Օրվա լրահոսը

Ազատ է արձակվել 391 դատապարտյալ

2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 7-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել. «Նուբարաշեն» ՔԿՀ – 20 «Արթիկ» ՔԿՀ – 28 «Վանաձոր» ՔԿՀ – 6 «Վարդաշեն» ՔԿՀ – 53 «Գորիս» ՔԿՀ – 9 «Դատապարտյալների

Բացահայտվել է գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած երկու անձի դանակահարությունը. Քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Երևանում՝ գիշերային ակումբի մոտ, երկու անձի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, վիճաբանության շարժառիթը։ 2018 թվականի հունիսի 23-ին՝ ժամը 07:00-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ոստիկանությունում ահազանգ էր ստացվել առ այն, որ իրենց մոտ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ղրղզստանի ԱԳ նախարար Չինգիզ Այդարբեկովին

Նոյեմբերի 7-ին ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին մասնակցելու նպատակով Աստանայում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ղրղզստանի ԱԳ նախարար Չինգիզ Այդարբեկովին: Նախարար Մնացականյանը շնորհավորեց իր գործընկերոջը նշանակման կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն այդ կարևոր առաքելությունում: Հայաստանի ԱԳ նախարարը վերահաստատեց հայկական կողմի պատրաստակամությունը համատեղ քայլեր

Քննություն է տարվում՝ պարզելու 4 զինծառայողի մահվան պատճառ դարձած վթարի հանգամանքները

07.11.2018թ.՝ ժամը 13.00-ի սահմաններում, N զորամասի հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Արմենի Հունանյանը և ավտոմեքենայի թափքում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը, Հրանտ Արայի Գասպարյանը և Դավիթ Բենիամինի Մելքոնյանը ստացած

Ահազանգ. Շամլուղեցիները դիմել են Նիկոլ Փաշինյանին, նախարարներին, Լոռու մարզպետին. (Ֆոտոշարք)

«Ձմռանը շենքը կարող է փլուզվել՝ տանիքի պատճառով». Լոռու մարզի Շամլուղի 10-րդ շենքի բնակիչները դիմում են ՀՀ իշխանություններին

Համոզված եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում կունենանք ոստիկանություն-քաղաքացի բոլորովին նոր հարաբերություններ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են երթևեկության անվտանգության ուղղությամբ նախատեսվող բարեփոխումները, կառուցվածքային և բովանդակային փոփոխությունները: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ընդհանուր առմամբ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները հասկանալիորեն նոր իրավիճակում են դրել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը: Իհարկե, այդ անցումային շրջանը երևի շատ բարդ պետք է լիներ ոստիկանության համար,

Մենուա Հարությունյան․ Եթե Նիկոլ Փաշինյանին շատ պետք լիներ, ապա Ընտրական օրենսգիրքը կփոխեր

Նոյեմբերի 7-ին «Հայելի» մամուլի ակումբում հյուրընկալվել էին քաղաքագետ, ՀՀԿ-ական Մենուա Հարությունյանը, «Այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Էդգար Առաքելյանը, «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Նարեկ Այվազյանը։ Քաղաքագետ Մենուա Հարությունյանը կարծիք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը շտապեց խորհրդարանական ընտրությունները անցկացնել, քանի որ հասկացավ, որ էֆորիայի մթնոլորտը մարում է։ «Իրական հաջողություններ այս ամիսների

Շարմազանովը թվարկում է, թե ինչի համար պետք է ձայն տան ՀՀԿ-ին

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ՀՀԿ-ն երկրորդ ուժն է լինելու խորհրդարանում: Հարցին՝ ՀՀԿ-ին ինչի՞ համար պետք է ձայն տան՝ Շարմազանովն սկսեց թվարկել. «Մեր ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը զադնի չէր քաշում, Իրանի հետ հարաբերություններում կան խոչընդոտներ, ներդրումները 11 անգամ պակասել են: Ֆրանկոֆոնիան, որ արել են ու ծափահարում են Փաշինյանին, դա մեր

ԲԴԽ. Առանց Վենետիկի հանձնաժողովի կողմից քննարկման այդպիսի առանցքային նշանակություն ունեցող նախագիծն Ազգային ժողով ներկայացնելն անընդունելի է

Բարձրագույն դատական խորհուրդը կարծիք է հայտնել ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ: Բարձրագույն դատական խորհուրդն անընդունելի է համարում համահարթեցման այն մոտեցումը, որը դրված է տվյալ նախագծի հիմքու և գտնում է, որ առանց Վենետիկի հանձնաժողովի կողմից քննարկման, դատական իշխանության անկախության երաշխավորման տեսանկյունից

