Օրվա լրահոսը
Արմեն Մարտիրոսյան. «Հրաշալի քվեարկություն էր»
«Ժառանգություն» կուսակցության ավագանու թեկնածու Արմեն Մարտիրոսյանը ընդհանուր գնահատելով ընտրությունների ընթացքը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Հրաշալի քվեարկություն էր: Շնորհավորում եմ մեր ժողովրդին նման ընտրություն անցկացնելու առիթով: 1991թ-ից հետո առաջին անգամ նմանատիպ ընտրություն է եղել»: Արմեն Մարտիրոսյանը հավելեց. «Բովանդակությանն ավելի ուշ կանդրադառնանք, տեխնիկական առումով այս անգամ անհամեմատ ավելի լավ կազմակերպված ընտրություններ էին»: Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Հայքի» ներկայացուցիչ. «Ծայրամասերում մարդկանց տարել են ընտրատեղամասեր»
«Հայք» կուսակցության ցուցակի երկրորդ համար Հրաչյա Սարգսյանը գնահատելով ընտրությունների ընթացքը՝ տարակուսանք հայտնեց ընտրողների մասնակցության ցածր տոկոսից: «Եթե հենվենք պաշտոնական տեղեկատվության վրա, ժամը 17:00-ի դրությամբ 37,7 % է նշված, ինչն իրականում շատ ցածր նիշ է, հեղափոխության ոգի չկա մեջը»,-ասաց պարոն Սարգսյանը: Նա համամիտ է վարչապետի հայտնած այն տեսակետի հետ, որ մասնակցության ցածր աստիճանը պայմանավորված է նրանով,
Ո՞ր քաղաքական ուժը որքան դրամ է ծախսել նախընտրական փուլում
Ժամը 20:00-ին փակվեցին Երեւանի ավագանու ընտրությունների բոլոր ընտրատեղամասերը եւ հանձնաժողովներն սկսեցին քվեները հաշվել: Նույն ժամին ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բարիկյանը ԿԸՀ մամուլի ծառայության սրահում խոսեց նախընտրական հիմնադրամների մուտքերի եւ ելքերի վերաբերյալ: «Ութ կուսակցությունները եւ չորս կուսակցությունների դաշինքները կատարել են իրենց պարտավորությունները եւ Կենտրոնական բանկում սահմանված կարգով եւ ժամկետներում բացել են իրենց նախընտրական հիմնադրամները, որոնց
ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ստացվել է 23 հաղորդում՝ առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, ստացվել է 23 նյութ՝ սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Նշված 23 նյութերից 8-ն ստացվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում,
Մի տեղ ընտրատեղամասը մեռելատուն էր հիշեցնում, մի տեղ հայելիներով շրջապատված էր. Ինչպես են կահավորել ընտրատեղամասերը
Ի տարբերություն այս տեղամասի, Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/50 տեղամասը կահավորած էր այնպես, որ քվեախցիկի մոտ հայելիներ էին, իսկ քվեախցիկների հետնամասում՝ բաց պատուհաններ:
«Նաիրա Զոհրաբյանը տարածել է սուտ տեղեկություն». ԿԳՆ
Հուսով ենք, որ Նաիրա Զոհրաբյանը հասարակությանը կտեղեկացնի ԿԳՆ-ի մասով իր հայտարարության անհիմն լինելու մասին:
ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի «Թեժ գիծը» ժամը 16:00-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում ստացել է 6 հեռախոսազանգ
ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի «Թեժ գիծը» ժամը 16:00-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում ստացել է 6 հեռախոսազանգ: Դրանցից 2 զանգերով քաղաքացիները խնդրել են ճշտել և իրենց հաղորդել այն տեղամասային կենտրոններն ու դրանց գտնվելու հասցեները, որտեղ պետք է իրենք քվեարկեն: Քաղաքացիներից 2-ը դժգոհել են իրենց անուններն իրենց բնակության վայրերից համեմատաբար հեռու ընտրատեղամասերի ընտրացուցակներում ընդգրկելու կապակցությամբ՝ այն
«Ինչի՞ եք նկարում իմ հայրիկին». 7/50-ում փորձեցին խոչընդոտել «Առավոտի» լրագրողի աշխատանքը
Երբ նկարահանում էինք սա, այդ ընտրողի դուստրը փորձեց խոչընդոտել մեր աշխատանքը, բռնեց արմունկից ու ասաց՝ ինչի՞ եք նկարում իմ հայրիկին: Աղջկան տեղկացրեցինք, որ ընտրական գործընթացը հրապարակային է, ԶԼՄ-ն իրավունք ունի լուսաբանել գործընթացը եւ հրապարակել:
Աջափնյակի երեք տեղամաս երկու ժամ հոսանքազրկված է եղել
ԲՀԿ-ական թեկնածուն հավաստիացնում է`դա չի ազդի ընտրական գործընթացի վրա
«Փաշինյանին երկրպագող միջին վիճակագրական քաղաքացին ավելի արժեքավոր է համարելու իր մասնակցությունը հանրահավաքներին, քան ընտրատեղամաս գնալը». Լևոն Մարգարյան
