Օրվա լրահոսը

Կշարունակվե՞ն ներդրումները Գյումրու պատմական կենտրոնում․Տիգրան Ավինյանի պարզաբանումը

Այսօր Aravot.am-ը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց, թե նոր կառավարությունը կշարունակի՞ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գյումրու պատմական կենտրոնը տուրիզմի գոտու վերածելու ծրագիրը։ Մենք նաև նշեցինք, որ նախկին փոխվարչապետը մի քանի գործարարների համոզել ու բերել էր Գյումրի, որպեսզի ներդրումներ կատարեին, ինքն էլ դարձել էր առաջին ներդրողը, հյուրանոց է կառուցել Ջիվանու փողոցում (Տես լուսանկարում): Տիգրան Ավինյանն ասաց․

Ռոբերտ Քոչարյան. «Կարելի է իշխանության գալ պոպուլիզմով. նման դեպքերը ժամանակակից պատմությունում շատ են»

Կարծում եմ, նախկին իշխանություններից հոգնածություն կար, լճացման զգացողություն էր: Հակառակ դեպքում դժվար թե կլիներ նման զանգվածային շարժում:

«Բակային տարածքները զավթած դղյակները պետք է քանդվեն». Հովսեփ Խուրշուդյան

Թեեւ դրանք օրինական են, եւ շատ դեպքերում գիտենք՝ ո՞ւմն են, բայց պետք է քանդվեն, իսկ տեղում՝ խաղահրապարակներ կառուցվեն

Դադարեցվելու է Դավթաշեն 4-րդ թաղամասի որոշ բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով սեպտեմբերի 20-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00 դադարեցվելու է Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 2/9, 33/1, 45/7, 49, 53 հասցեների բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը: Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով

«Ե՞րբ կգա այդ օրը, որ գյումրեցին այլևս խոպան չի գնա»․ լրագրողները՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին

Այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա Շիրակի մարզպետարանի դահլիճում խորհրդակցություն անցկացրեց մարզի տարբեր ոլորտները համակարգող պաշտոնյաների հետ, լսեց համայնքապետերի բարձրաձայնած խնդիրներն ու առաջարկները։ Տեղի հարկային ու մաքսային մարմինների պետերից բացի, հանդիպմանը մասնակցում էին նաև ուժային կառույցների ներկայացուցիչները՝ Շիրակի մարզի դատախազը, ԱԱԾ պետը, ոստիկանապետը։ Առաջինն արտահայտվելու իրավունք վերապահվեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին,

«Խաչպար» ՍՊԸ-ն դատի է տվել ՊՆ-ին. տնօրենը պնդում է՝ գնումներում հաղթում են ՊՆ բարձրաստիճան անձանց հետ կապ ունեցող ընկերությունները

Գործարար Սմբատ Բալասանյանը վստահեցնում է՝ ՊՆ գնումների գործընթացում շարունակվում են ապօրինությունները

ՀԱԿ փոխնախագահն ու Մեծ Բրիտանիայի դեսպանը քննարկել են ներքաղաքական գործընթացները

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան, տիկին՝ Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական գործընթացները, մասնավորապես՝ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման գործընթացը, ժողովրդավարության խորացման, անցումային շրջանում պետական կառավարման եւ արդարադատության խնդիրները, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության ներկա վիճակը: Հայ Ազգային Կոնգրես

«Առնվազն տարօրինակ է օրենքով սահմանված կարգով իրականացված դատավարական և քննչական գործողությունը դիտարկել որպես լրատվամիջոցին «լռեցնելու» փորձ». ՀՀ քննչական կոմիտե

Ժողովրդավարական հասարակությունում էապես կարեւորվում է ինչպես տեղեկատվության ազատության իրավունքը, այնպես էլ՝ արդարադատության շահն ու վարույթի մասնակիցների իրավունքների հավասարակշռված պաշտպանությունը ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի

Ռուբեն Արևշատյանը նշանակվել է թանգարանի տնօրեն 

Ալեքսանդր Թամանյանի անվ․ Ճարտարապետության Ազգային Թանգարան-Ինստիտուտը ուրախությամբ հայտնում է Ռուբեն Արևշատյանի՝ թանգարանի տնօրեն նշանակվելու մասին։  

«Պոլիկլինիկային նվիրել են ինչ-որ անալիզատոր, որի արժեքը մասնավորը սահմանել է 900.000 դրամ, իսկ քաղաքապետարանը ձեռք է բերել 1.5 միլիոնով». ավագանու թեկնածու

Ավագանու թեկնածուները՝ Երևանի առողջապահական և սոցիալական խնդիրների ծրագրային լուծումների մասին

Հաշմանդամություն ունեցող անձինք պետք է մյուսների հետ հավասար կարողանան ինքնուրույն իրացնել իրենց իրավունքները․ Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր մասնակցել է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքների պաշտպանության ուղղությամբ «Փյունիկ» և «Access» կազմակերպությունների կողմից իրականացրած ծրագրի փակման համաժողովին։ Նա կարևորել է ծրագրի իրականացմամբ ձեռք բերված արդյունքները, չափազանց բարձր գնահատել ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների դերը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ու հավասար հնարավորությունների ստեղծման հարցում։ «Հասարակությունում առկա կարծրատիպերի արդյունքում հաշմանդամություն