Կոչումն ու պաշտոնեական դիրքը անձնական կամ խմբային շահերին ծառայեցնող ոստիկանը հրաժեշտ կտա համակարգին. Վալերիյ Օսիպյան

Նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը կրկին ընդունեց ոստիկանության գործող, կադրերի ռեզերվում գտնվող և անձնական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու ցանկություն ունեցողներին։ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի ներկայությամբ նախ մանրակրկիտ ուսումնասիրեց յուրաքանչյուր ծառայողի անձնական գործը՝ ընդգծելով, որ խորհրդի մասնակցությամբ կոլեգիալ կարգով կայացված որոշումներն ավելի օբյեկտիվ են, ճիշտ ու թափանցիկ, և ինքն առաջնորդվում է

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը մասնակցելու է ցանցացատկի աշխարհի առաջնությանը

Մեր ֆեդերացիան արդեն սկսել է արդյունքներ արձանագրել, ինչը լուրջ աշխատանքի արգասիք է: Եթե պետությունից մի փոքր ուշադրություն եւ աջակցություն լինի, մենք կանենք ամեն բան մարզական արդյունքների տեսքով կրկնակին վերադարձնելու համար, որպեսզի պետությունն էլ տեսնի ու համոզվի, որ իր առանց այդ էլ սուղ միջոցներից հատկացրածը չի կորչում ու ծախսվում է խիստ նպատակային:

Քաղաքապետարանը ձգտելու է այգիները հագեցնել նոր տեխնոլոգիաներով. Հայկ Մարությանը մասնակցել է հանգստի նոր գոտիների բացմանը

Մայրաքաղաքում այսօր շահագործման են հանձնվել հանգստի երկու գոտիներ: Նոր այգիների պայմաններին ու հնարավորություններին ծանոթացել է Երևանի քաղաքապետը: Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով բարեկարգված Կոմիտասի անվան զբոսայգում բնակիչների լիարժեք հանգստի կազմակերպման համար ստեղծվել են հարմարավետ պայմաններ: Քաղաքապետ Հայկ Մարությանը շրջել է այգում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ: 1,8 հա տարածք զբաղեցնող զբոսայգում իրականացվել են Արշակունյաց պողոտայի

ՀՀ-ում շահագործվող 184 փոքր ՀԷԿ-երից 143-ը տարիներ շարունակ շահագործվել են ակնառու խախտումներով. հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ տարածքում գործող փոքր հիդրոէլեկտրակայանների շահագործման, դրանց կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ՀԵՑ առաքման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: ՈՒսումնասիրության արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազի կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ վարչապետին: ՀՀ վարչապետի 2018թ․ սեպտեմբերի 5-ի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ բնապահպանության

ՏԻՄ ղեկավարների կամ ծառայողների կողմից, որպես պետությանը պատճառված վնաս, վերականգնվել է 86 միլիոն 269 հազար 663 դրամ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն 2018 թվականի հունվարի մեկից մինչև հոկտեմբերի 31-ը շարունակել է տարբեր բնագավառներում դրսևորած կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպքերի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ քննությունը: Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կամ ծառայողների կողմից կատարված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում 2018 թվականի 10 ամիսների ընթացքում քննվել է 178 քրեական գործ, որոնց քննության

Աջ ղեկով մեքենաների վերաբերյալ առաջարկությունը կներկայացվի ՀՀ կառավարություն

ՀՀ պետական կառավարման շահագրգիռ մարմինների  և «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ կազմակերպված քննարկումների արդյունքում հնարավոր ենք համարում առաջարկություն ներկայացնել ՀՀ կառավարություն՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ լրացումներ կատարելու միջոցով ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները «Վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածք ներմուծելու համար: Նշված մաքսային ընթացակարգը հնարավորության կտա աջակողմյան ղեկային

Դպրոցներում քաղաքական որևէ ուժի օգտին քարոզչություն անողները՝ խստորեն կպատժվեն. Ա. Հարությունյան

Առաջիկայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դպրոցներին հեռու պահել քաղաքական գործընթացներից և այդ նպատակով ձեռնարկել կանխարգելիչ քայլեր. հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը մայրաքաղաքի և մարզերի կրթության վարչության պետերի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ: ԿԳ նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ խստորեն կպատժվեն այն տնօրեններն ու մանկավարժները, ովքեր կփորձեն դպրոցներում քարոզչություն իրականացնել որևէ

Միխայիլ Պիոտրովսկի. «Թանգարանը պահեստ չէ»