Վերլուծաբան Լևոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս տարվա մարտի ամսին Ռուսաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների նախաշեմին Վլադիմիր Պուտինն ու իր նախընտրական շտաբը ՝ օգտագործելով ահռելի ֆինանսական և ադմինիստրատիվ լծակներ, քարոզչական մեծ արշավ սկսեցին՝ բոլորին քարոզելով ակտիվորեն մասնակցել ընտրություններին: Քարոզչական այդ արշավն ավելի ազդեցիկ դարձնելու համար ներգրավվում էին ինչպես պետական հովանավորչության տակ գտնվող հեռուստաընկերություններն ու
Իոաննիսյանը պնդում է՝ ԲՀԿ-ի 33-րդ համար Աշոտ Անդրեասյանը պատժելի արարք է կատարել
«Անկախ դիտորդ» դաշինքի անդամը վստահեցնում է՝ ԲՀԿ-ականները հանձնաժողովի անդամներին դրդել են վարչական իրավախախտում անել, այդ անդամները հայտնվելու են դատարանում
Մարդիկ գնացել են քվեարկելու՝ անուններն ընտրացուցակում չեն գտել. Գրանցումը վեց ամսից պակաս է եղել
13 քաղաքացի ահազանգել է ՄԻՊ գրասենյակ, որ չի կարողացել ընտրել
«Գնացել հարեւանի տուն` ասում են` ինքը քեզ փող տվե՞լ է». Ոստիկանները երկու անգամ խուզարկել են ԲՀԿ ակտիվիստի բնակարանը
Ահազանգը կեղծ է եղել
6/51 ընտրատեղամասում ԲՀԿ վստահված անձը քաշքշուկ է սկսել «Իմ քայլը» դաշինքի վստահված անձի հետ
Ժամը 19:00-ի դրությամբ «Անկախ դիտորդ» դաշինքը գրանցել է հետևյալ խախտումները.
«Մալաթիա-Սեբաստիայի բազմաթիվ տեղամասերում ժ. 15:00- դրությամբ մասնակցությունը անհամեմատ բարձր էր». «Ժառանգություն»
«Ժառանգության» նախընտրական շտաբից տեղեկացնում են, որ «Ժառանգության» վստահված անձանց կողմից գրանցվել է միայն մեկ խախտում: ժ. 13:30-ի մոտակայքում 7/10 ընտրատեղամասում (Մալաթիա-Սեբաստիա) մի ընտրող խցիկում հեռախոսով նկարահանել է քվեարկած քվեաթերթիկը: Այս խախտումը նկատել եւ ահազանգել է «Ժառանգության» միջազգային հարցերով քարտուղար Անդրանիկ Գրիգորյանը: Քաղաքացու տվյալները գրանցվել են ոստիկանության կողմից: Անդրանիկ Գրիգորյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ոստիկանության Շահումյանի բաժնի
«Հավաքվել են եւ ընտրողներին ուղղորդել». Դավիթ Խաժակյան
«Մենք արագ արձագանքել ենք այդ դեպքերին, տեղեկացրել ենք ոստիկանությանը»,-նշեց նա
Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ, ժամը 18-ի դրությամբ, ստացվել է 7 հաղորդում
2018թ. սեպտեմբերի 23-ին՝ Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրության օրը, առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում, ժամը 18-ի դրությամբ, ստացվել է 7 հաղորդում-ահազանգ։ Ստացված հաղորդումներից 5-ը վերաբերում է քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 2-ը՝ կրկնակի քվեարկության փորձին։ Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ առերևույթ ընտրական իրավունքի խախտման հատկանիշներ պարունակող նյութերում մատնանշված հանգամանքներն ստուգելու
Ժամը 18։00-ի դրությամբ ՄԻՊ-ի թեժ գծին ստացվել է 39 ահազանգ
Սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու ընտրության օրը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ժամը 18։00-ի դրությամբ ստացվել է 39 ահազանգ։ Աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերից 12-ը վերաբերել է Երևանում 6 ամսից պակաս հաշվառում ունենալուն և ընտրություններին մասնակցելու հնարավորություն չունենալուն, 11 ահազանգը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար ընտրատեղամասերի անմատչելիությանը։ Ահազանգներ են ստացվել նաև նույնականացման քարտով ընտրելու հնարավորության, իրազեկման
Սեպտեմբերի 23-ին, ժամը 18-ի դրությամբ, ոստիկանությունում ստացվել է 54 ահազանգ
Սեպտեմբերի 23-ին, ժամը 18-ի դրությամբ, Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 54 ահազանգ։ Ահազանգերից 6-ը՝ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, 8-ը՝
«Պիցցան հասել է, անուշ արել ենք, ասել ենք՝ շատ շնորհակալություն». 6/47-ում հիշեցնում են, որ ՀՀԿ-ն դեսերտ էլ էր ուղարկում
