Օրվա լրահոսը
Իջեւանցի բանաստեղծի 177 էջանոց ձոնը՝ Նիկոլ Փաշինյանին
Նա գրքեր է ձոնել նաեւ Վլադիմիր Պուտինին, Սերժ Սարգսյանին
Արգենտինայի Տուցուման նահանգն ընդունել է Հայոց Ցեղասպանության ճանաչման օրինագիծ
Արգենտինայի Տուցուման նահանգի օրենսդիր մարմինը հոկտեմբերի 4-ին ընդունել է Հայոց Ցեղասպանության ճանաչման օրինագիծ՝ հաստատելով Ազգային օրենք 26,199-ին հավատարմության ծրագիրը, որով ամեն տարի ապրիլի 24-ը հայտարարվում է որպես «Ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի գործողությունների օր»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: «Արգենտինայում մարդու իրավունքների պաշտպանության օրակարգը ունի մի դրույթ՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը, դրա համար նահանգների հավատարմությունը ոչ
Մի օր Նիկոլը չի կարողանա զսպել ժողովրդի զայրույթը, մի՛ փորձեք անընդհատ. Սուրեն Սարգսյանի անդրադարձը ներքաղաքական վերջին զարգացումներին
Մինչ աշխարհի գրեթե բոլոր ծեգերում, միլիոնավոր մարդիկ, լսելով հայազգի մեծանուն արվեստագետի մահվան լուրը, սգում էին, հիշում ու կարևորում նրա անուրանալի դերը համամարդկային արժեքներ ստեղծելու գործում, նրա անգնահատելի վաստակը՝ նորանկախ Հայաստանին ու հայերին օգնելու հարցում, մեր օրենսդիրը, օգտվելով իրավիճակից, հերթական հակաժողովրդական նախագիծը փորձեց ափալ-թափալ սղացնել… Նույնիսկ եթե փորձենք անտեսել հարցի ու ԱԺ 3 խմբակցությունների պահվածքի բարոյական
Քասախի համայնքապետարանում արձանագրված խախտումների հիման վրա հաղորդում է ուղարկվել դատախազին
ՀՀ Կոտայքի մարզպետի՝ 2018թ.-ի հուլիսի 24-ի N 192-Ա որոշման համաձայն, 2018թ.-ի օգոստոսի 13-22-ը ներառյալ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ կատարվել է իրավական եւ մասնագիտական հսկողություն: Իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ եւ իրավախախտումներ, որոնց վերաբերյալ 2018թ.-ի հոկտեմբերի 2-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզի դատախազին հաղորդում է
Նախագահ Սարգսյանը հանդիպել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահի հետ
Նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հետ: Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովը հեղինակավոր հարթակ է, որն ամեն տարի մեկ հարկի տակ է հավաքում աշխարհի ավելի քան 70 երկրներից պետական, քաղաքական, հասարակական գործիչների, դիվանագետների, ովքեր քննարկումներ են ունենում միջազգային անվտանգության քաղաքականությանն առնչվող հարցերի, մասնավորապես անվտանգության
Կարող են լինել ծեծված պատգամավորներ, ջարդված մեքենաներ ու ապակիներ եւ այլն. «Հայկական ժամանակ»
Ու եթե անկեղծ լինենք, սա հենց այն է, ինչը շատ ձեռնտու է հակահեղափոխությանը։ Այսպես թե այնպես, խորհրդարանը կլուծարվի, բայց նման ընթացքը թույլ կտա հետագայում ստվեր գցել դրան հաջորդող իրադարձությունների վրա։
Մարդկանց ստիպել իրենց ծառայությունն իրականացնելու ընթացքում տերունական աղոթք արտասանել, նշանակում է ոտնահարել նրանց իրավունքներն ու ազատությունները. «Հրապարակ»
Վերջերս հեռուստատեսությամբ ցույց էին տալիս ՀՀ ոստիկանության ներքին զորքերին նվիրված ինչ-որ ռեպորտաժ, ու թե ինչպես ոստիկանները՝ շարք կանգնած, տերունական աղոթքն արտասանեցին, որից հետո նոր անցան իրենց ինչ-որ միջոցառման իրականացմանը: Այնտեղ էր նաեւ ոստիկանապետ Օսիպյանը: Ես չգիտեմ էլ՝ ոնց պիտի բացատրենք այս ընկերներին, որ ՉԻ ԿԱՐԵԼԻ դա անել, որ ՀՀ Սահմանադրությունն անիմաստ թղթի կտոր չէ, ու
Արարատ Զուրաբյան. «Չեմ կարծում, որ հին ուժերի ռեստավրացիա հնարավոր է». «Իրատես»
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» խմբակցության անդամ ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ վստահ է, որ դա ավագանու ընտրություն չէր, այլ ընդամենը հանրաքվե, օրակարգն ավագանու ընտրություններից ամբողջությամբ շեղվել էր, ու երևանցիներին պարտադրվել էր մեկ հարց` հեղափոխությանը վստահու՞մ են, թե՞ ոչ։ –Հին ուժերի ռեստավրացիա՞ պետք է լինի, որովհետև, եթե ընտրությունները լինեն դեկտեմբերին, նոր ուժեր հազիվ թե կազմավորվեն։ -Չեմ կարծում, որ հին
Հոկտեմբերի 6-ին և 7-ին անջատվելու են որոշ ռադիոընկերությունների հեռարձակման տեխնիկական միջոցները
