Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ և Արտյոմ Առաքելյանների խուլիգանական պահվածքը. դիմում ոստիկանությանը

Հոկտեմբեր 29,2018 22:44

Հոկտեմբերի 22-ին Երևանի ֆուտբոլի 2018/2019 թթ. մինչև 10 տարեկանների առաջնության «Փյունիկ-2-09»-«Բանանց-1-09» խաղի ժամանակ գրանցվել է միջադեպ, որի ընթացքում «Բանանց-1-09» թիմի գլխավոր մարզիչ Արտյոմ Առաքելյանը հայհոյել և հարվածել է հանդիպման մրցավարին: ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 32-րդ կետի համաձայն` Բանանց ՖԱ ակումբի մարզիչ Արտյոմ Առաքելյանը հայտարարվել է «անցանկալի անձ» («պերսոնա նոն գրատա»), համապատասխան պատիժ են ստացել «Բանանց» և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբները:

Հանդիպման ընթացքում մրցավարին հարվածել է նաև Արտյոմ Առաքելյանի եղբայրը՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արարատ Առաքելյանը, որն ընդհանրապես հայտավորված չի եղել հանդիպմանը որպես պաշտոնատար անձ:

Արարատ և Արտյոմ Առաքելյանների խուլիգանական պահվածքը. դիմում ոստիկանությանը

Արարատ և Արտյոմ Առաքելյանների խուլիգանական պահվածքը. դիմում ոստիկանությանը: Մանրամասները՝ http://www.ffa.am/hy/1540819816 Կից ներկայացնում ենք նաև միջադեպի տեսանյութը և հրավիրում ՀՀ Ոստիկանության ուշադրությունը տեղի ունեցածի վրա:

Gepostet von Football Federation of Armenia am Montag, 29. Oktober 2018

Միջադեպի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են հայտնել հանդիպման մրցավարը, «Բանանց» և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբները, «Բանանց-1-09» թիմի գլխավոր մարզիչ Արտյոմ Առաքելյանը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խստորեն դատապարտում է միջադեպի մասնակից Արտյոմ և Արարատ Առաքելյանների պահվածքը՝ այն համարելով անթույլատրելի: Միջադեպը քննարկվելու է ՀՖՖ Գործկոմի առաջիկա նիստում, և մեղավորները ստանալու են ամենախիստ պատիժները: Հրավիրում ենք ՀՀ Ոստիկանության ուշադրությունը տեղի ունեցածի վրա:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031