Լրահոս
Օրվա լրահոսը

Այրվել է ավտոմեքենա. տուժածներ չկան

Սեպտեմբեր 19,2018 13:49

Սեպտեմբերի 19-ին, ժամը 10:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 40 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:56-ին, մարվել՝ 11:05-ին:

Ամբողջությամբ այրվել է «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և մասամբ ջերմահարվել՝ «Mercedes C200» մակնիշի ավտոմեքենան:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930