Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Միջազգային միության փարիզյան լիագումար նիստի աշխատանքներին

Դեկտեմբեր 01,2018 14:51

Դատական կատարողների միջազգային միության նախագահ Մարկ Շմիցի հրավերով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը ս/թ նոյեմբերի 28-30-ը Փարիզում մասնակցել է Միության խորհրդի ամենամյա լիագումար նիստի աշխատանքներին:

Միջազգային միության խորհրդի լիագումար նիստում ամփոփվել է Միության տարեկան գործունեությունը՝ անդամ ու դիտորդ շուրջ 40 երկրների մասնակցությամբ: Դրա ընթացքում քննարկվել և նախանշվել են նաև Միության 2019 թվականի գործունեության հիմնական միջոցառումներն՝ իրենց ժամանակացույցով:

Նիստի շրջանակներում նոյեմբերի 30-ին Հակոբ Հակոբյանը հանդես է եկել ելույթով, որում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարման ծառայության գրանցած ձեռքբերումները վերջին մեկ տարվա ընթացքում:

Դատական կատարողների միջազգային միության նախագահի հետ հանդիպման ընթացքում վերջինս ընդգծել է Ծառայության առաջադեմ փորձը տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ոլորտում: Կողմերը քննարկել ու վերահաստատել են նաև գործընկերային հարաբերություններն էլ ավելի ընդլայնելու պատրաստակամությունը:

Նույն օրը Փարիզում կայացել է նաև ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանի և Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հանդիպումը: Զրույցի ընթացքում Հակոբ Հակոբյանը նշել է, որ Ծառայությունը կարևորում է Դատական կատարողների միջազգային միության հետ սերտ համագործակցության ակտիվացումը: Զրուցակիցներն անդրադարձել են գործընկեր կառույցների հետ գործակցության ընդլայնման անհրաժեշտությանը՝ միջազգային առաջադեմ փորձը Հայաստանում տեղայնացնելու տեսանկյունից:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31