Օրվա լրահոսը

Լավ ընտրություն ունենալու համար պետք էր նախ չարաբաստիկ բոնուսային համակարգից ազատվել. «Հրապարակ»

Վաղը մենք գնալու ենք ընտրության։ Սա առաջին ընտրությունն է հեղափոխությունից հետո։ Այժմ այլեւս չկա ՀՀԿ-ի իշխանությունը՝ ընտրակեղծարարների ու ընտրակազմակերպիչների հոծ բանակներով, եւ մենք այլեւս չենք կարող որեւէ մեկին մեղադրել կեղծելու, կաշառելու, քվեներ գողանալու, «կարուսելներ» կազմակերպելու, ծերերին ու անօգնականներին ստիպողաբար քվեարկության տանելու համար։ Ինչպիսի՞ն պետք է լինեն քարոզարշավը եւ քվեարկության պրոցեսը, որ հասարակությունը հավատա դրանց արդյունքներին

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանի մահվան կապակցու­թյամբ

Վիետնամի Սոցիալիստական Հանրա­պետության նախագահ Չան Դայ Կուանի մահվան կապակցու­թյամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի ՍոցիալիստականՀանրապետության փոխնախագահ, տիկին Դան Թհի Նոկ Թինին: Արմեն Սարգսյանն իր խորին ցավակցություն է հայտնել նախագահ Չան Դայ Կուանի անժամանակ մահվան կապակցու­թյամբ՝ նշելով, որ նա հետեւողական քայլեր է ձեռնար­կել երկրի բարգավաճման եւ հզորացման համար, նպաստել հայ-վիետնամական հարա­բե­­րու­­թյունների զարգացմանը։

Բակո Սահակյանը` Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 21-ին Երեւանում այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, շնորհավորել այնտեղ ապաքինվող զինծառայողներին տոնի կապակցությամբ, մաղթելով նրանց առողջություն, եւ ծանոթացել կենտրոնի պայմաններին: Նախագահին ուղեկցում էին ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ          ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ընտրությունը վերադարձվում է քաղաքացուն, և մնում է ընտրողի վերադարձը. «Ժամանակ»

Քաղաքացուն վերադարձվում է ընտրելու իրավունքը, սակայն առանցքային, հիմնարար նշանակություն ունեցող հարցը ընտրողի վերադարձն է: Բանն այն է, որ տարիներ, տասնամյակներ շարունակ խեղելով, նենգափոխելով ընտրական համակարգն ու ընտրություն հասկացությունը ինքնին, խեղելով նաև ընտրող հասկացությունն ու ընտրողի հոգեբանությունը, Հայաստանում գործնականում տեղի է ունեցել շատ ավելի խորքային մի բան: Իշխող նախկին համակարգը ըստ էության ընտրությունը կեղծելու մեխանիզմը հասցրել

Արմեն Սարգսյանը կմասնակցի Շամոնի ամենամյա Summit of Minds գագաթնաժողովին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Շամոնի ամենամյա Summit of Minds գագաթնաժողովին, որտեղ նա կլինի գլխավոր բանախոսը: Գագաթնաժողովին նախագահ Սարգսյանի մասնակցության պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռեւս ամիսներ առաջ: Շամոնի գագաթնաժողովը նախորդում է շվեյցարական Դավոսում տեղի ունեցող ամենամյա Համաշխարհային տնտեսական համաժողովին եւ հայտնի է «փոքր Դավոս» անվամբ: Այս տարի գագաթնաժողովի քննարկումների հիմնական թեմաները

Բաղրամյան 26-ի դարպասներն առավոտյան փակ էին, բայց ժամը 10-ից կբացվեն

Այսօր առավոտյան Բաղրամյան 26-ի դարպասները փակ էին։ Aravot.am -ի հարցին ի պատասխան ընդհանուր բաժնից հայտնեցին, որ Բաղրամյան 26-ի դարպասներն այսուհետ բացվելու են առավոտյան 10-ից և բաց կլինեն մինչև երեկոյան ժամը 22-ը։ Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի անկախության տոնի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան 26-ի դարպասները բացեց՝ նշելով, որ այսուհետ դրանք բաց են լինելու և քաղաքացիները կարող