Աննա Հակոբյանը զարմացած է՝ համացանցում ինչո՞ւ են աղմուկ հանում այդ պիցցայից. «Նախկինում ովքեր աշխատել են հանձնաժողովներում, գիտեն, որ նախկինում ՀՀԿ-ն է ապահովել սնունդը եւ երբեւէ այդ մասին ինֆորմացիա համացանցում չի տարածվել: Սնունդ է դա, հիմա ընդմիջում է՝ սնվում ենք, դրա մեջ ինչ-որ արտառոց բան չկա»: Մեր հարցին՝ ՀՀԿ-ականներն էլ էին պիցցա բերո՞ւմ, թե՞ այն ժամանակ խորոված-քյաբաբ է եղել՝ Աննա Հակոբյանը պատասխանեց. «Պիցցա չէր, մի քիչ ավելի ընդլայնված էր՝ դեսերտով, բանով»:
Նիկոլ Փաշինյանը ընտրություններին պասիվ մասնակցությունը բացատրում է գազելներով, ավտոբուսներով, ընտրողներին ընտրատեղամասեր չբերելով
Արմեն Աշոտյանը հակադարձում է վարչապետին
Ավետիք Իշխանյան. «Հայաստանում կուսակցությունները մեկ մարդու շուրջ ստեղծված խումբ են»
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը սեպտեմբերի 23-ին «Մեդիա կենտրոնում» կայացած ասուլիսում ասաց, թե կուզենար, որ մեր քաղաքական վերնախավը ոչ միայն ունենար գաղափարախոսություն, այլեւ պետական հայեցակարգ` ինչ տիպի պետություն պետք է կառուցվի, ինչպիսին պետք է լինեն ինստիտուտները, տնտեսական զարգացման հեռանկարները: Նրա ձեւակերպմամբ, միայն այդ դեպքում կարող ես կոչ անել ներդրումների, իսկ հենց այնպես կոչ
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ դիտորդներն արձանագրել են կրկնակի քվեարկության փորձ
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի դիտորդները այսօր իրականացնում են դիտորդական առաքելություն, որի ընթացքում արդեն իսկ արձանագրվել եմ մի շարք խախտումներ, մասնավորապես. Կրկնակի քվեարկության փորձ, Բաց քվեարկության մի քանի փորձեր, Վստահված անձանց վկայականները տեսանելի վայրում փակցված չեն եղել, Տեղամասերում ժամանակավոր կուտակումներ, Քվեախցիկները տեղադրված են եղել սահմանված կարգի խախտմամբ՝ պահպանված չի եղել առնվազն 1 մետր հեռավորությունը Կազմակերպությունը շարունակում
«Հուսամ՝ վաղվանից կսկսենք մաքուր էջից». Արտակ Զեյնալյան
Իսկ թե ով էր մրոտողը, Արտակ Զեյնալյանը չհստակեցրեց՝ ասելով, որ իր պատասխանը վերացական էր
Վարդան Հարությունյանը` քաղբանտարկյալների մասին. «Փաշինյանի ծրագրի այդ կետը ի կատար չի ածվել»
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Մեդիա» կենտրոնում սեպտեմբերի 23-ին կայացած ասուլիսում խոսեց Երևանում քաղաքացիական ակտիվիզմի դրսևորումներից: Նա նշեց, որ այսօրվա մեր կյանքը չի կարելի դիտարկել անցյալից կտրված, այսօր առկա բացասականը, նրա խոսքով ավելի շատ անցյալի արդյունք է, որոնց թվում են` ընտրակեղծիքներ, հանուն իշխանության հանուն ամեն ինչի պատրաստ լինելու մարմաջը: Նրա խոսքերով, անցյալի այլախոհական թեւի հետ, սակայն, գեղեցիկ
«ՀՅԴ-ի կողմից բացառվում է կաշառքի բաժանումը». Դավիթ Հակոբյան
Դիտորդը նկատել է, որ հանձնաժողովի ՀՅԴ անդամներից մեկը նրա հետ դուրս է եկել ընտրատեղամասից և նրանից գումար ստացել
Հավասարության կանոնը պահպանված է. ՀՌՀ մշտադիտարկման եզրակացությունը
Դավիթ Մարգարյան. «Վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստա եւ ռադիո ընկերությունները ապահովել են հավասար պայմաններ ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների եւ դաշինքների համար»
ՔԿ-ն ստացել է 3 հաղորդում-ահազանգ, որոնցից մեկը՝ կրկնակի քվեարկության փորձի, 2-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ
2018թ. սեպտեմբերի 23-ին՝ Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրության օրը, առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում, ժամը 16-ի դրությամբ, ստացվել է 3 հաղորդում-ահազանգ, որոնցից մեկը՝ կրկնակի քվեարկության փորձի, 2-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ։ Այսպես՝ – 2018թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11:20-ին, թիվ 4/46 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահից ոստիկանությունում ահազանգ է ստացվել առ
Կանխվել է կրկնակի քվեարկության դեպք
Կանխվել է կրկնակի քվեարկության դեպք «Իմ քայլը» դաշինքի օգտին՝ 2/11 ընտրատեղամասում Շաքե ԻՍԱՅԱՆ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր















































