Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորի Երեւանը՝ «Ա1+»-ի՝ «Արարատի հայացքը» ֆիլմում

Հոկտեմբեր 20,2018 19:50

Հոկտեմբերի 19-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Ա1+» հեռուստաընկերության նկարահանած «Արարատի հայացքը» ֆիլմը պրեմիերան: Ֆիլմը «Ա1+»-ի նվերն է 2800-ամյա Երեւանին: Դա նախագծի պրոդյուսեր, գեղարվեստական ղեկավար Մեսրոպ Մովսեսյանի ցանկությունն է եղել:

Ֆիլմի օպերատորը եւ ռեժիսորը Վահագն Տեր-Հակոբյանն է, ստեղծագործական կազմում են Լիլիթ Բլեյանը, Ռուզաննա Մկրտչյանը: Ֆիլմում նկարված է Երեանի գրեթե ամեն անկյուն, մայրաքաղաքը նկարվել է նաեւ թռչնի թռիչքի բարձրությունից: Ստեղծագործական կազմն այնպես է աշխատել, որ ամեն ոք «Արարատի հայացքը» ֆիլմում տեսնի հենց իր Երեւանը:

Վահագն Տեր-Հակոբյանն ասում է, որ էտյուդից ֆիլմը դարձել է կինոէսսէ: «Արարատի հայացքը» ֆիլմի պրեմիերային ներկա էին տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ՝ քաղաքական գործիչներից մինչեւ մշակութային, որոնց թվում էին Ստեփան Դեմիրճյանը, Արտակ Զեյնալյանը, Միքայել Պողոսյանը, Հրանտ Մովսիսյանը եւ ուրիշներ, ինչպես նաեւ պարզապես երեւանցիներ:

Ֆիլմում Երեւանի մեկ օրն է՝ ամեն ինչ Արարատի հայացքի ներքո: Երեւան, որ 2800 տարվա պատմություն ունի:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031