Րաֆֆի Հովհաննիսյան. «Անհարիր է նոր Հայաստանի արժեքները, արտահերթ ընտրությունները կապել միայն մեկ ուժի հաղթանակի հետ»

«Ժառանգության» քաղաքապետի թեկնածուն արձագանքում է վարչապետի հայտարարությանը

Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբը Կոթիում էր

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբը շարունակում է փաստահավաք աշխատանքներ իրականացնել արդեն սահմանամերձ Կոթի գյուղում։ Օրեր առաջ Կոթիում գնդակոծության արդյունքում վիրավորված Սուրեն Սեփխանյանը (աջից՝ երկրորդը) այսօր՝ սեպտեմբերի 21-ին, դուրս է գրվել հիվանդանոցից։ Իրեն լավ է զգում։ Ի դեպ, նա արդեն երրորդ անգամ է հայտնվում հակառակորդի նշանառության տակ։

Վարշավայում՝ ի պատիվ ՀՀ անկախության տոնի

Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացնում է Վարշավայի մշակույթի և գիտության պալատի լուսանկարը, որն այսօր ի պատիվ Հայաստանի Հանրապետության անկախության տոնի՝ եռագույն լույսերով է վառվում:

Ucom-ը ենթարկվել է լրջագույն արտաքին հարձակման թշնամական երկրի հազարավոր աղբյուրներից

Հարգելի՛ բաժանորդներ։ Պաշտոնապես հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետության համար կարևորագույն այս տոնական օրվա ընթացքում Ucom ընկերության ֆիքսված և շարժական ցանցերն անդադար պարբերականությամբ ենթարկվել են լրջագույն արտաքին հարձակման թշնամական երկրի հազարավոր աղբյուրներից։ Դրա արդյունքում երկու ցանցի աշխատանքում էլ լրջագույն խոտաններ էին առաջացել, սակայն մեր տեխնիկական մասնագետներին հաջողվեց կասեցնել այդ հարձակումները։ Ներկա պահին մեր ցանցի վրա հարձակումը

Դադարեցրեք Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծումը. Յուրի Խաչատուրով

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հանդես է եկել հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի մասին հետևյալ մեկնաբանությամբ։ «Լուրջ մտահոգություն ենք հայտնում վերջին ժամանակներս հաճախակիացած հայ-ադրբեջանական պետական սահմանի, ինչպես նաեւ սահմանամերձ գոտիներում տեղակայված բնակավայրերի ու քաղաքացիական օբյեկտների գնդակոծման դեպքերի առնչությամբ, որոնք մարդկային զոհերի են հանգեցրել։ Համոզված ենք, որ ռազմատենչ հռետորաբանությունը տանում է իրավիճակի նոր լարման եւ տապալում է ԵԱՀԿ

Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը քարոզարշավի վերջին օրը շրջեց Նորագավիթ թաղամասում և Կենտրոն վարչական շրջանում

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այսօր՝ սեպտեմբերի 21-ին,  Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի վերջին օրը եղավ Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասում և Կենտրոն վարչական շրջանում: Նորագավիթի բնակիչները ջերմությամբ ողջունեցին քաղաքապետի թեկնածուին, ունեցան անկեղծ և անկաշկանդ զրույցներ, բարձրացրեցին իրենց հուզող հարցերը, որոնց Զարուհի Փոստանջյանը տվեց սպառիչ պատասխաններ՝ շեշտելով, որ գալիս է ծառայելու Երևանին և երևանցիներին: Քարոզչական

Գագիկ Ծառուկյանի պատասխանը` Նիկոլ Փաշինյանին. «Ուժեղ մարդը միշտ համեստ է, չափի մեջ է»

