Օրվա լրահոսը
«Ֆրաունհոֆեր»-ը լավ գործընկեր կարող է լինել Հայաստանի համար․ նախագահ Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է գերմանական «Ֆրաունհոֆեր» արտադրական համակարգերի և նախագծային տեխնոլոգիաների ինստիտուտ (Fraunhofer IPK), որը մասնագիտացած է արտադրական գործընթացների ողջ սպեկտրի համար տեխնոլոգիական նորարար լուծումների մշակման ոլորտում: Ինստիտուտը նաև նորարարական գաղափարների զարգացմանն ուղղված հետազոտական ծրագրեր է իրականացնում: «Ֆրաունհոֆեր» ինստիտուտը յոթ տասնյակից ավելի գիտահետազոտական կենտրոններ ունի և գործունեություն է
«Գոլդեն Փելըս»-ը նվիրաբերվելու է պետությանը. ըստ Փաշինյանի՝ այն կառուցվել է Կիպրոսում «պտտված» փողերով
Արմեն Ավետիսյանի ընտանիքի անդամները դիմել են պետությանը՝ հայտնելով, որ Ավետիսյանին պատկանող Ծաղկաձորի «Գոլդեն Փելըս» հյուրանոցն ուզում են պետությանը նվիրաբերել
ՀՀԿ թեկնածուներից մեկը մահացել է
ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Հարությունյանը քիչ առաջ Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց լուրը, որ ՀՀԿ-ական ռեյտինգային թեկնածուներից մեկը մահացել է: Խոսքը ՀՀԿ համամասնական ցուցակի 57-րդ համարի՝ Սուսաննա Գեւորգյանի մասին է, որն առաջադրվել էր նաեւ թիվ 4 ընտրատարածքում, որն ընդգրկում է Երեւանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն համայնքները: Սուսաննա Գեւորգյանը հանկարծամահ է եղել: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հայտնաբերվել են հրազեն ու կասկածելի վնասվածքներով մեքենա
Նոյեմբերի 28-ին ոստիկանության ձեռնարկած միջոցառումներով կանգնեցվել է Մարտունի քաղաքի ուղղությամբ ընթացող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են եղել կասկածելի վնասվածքներ։ Մեքենայում գտնվողներից մեկը դիմել է փախուստի, մյուսը տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին։ Հայտնաբերվել և առգրավվել է ատրճանակ, նախնական տվյալներով, «Վալտեր» տեսակի՝ լիցքավորված երեք փամփուշտով, որոնցից մեկը՝ փամփշտանոցում, երկուսը՝ փամփշտատուփում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ փախուստի
Արմեն Պապիկյանը՝ Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՐՄԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արմեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ նշանակել Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա): ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ռոբերտ Քոչարյանի բողոքի քննությունը կրկին հետաձգվեց
Պաշտպանական կողմը դատարանին միջնորդելու է վարույթը կասեցնել ու դիմել ՍԴ
Այսօր ազատ է արձակվել 535 դատապարտյալ
2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել. 1. «Նուբարաշեն» ՔԿՀ – 52 2. «Արթիկ» ՔԿՀ – 45 3. «Վանաձոր» ՔԿՀ – 16 4. «Վարդաշեն» ՔԿՀ – 56 5.
Արման Կիրակոսյանը հետ կանչվեց Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից, նշանակվեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՐՄԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արման ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ հետ կանչել Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՐՄԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Արհեստական խոչընդոտներ Սամվել Մայրապետյանի առողջական վիճակը օբյեկտիվ գնահատելու ճանապարհին
Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է 2018 թվականի հոկտեմբերի 6-ին, և այդ իսկ օրը վարույթն իրականացնող մարմնին ներկայացվել են Սամվել Մայրապետյանի առողջական վիճակը բնութագրող բժշկական տեղեկանքները: Չնայած դրան միայն 39 օր անց՝ 2018 թվականի նոյեմբերի 14-ին է նշանակվել դատաբժշկական փորձաքննություն նրա առողջական վիճակի պարզման և գնահատման նպատակով: Օգտվելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իրենց իրավունքներից` Սամվել
Ծառուկյան. «Ով ԲՀԿ-ին փնովի, «Կենտրոն» հեռուստաընկերությամբ նրա անցյալը ջրի երես կհանեն»
ԲՀԿ-ն տավուշցիներին պատմեց, թե երկրում որոնք են կարեւոր խնդիրները
«Եթե երեսուն տարի իրենք քանդել են, մեկ տարի էլ դուք քանդեք, մեկ ա՝ դիմանում ենք». ավանցի ընտրողները՝ Արտակ Զեյնալյանին
Նրանցից մեկը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ «աչյոտի» չեն կանչում ՀՀԿ-ին:
