Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարությանի հրավերով Սուրեն Աբրահամյանն ու Վահագն Խաչատրյանը հյուրընկալվել են Երևանի քաղաքապետարանում

Հոկտեմբեր 20,2018 16:31

Քաղաքապետ Հայկ Մարությանի հրավերով քաղաքապետարանում են հյուրընկալվել Երևանի նախկին քաղաքապետեր Սուրեն Աբրահամյանը և Վահագն Խաչատրյանը

Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Երևանի նախկին քաղաքապետեր Սուրեն Աբրահամյանի և Վահագն Խաչատրյանի հետ: Ողջունելով նախկին պաշտոնակիցներին՝ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերն ընդունելու համար և նկատել, որ այն կծառայի ի նպաստ մայրաքաղաքի  խնդիրներն առավել արդյունավետ լուծելու գործին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և հրավերի համար՝ Սուրեն Աբրահամյանն ու Վահագն Խաչատրյանը շնորհավորել են Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ և մաղթել հաջողություններ պատասխանատու աշխատանքում: Երևանի նախկին քաղաքապետերը նշել են, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են իրենց փորձառությունը և խորհուրդները փոխանցել քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ի շահ մայրաքաղաքի ու բնակիչների:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031