Օրվա լրահոսը

Հայտնաբերվել է նռնակ. փրկարարները սահմանազատել են տարածքը

Հոկտեմբերի 21-ին, ժամը 03:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի ներքևում գտնվող հետիոտնային անցումի երկաթյա թիթեղների միջանկյալ հատվածում հայտնաբերվել է նռնակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ

Տնական հավը՝ տապակած բանջարեղենի հետ

Եթե ձեր բախտը բերել է, եւ կարողացել եք ձեռք բերել տնական հավ, մի կարծեք, թե այն միայն խաշելով է հնարավոր ուտելի դարձնել: Իրականում, եթե շատ պառավ աքլոր չէ, ապա այս եղանակով տապակել-շոգեխաշելուց հետո այն դառնում է նուրբ ու փափուկ, կարեւորը՝ շատ համեղ:  Անհրաժեշտ մթերքները Հավ- 1 հատ Սոխ- 1 գլուխ Սխտոր-4-5 պճեղ Գազար-1 հատ Կարմիր

Շնորհավորում եմ գյուղատնտեսության ոլորտի բոլոր աշխատակիցներին իրենց ամենօրյա նվիրված աշխատանքի համար, որը գուցե երբեմն ըստ արժանվույն չի գնահատվում. Գեղամ Գևորգյան

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի շնորհավորական ուղերձը Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ Հարգելի՛ գործընկերներ, Պատիվ ունեմ որպես ՀՀ գյուղատնտեսության ոլորտի գլխավոր պատասխանատու շնորհավորել ձեզ մասնագիտական տոնի  առթիվ: Մաղթանքս է, որ գյուղատնտեսությունը մեր երկրում դառնա  նորարարական, բարձր շահութաբերություն ապահովող, մրցունակ ոլորտ: Վստահ եմ՝  դրան հասնելու ճիշտ ճանապարհին ենք և անպայման հաջողելու ենք: Սիրելի՛ հայրենակիցներ, Գյուղատնտեսությունում նոր

Շնորհավոր Արևի քաղաք

Այս  հոյակերտ  ու  պերճ, չքնաղ  ու  վեհ  քաղաքը՝  ողջ  հայության  ոստանը՝  Երևանը,  վեր   խոյացավ    դարեր  առաջ, խոյացավ՝  ի  հավաստումն  հայի  շինարար  ու  արարչագործ  ոգու: Բազմադարյա  մեր  պատմության  ընթացքում  կառուցեցինք  Անի  ու  Բագավան, Կարս  ու  Դվին…,  բայց  դրանք  բոլորը  դարձան  ավեր ու մոխրագույն  հիշատակ: Սակայն  ստեղծագործ  հայը  վերստին  իր  ճարտարապետական  հանճարով կերտեց  ՔԱՂԱՔԱՄԱՅՐ, որ  դարերի  խուռն 

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Լիբանանի հայ ավանդական կուսակցությունների` ՀՅԴ, ՍԴՀԿ և ՌԱԿ ներկայացուցիչների հետ

Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Լիբանանում Հայաստանի դեսպանությունում հանդիպել է Լիբանանում գործող հայ ավանդական կուսակցությունների՝ Հայ հեղափոխական դաշնակցության, Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության և Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչներին` ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ատենապետ Հակոբ Բագրատունու, ՍԴՀԿ Լիբանանի շրջանային վարչության կուսակցապետ Սեպուհ Կալպակյանի և ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչության կուսակցապետ Ավետիս Դաքեսսյանի

Ափալ-թափալ ընտրությունների ղարաբաղյան պատճառը

Այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը չտվեց բավարարող պատասխան, թե ինչու է անհրաժեշտ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելը։ Սեփական համակիրներին մատուցվեց «շուտ լուծենք էս հարցը, որ երկիրը սկսենք կառուցել» մոտիվացիան», ինչը միգուցե բավարարեց բորբոքված հանրահավաքին, իսկ շուտափույթ արտահերթ ընտրություններին հասնելու համար Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ հաղթահարել բավականին լուրջ ռիսկային գոտի, եւ ԱԺ-ի հետ հակամարտությունում հաղթելու նրա շանսերը 100% չէին։ Մի

