Լրահոս
Օրվա լրահոսը

Միխայիլ Պիոտրովսկի. «Թանգարանը պահեստ չէ»

Նոյեմբեր 07,2018 17:28

Մեկնարկել է«Մշակույթների երկխոսություն» խորագրով 13-րդ մեդիաֆորումը, որին մասնակցում են 400 մասնակից ավելի քան 30 երկրից՝ լրագրողներ, բլոգերներ, մեդիա մենեջերներ, հեռուստադեմքեր:

էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին կարեւորեց, որ նման կարեւոր միջոցառումն անցկացվում է Էրմիտաժում, թանգարան, որը լավագույնն է արտացոլում մշակութային երկխոսությունը:

«Թանգարանը պահեստ չէ, այն օրգանիզմ է, արհեստական բանականություն, որը միավորում է թանգարանում ամփոփված ժառանգության, այն ստեղծողների եւ թանգարանում աշխատած մարդկանց հիշողությունը»,- ասաց Էրմիտաժի տնօրենը:

Մանրամասները` տեսանյութում:

Մեդիակոնգրեսի կազմակերպիչներից ՌԴ ժուռնալիստների միության քարտուղար Աշոտ Ջազոյանն ընդգծեց, որ Էրմիտաժ եւ Պիոտրովսկի անունները վաղուց համարժեքներ են:

Մանրամասները` տեսանյութում:

ՌԴ ժուռնալիստների միության նախագահ Վլադիմիր Սոլովյովը նշեց, որ բոլորը պետք է հանեն իրենց գլխարկները Պիոտրովսկու առաջ, քանի որ նա հնարավորություն է ընձեռել նման վայրում կազմակերպել մեդիաֆորումը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930