Օրվա լրահոսը
«Մենք պետք է անենք այնպես, որ մեր բնակիչները ոչ թե միայն պահանջատեր լինեն, այլ նաև մասնակից դառնան բոլոր գործընթացներին». Երեւանի քաղաքապետ
Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Արաբկիր վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արամ Դանիելյանին: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի մասով ներկայացնելով իր դիտարկումները՝ Երևանի քաղաքապետը կարևորել է նաև բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելումն ու ոլորտի կանոնակարգումը: Աշխատանքում հաջողություն գրանցելու և խոստացված ծրագրերը լիարժեքորեն կյանքի կոչելու հարցում քաղաքապետ Հայկ Մարությանը կարևորել է բնակիչների
Նիկոլ Փաշինյանն առաջադրվեց վարչապետի թեկնածու
Ազգային ժողովի պատգամավորների 1/3-ը Նիկոլ Փաշինյանին առաջադրել են վարչապետի թեկնածու: Նրա թեկնածությունն առաջարկել են «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունների եւ ՀՀԿ-ի խմբակցությունից դուրս եկած պատգամավորները՝ Տաճատ Վարդապետյանը, Շիրակ Թորոսյանը, Կնյազ Հասանովը, Արսեն Միխայլովը:
Նույն այդ պատգամավորներից նախկինում որպիսություն հարցնում էին այլ մարդիկ. «Փաստ»
Այսպիսով, նոր Ընտրական օրենսգիրքը դարձյալ չընդունվեց, այս անգամ ընդամենը մեկ ձայնի պատճառով: Նույնիսկ էական էլ չէ արդեն՝ դա եղավ ՀՅԴ–ի երկու բացակա պատգամավորների՞ պատճառով, թե՞ ՀՀԿ–ից «զորացրվածներից» մեկի: Ո՞ւմ չհասցրեցին զանգել, կամ ո՞ւմ վրա չազդեցին զանգերը: Խնդիրը շատ ավելի խորքային է: Ընտրական օրենսգրքի շուրջ Ազգային ժողովում նախօրեին տեղի ունեցած քննարկումները դեժավյուի էֆեկտ ունեցան: Հանրապետական պատգամավորները՝
Պատահար Բերդ-Տավուշ ճանապարհին. 1 զոհ, 4 վիրավոր
Հոկտեմբերի 29-ին, ժամը 19.20-ին, «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան Բերդ-Տավուշ ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-21015»-ի 49-ամյա վարորդ Վարդան Ճաղարյանը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է, իսկ չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ՀՀ ոստիկանություն
Հայկ Մարության. «Այսուհետ մենք ընդհանրապես թույլ չենք տալու որևէ ապօրինի շինարարություն»
Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Դավթաշեն վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Միքայել Թումասյանին: Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ թիմը պարտավոր է գործել այնպես, որպեսզի բնակիչները ոչ միայն չդժգոհեն, այլև իրենց գոհունակությունը հայտնեն կատարված աշխատանքի համար: Անդրադառնալով ապօրինի շինարարությանը` քաղաքապետ Հայկ Մարությանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ
Երևանի Անդրանիկի և Տիչինայի փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆոլքսվագեն» և «Ֆորդ»
Հոկտեմբերի 29-ին, ժամը 21.00-ին, Երևանի Անդրանիկի և Տիչինայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ՀՀ ոստիկանություն
Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՊԵԿ տեսուչներին գաղտնալսել են. «Հայկական ժամանակ»
Օրեր առաջ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցների կողմից վնասազերծված ՊԵԿ պաշտոնյաներից երկուսը առաջադրված մեղադրանքը չեն ընդունում, խոսքը ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Սուրեն Էլոյանի եւ տեսուչ Վաղարշակ Լալայանի մասին է, իսկ տեղակալ Սամսոն Առաքելյանը դեռ դիրքորոշում չի հայտնել։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ
Հայկ Մարությանը բարձր է գնահատել այն աշխատանքը, որը կատարվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի և աշխատակազմի կողմից
Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Դավիթ Կարապետյանին: Երևանի քաղաքապետը հատկանշել է հիմնական այն ոլորտները, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել հստակ քայլեր: Անդրադառնալով «Սանիթեք» ընկերության կողմից իրականացվող աղբահանության և սանմաքրման աշխատանքներին՝ Հայկ Մարությանն անբավարար է գնահատել աշխատանքն ու նշել, որ այս ուղղությամբ պետք է վերանայվի ընկերության
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և նրա գլխավորած պատվիրակության անդամները հոկտեմբերի 29-ի երեկոյան հանդիպել են Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանրապետության նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին, ովքեր ոչ միայն համայնքային կազմակերպությունների, այլև Բելառուսի գործարար և գիտական շրջանակների ներկայացուցիչներ էին։ «Ինձ համար կարևոր ու հաճելի է արտերկիր այցերն սկսել հայ համայնքի
Ինչ վերաբերում է զենքի վաճառքի արգելքի վերացմանը, ապա Թրամփի խորհրդականի այս նախաձեռնությունը դեռևս պետք է ներկայացվի կոնգրեսի հավանությանը
Մի քանի դիտարկում Ջոն Բոլթոնի այցի մասին ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը տարածաշրջան Հայաստանում բազմաթիվ քննարկումների առիթ է դարձել: Հատկապես զգայուն են ընդունվել Բոլթոնի հայտարարությունները՝ Հայաստանին և Ադրբեջանին ամերիկյան ռազմատեխնիկա վաճառելու արգելքի հանման վերաբերյալ։ Հիշեցնենք, որ ըստ 1992 թվականի հոկտեմբերի 24-ին ԱՄՆ կոնգրեսի կողմից ընդունված «Ազատության աջակցության ակտի» 907-րդ փոփոխության՝ ԱՄՆ
Մանվել Գրիգորյանը նվեր չի տալիս՝ կոպեկներով ձեռք բերածն է վերադարձնում. «Հրապարակ»
Ակնալճի տարածքում գտնվող կուղբաբուծական տնտեսությունը, որ Մանվել Գրիգորյանը որոշել է «նվիրաբերել» Հայաստանի Հանրապետությանը, ակնալիճցիների ասելով՝ գեներալը ձեռք է բերել կոպեկներով՝ 1995 թվականին: Տնտեսությունը հիմնադրվել է 1959-60 թթ․, որի շուրջ խորհրդային իշխանությունները նաեւ սովխոզ են ձեւավորել՝ միավորելով երեք գյուղերի վարչական տարածքներ: Նվիրաբերված 330 հա-ից 30-ը Զարթոնքի հողերն են, 80-ը՝ Ակնալճի, մնացածը՝ Տարոնիկի: Տնտեսությունը, մինչեւ Մանվել Գրիգորյանի
Եթե Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունն այդքան լավ էր, ընդհանրապես առաջ ամեն ինչ լավ էր, այդ ինչպե՞ս, որտեղի՞ց առաջացավ հեղափոխության պահանջարկ. «Փաստ»
Պաշտպանության նախկին նախարար, երկար տարիներ երկրորդ և երրորդ նախագահների աշխատակազմում աշխատած, ըստ էության, ՀՀԿ–ի առանցքային դեմքերից մեկը՝ Վիգեն Սարգսյանը, օրերս ծավալուն գրառում էր կատարել Ֆեյսբուքում՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության վարած արտաքին քաղաքականությանը: Գրառման առիթը ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի այցն ու հայտարարություններն էին, իսկ գրառման բովանդակության մեխը այդ այցը, հայտարարությունները, դրանց հայաստանյան իշխանությունների
Կաթողիկոսը հաստա՞տ պաշտպանված է. «Իրատես»
Հոկտեմբերի 25-ին կառավարությունը մերժեց Ամենայն հայոց կաթողիկոսին պետական անվտանգություն տրամադրելու` ՀՀԿ խմբակցության անդամ Միհրան Հակոբյանի օրինագիծը: Որպես մերժման հիմնավորում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Վեհափառը ավելորդ պաշտպանության կարիք չունի, քանի որ պետությունն ամեն կերպ երաշխավորում է նրա անվտանգությունը: Հետաքրքիր է` պաշտպանություն ասելով` Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է հասկանում, և ընդհանրապես, արդյո՞ք նա չի մոռացել, որ բոլորովին վերջերս
Ո՞ւմ է պատկանում իշխանությունը