Գյումրիում կյանքը պարալիզացվել է, քաղաքի մուտքը փակվել․ մտավորականներն իրար են խառնվել (տեսանյութ, ֆոտոշարք)

Գյումրիում սկսված լայնածավալ փողոցաշինությունը լուրջ անհանգստության տեղիք է տվել քաղաքի բնակչությանը, մեքենաների վարորդներին, խանութների, սրճարանների, հյուրանոցների տերերին։ Քաղաքի տարբեր հատվածներում փողոցները քանդվել են, սակայն շինարարական աշխատանքներ կամ ընդհանրապես չեն ընթանում կամ չափազանց դանդաղ տեմպերով են ընթանում։ Փորված փոսերում էլ մարդիկ հասցրել են աղբ լցնել։ Անգամ քաղաքի մուտքն են փակել փողոցաշինության պատճառով։ Որոշ փողոցներում էլ, օրինակ՝

Տարոն Մարգարյան. «Համոզված եմ, որ մեզանից յուրաքանչյուրն այսուհետ էլ սրտացավ և նվիրումով է շարունակելու անել հնարավորը՝ հանուն Երևանի»

Երևանը տուն է ու մեծ ընտանիք, որի հանդեպ հոգատարությունը բոլորիս պարտքն է, իսկ հիմնադրման օրը` յուրաքանչյուրիս հպարտությունն ու ձեռքբերումը։ 

Միհրան Հակոբյանի, Սամվել Ֆարմանյանի  և Արման Սաղաթելյանի հետ հանդիպեցինք Դավիթ Տոնոյանին. Կարեն Բեքարյան

Համաձայն պայմանավորվածության՝ այսօր Միհրան Հակոբյանի, Սամվել Ֆարմանյանի  և Արման Սաղաթելյանի հետ միասին հանդիպեցինք պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: Ներկայացրեցինք առաջնագծի տեղեկատվական արագ արձագանքման համակարգի ստեղծման մեր գաղափար- առաջարկների փաթեթը, նաև որքանով հնարավոր է, փորձեցինք տեղեկանալ նախարարի դիտարկումներին` ՀՀ- Ադրբեջան և Արցախ- Ադրբեջան սահմաններում տիրող իրավիճակի, առաջնագծում իրականացվող ծրագրերի և դրանց շարունակականության վերաբերյալ: Իհարկե, կարևորում ենք

Լեւոն Արոնյանն ու Հրանտ Մելքումյանը հաղթանակով մեկնարկեցին Մեն կղզու գերմրցաշարում

Այսօր Մեն կղզու մայրաքաղաք Դուգլասում մեկնարկեց շախմատի «Isle of Man International» մրցաշարը, որի «Masters» խմբում հայտավորված 167 շախմատիստներից 92-ը գրոսմայստեր է: Նրանց մեջ են նաեւ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներ, գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը եւ Հրանտ Մելքումյանը: Մեր երկու շախմատիստներն էլ առաջին տուրում հաղթանակ են տարել. Արոնյանն առավելության է հասել Մաթեուշ Կոլոսովսկու, Մելքումյանը՝  Ջոն Փոլ Վալլասի

Վալերի Օսիպյանը հանդիպեց Երևան-Սևան ճանապարհին բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիների և ոստիկանների հետ (տեսանյութ)

Հոկտեմբերի 20-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպեց նույն օրը Երևան-Սևան ճանապարհին բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիների ու ոստիկանների հետ: Վալերիյ Օսիպյանը լսեց քաղաքացիների բարձրացրած խնդիրները, որոնք կապված էին օրեր առաջ ոստիկանության 3 ծառայողների ձերբակալման հետ: Ոստիկանության պետը նշեց, որ զրուցել է հատուկ քննչական ծառայության ղեկավարի հետ ու եղել է քննարկում: Վալերիյ Օսիպյանը հանգամանալից ներկայացրեց ստեղծված իրավիճակն

