Օրվա լրահոսը

Բագրատյանը պատրաստվում է ԱԺ քննիչ հանձնաժողովում քննարկել Օսկանյանին գաղտնալսելու հարցը

Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ «եթե գաղտնալսումը ներքին մեր տվյալ կառույցների աշխատակիցների կողմից է արվել կամ մի օլիգարխի, դա ես համարում եմ դավաճանություն, համարում եմ իսկապես պետության նկատմամբ նենգություն, քստմնելի արարք: Նման արարք կատարողը պատրաստ է դավաճանելու պետությանը»:

«Սանիթեքի» աղբահավաք 5 մեքենա Հայաստան-Վրաստան սահմանին են

«Սանիթեքի» նոր մեքենաները վաղը կլինեն Երեւանում

Օսկանյանի ու Զուրաբյանի գաղտնալսման փաստով գործը կասեցվել է, երբ Կոստանյանը գլխավոր դատախազ էր

Հայաստանում բազմաթիվ գաղտնալսումներ են եղել՝ Վարդան Օսկանյանի գաղտնալսումը, Ալեքսանդր Արզումանյանի գաղտնալսումը, ո՞րն է այն գաղտնալսումների եւ այս մեկի տարբերությունը, որ այս մեկի համար որոշեցիք հանձնաժողով կազմել, քննել, հասկանալ: Կոստանյանը պատասխանեց՝ «որովհետեւ ես չգիտեմ՝ ձեր ասած գաղտնալսումները եղել են օրենքի խախտումո՞վ, թե՞ չէ: Իսկ սա, այն հանգամանքը, որ ԱԱԾ տնօրենին են գաղտնալսում եւ ՀՔԾ պետին, սա ակնհայտ ապօրինի է, այսինքն, ակնհայտության մասին է խոսքը:

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը (մլն.խոր.մ) 2018 թ-ի սեպտեմբերի 19-ի 14:00 դրությամբ. ՀՀ ԱԻՆ

«Ես ու Հայկ Այվազյանը հնարավոր այդ գաղտնալսումն իրականացնողներն ենք». այսպես է դատարանը պատճառաբանել խուզարկության որոշումը

Հայկ Նահապետյանը որոշ փաստեր հրապարակեց իրենց գրասենյակում խուզարկության վերաբերյալ

Ինչպե՞ս կատարել խոստումները. հարցի պատասխանը քաղաքական ուժերը դեռ չունեն

Քննարկում`«Որքանո՞վ է Երեւանը հարմար հաշմանդամություն ունեցող անձանց համար», թեմայով

Սուրեն Պապիկյան. իրենց լիազորությունները շրջանցող մարզպետները կենթարկվեն պատասխանատվության

Մարզերին խոստացված 10 միլիարդի մի մասը միայն այս տարի կհասնի մարզերին

Ոստիկանությունում չեն ստացվել տեղեկություններ, որ ավագանու թեկնածուներից որևէ մեկի կյանքին, առողջությանը ոտնձգելու կամ գույք ոչնչացնելու սպառանալիքներ են տարածվել

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում առանձին թեկնածուների հասցեին սոցիալական կայքերում հրապարակվող վիրավորական և զրպարտչական բնույթի մեկնաբանությունների ու հայտարարությունների վերաբերյալ թեկնածուներից մեկի հայտարարությունից հետո ՀՀ վարչապետը անմիջապես հանձնարարական է տվել ոստիկանությանը պարզել նման երևույթների առկայության փաստն ու հանգամանքները։ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացումն իրավապահ մարմիններին զրկել է քրեաիրավական ներգործության միջոցներով մարդկանց

Կարո՞ղ եք ընդունել, որ դատավորները նոր չէ, որ ցուցումներ են ստանում իշխանությունից. Բաղրամյան 26-ից. հարց՝ Կոստանյանին

Լրագրողները եւս մենք անգամ հստակեցրեցին՝ դուք կոնկրետ ընդունո՞ւմ եք, որ այն ժամանակ էլ դատավորների վրա ճնշումներ են եղել, կարգադրում էին դատավորներին Բաղրամյան 26-ից, թե ինչ որոշում պետք է կայացնեն՝ Կոստանյանը պատասխանեց. «Դուք որպես լրագրող, կարող եք նման հետեւության գալ, ես չեմ կարող ինձ նման շռայլություն թույլ տալ, իմ մասնագիտության փաստով պայմանավորված՝ նման գնահատականներ տամ՝ առանց փաստերի: Եթե կան նման դեպքեր, ապա պետք է պատժվեն: Եթե եղել են նախկինում նման դեպքեր, ես չեմ բացառում, բայց պետք է լինի փաստարկված»:

Արարատ Մանուչարյանը չհաղթահարեց սփոփիչ մրցափուլը

Տրնավայում այսօր ավարտվում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանցի ըմբիշ Արարատ Մանուչարյանը սփոփիչ գոտեմարտում հանդիպեց ճապոնացի Կազուկի Յաբեի հետ Մեր մարզիկը գորգում ակտիվ էր եւ առաջին մրցափուլում մեկ միավորի առավելություն ուներ: Նա նույն ոճով սկսեց նաեւ երկրորդ մրցափուլը, սակայն, երբ «հավաքել էր» ճապոնացու ձեռքերը եւ անընդհատ առաջ էր գնում, մրցավարը որոշեց, որ հայ ըմբիշը

Իր ծխած ծխախոտի գլանակից առաջացած կրակից ստացել է այրվածք և մահացել

Սեպտեմբերի 18-ին, ժամը 10.20-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ամբողջ մարմնի այրվածք 3-րդ 4-րդ աստիճանի» ախտորոշմամբ «Այրվածքների կենտրոն» է տեղափոխվել 1936 թ. ծնված Անդրանիկ Գեղամյանը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ա. Գեղամյանը, նույն օրը, ժամը 09.30-ի սահմաններում, իրենց տանը իր ծխած ծխախոտի գլանակից առաջացած կրակից է ստացել այրվածքը: Նույն օրը, ժամը 19.20-ին,

Կոստանյանը «Yerevan.today»-ի խուզարկության համար ասաց, որ ԶԼՄ գործունեությունը չպետք է խաթարեն, հիշեցրին՝ բա որ հեռուստաընկերություն էին փակո՞ւմ

Հարցին՝ իսկ մի ամբողջ հեռուստաընկերությանը եթերազրկելու համար ի՞նչ պայմաններ են պետք, պարո՛ն Կոստանյան, վերջինս պատասխանեց. «Օրենքով նախատեսված պայմաններ»: Հիշեցնենք, որ օրինակ, Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ փակվեց Ա1+ հեռուստաընկերությունը:

Սամվել Պողոսյան. «Հայ զինվորը չի թալանել»

«Արարայի ճակատամարտին մասնակցող հայ զինվորներն իրենց հացը բաժանել են արաբներին, որ սովից չմեռնեն, իրենց հացը կիսել են, հայ զինվորը դրական կերպարով է հանդես եկել, ոչ թե թալանել է, ինչպես որոշ երկրների զինվորներ: Ու երբ, այս տարի նշվեց Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի ճակատամարտների հարյուրամյակը, դրանց կողքին չպետք է մոռանայինք նաեւ Արարայի ճակատամարտը: Այս ճակատամարտով Թուրքիան ոչնչացվեց, դուրս

«Լույսին» «փռել են» ԺՈՒԿ-ի վրա

«Լույսին» ԺՈՒԿ-ի վրա են «փռել», «Լույսի» վրա էլ՝ Ռեֆորմիստներին: Արշակունյաց փողոցում նախընտրական պաստառների համար նախատեսված ցուցատախտակի վրա թեեւ ազատ տեղ կար, սակայն որոշ պաստառներ մեկը մյուսի վրա էին փակցրել: Ի դեպ, վերջերս էլ «Իմ քայլը» դաշինքի թեկնածուին՝ Հայկ Մարությանին, «փռել էին» «Լույս» դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանի վրա, ու ճիշտ հակառակը՝ Զեյնալյանին՝ Մարությանի վրա: Այս թեկնածուները

Դավիթ Մուրադյան. «Ես չեմ տեսնում ուսանողների այն թիվը, որոնց պահանջով պետք է հրաժարական տամ»

