Լրահոս
Օրվա լրահոսը

«Աստված Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանին թող ևս 25 տարի առողջություն տա, որ շարունակեն ինձ դատի տալ». Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբեր 30,2018 13:16

«Աստված Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին թող ևս 25 տարի առողջություն տա, որ շարունակեն ինձ դատի տալ»,- հիշեցմանը՝ Ռոբերտ Քոչարյանն իրեն դատի է տվել, լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, թե դա իր համար սովորական երևույթ է և հավելեց. «Արդեն 25 տարի Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ինձ դատի են տալիս, ևս մի քսանհինգ տարի Աստված նրանց առողջություն տա, որ շարունակեն»:

Հարցին՝ ինչո՞ւ է դա անում Ռոբերտ Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ինչո՞ւ, նախկինում ինչո՞ւ էին տալիս: Դուք չգիտե՞ք»: Դիտարկմանն ի պատասխան՝ փաստորեն իր դեմ քաղաքական ճնշումները շարունակվում են, ՀՀ վարչապետը ծիծաղեց:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930