Գագիկ Ծառուկյանը վերահաստատեց`Ռոբերտ Քոչարյանը ԲՀԿ-ի հետ կապ չունի

Վարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրել

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից: Նշենք, որ Վարդան Մինասյանը նաև հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնից, որը նույնպես ընդունվել է ՀՖՖ նախագահի կողմից: «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՖՖ նախագահին և ՀՖՖ Գործկոմին վստահության համար»: «Շնորհակալ եմ Հայաստանի ազգային հավաքականի

«Եկեք իրար ներենք անձնական բնույթի վիրավորանքները». Փաշինյանը հորդորում է անձնական հարձակումները դադարեցնել ու ներել

Վարչապետը հորդորեց, որ ամեն ինչ անեն, որ ամեն քաղաքական գործընթացի ժամանակ կրքոտ բանավիճեն, բայց հարաբերվելիս աշխատեն բացառել անձնական բնույթի հարձակումները, վիրավորանքները, ինքնասիրությունը վիրավորելը, արժանապատվությունը վիրավորելը. «Հենց այսպես՝ փոխադարձ հարգանքով իրար պետք է վերաբերվեն ՀՀ հպարտ քաղաքացիները՝ անկախ նրանից, թե որ կուսակցության անդամ են, ում են ընտրում, որովհետեւ մեր հեղափոխությունը սիրո եւ համերաշխության հեղափոխություն է»:

«Անհատ տաքսիստներին հարկերից ազատելով՝ դաշտը աղավաղվելու է»

Սեպտեմբերի 23-ին Երեւանի ավագանու ընտրություններն են. ի՞նչ են առաջարկում թեկնածուները Երեւանը զարգացնելու, կոռուպցիայի դեմ պայքարի եւ մայրաքաղաքում բիզնեսին ավելի լավ պայմաններ առաջարկելու համար, արդյոք նախընտրական ծրագրերը կենսունա՞կ են: Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման եթերում այս եւ այլ հարցեր են քննարկել «Լույս» կուսակցությունների դաշինքի ավագանու անդամի թեկնածու Դավիթ Խաժակյանն ու «Երեւանի հանրություն» դաշինքի ավագանու անդամի

Վարչապետը քարոզարշավին ասմունքեց Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը

Այսօր Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կենտրոն համայնքում  Կարապի լճի մոտակայքում «Իմ քայլը» դաշինքի հրավիրած հավաքին ասաց, որ քաղաքապետի ընտրությունների հետ կապված ամեն ինչ ասված է, նոր բան ասելու կարիք չկա, այսօր Անկախության օրն է ու ուզում է ինչ-որ նոր բան անել քաղաքացիների համար: Նա կատակեց՝ «Չարժի չէ՞ ջուրը

«Այդ մարդիկ ի՞նչ էին իրենցից ներկայացնում, որ մեր հզոր ժողովուրդն իրենց հախից չգար». Հայկ Մարությանն ամփոփեց քարոզարշավը

«Քարոզարշավներին քաղաքական ուժերն են մոտենում ժողովրդին, ասում՝ ժողովուրդ ջան, էս ենք անելու, էն ենք անելու, բայց այստեղ լրիվ հակառակն էր, մարդիկ էին մոտենում մեզ, ասում էին՝ դուխո՛վ եղեք, անելու ենք, լուծելու ենք, սարքելու ենք, վերանորոգելու ենք, մենակ առաջ գնացեք, մենք ձեր հետ ենք, մենք ձեր մեջքին ենք: Եվ հիմա ուզում ենք պատասխանը տալ՝ ժողովո՛ւրդ ջան, մենք էլ ձեր մեջքին ենք, մենք էլ ձեր հետ ենք, մենք էլ ենք անելու»:

«Բացարձակ անարժանահավատ եմ համարում Գելափի հրապարակած տվյալները». Նաիրա Զոհրաբյան

Նա վարչապետին հորդորում է`միանալ իրեն եւ համատեղ պայքարել ՔՊ-ի ատելության դեմ

Գաբրիել Ղազարյան. «Հայաստանի անկախության օրը մարզական ցուցադրական ելույթները նպաստում են առողջ ապրելակերպի եւ սպորտի տարածմանը»

Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը ՀԱՕԿ-ի հետ համատեղ Ազատության հրապարակում եւ Հյուսիսային պողոտայում այսօր տարբեր մարզաձեւերի ցուցադրական ելույթներ էր կազմակերպել: Aravot.am-ի հետ զրույցում Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանն ասաց. «Նախ ուզում եմ շնորհավորել բոլորիս այսօրվա առիթով: Ամբողջ հայությանը մաղթում եմ բարօրություն, խաղաղ երկինք, մեր փառապանծ Հայոց բանակին՝ ամրություն,

Տղա երեխաներով հպարտանում են, աղջիկ երեխաների համար ասում՝ աղջիկը պետք է լավ մայր լինի

Հարցումները պարզել են, որ կա խտրական վերաբերմունք տղաների ու աղջիկների նկատմամբ

«Չեմ տեսել, որ որեւէ թեկնածուի օգտին վարչական ռեսուրս օգտագործվի». Արտակ Զեյնալյան

Մարդկանց մոտ հավատ եմ տեսնում, որ իրենք որոշող են, իրենք են ընտրելու քաղաքապետին եւ ավագանիներին

Լիոնի քաղաքապետարանում անցկացվել է մշակութային երեկո և ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 27-ամյակին

Սեպտեմբերի 19-ին Լիոնի քաղաքապետարանի հանդիսությունների սրահներում անցկացվեց մշակութային երեկո և ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 27-ամյակին, ինչպես նաև՝ Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800 և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակներին և Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին: Միջոցառմանը մասնակցում էին  Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը և Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը ինչպես նաև Ֆրանսիայի

«Վարչապետն ում ասում է՝ նրան ընտրենք» սկզբունքով առաջնորդվելը ճիշտ չէ». ՀՅԴ ավագանու թեկնածու

Թեկնածուի կարողություններին պետք է նայել, որովհետեւ քաղաքապետն է կառավարելու Երեւանը, ոչ թե վարչապետը, նա երկիր կառավարողն է

«Ռուսները մեզ չեն գաղտնալսում, պաշտոնապես են լսում, և դա մենք ենք թույլ տվել»․ Գևորգ Սաֆարյան

«Սասնա ծռեր» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Գևորգ Սաֆարյանն այսօր Գյումրիում, անդրադառնալով ԱԱԾ-ի ՈՒ ՀՔԾ-ի պետեր Արթուր Վանեցյանի ու Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսմանն ասաց․ «Սա նախ և առաջ թող դաս լինի մեր բոլոր պետական գործիչների համար, բոլորը պիտի հասկանան, որ բաց կապով գաղտնի տեղեկություն փոխանցել չի կարելի, եթե անգամ այդ բացը կապը ինչ-որ պաշտպանական միջոցներ ունի։

Նիկոլ Փաշինյան. «Հենց հիմա Բաղրամյան 26-ի դռները կբացվեն, ի նշան այն բանի, որ Հայաստանի իշխանությունն այլեւս երբեք մեկուսացած ու կտրված չի լինի ժողովրդից»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Անկախության տոնի առթիվ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ այսօր հրավիրել է տոնական ընդունելություն: Հանրապետության վարչապետն ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ: *** Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ. Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, Վեհափառ Տեր, Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգարժա՛ն հյուրեր, Շնորհավորում եմ բոլորիս

«Թող բարի լինեն բացատրեն՝ ինչի մասին է խոսքը», Գեղամ Մանուկյանը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում » հ/կ-ականներին

«Հեռուստատեսության ազգային հանձնաժողովի կողմից որեւէ դիտողություն չենք ստացել». Գեղամ Մանուկյան

Վարչապետը կարևորել է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ արդյունավետ  համագործակցությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիին: Վարչապետը կարևորել է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ արդյունավետ  համագործակցությունն ու տնտեսության ոլորտում բարեփոխումներին ԱՄՀ կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության առաջնահերթություններից է հարկային ոլորտում բարեփոխումների իրականացումը, որոնք միտված են հարկային քաղաքականության պարզեցմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, ներդրումների խթանմանը: Գործադիրի ղեկավարի

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031