Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը՝ Արարատի մարզպետի դեմ քրեական գործ հարուցելու մասին (տեսանյութ)

ՀՀ վարչապետի արձագանքը՝ Ուրցաձոր համայնքում տեղի ունեցածին:

Վարչապետն ընդունել է «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրենին

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի ու Ռուսաստանի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հետագա զարգացումը և գոհունակություն հայտնել երկկողմ փոխգործակցության մակարդակից: Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է երկրում ատոմային էներգետիկայի զարգացումը և հույս հայտնել, որ այդ ուղղությամբ փոխգործակցությունը ռուսական կողմի հետ առավել արդյունավետ կերպով կշարունակվի: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հայ-ռուսական հարաբերություններում ավարտվել է

«Վստահ չեմ, որ Իլհամ Ալիևը կպահպանի պայմանավորվածությունները». Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա թողել է կիրթ մարդու տպավորություն: Լրագրողները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին՝ վստա՞հ է, որ Ալիևը կպահպանի պայմանավորվածությունները, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Իհարկե, վստահ չեմ. խնդիրն այն է, որ նույնիսկ այդ պարագայում ես շատ կարևոր եմ համարում ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախ կարևոր է կոնտակտը, որը պայմանավորվել ենք հաստատել,

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է նորակառույց «Կամար» բիզնես կենտրոնի պայմաններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Կամար» բիզնես կենտրոնի ներկայացման արարողությանը: Կառավարության ղեկավարը բիզնես կենտրոնի թանգարանում ծանոթացել է շենքի պատմությանը, այնուհետև շրջայց կատարել բիզնես կենտրոնում՝ ծանոթացել վերջինիս գործունեությանն ու ստեղծված պայմաններին, ներկա գտնվել շենքի պատմությունը ներկայացնող ֆիլմի ցուցադրությանը: «Կամար» բիզնես կենտրոնի ճարտարապետներն են Ռուբեն և Միքայել Հասրաթյանները: Շենքը նախագծվել է 2014 թվականին: Ծառի մետաղյա

«Հիմա արգելում եմ արգելողին». Նիկոլ Փաշինյանը՝ Ծիծեռնակաբերդում հեծանիվ քշելու՝ արգելված լինելու մասին

Հեծանիվով աշխատանքի գնալիս Նիկոլ Փաշինյանը գետնին է գցել հեռախոսը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաշխեց Երեւանի ավագանու մանդատները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր կայացած արտահերթ նիստում ամփոփել է Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների արդյունքները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմել է արձանագրություն` Երևանի ավագանու արտահերթ ընտրության քվեարկության արդյունքների վերաբերյալ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրել է նաև Երևանի ավագանու արտահերթ

Իրանը որպես կատալիզատոր՝ ԱՄՆ-ԵՄ հարաբերություններում

Մեզանից ու բացառապես մեզանից է կախված այն հանգամանքը, թե տեղի ունեցող փոփոխություններից ինչպես կկարողանանք օգտվել մենք։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 1-2-ը հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև: Հոկտեմբերի 4-ի երեկոյան ժամերին, 5-ի գիշերը շրջանների մեծ մասում, 5-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 30-ին կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 4-6 աստիճանով, 5-ին ջերմաստիճանը

«Աստված Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանին թող ևս 25 տարի առողջություն տա, որ շարունակեն ինձ դատի տալ». Նիկոլ Փաշինյան

«Աստված Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին թող ևս 25 տարի առողջություն տա, որ շարունակեն ինձ դատի տալ»,- հիշեցմանը՝ Ռոբերտ Քոչարյանն իրեն դատի է տվել, լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, թե դա իր համար սովորական երևույթ է և հավելեց. «Արդեն 25 տարի Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ինձ դատի են

Արարատի մարզպետը ներկայացրել է Նոր Կյանք համայնքի մանկապարտեզի նախկին տնօրենի կատարած չարաշահումների ու պետությանը պատճառված վնասների վերաբերյալ Արարատի մարզի դատախազի միջնորդագիրը

Նիստի ավարտին խոսելով համայնքների ղեկավարների աշխատանքային բացթողումներից և չարաշահումներից` նրանց առաջարկել եմ վերլուծություններ անել, ձեռնարկել կոնկրետ քայլեր ու գործողություններ, որոնք ուղղված կլինեն բնակիչների վստահության քվեն վերադարձնելուն:

 Թշնամուն փնտրենք մեզնից դուրս

Այս տարվա գարնանից Հայաստանում քաղաքական միանգամայն նոր իրավիճակ է: Սերժ Սարգսյանի հրաժարականից ու Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո քաղաքական ուժերն ու կուսակցություններն իրենց տեղերն են փորձում գտնել ու ճշտել քաղաքական արևի տակ, որը լուսավորում ու տաքացնում է հիմնականում հեղափոխական ուժերին ու կուսակցություններին, որոնք նույնպես իրենց տեղերը վերջնականապես չեն ճշտել: Իսկ ճշտելու բան իսկապես կա: Մոտ

Նիկոլ Փաշինյանը հեծանիվով ակամա մասնակցեց «Գունազարդ վազքին»

Ինքն էլ հատեց Գունազարդ վազքի եզրագիծը:

«Ստեղ եք չէ՞, դուրս գամ նկարվենք». Նիկոլ Փաշինյանը ժամանեց հեծանիվով ու սաղավարտով

Նա երիտասարդներին հորդորեց սպասել մինչև միջոցառումն ավարտվի:

«Ելք» դաշինքի երկու գործիչները կրում են հայկական արտադրության ժամացույցներ

Մեզ մի քիչ էլ զեղչով են վաճառել: Այս ժամացույցները գնել ենք իմ այն խոստման շրջանակում, որ պիտի կրեմ միայն հայկական արտադրության հագուստ, կոշիկ, ժամացույց: 

Փաշինյանի քաղաքակրթական հեղափոխությունը

Սեպտեմբերին մեզ մոտ կատարվեց այն, ինչը առօրյա է արևմուտքի որևէ երկրում՝ մարդիկ հանգիստ գալիս քվեարկում էին, ապա հանգիստ հեռանում: Հանկարծ պարզվեց, որ կարելի է քվեարկել առանց կեղծիքի, իսկ արևը կշարունակի շողալ սովորականի պես: Այդ աշնանային օրը մեր հասարակությունը փաստեց, որ հատել է մի նոր քաղաքակրթական սահմանագիծ՝ այսօրվա զարգացած աշխարհի: Շուտով իրար հարց ենք տալու՝ իսկ

«Լիդիան» ընկերությանն առաջարկում ենք, որ հանքարդյունաբերության իր ծրագիրը փոխարինի նույն տարածքում մարզական համալիրի կառուցման ծրագրով. Ներսես Ներսիսյան

Այդ դեպքում բոլոր կառույցներն էլ կարող են ծառայել նոր նպատակի համար: Օրինակ՝ ցիանիդի լուծման ավազանը կարող է դառնալ լողավազան, սառցարանային համակարգով կապահովվի սառցադաշտի աշխատանքը, շարժասանդուղքով դահուկորդները կբարձրանան լեռնագագաթ և այլն: Միաժամանակ կկառուցվեն ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի, թենիսի բաց և փակ մարզադաշտեր, մարզասրահներ, հայկական սպորտի պատմության թանգարան, մի խոսքով՝ այն ամենը, ինչ անհրաժեշտ է ժամանակակից մարզական համալիրի համար:

Ամբողջությամբ այրվել է «Իբիցա» հյուրանոցային համալիրի առաջին հարկում գտնվող շոգեբաղնիքը

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:57-ին, մարվել՝ 05:03-ին: Տուժածներ չկան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքի գնաց հեծանիվով

Նա կոչ արեց ապրել առողջ ապրելակերպով:

«ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ, բանակցային ճանապարհով». Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուս

Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի գլխավորած պատվիրակությունը ՀՅԴ Եվրոպայի հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 29-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հյուրերն ուշ երեկոյան ծաղիկներ են խոնարհել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավարը, նշելով, թե անչափ հուզված են, փաստել է, որ Թուրքիան պետք

Գավառում անցկացվեց «Մեծ փուռ-2018» փառատոնը

Սեպտեմբերի 29-ին Գավառ քաղաքի զբոսայգում անցկացվեց «Մեծ փուռ- 2018» փառատոնը` «Հյուրասիրում են քյավառցիները» խորագրով: Փառատոնին մասնակցեցին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ, հյուրեր Հայաստանից և արտասահմանից: Ինչպես ներկայացրեց միջոցառման նախաձեռնող խմբի