Կինոյի և թատրոնի ինստիտուտի ուսանողները պահանջում են ռեկտոր Դավիթ Մուրադյանի և վարչական կազմի հրաժարականը: Ուսանողների մի մասը դրսում է` դասադուլի, մյուս մասը մասնակցում է դասերին: Դասախոսներից Հասմիկ Իսրայելյանն ասաց, որ սատարում է իր ուսանողներին ու համամիտ է, որ ինստիտուտում խնդիրները շատ են: Նրա խոսքերով, մուծելով 600000 դրամ ուսման վարձ, ուսանողները պետք է պահանջատեր լինեն եւ

Այրվել է ավտոմեքենա. տուժածներ չկան

Սեպտեմբերի 19-ին, ժամը 10:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 40 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:56-ին, մարվել՝ 11:05-ին: Ամբողջությամբ այրվել է «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և

«Եթե ԱԱԾ եւ ՀՔԾ պետին գաղտնալսում են, դա նշանակում է, որ որեւէ անձ երաշխավորված չէ». ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը

Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ նախ ընտրեն հանձնաժողովի նախագահի տեղակալ: Կոստանյանն առաջարկեց, որ դա անեն հաջորդ նիստին: «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասաց, որ եթե հանձնաժողովի նախագահը ՀՀԿ-ից է, տեղակալը պետք է լինի ԱԺ ընդդիմությունից, սակայն Կոստանյանը հակադարձեց՝ ասելով, որ ԱԺ կանոնակարգ օրենքում նման բան չկա:

Արարատի մարզպետ. «Սթափվե՛ք և զբաղվեք մանկավարժությամբ»

Արարատի մարզի դպրոցների հարգելի և ոչ այնքան հարգելի տնօրեններ, կոչով դիմում եմ հատկապես Ձեզ: Եթե Ձեզ թվում է, որ դուք շարունակելու եք աշխատել նախկինի պես և թափուր տեղերի համար հայտարարված բաց մրցույթին դիմած քաղաքացիներին կարող եք մերժել` ասելով, որ իզուր եք դիմում, այդ տեղի համար արդեն ասված է, այն էլ մարզպետարանից, ապա չարաչար սխալվում եք:

Խանդոյանը վատառողջ է. ՊՊԾ գնդի գրավման գործով նիստը 2 շաբաթ չի կայանա

Չեմ կարող ասել՝ այս պահին առողջական խնդիրը սպառնում է կյանքին, թե ոչ: Ստուգումները պարտադիր են, նա երեւի «առողջ տեղ» չունի

Փոխհատուցման գումար չէր վճարվել՝ «զորամասի գործուղումների գումարը վերջացել է» պատճառաբանությամբ

ՀՀ կառավարության «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների ապահովության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» 27.11.2000թ. թիվ 778 որոշման 15.1 կետի համաձայն՝ «Զինվորական (քրեակատարողական եւ փրկարար) ծառայությունից արձակվող եւ ոչ ավելի, քան երկու տարվա ընթացքում (ծառայությունից արձակվելու եւ դրան նախորդող տարում) հերթական արձակուրդից չօգտված (կամ մասամբ օգտված) զինծառայողներին (քրեակատարողական ծառայողներին եւ փրկարար ծառայողներին) չօգտագործված արձակուրդի

Yerevan Today-ի խմբագիրն աղավաղել է իմ խոսքը. Աշոտ Մելիքյան

«Երբ խոսում եմ պարտված ռեժիմի մասին՝ նկատի ունենալով ՀՀԿ-ական իշխանությանը՝ ինքը հուզմունքից այնպես չի կարդում համակարգիչն առջեւը դրած, կարդում է պարտադրված ռեժիմ եւ կապում Քոչարյանի հետ». Աշոտ Մելիքյան

Հրապարակախոս. «Հանրապետությունը լցված է «դուխով», սակայն անտեսվում է մեր ոգեղեն զինվորների հիշատակը»

Սեպտեմբերի 19-ին լրանում է Արարայի ճակատամարտի 100-ամյակը: Առաջին աշխարհամարտում կամավորական հայ լեգեոնականների տարած փայլուն հաղթանակն Արարայի ճակատամարտում պատմաքաղաքական նշանակություն է ունեցել: Այս մասին «Տեսակետ» ակումբում նշեցին հրապարակախոս Հակոբ Հարությունը եւ պատմաբան Սամվել Պողոսյանը: Սամվել Պողոսյանն ընդգծում է, որ Պաղեստինի տարածքում տեղի ունեցած այդ ճակատամարտն ամենավճռորոշներից էր, որը հայտնի է Արմագեդոնի ճակատամարտ անունով: «Դրա արդյունքում ոչնչացվեց