Խնդիր, որ անտեսել են բոլորը

Եթե գծատերը նվաստացնում է վարորդին, դա չի նշանակում, որ վարորդը պիտի օրենք խախտի ու նվաստացնի ուղեւորին

Անհատ տաքսիստներին հարկերից ազատելը չի բերի սակագների նվազման. «Վարորդի ընկեր» ՀԿ ղեկավար. «Ա1+»

Անհատ տաքսիստներին հարկային պարտավորություններից ազատելը չի բերի տաքսի ծառայության սակագների նվազման: Այս կարծիքին է «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության ղեկավար Տիգրան Քեյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է, որ անհատ տաքսիստները կարող են ամբողջությամբ ազատվել հարկային պարտավորություններից: Այժմ կառավարությունը քննարկում է Հարկային օրենսգրքի փոփոխությունը: Փաշինյանի խոսքով, նախաձեռնությունը կարող է նպաստել տաքսիների սակագների նվազմանը: «Որոշումը

Բագրատյանը պատրաստվում է ԱԺ քննիչ հանձնաժողովում քննարկել Օսկանյանին գաղտնալսելու հարցը

Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ «եթե գաղտնալսումը ներքին մեր տվյալ կառույցների աշխատակիցների կողմից է արվել կամ մի օլիգարխի, դա ես համարում եմ դավաճանություն, համարում եմ իսկապես պետության նկատմամբ նենգություն, քստմնելի արարք: Նման արարք կատարողը պատրաստ է դավաճանելու պետությանը»:

«Սանիթեքի» աղբահավաք 5 մեքենա Հայաստան-Վրաստան սահմանին են

«Սանիթեքի» նոր մեքենաները վաղը կլինեն Երեւանում

Օսկանյանի ու Զուրաբյանի գաղտնալսման փաստով գործը կասեցվել է, երբ Կոստանյանը գլխավոր դատախազ էր

Հայաստանում բազմաթիվ գաղտնալսումներ են եղել՝ Վարդան Օսկանյանի գաղտնալսումը, Ալեքսանդր Արզումանյանի գաղտնալսումը, ո՞րն է այն գաղտնալսումների եւ այս մեկի տարբերությունը, որ այս մեկի համար որոշեցիք հանձնաժողով կազմել, քննել, հասկանալ: Կոստանյանը պատասխանեց՝ «որովհետեւ ես չգիտեմ՝ ձեր ասած գաղտնալսումները եղել են օրենքի խախտումո՞վ, թե՞ չէ: Իսկ սա, այն հանգամանքը, որ ԱԱԾ տնօրենին են գաղտնալսում եւ ՀՔԾ պետին, սա ակնհայտ ապօրինի է, այսինքն, ակնհայտության մասին է խոսքը:

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը (մլն.խոր.մ) 2018 թ-ի սեպտեմբերի 19-ի 14:00 դրությամբ. ՀՀ ԱԻՆ

«Ես ու Հայկ Այվազյանը հնարավոր այդ գաղտնալսումն իրականացնողներն ենք». այսպես է դատարանը պատճառաբանել խուզարկության որոշումը

Հայկ Նահապետյանը որոշ փաստեր հրապարակեց իրենց գրասենյակում խուզարկության վերաբերյալ

Ինչպե՞ս կատարել խոստումները. հարցի պատասխանը քաղաքական ուժերը դեռ չունեն

Քննարկում`«Որքանո՞վ է Երեւանը հարմար հաշմանդամություն ունեցող անձանց համար», թեմայով

Սուրեն Պապիկյան. իրենց լիազորությունները շրջանցող մարզպետները կենթարկվեն պատասխանատվության

Մարզերին խոստացված 10 միլիարդի մի մասը միայն այս տարի կհասնի մարզերին

Ոստիկանությունում չեն ստացվել տեղեկություններ, որ ավագանու թեկնածուներից որևէ մեկի կյանքին, առողջությանը ոտնձգելու կամ գույք ոչնչացնելու սպառանալիքներ են տարածվել

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում առանձին թեկնածուների հասցեին սոցիալական կայքերում հրապարակվող վիրավորական և զրպարտչական բնույթի մեկնաբանությունների ու հայտարարությունների վերաբերյալ թեկնածուներից մեկի հայտարարությունից հետո ՀՀ վարչապետը անմիջապես հանձնարարական է տվել ոստիկանությանը պարզել նման երևույթների առկայության փաստն ու հանգամանքները։ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացումն իրավապահ մարմիններին զրկել է քրեաիրավական ներգործության միջոցներով մարդկանց

Կարո՞ղ եք ընդունել, որ դատավորները նոր չէ, որ ցուցումներ են ստանում իշխանությունից. Բաղրամյան 26-ից. հարց՝ Կոստանյանին

