Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Ո՞ր քաղաքական ուժը որքան դրամ է ծախսել նախընտրական փուլում

Սեպտեմբեր 23,2018 21:07

Ժամը 20:00-ին փակվեցին Երեւանի ավագանու ընտրությունների բոլոր ընտրատեղամասերը եւ հանձնաժողովներն սկսեցին քվեները հաշվել: Նույն ժամին ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բարիկյանը ԿԸՀ մամուլի ծառայության սրահում խոսեց նախընտրական հիմնադրամների մուտքերի եւ ելքերի վերաբերյալ:

«Ութ կուսակցությունները եւ չորս կուսակցությունների դաշինքները կատարել են իրենց պարտավորությունները եւ Կենտրոնական բանկում սահմանված կարգով եւ ժամկետներում բացել են իրենց նախընտրական հիմնադրամները, որոնց վերաբերյալ հայտարարագրերը ս/թ. Սեպտեմբերի 19-ին ներկայացրել են ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն: Դրանց վրա կազմվել է տեղեկանք, որն այժմ ներկայացնում եմ ձեզ: Ավելացնեմ, որ օրենքով սահմանված կարգով դեռ կուսակցությունները պարտավոր են երկրորդ՝ վերջին հայտարարագիրը ներկայացնել: Ժամկետները՝ քվեարկության օրվանից հետո ոչ ուշ քան սեպտեմբերի 27-ը: Ավելացնեմ, որ սա դեռ վերջնական պատկերը չէ եւ այս թվերը կարող են տարբերվել ԿԲ ներկայացված թվերից:

ԲՀԿ-ում մուծումները կազմել են 58 մլն 941 հազար դրամ, ծախսվել  17 մլն 915 հազ 400 դրամ:

«Երեւանի հանրություն» կուսակցությունների դաշինք. Մուծումները՝ 1 մլն 600 հազ դրամ, ծախսվել  1 մլն 007 հազար դրամ:

«Երեւանցիներ» կուսակցությունների դաշինք. շարժը կազմում է զրո, մուծումներ եւ ծախսեր չեն կատարվում:

«Երկիր Ծիրանի» կուսակցություն. մուծվել է 2 մլն 220 հազար դրամ, ծախսվել է 172 հազար 800 դրամ:

«Ժառանգություն» կուսակցություն. Մուծվել է 7 մլն դրամ, ծախսվել  6 մլն 796 հազար 680 դրամ:

«Ժողովրդավարական ուղի» կուսակցություն. Մուծվել է 250 հազար դրամ, ծախսվել  249 հազար 996 դրամ, մնացորդը՝ 4 դրամ:

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինք. մուծվել է 40 մլն դրամ, ծախսվել է 39 մլն 953 հազար 624 դրամ:

«Լույս: Կուսակցությունների դաշինք. մուծվել է 8 մլն 280 հազար դրամ, ծախսվել 6 մլն 266 հազար 575 դրամ:

ՀՅԴ կուսակցություն. մուտքը 2 մլն 100 հազար դրամ, ծախսվել 1 մլն 716 հազար 800 դրամ:

«Հայկ Հայկազուններ»  կուսակցության հիմնադրամում դրամական շարժ առկա չէ:

«Ռեֆորմիստների կուսակցություն».  Մուծվել է  3 մլն. 400 հազար դրամ, ծախսվել 2 մլն 831 հազ 400 դրամ:

«Օրինաց երկիր» կուսակցություն. Մուտքը 5 մլն. 500 հազար դրամ, ծախսվել 5 մլն 441 հազար դրամ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930