Օրվա լրահոսը

Արցախի Շեխեր և Ֆրանսիայի Առնուվիլ համայնքների միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր

Հոկտեմբերի 22-ին Բարեկամության հռչակագիր է ստորագրվել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Շեխեր և Ֆրանսիայի Առնուվիլ համայնքների միջև: Հռչակագիրը ստորագրել են Շեխեր համայնքի ղեկավար Մխիթար Մանգասարյանը և Առնուվիլի քաղաքապետ Պասկալ Դոլլը։ Ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Շեխերում, որին  ներկա էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» Բարեկամության շրջանակի փոխնախագահ Ֆրանսուա Պուպոնին և  «Ֆրանսիա-Արցախ» Բարեկամության  շրջանակի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանը:

Օրվա կադրը. գյումրեցիները «ցեխասեզոնը» հայտարարում են բացված

Այսօրվանից Գյումրիում սկսվել են հորդառատ անձրևները․ քաղաքը հայտնվել է անանցանելի ցեխաջրերի մեջ։ Այս փաստով մտահոգ գյումրեցիները խնդիրը սկսել են բարձրաձայնել իրենց հատուկ հումորով։ «Կոմպաս» Հ/կ նախագահ Ղարիբ Հարությունյան իր ֆեսբուքյան էջում գրել է՝ «Ուշադրություն… Ակցիա… Վաղվանից… Ցեխաբուժության անվճար կուրսեր Գյումրու գրեթե բոլոր փողոցներում..»։ Սաթենիկ Կաղզվանցյանն էլ կատակել է․ «Գյումրիում ցեխատրորման սեզոնը հայտարարում եմ բացված: Ուխխխ

Ընտրական օրենսգրքի տապալման մեղավորը նաեւ Նիկոլ Փաշինյանն է. Դանիել Իոաննիսյան

Ընտրությունների ժամկետներն անսպասելիորեն դեկտեմբեր բերելով, էապես մեծացրեց սաբոտաժի հնարավորությունը. Իոաննիսյան

Վանաձորի «էժան» ու անորակ ասֆալտի մասին

Վանաձորի ասֆալտապատման աշխատանքներից ու դրանց որակից վանաձորցիներն ամեն օր են բողոքում: Փողոցների անմխիթար վիճակը վարորդների համար դարձել է գլխացավանք: Մարզկենտրոնի մի քանի փողոցներում իրականացվում է ասֆալտապատման աշխատանքներ: Սակայն, նոր վերանորոգված փողոցը մի քանի օր հետո կրկին մնում է առանց ասֆալտի, վերածվելով փոսերի: Իրավիճակն անհանգստացնում է նաեւ պատկան մարմիններին: Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց,

Բացահայտվել է ընդհանուր 21.567.472 դրամի յուրացման դեպք (Տեսանյութ)

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ ոստիկանության ՊՊԳՎ Հրազդանի պահպանության բաժնում կատարվել են ֆինանսական չարաշահումներ և յուրացումներ։ Այս կապակցությամբ կատարվող ծառայողական քննության ընթացքում ոստիկանության ներքին աուդիտի վարչության իրականացրած ֆինանսական ստուգմամբ պարզվել է, որ Հրազդանի պահպանության բաժնի նախկին հաշվապահը՝ բաժնի 6 աշխատակիցների և իրեն, առանց իրավական հիմքի, վճարել է ընդհանուր 21.567.472 դրամ։ Ծառայողական քննությամբ

Մարզիկ զինծառայողը նվաճել է աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալը

Հոկտեմբերի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ զինված ուժերի զինծառայողները դիմավորել են Թուրքիայում անցկացված բազկամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթողին` ՀՀ ԶՈՒ զինծառայող Դավիթ Դադիկյանին: Մարզիկ զինծառայողը աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալը նվաճել է 90+ քաշային կարգում: Աշխարհի առաջնության հաղթողի տիտղոսը ժամկետային ծառայության ընթացքում Դավիթ Դադիկյանի գրանցած երկրորդ խոշոր հաղթանակն է: Մարզիկ զինծառայողը հաղթանակ նվաճել էր նաև Եվրոպայի

Սաբոտաժը շարունակվում է, բայց հեղափոխության հաղթանակը անխուսափելի է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ-ն տապալեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները։ Սաբոտաժը շարունակվում է, բայց հեղափոխության հաղթանակը անխուսափելի է»։

