Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք պետք է միասնաբար պայքարենք ֆաշիզմի, ռասիզմի, ռազմական հռետորաբանության եւ այլատյացության ցանկացած դրսեւորման դեմ. ԱԺ փոխնախագահ

Հոկտեմբեր 22,2018 18:06

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՌԴ աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 22-ին Մոսկվայի պետական պատմության թանգարանում հանդիպել է Ռուսաստանի պատմական միության նախագահության անդամ, «Հայրենիքի պատմություն» ֆոնդի գործադիր տնօրեն Կոնստանտին Մոգիլեւսկու հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական դարավոր դաշնակցային հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Զրուցակիցները կարեւորել են երկու բարեկամ ժողովուրդների պատմությանը նվիրված համաժողովների անցկացումը եւ այդ համատեքստում ընդգծել այս տարի Մոսկվայում հայ-ռուսական ռազմական եղբայրությանը նվիրված միջոցառման կազմակերպումը, որի թեման կլինի Հայրենական մեծ պատերազմում հայերի մասնակցությունը:

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ դեռեւս Կիեւյան Ռուսիայի ժամանակաշրջանում երկու ժողովուրդների միջեւ ձեւավորվել են տնտեսական, ռազմական, քաղաքական եւ մշակութային կապեր, հայերը մեծ մասնակցություն են ունեցել թե Ռուս-թուրքական, թե Հայրենական մեծ պատերազմներում, բազմաթիվ հայ գեներալներ ու սպաներ իրենց ուրույն մասնակցությունն են ունեցել ռուսական կայսրության հզորացման գործում:

«Անգնահատելի է հայ ժողովրդի զավակների ներդրումը Ռուսաստանի հասարակական-քաղաքական ու մշակութային կյանքում: Հայ ժողովրդի զավակներն էական ներդրում են ունեցել ֆաշիզմի դեմ պայքարում: Հայրենական մեծ պատերազմում վեց հարյուր հազարից ավելի հայորդիներ մեկնեցին ռազմաճակատ, որից երեք հարյուր տասնչորսը զոհվեցին: Մենք պետք է միասնաբար պայքարենք ֆաշիզմի, ռասիզմի, ռազմական հռետորաբանության եւ այլատյացության ցանկացած դրսեւորման դեմ»,-ընդգծել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031