ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրված՝ ենթադրյալ ընտրական հանցագործությունների վերաբերյալ ահազանգման դեպքերից 25-ով ձեռնարկվել են ստուգողական միջոցառումներ, կամ ապահովվել են քրեադատավարական համապատասխան ընթացակարգեր: Դրանցից 19-ը եղել են ԶԼՄ-ների մոնիթորինգի արդյունքում առանձնացված ընտրական բնույթի հանցավոր արարքների վերաբերյալ առերևույթ տեղեկություններ պարունակող հրապարակումներ, 1-ական՝ հաղորդումներ, որոնք

Նիկոլն ու Արցախը

Նախընտրական քարոզարշավին պակասում էր միայն Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ լարվածության առկայության ցուցադրությունը

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728