Ինչպե՞ս թե ում է պատկանում: Պարզից էլ պարզ է՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Այդպես է գրված Հայաստանի, ինչպես նաեւ աշխարհի բազմաթիվ երկրների (այդ թվում, ի դեպ, Խորհրդային Միության) Հիմնական օրենքում: Իհարկե, կարող է գրվել, բայց հեռու լինել իրականությունից: Բայց կարող է նաեւ գրվել ու լավ չհասկացվել, թե ինչ է դա նշանակում: Սովորաբար խոսքը լեգիտիմության մասին
Ազնավուրի երգերով սերունդներ են դաստիարակվել. Ժերեմի Դելվեր
«Շառլ Ազնավուրը ինձ համար եղել է և կմնա համաշխարհային մեծության երգիչ: Ազնավուրի երգերով սերունդներ են դաստիարակվել: Նրա գլխավոր ուղերձներից մեկը, որ մարդկության ապագան երիտասարդներն են` միշտ կմնա մեզ հետ», -«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում երեկ ասել է ֆրանսիացի երգիչ, բարիտոն, ֆրանսիական ազգային գվարդիայի երգչախմբի անդամ Ժերեմի Դելվերը: Ժ. Դելվերը հայ հանդիսատեսին հայտնի է դարձել Շառլ Ազնավուրի հոգեհանգիստի
Արարատ և Արտյոմ Առաքելյանների խուլիգանական պահվածքը. դիմում ոստիկանությանը
Հոկտեմբերի 22-ին Երևանի ֆուտբոլի 2018/2019 թթ. մինչև 10 տարեկանների առաջնության «Փյունիկ-2-09»-«Բանանց-1-09» խաղի ժամանակ գրանցվել է միջադեպ, որի ընթացքում «Բանանց-1-09» թիմի գլխավոր մարզիչ Արտյոմ Առաքելյանը հայհոյել և հարվածել է հանդիպման մրցավարին: ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 32-րդ կետի համաձայն` Բանանց ՖԱ ակումբի մարզիչ Արտյոմ Առաքելյանը հայտարարվել է «անցանկալի անձ» («պերսոնա նոն գրատա»), համապատասխան պատիժ են ստացել
Վանաձորի երիտասարդության հարցերը քննարկեցին վարչապետի տիկնոջ հետ
Այսօր Վանաձորում էր գտնվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը: Տեղական ու մարզային իշխանությունների, որոշ ՀԿ ներկայացուցիչների ու երիտասարդների հետ քննարկվեցին երիտասարդներին վերաբերող հարցեր: «ՀԿ Կենտրոն»-ի ներկայացուցիչ Վահե Խաչիկյանն Աննա Հակոբյանից հետաքրքրվեց, թե «Իմ քայլը» հիմնադրամը երիտասարդների համար ի՞նչ ծրագրեր ունի. «Իմ հարցը կապված է «Իմ քայլը» հիմնադրամի երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացվող կամ նախատեսվող
Մենք մի երկիր ենք, որ իր ուրույն տեղն է զբաղեցնում ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային քարտեզի վրա. Նիկոլ Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հոգաբարձուների և խորհրդատվական խորհուրդների անդամների հետ, որոնց թվում են առաջատար գիտնականներ, ինժեներներ, ձեռներեցներ ամբողջ աշխարհից: Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ֆասթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհդի հարգարժան անդամներ, Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ ողջունել Նորարարական ֆորումի կազմակերպիչներին և մասնակիցներին: Ինձ համար
Պայմանագրային զինծառայողը Իջեւանում բացահայտ հափշտակել է միայնակ քայլող կանանց պայուսակները
Նա դատապարտվել է տուգանքի
Դպրոցների ՀՀԿ-ական տնօրենների 99,9 տոկոսը՝ Փաշինյանի գլխավորած հեղափոխության կողմնակիցներ (Տեսանյութ)
«Թայֆական մտածելակերպ ունեցող տնօրենին, երբեմն, փորձում են փոխարինել մեկ այլ թայֆայի ներկայացուցչով»․ Արայիկ Հարությունյան
Շանթ Սարգսյանը աշխարհի առաջնությունում շարունակում է հաղթարշավը
Հայաստանցի շախմատի միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը շարունակում է հաղթանակներ տոնել Հունաստանի Պորտո-Կարրասում ընթացող պատանիների աշխարհի առաջնությունում: 16-ամյա շախմատիստը այսօր նախավերջին տուրում իր տարիքային խմբում հերթական հաղթանակը տոնեց՝ պարտության մատնելով Ռուսաստանը ներկայացնող միջազգային վարպետ Դանիիլ Գոլիկովին: Այսպիսով, Շանթ Սարգսյանը տասը հնարավորից վաստակել է 8,5 միավոր եւ անկախ մյուս պարտիաներում գրանցվելիք արդյունքներից, վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակը
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 12։00-ից մինչ 15։00–ը Դիլիջանի թունելը կփակվի
Դիլիջանի թունելում սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած հրդեհի պատճառած վնասի հետևանքներն ուսումնասիրելու և թունելի վերականգնման աշխատանքների վերաբերյալ անհրաժեշտ միջոցառումների իրականացման ժամանակացույցը ներկայացնելու նպատակով ստեղծված հանձնաժողովը հոկտեմբերի 30-ին թունելում կատարելու է համապատասխան ուսումնասիրություններ։ Այդ պատճառով հոկտեմբերի 30-ին՝ ժամը 12.00-ից մինչև 15.00-ն ընկած ժամանակահատվածում Դիլիջանի թունելը կփակվի։ Այդ ընթացքում առաջարկվում է երթևեկել Մ4 – Սեմյոնովկա –Մ4 այլընտրանքային ճանապարհով։
Աննա Սարգսյանը հրաժեշտ տվեց մեդալ նվաճելու հեռանկարին
Հունաստանի Պորտո-Կարրաս քաղաքում այսօր ընթանում է շախմատի աշխարհի 14, 16 եւ 18 պատանիների եւ աղջիկների աշխարհի առաջնության նախավերջին տուրը: Մինչեւ 18-ամյա աղջիկների պայքարում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ, հայաստանցի Աննա Սարգսյանը այսօր ցավալի պարտություն կրեց Լեհաստանը ներկայացնող Յուլիա Անտոլակին եւ զրկվեց մեդալ նվաճելու հեռանկարից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Ամեն գնով նախկին ղեկավարների հետ հաշիվների մաքրումը ճիշտ չէ և հեռու է մեր ընդհանուր պատկերացումներից». Կոնստանտին Զատուլին
Ըստ ՌԴ Պետդումայի ԱՊՀ և հայրենակիցների հետ կապերի հարցերի հանձնաժողովի առաջին փոխնախագահի՝ Հայաստանի գործն է որոշել ինչպես արձագանքել ամերիկյան ազդանշաններին:
Նախարարին միջնորդո՞ւմ են Շիրակի մայր բուհի ռեկտոր դառնալու համար․ Արայիկ Հարությունյանի պարզաբանումը. (Տեսանյութ)
Այսօր Aravot.am-ը Գյումրի այցելած կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին հարցրեց, թե հին սովորույթի համաձայն ծանոթներ մեջ գցո՞ւմ են կրթական ոլորտում որևէ պաշտոն զբաղեցնելու, օրինակ՝ ասենք Շիրակի պետական համալսարանի ռեկտոր դառնալու համար։ Նշենք, որ այս պաշտոնի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է, իհարկե, դեռ մրցույթ չի հայտարարվել, սակայն տարբեր թեկնածուների անուններ են շրջանառվում, ընդ որում
Հայաստանի Հանրապետության եւ Արցախի ժողովրդի համաձայնությունը. նաե՛ւ Սփյուռքի
ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի Երեւան կատարած այցի առիթով հնչած տեսակետների մեկնաբանությունները առատ են: Միջազգային անդրադարձը առաւելաբար Իրանի մեկուսացման քաղաքականության ընդհանուր շրջագծում շարունակում է դիտարկել հարցը եւ կարեւորել Բոլթոնի՝ Իրանի սահմանակից երկրներում ամերիկյան գործոնի ազդեցիկության բարձրացումը։ Իրանի մեկուսացման օրակարգը հիմնական առաջադրանքներից լինելով հանդերձ հայտարարություններում կային անշրջանցելի առանցքներ։ Արցախյան հակամարտության հանգուցալուծման պատկերացումը Բոլթոնը կապում էր ՀՀ-ում
Իզաբելլա Աբգարյանն ի նշան բողոքի, փոխքաղաքապետի 4 տղամարդ թեկնածուներին ձեռնպահ քվեարկեց
Իզաբելա Աբգարյանը օրինակ բերեց Փարիզի կին քաղաքապետին
«Եթե Ընտրական օրենսգրքի ընդունումը չլիներ կառավարության առաջնահերթություններից մեկը, դրա համար առանձին հանձնաժողով չէր ձեւավորվի». Վահան Կոստանյան
Ընտրական օրենսգիրքը չընդունվեց, եւս մեկ անգամ փաստում է այն մասին, որ այս գումարման Ազգային ժողովը չի արտահայտում Հայաստանի քաղաքացիների կամքը. ՔՊ խոսնակ
ԲՀԿ խմբակցության ավագանու անդամ՝ պարոն քաղաքապետ ինչո՞ւ եք Տիգրան Վիրաբյանին այդքան համոզել, որ Գյումրիից գա Երեւան
Գյումրին իսկապես զգում է Տիգրան Վիրաբյանի կարիքը


















































