Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփվել են խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի արդյունքները

Հոկտեմբեր 20,2018 18:55

Երևան քաղաքի պատմության թանգարանում ամփոփվել են Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից կազմակերպված «Իմ Երևանը» խորագրով խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի արդյունքները: Մրցույթը նվիրված էր մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին:

Առաջին մրցանակը շահել են « Թավիշ» (ռեժիսոր՝ Ինեսա Ավանեսովա) և «Քաղաքը ջազ է լսում» (ռեժիսոր՝ Սոնա Մնացականյան) ֆիլմերը: Երկրորդ մրցանակը ստացել է «Երևանյան» ֆիլմը (ռեժիսոր՝ Անի Հակոբյան) և երրորդ մրցանակային տեղը զբաղեցրել է «Ախմախը» ֆիլմը (ռեժիսոր՝ Արամ Ասատրյան):

Մրցանակները հանձնել են Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը:

Քաղաքապետի տեղակալը, կարևորելով նմանատիպ մրցույթների անցկացումը, նշել է, որ սա  լավ հնարավորություն է նոր տաղանդների բացահայտման համար:
«Բոլոր մրցանակակիրներին շնորհավորում եմ այս ձեռքբերման համար և մաղթում, որ ձեր հաջողությունները այսքանով չսահմանափակվեն: Գտնվելով ժյուրիի կազմում և լավ ծանոթ լինելով բոլոր աշխատանքներին՝ կարող եմ վստահորեն ասել, որ ռեժիսորներից շատերը Հայաստանը կներկայացնեն նաև միջազգային կինոփառատոններում»,- նշել է Արամ Սուքիասյանը:

Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցել են հանրապետության բուհերի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողները՝ իրենց 7-15 րոպե տևողությամբ խաղարկային կարճամետրաժ ֆիլմերով:

Մրցանակակիրներն արժանացել են նաև դրամական պարգևների և հուշանվերների: Լավագույն ֆիլմերը ներառվելու են «Իմ Երևանը» ֆիլմաշարում, ինչպես նաև ցուցադրվելու են հեռուստաընկերությունների եթերում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031