Հայաստանում հիվանդների թիվը շուրջ 2 հազար է. Հեպատիտ Ց-ի բուժման նոր քայլեր ու դեղերի ապահովման հարցեր են քննարկվել

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ընդունել է Gilead Science դեղագործական ընկերության հանրային առողջության եւ բժշկական հարցերով տնօրեն Այսան Մուրթեզօղլուին եւ Աֆրիկայի ու Կուբայի կառավարությունների հետ կապերի հարցերով գլխավոր տնօրեն Ժիրայր Ռաթևոսյանին: Կողմերը քննարկել են դեղագործական հանրահայտ այս ընկերության կողմից արտադրվող` հեպատիտ Ց-ի բուժման դեղերի ձեռքբերման պայմաններն ու հնարավորությունները: Նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ընդգծել է առողջապահական

Հարուցվել է քրեական գործ՝ ինքնիրավչության դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ «Ֆլեշ» ՍՊ ընկերության տնօրենի կողմից առերևույթ կատարված ինքնիրավչության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2018թ. օգոստոսի 7-ին Երևան քաղաքի բնակչուհուց ՀՀ ոստիկանությունում հաղորդում է ստացվել առ այն, որ 2011թ. «Ֆլեշ» ՍՊ ընկերության աշխատակիցը, իր հանգուցյալ ամուսնուն մեղադրելով յուրացումներ կատարելու

Նոր «Ընտրական օրենսգիրքը» չընդունվեց

Այդ պահին պետք է կազմակերպվեր քվեարկություն, իսկ դահլիճում բավարար թվով պատգամավորներ չկային, Զեյնալյանը խնդրեց 30 րոպե սպասել, իսկ ավելի ուշ Լենա Նազարյանը 20 րոպե ընդմիջում վերցրեց, որ պատգամավորները գան: Սակայն անգամ 20 րոպե հետո «Ընտրական օրենսգրքի» նախագիծը չընդունվեց:

Մենք պետք է միասնաբար պայքարենք ֆաշիզմի, ռասիզմի, ռազմական հռետորաբանության եւ այլատյացության ցանկացած դրսեւորման դեմ. ԱԺ փոխնախագահ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՌԴ աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 22-ին Մոսկվայի պետական պատմության թանգարանում հանդիպել է Ռուսաստանի պատմական միության նախագահության անդամ, «Հայրենիքի պատմություն» ֆոնդի գործադիր տնօրեն Կոնստանտին Մոգիլեւսկու հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական դարավոր դաշնակցային հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Զրուցակիցները կարեւորել են երկու բարեկամ ժողովուրդների պատմությանը նվիրված համաժողովների անցկացումը եւ այդ համատեքստում

«Դուք էս ԱԺ-ում չէի՞ք, երբ այդ օրենքը կարվում էր Սերժ Սարգսյանի չափերով, ստեղ չէի՞ք, էս դահլիճում չէի՞ք». Ալեն Սիմոնյանը՝ Ռուստամյանին

Արձագանքելով օրենսգիրքը հապճեպ ընդունելու մասին քննադատություններին՝ Ալեն Սիմոնյան ասաց. «Էն, որ 6:30 այստեղ ձեռքով քվեարկելով, լրագրողների համար ձայնն անջատելով շատ արագ օրենք էր բերվել, որպեսզի շատ արագ մարդկանց կանգնեցնեն, դա հապճեպ չէ՞ր, դա՛ էր հապճեպը:

«Ես վախենամ վաղը գնանք սուպերնախագահական համակարգի». Արմեն Ռուստամյան

Արմեն Ռոստամյանը հայտարարեց. «Մենք այսօր խոսում ենք սուպերվարչապետական համակարգի մասին, ես վախենամ վաղը գնանք սուպերնախագահական համակարգի»՝ նկատի ունենալով այն, որ 2/3 ձայներ ստացած ուժը կարող է միանձնյա Սահմանադրություն փոխել:

Ողբերգական ավտովթար Գյումրու «Ուրարտու» ռեստորանի մոտ․ 77-ամյա կինը տեղում մահացել է, հարուցվել է քրգործ

Այսօր Գյումրու Խանջյան փողոցում՝ Ուրարտու» ռեստորանային համալիրի մոտակայքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ բախվել են երեք մեքենաներ՝ «Գազ 2410», «Mitsubishi Gnards» և «Ford Transit»-ի մակնիշների, որի պատճառով տեղում մահացել է «Գազ 2410» մակնիշի ուղևորուհին՝ 1941 թվականին ծնված Արուսյակ Միհրանի Մկրտչյանը։ «Mitsubishi Gnards»-ի վարորդն էլ տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն, սակայն, ինչպես տեղեկացրեց փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը,