Վնասվածքի պատճառով Էդգար Ստեփանյանը չի մեկնի աշխարհի գավաթի երկրորդ փուլ

Հայաստանի լավագույն հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Ֆրանսիայում անցկացված Աշխարհի գավաթի առաջին փուլի երկրորդ օրը մասնակցեց սկրեչ մրցաձեւին: Նա մեկնարկեց կիսաեզրափակչում, սակայն չկարողացավ եզրափակիչ անցնել: Դրա համար անհրաժեշտ էր խմբում զբաղեցնել առնվազն 11-րդ տեղը: Սակայն նախորդ օրն «արթնացած» ոտնաթաթի նախկին վնասվածքը կրկին իրեն զգացնել տվեց: Հայ մարզիկը թեեւ ուժերի գերագույն լարումով պայքարեց մինչեւ վերջ, սակայն ցույց տվեց

Համաներման ամբողջական նախագիծը. այն որոշակի փոփոխությունների է ենթարկվել

Այն որոշակի վերամշակման է ենթարկվել՝ փոխվել են ձեւակերպումներ եւ չկա անձնապես Շանթ Հարությունյանի անունը, իսկ «Սասնա ծռերի» վերաբերյալ ավելացվել է վերապահում, թե նրանց համաներմամբ ազատվելուն պետք է չառարկեն
պատանդառված կամ ֆիզիկական վնաս կրած անձինք:

Բարեգործական ծրագրերի կյանքի կոչման հարցում իսկապես կարևոր է ունենալ վստահելի գործընկերներ. Կառլ-Հայնց Շայդեն

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է «Գթության խոհանոց» ընկերական շրջանի ղեկավար, Գերմանական կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության կողմից ծրագրի ղեկավար, քահանա Կառլ-Հայնց Շայդեի հետ: Շնորհակալություն հայտնելով Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպությանն ու բոլոր նվիրատուներին մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերի համար՝ քաղաքապետ Հայկ Մարությանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ քաղաքապետարանը շարունակելու է աջակցել նմանատիպ նախաձեռնություններին: «Գերմանական կարմիր

Բակո Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Գաել Պերդրիոյի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են Ֆրանսիա-Արցախ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւոր է համարել Սենտ Էտիենի եւ Շուշիի փոխգործակցությունը, նշելով, որ մեծ ակնկալիքներ ունի այդ համագործակցությունից եւ նրա շրջանակներում իրականացվելիք ծրագրերից: Հանդիպմանը մասնակցում էին արտգործնախարար Մասիս Մայիլյանը,

Նիկոլ Փաշինյանը և Սաադ Հարիրին քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները

Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Սաադ Հարիրին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Սաադ Հարիրիին ջերմ ընդունելության և հյուրընկալության համար. «Սա իմ առաջին այցելությունն է եղբայրական Լիբանան՝ հնագույն քաղաքա­կրթու­թյունների պատմությամբ լի մի երկիր: Վստահ եմ, որ այս այցը լավագույնս կնպաստի տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության օրակարգային

Ուրախ օր պետք է անցկացնենք միասին. Հայկ Մարությանը՝ Երևանի 2800-ամյակի միջոցառումների մասին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացնում է, թե վաղը Երևանի 2800-ամյակի կապակցությամբ ինչ տոնական միջոցառումներ են անցկացվելու: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա ասաց. «Վաղը՝ հոկտեմբերի 21-ին, առավոտյան շուտ սկսվում են մեր տոնական միջոցառումները: Երևանի տարբեր վայրերում լինելու են մեծ համերգներ, 19.30 Հանրապետության հրապարակում կլինի մեծ գալա համերգ: Կանցկացվի հեծանվավազք, որին կմասնակցեմ նաև ես»:

Բոլորի Երեւանը՝ «Ա1+»-ի՝ «Արարատի հայացքը» ֆիլմում

Հոկտեմբերի 19-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Ա1+» հեռուստաընկերության նկարահանած «Արարատի հայացքը» ֆիլմը պրեմիերան: Ֆիլմը «Ա1+»-ի նվերն է 2800-ամյա Երեւանին: Դա նախագծի պրոդյուսեր, գեղարվեստական ղեկավար Մեսրոպ Մովսեսյանի ցանկությունն է եղել: Ֆիլմի օպերատորը եւ ռեժիսորը Վահագն Տեր-Հակոբյանն է, ստեղծագործական կազմում են Լիլիթ Բլեյանը, Ռուզաննա Մկրտչյանը: Ֆիլմում նկարված է Երեանի գրեթե ամեն անկյուն, մայրաքաղաքը նկարվել է նաեւ թռչնի թռիչքի բարձրությունից:

Կոչ ենք անում կրթական հաստատությունների տնօրեններին, դաստիարակներին և ուսուցիչներին զերծ մնալ քաղաքական գործընթացներում երեխաներին ներքաշելու փորձերից. հայտարարություն

Կրթական քաղաքացիական նախաձեռնության դիրքորոշումը քաղաքական քարոզչության ընթացքում  կրթական  հաստատությունների մասնակցության անթույլատրելիության վերաբերյալ Հոկտեմբերի 18-ին «Փաստերի ստուգման հարթակը» նյութ էր հրապարակել, որտեղ ներկայացված էր Հրազդանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից կուսակցության անդամ Սևակ Միքայելյանին օժանդակելու նպատակով ընտրարշավի ընթացքում վարչական ռեսուրսների չարաշահման, դպրոցների տնօրեններին աշխատանքի ժամին կուսակցական քարոզչության մեջ ներգրավելու, ավելին՝ ուսուցիչներին ու աշակերտներին

Ամփոփվել են խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի արդյունքները

Երևան քաղաքի պատմության թանգարանում ամփոփվել են Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից կազմակերպված «Իմ Երևանը» խորագրով խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի արդյունքները: Մրցույթը նվիրված էր մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին: Առաջին մրցանակը շահել են « Թավիշ» (ռեժիսոր՝ Ինեսա Ավանեսովա) և «Քաղաքը ջազ է լսում» (ռեժիսոր՝ Սոնա Մնացականյան) ֆիլմերը: Երկրորդ մրցանակը ստացել է «Երևանյան» ֆիլմը (ռեժիսոր՝ Անի Հակոբյան)

«Մեր եղբայր հայերը իրենց կարևոր նպասն են բերում Լիբանանի առաջընթացին». Նաբիհ Բըրրի

Լիբանան աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը բարձր է գնահատել Լիբանանի խորհրդարանի նախագահի ներդրումը հայ-լիբանանյան բարեկամության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների իրականացման գործում։ Նաբիհ Բըրրին ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Լիբանան՝ նշելով, որ այն հնարավորություն կտա նոր թափ

Շուրջ 500 կրակոց՝ հայ դիրքապահների ուղղությամբ

Հոկտեմբերի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևել են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: ԱՀ ՊՆ

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Վայոց ձորի նորանշանակ մարզպետին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին, հանրակրթական հաստատությունների և առողջապահական կազմակերպությունների տնօրեններին է ներկայացրել ՀՀ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանին։ Նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է նրան մարզպետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և արդյունավետ աշխատանք: Սուրեն Պապիկյանը

Հայոց մայրաքաղաքների աղբյուր-հուշակոթող՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին

Մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյանի անվան զբոսայգում բացվել է հայոց մայրաքաղաքների աղբյուր-հուշակոթող՝ նվիրված Երևանի 2800-րդ տարեդարձին: Ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի կերտած եռակողմ հուշակոթողը խորհրդանշում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալներ Արամ Սուքիասյանը և Դավիթ Օհանյանը, ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, Ռազմիկ Բլիկյանը, ում բարեգործությամբ կերտվել է հուշակոթողը, պաշտոնատար անձինք, հյուրեր: Երևանի

«Արժանապատիվ Հայաստան» և «Արժանապատիվ ուղի» կուսակցությունների անվանումները հակասում են օրենքին. հայտարարություն

«Արժանապատիվ Ապագա» կուսակցության հայտարարությունը «Արժանապատիվ Ապագա» կուսակցությունը, հավատարիմ մնալով իր քաղաքական գծին, սկզբունքներին, երկրի ապագայի նկատմամբ իր պատկերացումներին և պատասխանատվությանը, հայտարարում է հետևյալը. «Նիկոլ Փաշինյանի գլխավորած համաժողովրդական շարժման արդյունքում ստեղծված քաղաքական իրավիճակը և դրանով պայմանավորված հնարավորություններն անհրաժեշտ է օգտագործել ազգային և քաղաքական միասնության օգտին, քանի որ այս պահին դրա համար առկա է գլխավոր գործոնը՝ ժողովրդի

Պարզվեց՝ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին նույնպես սելֆիներ անելու սիրահար է. Նիկոլ Փաշինյան

Պարզվեց՝ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին նույնպես սելֆիներ անելու սիրահար է: Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար: Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ ՀՀ վարչապետ

Հայկ Մարությանի հրավերով Սուրեն Աբրահամյանն ու Վահագն Խաչատրյանը հյուրընկալվել են Երևանի քաղաքապետարանում

Քաղաքապետ Հայկ Մարությանի հրավերով քաղաքապետարանում են հյուրընկալվել Երևանի նախկին քաղաքապետեր Սուրեն Աբրահամյանը և Վահագն Խաչատրյանը Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Երևանի նախկին քաղաքապետեր Սուրեն Աբրահամյանի և Վահագն Խաչատրյանի հետ: Ողջունելով նախկին պաշտոնակիցներին՝ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերն ընդունելու համար և նկատել, որ այն կծառայի ի նպաստ մայրաքաղաքի  խնդիրներն առավել արդյունավետ լուծելու գործին: Շնորհակալություն

«Կարելի՞ է վերջին անգամ տեսնեմ երեխաներիս»․ երկվորյակներին թողած 18-ամյա մայրը Գյումրիից հեռացել է լացով

Գյումրու«Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» բակում հայտնված նորածին երկվորյակների 18-ամյա մայրը՝ Մ․Մ․-ն, երեկ Գյումրիում նոտարական վավերացմամբ հրաժարվել է երեխաներից։ Սակայն դա արել է սրտի կսկիծով, ողբալով։ Հրաժարվելու պատճառը եղել է իր ծայրահեղ անօգնական վիճակը։ Նա հայտարարել է, որ ավելի բարոյական կգտնվի, եթե նրանց մանկատուն հանձնի, քան իր մոտ պահի ու

Մարինա Խաչատրյան. «Ժողովուրդը հոգնել է այն ուժերից, որոնք 20-25 տարի պարբերաբար ասպարեզ են դուրս գալիս»

«Արժանապատիվ Հայաստան» կուսակցությունը հոկտեմբերի 20-ին անցկացրեց իր անդրանիկ համագումարը: Aravot.am-ի հետ զրույցում կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Մարինա Խաչատրյանը նշեց, որ կուսակցության մեջ ընդգրկված են տարբեր ոլորտներ ներկայացուցիչներ՝ հանրության տարբեր շերտերից, մարդիկ, որոնց կարծիքը կարեւորվում է: «Կուսակցությունն ընդգրկուն է, ստեղծելու ենք մասնագիտական կառույցներ, որտեղ կոնկրետ մասնագետներ են ներգրաված լինելու եւ հստակ ծրագիր են ունենալու ու պատասխանատվություն

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031