Մեկնարկել է«Մշակույթների երկխոսություն» խորագրով 13-րդ մեդիաֆորումը, որին մասնակցում են 400 մասնակից ավելի քան 30 երկրից՝ լրագրողներ, բլոգերներ, մեդիա մենեջերներ, հեռուստադեմքեր: էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին կարեւորեց, որ նման կարեւոր միջոցառումն անցկացվում է Էրմիտաժում, թանգարան, որը լավագույնն է արտացոլում մշակութային երկխոսությունը: «Թանգարանը պահեստ չէ, այն օրգանիզմ է, արհեստական բանականություն, որը միավորում է թանգարանում ամփոփված ժառանգության, այն

Ոստիկանները բացահայտեցին Սպիտակում կատարված ապօրինի ծառահատման դեպքը

Նոյեմբերի 5-ին, ժամը 12.00-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղից ոստիկանության Սպիտակի բաժնում անտառխախտման արձանագրություն է ստացվել, համաձայն որի՝ հոկտեմբերի 22-ին Սպիտակի անտառպետության թիվ 7 պահաբաժնի թիվ 4 քառակուսու թիվ 30 անտառամասում (Սարահարթ համայնքի վարչական տարածք) հայտնաբերվել են անհայտ անձի կողմից հատված 16 հատ տարբեր տրամագծի ցցաչոր սոճենի ծառերի կոճղեր: Նոյեմբերի 6-ին նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված

«Ձեզ հրավիրում եմ խաշի, պարոն Մարուքյան, հաշիվը կփակի նա, ում կուսակցությունն անցնի պառլամենտ». Շարմազանովը՝ Էդմոն Մարուքյանին

Թե ինչո՞ւ խաշի՝ Շարմազանովն ասաց. «Դե ձմեռ է, բա հո հարիսայի չե՞մ հրավիրելու»: Մեր դիտարկմանը, որ ժամանակին ՀՀԿ-ն իր հաղթանակները խորոված-քյաբաբով էր նշում՝ Շարմազանովն արձագանքեց. «Խորոված-քյաբաբի կարիք երբ որ լինի, այն ժամանակ խորոված ու քյաբաբ էլ պատիվ կտանք Էդմոն Մարուքյանին, որովհետեւ համոզված եմ, հաշիվը ես եմ փակելու»:

Արթուր Վանեցյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը և ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հրավերով, մեկնել էին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաք։ Նոյեմբերի 6-ին կայացել է ՖԻՖԱ-ի նախագահի և ՀՖՖ ղեկավար կազմի հանդիպումը, որի ընթացքում Արթուր Վանեցյանը և Արմեն Մելիքբեկյանը ներկայացրել են առաջիկա տարիներին Հայաստանում ֆուտբոլի զարգացման հեռանկարները: Մասնավորապես, ներկայացվել է մասսայական ֆուտբոլի

«Իմ քայլը» դաշինքը Շիրակում կունենա 15 ռեյտինգային թեկնածու

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը դեռեւս տեղյակ չէ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով ինքը մասնակցելո՞ւ է ընտրություններին, թե՞ ոչ: Այսօր խորհրդարանում  լրագրողների հետ զրույցում  Կարեն Սարուխանյանն ասաց, որ ռեյտինգային թեկնածուների ցանկը կուսակցությունն է որոշում, իր մասով որոշում դեռ չկա Ի դեպ, «Իմ քայլը» դաշինքը Շիրակի մարզում 15 ռեյտինգային թեկնածու է ունենալու: Մարզպետը շատ բարձր է գնահատում 

Ըստ ԲՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուի՝ պետությունը նման է մեքենայի, որը գողացել են և տանում են դեպի անդունդը

«Առաջադրվելով ռեյտինգային ընտրակարգով, իմ խնդիրը բացառապես իմ քաղաքական ուժին և գործող կառավարությանը օգնելն է տնտեսական բարեփոխումների հարցում․ խորհրդարանում իմ հիմնական դերակատարությունը լինելու են սահմանային շրջանների յուրահատուկ պրոբլեմների շուրջ օրենսդրական նախաձեռնությունները»,-այս մասին նոյեմբերի 7-ին «Հայելի» ակումբում հայտարարեց ԱԺ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Վարուժան Բաբաջանյանը: Բաբաջանյանի խոսքով, անհրաժեշտ է քաղաքական հեղափոխությունը տեղափոխել տնտեսական հեղափոխության դաշտ,

Սասուն Միքայելյանն ու Ռոմանոս Պետրոսյանը կառաջադրվեն ռեյտինգային ընտրակարգով

Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում Կոտայքի մարզում «Իմ քայլը» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվեն Սասուն Միքայելյանը եւ Կոտայքի ՔՊ-ական մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ռոմանոս Պետրոսյանը, հայտարարելով, որ կուսակցական որոշում իր եւ Սասուն Միքայելյանի մասով արդեն կա: Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան Ռոմանոս Պետրոսյանն ասաց, որ ինքը մրցունակ թեկնածու կլինի:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում մահացած զինծառայողի ընտանիքների անդամներին