NASDAQ OMX Armenia-ի կողմից ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթող է ճանաչվել «Բորսայի լավագույն անդամ» անվանակարգում

Տեղի է ունեցել NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի կողմից կազմակերպված «Բորսայի լավագույն անդամ 2017» ամենամյա մրցույթի արդյունքների ամփոփումն ու մրցանակակիրների պարգևատրումը: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին շնորհվել է «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում 2017» մրցանակը, հաղթող է դարձել Բանկի գանձապետարանի ֆինանսական շուկաներում գործառնությունների բաժինը: Մրցանակաբաշխությունը անցկացվում է արդեն 8-րդ տարին անընդմեջ, և հաղթողին ընտրելու համար հաշվի են

«Մինչեւ 12:00-ն ոստիկանությունը չաշխատեց, բոլորը տեսան՝ ինչպես են մարդկանց ուղղորդում տեղամասեր». Դավիթ Դանիելյան

Բոլորը տեսան, թե ինչպես են մինչեւ 12:00-ն կիսաքայլող պապիկներին ու տատիկներին նույն մեքենաներով բերում տեղամաս ու տանում. Դանիելյան

Ինչպես են անցել ընտրությունները Գեղարքունիքի մարզի վեց համայնքներում

Գեղարքունիքի մարզի Սարուխան, Դդմաշեն, Երանոս, Մաքենիս, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն համայնքներում ավարտվել են համայնքի ղեկավարի հերթական եւ արտահերթ ընտրությունները: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 19, 20, 21 տարածքային ընտրական հանձնաժողովներից, քվեարկությունն ընթացել է առանց խախտումների կամ լուրջ միջադեպերի: 21 հազար 617 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 8463 ընտրող, կամ՝ ընտրողների ընդհանուր թվի 41,5 տոկոսը: Ներքին Գետաշենում

ՀՀԿ-ին հիշեցրին, թե ինչպես էին Ղարաբաղի բարբառով ասում՝ 200 տարի պիտի մնան իշխանության ու բոլորը պիտի անցնեն Մելիք Ադամյան 2-ով

«Էդ մոռացե՞լ եք էս ամեն ինչը: Մոռացել եք, որ արդեն անեկդոտ էին սարքել, երբ ասում էին՝ լավ, մինչեւ ե՞րբ պետք է այս ամեն ինչը լինի, Ղարաբաղի բարբառով ասում էին՝ 200 տարի՝ էրկու հերյուր տարի»:

Հոկտեմբերի 21-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են անցկացվել Տավուշի մարզի Սարիգյուղ, Բերքաբեր և Լուսահովիտ համայնքներում

Հոկտեմբերի 21-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են անցկացվել Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի Սարիգյուղ, Բերքաբեր և Լուսահովիտ համայնքներում: Սարիգյուղում համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել էր երկու թեկնածու՝ 2004 թվականից համայնքը ղեկավարող Կոմիտաս Էլլարյանը և ինքնաառաջադրմամբ համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Սեյրան Սարիբեկյանը: Համայնքի 996 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 654-ը: Սեյրան Սարիբեկյանի օգտին քվեարկել է 336, իսկ Կոմիտաս Էլլարյանի

Նախարար Թանդիլյանն ամեն ինչ կանի, որ Գյումրիում հայտնված երկվորյակները մեծանան մոր հետ

Քիչ առաջ Գյումրու «Երեխաների տուն» էր այցելել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Մանե Թանդիլյանը։ Վերջինս լրագրողներին տեղեկացրեց, որ եկել է Գյումրի՝ երկվորյակներին տեսնելու, տեղում իրավիճակին ծանոթանալու ու մասնակցելու նիստին, որտեղ որոշվելու էր երեխաների ճակատագիրը։ «Դուք հավանաբար արդեն տեղեկացված եք, թե ինչ ընթացակարգ է տեղի ունեցել, և այս պահին երեխաներն ինչ կարգավիճակում են գտնվում, այնուամենայնիվ

«Բոլորը խոսում են, թե ինչ կլինի, կլինի դեկտեմբերյան խորհրդարանական ընտրություններից հետո». Հովհաննես Իգիթյան