Գավառի Լեւոն Քալանթարի անվան թատրոնը շուտով բնակարանամուտ կտոնի

Ասում են՝ թատրոնի շենք ունենալու համար շա՜տ վաղուց քյավառցիները շշեր են հավաքել-հանձնել, որից ստացված գումարը պետք է ուղղվեր թատրոնի շենք ունենալուն: Իսկ 1935թ. ժողովրդական թատրոնի հիման վրա Կամո քաղաքում (ներկայիս Գավառ) հիմնվեց պետական թատրոն: Պետական թատրոնի հիմնադիրներն էին ամուսիններ, վաստակավոր արտիստներ Հրանտ Մանվելյանը, Կլարա Ավետիսյան-Մանվելյանը, անվանի կինոռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի ծնողները՝ Վաղինակ եւ Վարդուհի Դովլաթյանները, Ազարյանները,

Կանայք խոցելի խումբ են հանդիսանում մեր երկրում, քանի որ գործատուները միտված են աշխատակիցներին մաքսիմալ ժամերով աշխատանքի ներգրավել

Աշխատանքային հարաբերությունների կարգավորումը բավականին խրթին է հատկապես մասնավոր կառույցներում, որովհետև պահանջատիրական մոտեցումը բազմաթիվ գործատուների կողմից շատ հաճախ դուրս է աշխատանքային օրենսգրքից։ Խտրական դրսևորումները համատարած են ինչպես կանանց ու տղամարդկանց միջև, այնպես էլ կանանց խմբերի միջև։ Խտրականության դրսևորումներն ակնհայտ են դառնում դեռևս գործատուների կողմից աշխատանքային հայտարարություններ տեղադրելուց։ Բազմաթիվ հայտարարություններում հստակ գրառում կա, որ ինքնակենսագրականներն անհրաժեշտ է

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 19-ի երեկոյան ժամերին հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում, 23-24-ը հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝  քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Սեպտեմբերի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը 21-22-ը կբարձրանա 1-2 աստիճանով: Երևան քաղաքում`

Վերջնական ցուցակները հրապարակման դրությամբ Երեւանում ընտրողների թիվ 848.343 է

Նախնական ցուցակների հրապարակման օրվա դրությամբ՝ 03.09.2018թ.-ին ընտրողների թիվը եղել է 850.124։

Թավշյա հեղափոխությունը եւ կապիտալի փախուստը

Բաց նամակ կառավարությանը Թավշյա հեղափոխության շարժիչ ուժը սոցիալ-տնտեսական արդարության վերականգնումն էր: Ժողովուրդը փողոց դուրս եկավ՝ հույս ունենալով տեսնելու թոշակների եւ աշխատավարձերի բարձրացում, գործազրկության կրճատում, շարունակվող արտագաղթի կասեցում: Այս ամենը դեռեւս տեղի չի ունենում, եւ դա բնական եմ համարում, քանի որ տնտեսության թափանիվը դանդաղորեն է ակտիվանում եւ դրա համար թերեւս ժամանակ է հարկավոր: Բայց մյուս կողմից,

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ ծավալված դեպքերը սպառնում են տապալել բոլոր ծրագրերը. «Ժողովուրդ»

Փաշինյանը դատապարտված կլինի մնալ եւ աշխատել հենց այդ Ազգային ժողովի հետ՝ արդեն մինչեւ հերթական ընտրություններ։ Եվ չպետք է մոռանալ նաեւ մի երրորդ սցենարի մասին, որ Փաշինյանին վարչապետ ընտրելուց մեկ տարի հետո արդեն խորհրդարանական ուժերը կարող են նրան անվստահություն հայտնել եւ իրենք էլ ընտրել նոր վարչապետ։

Չեն ասում՝ մենք այլեւս քաղաքական ուժ ենք ուզում դառնալ, ի՜նչ «կրակել-մրակել». «Հայոց աշխարհ»

Այսինքն՝ ոստիկանական զորամասը գրոհով գրավելը, երեք ոստիկանի սպանության պատճառ դառնալը, դեռ մնացյալն էլ չհաշված, «հանցավոր վարչախմբի» դեմ կրակել էր: 

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031