Նոյեմբերի 7-ին, ժամը 13.00-ի սահմաններում, N զորամասին պատկանող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը: Պատահարի հետևանքով մահացել են նույն զորամասի ժամկետային զինծառայողներ, շարքային Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը (ծնված 1998թ., 2017/1 զորակոչ, Էրեբունու ԶԿ), շարքային Հրանտ Արայի Գասպարյանը (ծնված 1998թ., 2017/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ), Էդգար Արմենի

Անսպասելի գրություն՝ դատարանին. ՃՈ-ն սարիթաղցիներից դրամական փոխհատուցում է պահանջում

Լիպարիտ Սիմոնյանը կարծիք հայտնեց, որ ՃՈ-ի նշյալ գրությունը կապ չունի համաներման ակտի հետ. «Բայց չեմ բացառում, որ իրենք փորձում էին նման կապ իրագործել»

Հայաստանի զբոսաշրջային ներուժը ներկայացվել է WTM London 2018 ցուցահանդեսում

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի տարեկան ծրագրի շրջանակներում, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը նոյեմբերի 5-7-ը նախաձեռնել է Հայաստանի զբոսաշրջային օպերատորների մասնակցությունը WTM London 2018 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին։ Հայաստանի հետ ցուցահանդեսին ներկայացված է նաև Արցախը՝ ի դեմս Արցախի զբոսաշրջության զարգացման գործակալության։ Նշենք, որ ընթացիկ տարում Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ և ՀՀ ՏԶՆՆ Զբոսաշրջության

«Ես, անկեղծ ասած, զարմացա, որ դուք չհասկացաք, բայց էլի կասեմ». Արսեն Թորոսյանը՝ Հակոբ Հակոբյանին

Հակոբ Հակոբյանը բողոքեց, որ 500 մլն են ծախսում բյուջեից՝ միայն անուն-ազգանունները գրելու համար, Արսեն Թորոսյանն էլ հակադարձեց՝ հիշեցնելով, որ այդ համակարգը ինքը չի ներդրել, ՀՀԿ-ն է ներդրել:

Արդյոք նոյեմբերի 15-18-ին կայանալիք ֆորումի չեղարկումը կապ ունի, դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների հետ. բաց նամակ ՀՀ ոստիկանապետին

Բաց նամակ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին Հարգելի պարոն Օսիպյան, Նոյեմբերի 6-ին, խոսելով առաջիկայում կայանալիք ԼԳԲՏ ֆորումի մասին, նշեցիք, որ այս պահին ինքս նպատակահարմար չեմ գտնում, որ անցկացվի Հայաստանում նաև ռիսկերը հաշվի առնելով, անվտանգությունից ելնելով: Մասնավորապես նշել եք, որ Մենք՝ ինքներս էլ բացատրական աշխատանքներ տարանք, որպեսզի ՀՀ տարածքում տեղի չունենա այդ ֆորումը: Ինձ և հասարակության լայն

Դատավորի որդին՝ Ախուրյանի բժշկական կենտրոնի տնօրեն․ աշխատակիցները ի նշան բողոքի՝ գործադուլ են հայտարարել

Շիրակի մարզի «Ախուրյանի բժշկական կենտրոն» ԲՓԸ-ում այսօր աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով տնօրենի պաշտոնում նշանակել տնօրենի ժ/պ Միխայիլ Մկրտչյանին։ Գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը կայացել է երեկ Շիրակի մարզպետարանում, ու այն եղել է հրապարակային։ Միխայիլ Մկրտչյանը, որը նույնպես մասնակցել է մրցույթին, չի հաղթահարել բանավոր փուլը։ 6 կողմ, 1 դեմ ձայներով հաղթող ճանաչվել է Զավեն

Չնայած մամուլում ՀԿԵ-ի և երկաթուղու գործող աշխատակիցների դեմ տարվող ինֆորմացիոն արշավին՝ Ընկերությունը շարունակելու է պաշտպանել իր ֆինանսական շահերը

Վերջին շրջանում մի շարք անձինք և կազմակերպություններ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մեղադրում են, որ ընկերությունը հրաժարվել է իրենց կողմից մատակարարվող ծառայություններից կամ ապրանքներից: Նման անձինք մամուլի միջոցով տարածում են սուտ տեղեկատվություն Ընկերության հետ համագործակցության վերաբերյալ, փորձելով մոլորեցնել հասարակությունը: Մասնավորապես, Հարավկովկասյան երկաթուղու կարիքների համար գնվող ապրանքների և ծառայությունների շուկայական գների ուսումնասիրությունների արդյունքներով պարզվել էր, որ երկաթուղու հետ

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728