Ըստ Արման Նավասարդյանի՝ մինչև հիմա տեղի չի ունեցել Փաշինյան-Ալիև դասական հանդիպում:

«Պարո՛ն Աշոտյան, Ձեր ելույթը կարծես հուղարկավորության ժամանակ քահանայի մահախոսական լիներ ինչ-որ մեկի համար». Կոնջորյան

Աշոտյանն ասել էր, որ սա «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքի նախագիծը չէ, «Ընտրական օրենսգիրքն» է: Կոնջորյանն արձագանքեց. «Այո, բայց այս օրենսգրքի ընդունումը կարող է հիշատակի վերածել ձեր ստեղծած քաղաքական համակարգը, եւ դա տոն է՝ հայ ժողովրդի համար»:

Արատակարգ դեպք Թուրքիայում, զինվորը պատանդ է վերցրել մարդկանց. ermenihaber.am

Թուրքիայի սահմանամերձ հարավերևալյան Գազիանթեփ (Այնթափ) քաղաքում թուրք զինվորը, փախուստի դիմելով զորամասից, ներխուժել է առևտրի կենտրոն և պատանդ վերցրել այնտեղի աշխատակիցներին։ Դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով  ոստիկաններ, ժանդարմերիայի շտապօգնության և փրկարար ծառայության աշխատակիցներ։ Ոստիկանների ձեռնարկած քայլերից հետո զինվորը  համաձայնել է զենքը վայր դնել և հանձնվել։ Թուրքական աղբյուրը հաղորդում է, որ տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորներ

ԱԱԾ–ն բերման է ենթարկել Առաքել Մովսիսյանի (Շմայսի) 4 եղբայրներին. news.am

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները առավոտյան բերման են ենթարկել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) 4 եղբայրներին՝ Մուրադ, Զարզանդ, Սահակ եւ Լյովա Մովսիսյաններին: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանը։ Նա նշեց,որ այլ մանրամասներ չգիտի, առավոտյան աշխատանքի վայրում է տեղեկացել, որ Մովսիսյան եղբայրներին բերման է ենթարկել ԱԱԾ–ն եւ ըստ որոշ տեղեկությունների,

«Մարդիկ կան, հլը չեն պատկերացնում, գիտեն Լենին պապին կգա, չգիտեմ ով կգա, պրծե՛լ ա, ժողովո՛ւրդ ջան». Սասուն Միքայելյանը անեկդոտ պատմեց

Սասուն Միքայելյանն արձագանքեց Աշոտյանին՝ ասելով, որ նախկին իշխանությունների մոտ հետաքրքիր մթնոլորտ է, քանի որ նախկինում միշտ կեղծել են ընտրությունները. «Պարոն Աշոտյանը մի հատ հետաքրքիր բան ասավ, ասում ա՝ տոնական օրենքի փոփոխություն չի: Պարոն Աշոտյանը ճիշտն ասաց, որովհետեւ իրենք բոլոր ժամանակներում ընտրությունները կեղծել են ու տոնական տրամադրություն է ձեւավորվել իրանց մոտ, տոն են արել»:

Ucom-ի ղեկավար անձնակազմն սպասարկման կենտրոններում է

Հոկտեմբերի 17-ից 19-ը Ucom ընկերության ղեկավար անձնակազմը՝ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի գլխավորությամբ այցելեց Հայաստանի մի շարք բնակավայրերում տեղակայված Ucom-ի սպասարկման կենտրոններ, աշխատեց և շփվեց ընկերության հաճախորդների հետ: Բաժանորդների հետ ուղիղ շփում չունեցող ղեկավար անձնակազմը, իսկ ընդհանուր առմամբ թվով 55 աշխատակիցներ հնարավորություն ստացան անմիջապես ծանոթանալու հաճախորդների կողմից բարձրաձայնվող հարցերին ու խնդիրներին։ «Հաճախորդն զգում է, որ իր

Լենա Նազարյանի պատասխանը՝ Աշոտյանին

Լենա Նազարյանն իր ելույթում հակադարձեց Արմեն Աշոտյանին՝ ասելով. «Քաղաքական շահ ունեն: ՀՀԿ-ն ցանկանում է ներկայացնել, որ պրոցեսը ժողովրդավարական չէ, ներառական չէ, հապշտապ է եւ շարունակելու է դա անել: Բայց այդպես չէ»:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031