Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Ինչի՞ եք նկարում իմ հայրիկին». 7/50-ում փորձեցին խոչընդոտել «Առավոտի» լրագրողի աշխատանքը

Սեպտեմբեր 23,2018 20:25

Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/50 ընտրատեղամասում 1893 ընտրողից ժամը 19-ի դրությամբ մասնակցել էր 800-ը:

Հանձնաժողովի նախագահ Բագրատ Անդրեասյանը մեզ հետ զրույցում ասում էր, թե որքան հանգիստ, խաղաղ են ընթացել այս անգամ ընտրությունները. «Որեւէ կուտակում այսօր չի եղել՝ ոչ տեղամասի ներսում, ոչ դրսում: Ոչ հերթերի պատճառով մենք դուռ ենք փակել, ոչ ոստիկան ենք հրավիրել, պատկերացրեք, գետի նման սահուն է ընթացել, նույնիսկ ապարատների մոտ հերթ չի առաջացել»:

Այդ պահին նկատեցինք, որ ընտրողը քվեարկում էր՝ քվեախցից դուրս, հրավիրեցինք հանձնաժողովի նախագահի ուշադրությունը: Հանձնաժողովականները հորդորեցին՝ «Մի հատ անցեք էն կողմ, էլի, խնդրում եմ, չի կարելի, ցավդ տանեմ»:

Ընտրողը բորբոքվեց, թե «խի՞ ես ջղայնանում վրես, եթե թազա պրավիլաներ ունեք, գրեք, ասեք ու մյուս անգամ չբղավեք, որ իմանա ես ով եմ…»: Երբ նկարահանում էինք սա, քվեախցից դուրս քվեարկել փորձող ընտրողի դուստրը փորձեց խոչընդոտել մեր աշխատանքը, բռնեց արմունկից ու ասաց՝ ինչի՞ եք նկարում իմ հայրիկին: Աղջկան տեղեկացրեցինք, որ ընտրական գործընթացը հրապարակային է, ԶԼՄ-ն իրավունք ունի լուսաբանել ողջ գործընթացը եւ հրապարակել:

Երբ ասացինք՝ լրագրողի ձեռքից բռնելուց առաջ մի պահ մտածեք, որ խոչընդոտում եք մեր աշխատանքը՝ կինը վրա բերեց, թե՝ «Հա՜, դուք անձեռնմխելի եք»:

Ավելի ուշ կինը, որը հեռացել էր ընտրատեղամասից, նորից հետ եկավ ու հանձնաժողովի քարտուղարից փորձեց ճշտել լրագրողի, այսինքն՝ իմ անունը, տեղեկացվելուց հետո նա հեռացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930