ՄԱԿ-ը տարածել է հայտարարություն ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անունից ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել վերջինիս մամլո խոսնակը: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպումը, որը տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Գլխավոր քարտուղարը կիսում է համանախագահների մտահոգությունը շփման գծում և

Սփյուռքահայերը նույնպես մասնակցում էին Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային շենքի պահպանման ցույցին

Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային արժեք ունեցող շենքի փլուզման ենթարկվելու վտանգը մտահոգել եւ զայրացրել է նաեւ այս օրերին մայրաքաղաքում գտնվող սփյուռքահայերին: Այսօր «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի կազմակերպած բողոքի ցույցին միացել էին նաեւ նրանք: Կայծագ Դեմիրճյան, Նորվեգիա. «Ամեն տարի գալիս եմ Հայաստան: Տարվա մեծ մասը Երեւանում եմ ապրում: Լսեցի, որ այս շենքը փլուզվում է ու

Ինչպես Հայաստանի վարչապետը դարձավ ոչ օտար յուրայինների մեջ. «Կոմերսանտ»

Սեպտեմբերի 28-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ գագաթնաժողովին, իսկ «Կոմերսանտի» հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը այդ գագաթնաժողովի գլխավոր իրադարձությունը համարում է այն մեկուկես րոպեն, որոնք լուսանկարվելու արարողությունից հետո անցկացրին Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը: ԱՊՀ գագաթնաժողովը խոստանում էր լինել ծանր: Բոլորն այնտեղ յուրայիններ էին, բոլորն իրար համար ճանաչելի և հասանելի, գրում է Կոլեսնիկովը:

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին երկրում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի պատճառած մարդկային զոհերի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Ինդոնեզիայի բարեկամ ժո­ղովրդին Սուլավեսի կղզու Պալու քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի պատճառած հարյուրավոր մարդկային զոհերի, վիրավորների և մեծ ավերածությունների կապակցությամբ:

Դարերի խորքից եկող հայ-իտալական բարեկամությունը, երկուստեք ջանքերով առավել կամրապնդվի և կխորանա. Զոհրաբ Մնացականյան

Սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Իտալիայի խորհրդարանական պատվիրակության հետ՝ Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարթա Գրանդեի գլխավորությամբ: Նախարար Մնացականյանն ընդգծեց հայ-իտալական միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը: Նա համոզմունք հայտնեց, որ դարերի խորքից եկող հայ-իտալական բարեկամությունը, երկուստեք ջանքերով առավել կամրապնդվի և կխորանա: Նախարար Մնացականյանը պատասխանելով Իտալիայի խորհրդարանականների մի

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի նախագահին

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին՝ Ինդոնեզիայի Պալու եւ Դոնգալա քաղաքներում տեղի ունեցած երկրաշարժի ու դրան հաջորդած ցունամիի կապակցությամբ, որը հարյուրավոր մարդկային զոհերի եւ մեծ ավերածությունների պատճառ է դարձել: Նախագահն իր խորին ցավակցությունն է հայտնել Ինդոնեզիայի բարեկամ ժողովրդին` տուժածներին մաղթելով շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների ընտանիքներին՝ տոկունություն ու ոգու արիություն:

Հրդեհ՝ Ծաղկաձոր քաղաքում

Սեպտեմբերի 29-ին, ժամը 12:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Մարրիոթ» հյուրանոցի մոտակայքում այրվում է բուսածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և պահպանության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:38-ին: Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում անտառտնտեսության 9 աշխատակից, ոստիկանության 3

Որդին կասկածվում է հորը սպանելու մեջ

Սեպտեմբերի 29-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք է զանգահարել 31-ամյա մի տղամարդ և հայտնել, որ հայրը` 1957 թ. ծնված Վարուժան Մկրտչյանը, երեկվանից գտնվում է եղբոր` 1986 թ. ծնված Տարոն Մկրտչյանի տանը: Այսօր էլ հոր հեռախոսահամարի զանգին պատասխանել է եղբայրը և հայտնել, որ հայրն այլևս չկա: Մեկնած օպերատիվ խումբը Դավիթաշենի 2 թաղամասի 26 շենքի բնակարաններից մեկի

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031