Լրագրողները եւս մենք անգամ հստակեցրեցին՝ դուք կոնկրետ ընդունո՞ւմ եք, որ այն ժամանակ էլ դատավորների վրա ճնշումներ են եղել, կարգադրում էին դատավորներին Բաղրամյան 26-ից, թե ինչ որոշում պետք է կայացնեն՝ Կոստանյանը պատասխանեց. «Դուք որպես լրագրող, կարող եք նման հետեւության գալ, ես չեմ կարող ինձ նման շռայլություն թույլ տալ, իմ մասնագիտության փաստով պայմանավորված՝ նման գնահատականներ տամ՝ առանց փաստերի: Եթե կան նման դեպքեր, ապա պետք է պատժվեն: Եթե եղել են նախկինում նման դեպքեր, ես չեմ բացառում, բայց պետք է լինի փաստարկված»:

Արարատ Մանուչարյանը չհաղթահարեց սփոփիչ մրցափուլը

Տրնավայում այսօր ավարտվում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանցի ըմբիշ Արարատ Մանուչարյանը սփոփիչ գոտեմարտում հանդիպեց ճապոնացի Կազուկի Յաբեի հետ Մեր մարզիկը գորգում ակտիվ էր եւ առաջին մրցափուլում մեկ միավորի առավելություն ուներ: Նա նույն ոճով սկսեց նաեւ երկրորդ մրցափուլը, սակայն, երբ «հավաքել էր» ճապոնացու ձեռքերը եւ անընդհատ առաջ էր գնում, մրցավարը որոշեց, որ հայ ըմբիշը

Իր ծխած ծխախոտի գլանակից առաջացած կրակից ստացել է այրվածք և մահացել

Սեպտեմբերի 18-ին, ժամը 10.20-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ամբողջ մարմնի այրվածք 3-րդ 4-րդ աստիճանի» ախտորոշմամբ «Այրվածքների կենտրոն» է տեղափոխվել 1936 թ. ծնված Անդրանիկ Գեղամյանը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ա. Գեղամյանը, նույն օրը, ժամը 09.30-ի սահմաններում, իրենց տանը իր ծխած ծխախոտի գլանակից առաջացած կրակից է ստացել այրվածքը: Նույն օրը, ժամը 19.20-ին,

Կոստանյանը «Yerevan.today»-ի խուզարկության համար ասաց, որ ԶԼՄ գործունեությունը չպետք է խաթարեն, հիշեցրին՝ բա որ հեռուստաընկերություն էին փակո՞ւմ

Հարցին՝ իսկ մի ամբողջ հեռուստաընկերությանը եթերազրկելու համար ի՞նչ պայմաններ են պետք, պարո՛ն Կոստանյան, վերջինս պատասխանեց. «Օրենքով նախատեսված պայմաններ»: Հիշեցնենք, որ օրինակ, Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ փակվեց Ա1+ հեռուստաընկերությունը:

Սամվել Պողոսյան. «Հայ զինվորը չի թալանել»

«Արարայի ճակատամարտին մասնակցող հայ զինվորներն իրենց հացը բաժանել են արաբներին, որ սովից չմեռնեն, իրենց հացը կիսել են, հայ զինվորը դրական կերպարով է հանդես եկել, ոչ թե թալանել է, ինչպես որոշ երկրների զինվորներ: Ու երբ, այս տարի նշվեց Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի ճակատամարտների հարյուրամյակը, դրանց կողքին չպետք է մոռանայինք նաեւ Արարայի ճակատամարտը: Այս ճակատամարտով Թուրքիան ոչնչացվեց, դուրս

«Լույսին» «փռել են» ԺՈՒԿ-ի վրա

«Լույսին» ԺՈՒԿ-ի վրա են «փռել», «Լույսի» վրա էլ՝ Ռեֆորմիստներին: Արշակունյաց փողոցում նախընտրական պաստառների համար նախատեսված ցուցատախտակի վրա թեեւ ազատ տեղ կար, սակայն որոշ պաստառներ մեկը մյուսի վրա էին փակցրել: Ի դեպ, վերջերս էլ «Իմ քայլը» դաշինքի թեկնածուին՝ Հայկ Մարությանին, «փռել էին» «Լույս» դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանի վրա, ու ճիշտ հակառակը՝ Զեյնալյանին՝ Մարությանի վրա: Այս թեկնածուները

Դավիթ Մուրադյան. «Ես չեմ տեսնում ուսանողների այն թիվը, որոնց պահանջով պետք է հրաժարական տամ»

Կինոյի և թատրոնի ինստիտուտի ուսանողները պահանջում են ռեկտոր Դավիթ Մուրադյանի և վարչական կազմի հրաժարականը: Ուսանողների մի մասը դրսում է` դասադուլի, մյուս մասը մասնակցում է դասերին: Դասախոսներից Հասմիկ Իսրայելյանն ասաց, որ սատարում է իր ուսանողներին ու համամիտ է, որ ինստիտուտում խնդիրները շատ են: Նրա խոսքերով, մուծելով 600000 դրամ ուսման վարձ, ուսանողները պետք է պահանջատեր լինեն եւ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031