Ակցիա Արդարադատության նախարարության մոտ՝ Հասմիկ Սարգսյանին ներում շնորհելու և քրեական պատասխանատվությունից և պատժից ազատելու պահանջով
Սիսիան քաղաքի բնակչուհի Հասմիկ Սարգսյանի 10.000 դրամի հափշտակության համար մեղադրանքով դատական գործի բողոքարկման գործընթացն ավարտվեց: ՀՀ Վճռաբեկ դատարանը հրաժարվեց քննության առնել Հասմիկ Սարգսյանի բողոքը: Այսպիսով՝ Վերաքննիչ դատարանի՝ 5 տարվա ազատազրկման մասին դատավճիռն ուժի մեջ պետք է մտնի: ՀՀ դատական բոլոր ատյանները հրաժարվեցին ծայրահեղ կարիքից դրդված, իրեն և երեխաներին սովից փրկելու համար կատարված այս արարքը դիտարկել
Բագրատ Եսայանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել
ՀՅԴ ներկայացուցիչ Բագրատ Եսայանը քիչ առաջ իր ՖԲ էջում հետեւյալ գրառումն է արել. Սիրելի ընկերներ, բարեկամներ, ծանոթներ ու անծանոթներ։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ անձնական պատճառներով ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովին, որն այսօր չեղյալ կհամարի իմ գրանցումը, որպես N4 ընտրատարածքում ՀՅԴ ռեյտինգային ընտրակարգով, ինչպես նաև ՀՅԴ համապետական ցանկով առաջադրված թեկնածու։ Պատճառները անձնական են, խնդրում
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի իրացնելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի իրացնելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Կոտայքի մարզի 43-ամյա բնակչին: Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Կոտայքի մարզի բնակիչը՝ ծնված 1975 թվականին, խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի և
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել բանկերի ղեկավարների հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել բանկերի ղեկավարների հետ: Հանդիպմանը հրավիրված էր ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Ի. Գ. Տելեգինը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է բանկային համակարգի կայուն գործունեությունն ու զարգացումը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի երկրի տնտեսության շարունակական զարգացմանը: Հանդիպման ընթացքում կարևորվել է ստվերի կրճատման և կանխիկի շրջանառության նվազեցման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների
«Մեռելները պետք է թաղվեն գերեզմանոցներում». Արման Բաբաջանյանը՝ Մասիսում
Ըստ ԼՀԿ ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Արման Բաբաջանյանի ՝ իրենք չեն վիճարկում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժի հաղթանակը, այլ ասում են՝ ովքեր պիտի լինեն հեղափոխության մյուս ուժերը հեղափոխական ուժից բացի խորհրդարանում:
Շախմատի աշխարհի չեմպիոնի անունը հայտնի կդառնա այսօր
Լոնդոնում շախմատի աշխարհի թագի համար Մագնուս Կարլսեն-Ֆաբիանո Կարուանա մրցամարտի բոլոր դասական պարտիաները ավարտվել են ոչ-ոքի: Վերլուծաբանները զարմացած են, որ 12-րդ պարտիայում Մագնուս Կարլսենը ավելի բարենպաստ դիրք ունենալով՝ անսպասելիորեն մրցակցին ոչ-ոքի առաջարկեց: Սակայն, նկատի առնելով, որ որոշակի առավելությունը դեռեւս հաղթանակի երաշխիք չէր տալիս, իսկ ամեն մի աննշան վրիպումը կարող էր վճռել ճակատամարտի վերջնական ելքը, նմանատիպ մրցաշարերի
«Դուք ո՞վ եք, որ որոշեք՝ խորհրդարանը որքան կյանք կունենա». Էդմոն Մարուքյան
Ըստ նրա՝ կարո՞ղ է մեր ժողովուրդը բանուգործ չունի՝ մեկուկես, երկու տարին մեկ պետք է խորհրդարան ընտրի:
Հայաստանի պատանի շախմատիստները բարձրացան 6-րդ հորիզոնական
Թուրքիայի Քոնիա քաղաքում ընթացող շախմատի U 16 համաշխարհային օլիմպիադայի չորրորդ տուրում Հայաստանի պատանեկան հավաքականը 4:0 չոր հաշվով առավելության հասավ Պորտուգալիայի նկատմամբ եւ թիմային 6 միավորով 46 երկրների մեջ մրցաշարային աղյուսակում բարձրացավ 6-րդ հորիզոնական: Այսօր մեր մրցակիցը Հնդկաստանն է, որը նույնպես իր հաշվարկում ունի 6 միավոր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Նիկոլ Փաշինյանը վտանգավոր է համարում ՀՀԿ-ի թեզերը». քաղաքագետ
«Այդ թեզերը, եթե հիմա մնան անպատասխան, հետագայում կարող են մանիպուլյացիայի տեղիք տալ»,-ասում է Էդգար Վարդանյանը
Վթարային ջրանջատում Լոռու մարզում նոյեմբերի 29-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 29-ին ժամը 10:00-17։00 կդադարեցվի Լոռու մարզի Տաշիր քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։ 28.11.2018թ. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ
Զեյնալյանը վստահեցնում է՝ սա առաջին դեպքը չէ, որ գլխավոր դատախազը մասնակցում է դատական նիստին. «Հեղափոխությունից հետո բան է փոխվել»
Այն, որ Արթուր Դավթյանն անձամբ է մասնակցում նիստին, ըստ պարոն Զեյնալյանի, խոսում է դատարանի նկատմամբ հարգանքի մասին. «Դրա տակ կարելի է տեսնել պատասխանատվություն, հարգանք առ դատարան»:
«Դաշտային քաղաքական գործիչները կարող է սրանից չհասկանան». Զեյնալյանը՝ Դավիթ Շահնազարյանին
Արտակ Զեյնալյանը չի ընդունում Դավիթ Շահնազարյանի քննադատությունը` համաներման հետ կապված:
Շախմատի վետերանների ԱԱ-ում երկիշխանություն հաստատվեց
Սլովենիայում ընթացող շախմատի վետերանների 28-րդ աշխարհի առաջնությունը մոտենում է եզրագծին: 50-ից բարձր տարիքային խմբում գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը 9-րդ տուրում միավորը բաժանեց բրիտանացի Քեթ Արքելի հետ եւ 7,5 միավորով պահպանեց առաջատարի դերը: Սակայն վաստակած միավորներով նրան հավասարվեց Վրաստանը ներկայացնող Գիորգի Բագատուրովը: Ամենայն հավանականությամբ չեմպիոնի տիտղոսի համար պայքարը մնացած երկու տուրերում կծավալվի հենց նրանց միջեւ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Ոչ միայն «Սասնա ծռերը», այլեւ Ռոբերտ Քոչարյանն է ասել, որ նոր ԱԺ-ն կարճ կյանք է ունենալու». քաղաքագետ
«Գուցե «Սասնա ծռերը» նպատակ ունեն հասարակությանն անվստահություն ներշնչել»,-ասում է Հակոբ Բադալյանը
Մենք դաշինք. Այդ տվյալները այս փուլում հրապարակայնացնելը ոչ այլ ինչ է, քան հակաքարոզչություն
Որոշ շրջանակներ, օգտագործելով նախկինում արված սոցիոլոգիական հարցումները, փորձում են մանիպուլացնել հասարակությանը: Վերջին օրերին մամուլում շրջանառվում են հոկտեմբերի 9-ից 29-ը ընկած ժամանակահատվածում 1200 քաղաքացու շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքներ: Ուշագրավ է, որ այս արդյունքները հրապարակողները որևէ անգամ չեն նշել այն կարևոր հանգամանքի մասին, որ այդ հարցումներն իրականացվել են դեռևս այն շրջանում, երբ Մենք Դաշինքը (որի Հուշագիրը
Մահացել է հայտնի լուսանկարիչ Մարտին Շահբազյանը. «Պանորամա»
78 տարեկան հասակում այսօր կյանքից հեռացել է հայտնի լուսանկարիչ Մարտին Շահբազյանը։ Լուրը հաստատեց ՀՀ գործող նախագահի լուսանկարիչ Դավիթ Հակոբյանը։ Մարտին Շահբազյանը ծնվել է 1940թ. հունիսի 25-ին, Երևանում: 1958թ. ավարտել է Երևանի Նար-Դոսի անվան միջնակարգ դպրոցը: 6-րդ դասարանից հաճախել է Ղուկաս Ղուկասյանի անվան պիոներների պալատի լուսանկարչական խմբակ: Դպրոցն ավարտելուց հետո, որպես արտահաստիքային թղթակից, համագործակցել է Հայաստանի
Արա Բաբլոյան. Հորդորում եմ՝ Արցախի թեման կամ Արցախ անվանումն ընդհանրապես հանել նախընտրական ելույթների եւ բանավեճերի առօրյա բառամթերքից
Արա Բաբլոյանի հայտարարությունը Սիրելի գործընկերներ, սիրելի բարեկամներ, վերջին օրերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում զարգացող որոշ իրադարձություններ չէին կարող ինձ անտարբեր թողնել: Այդ իրադարձությունները ստիպեցին ինձ կրկին դիմել բոլորիդ ավագ ընկերոջ իրավունքով: Հայաստանի Հանրապետության շուրջ 30-ամյա պատմությունն ապացուցել է, որ կան արժեքներ, որոնք ենթակա չեն որեւէ շահարկման, չարաշահման, սակարկությունների, ինչպես նաեւ այդ արժեքները չեն կարող
Ռոբերտ Քոչարյանի բողոքը քննող դատավորին ինքաբացարկի միջնորդություն ներկայացվեց
Նիստն ընդմիջվեց, փաստաբանների միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր՝ 17:00
Նախագահ Սարգսյանը հանդիպել է գերմանական առաջատար մի շարք ընկերությունների ղեկավարների հետ
Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 28-ին աշխատանքային նախաճաշ է ունեցել գերմանական մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարների հետ, որոնք գործունեություն են ծավալում Հայաստանում կամ հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ: Հանդիպումը կազմակերպվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության, OWC հրատարակչության, Գերմանիայի տնտեսության Արևելյան հանձնաժողովի ու «Արևելյան Եվրոպա. մանր ու միջին տնտեսվարողների միության» կողմից։ Հանդիպմանը


















































