Լրահոս
Օրվա լրահոսը

Կոթեցի Սուրեն Սեփխանյանն ադրբեջանական կրակից 3 անգամ վիրավորվել է

Սեպտեմբեր 19,2018 14:05

Սեպտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը, կեսգիշերին Կոթի գյուղի կենտրոնում ադրբեջանական գնդակոծության հետեւանքով ոտքի սրունքից վիրավորվել է սահմանամերձ այդ գյուղի բնակիչ,1957թ. ծնված Սուրեն Սեփխանյանը: Նրան ճանաչում ենք 1987 թվականից, երբ տողերիս հեղինակը Կոթիի դպրոցում պատմության ուսուցիչ էր, Ս. Սեփխանյանը՝ այդ դպրոցի տնտեսվարը: Այսօր`սեպտեմբերի 19-ին զանգահարեցինք Երեւանի թիվ 1 հիվանդանոցում գտնվող Ս. Սեփխանյանին, ուր նա բուժվում է, հայտնի միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանի բժշկական հսկողության տակ է գտնվում: Սուրենն ասաց, որ իրեն լավ է զգում:

Նա հայտնեց , որ սա իր վիրավորվելու 3-րդ դեպքն է, առաջին անգամ վիրավորվել է 25 տարի առաջ. ադրբեջանական ինքնաձիգի գնդակից, որից հետո բժիշկները իր թոքի մի մասը հեռացրել են: Դրանից հետո իր առանձնատան բակում արկ է ընկել, Սուրենի ձախ ոտքը  վիրավորվել է, իսկ 2018թ. սեպտեմբերի 15-ին ՝ աջ ոտքը:

Կոթիի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանն ասաց, որ Ս. Սեփխանյանը 3 անգամ վիրավորվելու առումով եզակի չէ, Կոթիում ապրում է վարորդ, որի վարած բեռնատարները  3 անգամ ջախջախվել են հակատանկային ականների պայթյուններից:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930