Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր «Ընտրական օրենսգիրքը» չընդունվեց

Հոկտեմբեր 22,2018 18:10

Քիչ առաջ «Ընտրական օրենսգրքի» նախագիծն ԱԺ-ում չընդունվեց: Կողմ էր 56 պատգամավոր, դեմ՝ 3, մինչդեռ անհրաժեշտ էր 63 ձայն:

Մինչ քվեարկությունը «Ծառուկյան» խմբակցության անունից ելույթ ունենալով՝ Նաիրա Զոհրաբյանը ՀՀԿ-ականներին հորդորեց իրենց վերջին վրեժխնդրությունը չանեն, դա իրենց բան չի տալու, նա հորդորել էր նոր «Ընտրական օրենսգրքին» կողմ քվեարկել ու սաբոտաժ չանել: Նա ասաց, որ քաղաքական բոյկոտը հասկանում է, եթե կա քաղաքական տրամաբանություն, իսկ այստեղ դա չկա: ՀՀԿ-ն պարզապես ուզում է ասել, որ կարող են տապալել անգամ լավ նախագիծը. «Որեւէ մեկը այստեղ չի պատրաստվում ձեզ համոզել, էդքան մեծամիտ մի եղեք՝ մտածելով, որ մենք եկել ենք այստեղ ձեզ խնդրելու»: Զոհրաբյանը հայտարարել էր, որ եթե քաղաքական ուժի մանրախնդրություն այստեղ չկա, ապա պիտի քվեարկությանը մասնակցեն, ոչ թե բոյկոտեն:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հորդորեց չբռնանալ այլ քաղաքական ուժերի կարծիքին, ավելի լավ է կենտրոնանան իրենց վրա:

Նախագծի վերաբերյալ ՀՀԿ-ն որոշել է այսպիսի գնահատական տալ, որ լայն քննարկումներ են պետք, պետք է կոնսենսուս լինի, սակայն ԱԺ ԸՕ-ի ներկայացնելը ցույց տվեց, որ այլ քաղաքականություն է որդեգրել կառավարությունը: Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ խմբակցությունները նախագծի վերջնական տարբերակին ծանոթանալու համար ունեցել են 2 աշխատանքային օր: Նա հիշեցրեց Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, ասաց, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը կարծիք չի հայտնել:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ Վենետիկի հանձնաժողովը թույլ է տվել բացառություն՝ եթե կա լայն կոնսենսուս, իսկ լայն կոնսենսուսն արձանագրված է հետեւյալ կերպ՝ ամբողջական համամասնական ընտրակարգին անցնելու մասին կառավարության ծրագրում ամրագրված է, իսկ կառավարության ծրագիրն ընդունվել է բոլոր ուժերի կողմից:

Այդ պահին պետք է կազմակերպվեր քվեարկություն, իսկ դահլիճում բավարար թվով պատգամավորներ չկային, Զեյնալյանը խնդրեց 30 րոպե սպասել, իսկ ավելի ուշ Լենա Նազարյանը 20 րոպե ընդմիջում վերցրեց, որ պատգամավորները գան: Սակայն անգամ 20 րոպե հետո «Ընտրական օրենսգրքի» նախագիծը չընդունվեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031