Լրահոս
Օրվա լրահոսը

 «Եթե երեսուն տարի իրենք քանդել են, մեկ տարի էլ դուք քանդեք, մեկ ա՝ դիմանում ենք». ավանցի ընտրողները՝ Արտակ Զեյնալյանին

Նոյեմբեր 28,2018 17:23

ՄԵՆՔ դաշինքի պատգամավորի թեկնածու Արտակ Զեյնալյանին՝ թիմակիցների հետ քարոզարշավ  իրականացնելու ընթացքում ավանցիները հարցախեղդ արեցին:

Այնքան էին հարցեր հղում, որ անգամ թույլ չէին տալիս՝ պատգամավորի թեկնածուն խոսի: Մի կին անընդհատ ընդմիջում էր, մյուս կողմից մի միջին տարիքի տղամարդ նկատողություն արեց՝ տիկին ջան, մեր արդարադատության նախարարն է. տեսնենք՝ ինչ է ասում:

Մեկ այլ տղամարդ հարցրեց՝ ինչո՞ւ ՀՀԿ-ին «աչյոտի» չեն կանչում, երբ հինգ վեց հոգի նրանցից կանգնած խոսում ու նոր կառավարությունից պահանջում են: Այնուհետև հավելեց. «Եթե երեսուն տարի իրենք քանդել են, մեկ տարի էլ դուք քանդեք մեկ ա՝ դիմանում ենք»:

Արտակ Զեյնալյանը հակադարձեց՝ ոչ մեկ քանդելու իրավունք չունի և հավելեց. «Այս ընտրություններն այդ պատասխանատվության քննությունն են: Դուք ձեր ընտրությամբ որոշելու եք՝ նրանք հեռանալո՞ւ են, թե ոչ: Ձեր ընտրությամբ դուք պիտի որոշեք, դուք ուզո՞ւմ եք ՀՀԿ-ին, թե՞ ոչ»:

Կողքից ավանցիներն արձագանքեցին՝ ՀՀԿ-ին ո՞վ կարող է ուզել:

Մի տղամարդ էլ հարցրեց՝ եթե մենք չորրորդին ընտրենք, դա ձեզ վրա ստվե՞ր կգցի, Արտակ Զեյնալյանը ծիծաղով պատասխանեց. «Մենք չենք ընտրվի, պիտի ութին ընտրեք, որ մենք ընտրվենք»:

Արտակ Զեյնալյանի շուրջ հավաքվածերը ռեպլիկի կարգով ասացին՝ իրենք նիկոլենցից չեն, նիկոլենց հետ չեն:

Արտակ Զեյնալյանը քաղաքացիներին հավաստիացրեց՝ եթե եկան իշխանության, բոլոր գողացված գումարներն օրինական ճանապարհով  բերելու են Հայաստան, քանի որ դրա ձևերը, գիտելիքները և քաղաքական կամքն ունեն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930