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Երևանի 308մ բարձրությամբ հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների հակակոռոզիոն պաշտպանիչ շերտի վերականգնման և ներկման աշխատանքներն իրականացնելու նպատակով հոկտեմբերի 6-ին և 7-ին՝ առավոտյան ժամը 7:30-12:00-ը, անջատվելու են հետևյալ ռադիոընկերությունների հեռարձակման տեխնիկական միջոցները. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ FM 107.7 ՄՀց «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ FM 103.8 ՄՀց «ՀԱՅԱՍՏԱՆԻ
Այն ինչ այսօր հայտարարում է Լովոչկինան, ավելի վաղ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այս հայտարարությունը մտահոգիչ համարել պետք չէ. «Ժամանակ»
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Յուլյա Լովոչկինան (Ուկրաինա) կոչ է արել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին լիարժեք կերպով հարգանք ցուցաբերել ժողովրդավարական արժեքների և օրենքի գերակայության նկատմամբ՝ ինչպես խոսքով, այնպես էլ գործով: Տարածված հայտարարության մեջ Յուլյա Լովոչկինան նաև կոչ է անում իշխանություններին և բոլոր քաղաքական դերակատարներին ապահովել, որ արտահերթ ընտրությունները լիարժեք կերպով համապատասխանեն ժողովրդավարական ընտրությունների
Նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ
Սիրելի՛ ուսուցիչներ, Ձեզ նվիրված այսօրվա տոնը բոլորինս է, տոն, որի մեջ երազանք ու իրականություն կա, երախտագիտություն ու հարգանք, ամփոփված մեկ՝ Ուսուցիչ բառի մեջ: Ուսուցիչը ոչ միայն հատուկ դեր, այլեւ առանձնահատուկ տաղանդ ունի՝ իր վրա վերցնել սովորեցնողի, բացահայտողի, դաստիարակողի պատասխանատվությունն ու դառնալ մեր կյանքի կարեւորագույն գործող անձերից մեկը: Ինտերակտիվ գրատախտակները, էլեկտրոնային գրքերը չեն կարող ուսումն ու
Արտակ Զեյնալյան. Համաներման նախագիծը պատրաստ է եղել դեռևս մայիսին
Համաներում հայտարարելու մասին Հարգելի ընկերներ Թեև Հայաստանի ՔԿՀ-ներում այսօր չունենք գերբեռնվածության խնդիր, ավելին, ներկայում գրանցված է դատապարտված և կալանավորված անձանց ամենացածր ցուցանիշը (1870 դատապարտյալ և 1101 կալանավորված անձ), այդուհանդերձ, Կառավարությունը վարչապետի գլխավորությամբ որոշեց դիմել բացառիկ քայլի և Կառավարության այսօրվա նիստում դռնփակ ռեժիմով քննարկված «Համաներման մասին» օրենքի նախագիծն արժանացրեց հավանության: Այն պետք է ընդունի Ազգային ժողովը
Նախագահ Սարգսյանը Հենրի Քիսինջերին հրավիրել է այցելել Հայաստան
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին աշխատանքային նախաճաշ է ունեցել ամերիկացի հայտնի պետական գործիչ, դիվանագետ Հենրի Քիսինջերի հետ, ով 1973-1977 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը, իսկ ԱՄՆ նախագահներ Ռիչարդ Նիքսոնի եւ Ջերալդ Ֆորդի պաշտոնավարման տարիներին զբաղեցրել է Ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի պաշտոնը: Հանրապետության նախագահը եւ Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղարը
Հայոց եկեղեցիներում կկատարվի հոգեհանգիստ Շարլ Ազնավուրի համար
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Փարիզ (Ֆրանսիա)` հոկտեմբերի 5-ին և 6-ին մասնակցելու ՀՀ Ազգային հերոս, Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրի հիշատակի և հուղարկավորության արարողություններին: Հոկտեմբերի 6-ին` ժամը 12:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայոց Եկեղեցու թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ մեծանուն հայորդու
«Մենք պատրաստակամ ենք շարունակելու մեր աջակցությունը` Սիրիայի փախստականներին մեր երկրում ինտեգրելու հարցում». Ա. Ղազարյան
«Ադրբեջանի պատվիրակը ևս մեկ անգամ ցուցադրեց իրենց ապակառուցողական մոտեցումը` պատմությունը իսպառ ջնջել սկզբունքով` ըստ իր պետության քաղաքական նախընտրությունների»,-նշեց ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը Ժնևում ընթացքող ՄԱԿ ՓԳՀ-ի գործադիր կոմիտեի հերթական` 69-րդ նստաշրջանի ժամանակ` ի պատասխան Ադրբեջանի ներկայացուցչի ելույթի: Նա ընդգծեց, որ Հայաստանը պահպանում է ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի կոչը` տվյալ հարթակը չքաղաքականացնելու և
«Նախկինները» դիմադրում են, հեղափոխականները՝ կոտրում
Առայժմ չի եղել պատմության մեջ որեւէ հեղափոխություն, որոնք իրագործողները, զրկելով «նախկիններին» իշխանությունից, հայտարարեին՝ «դե, մենք գնացինք տուն, հիմա ով ուզում է՝ թող երկիր ղեկավարի»: Նա, ով քշում է «նախկիններին», նա էլ ստանձնում է երկրի ղեկը: Դժվար է նաեւ պատկերացնել հեղափոխություն, որտեղ «նախկիններն» ասում են՝ «մենք պարտվեցինք, դե, գնացինք տուն»: «Նախկիններն» այս կամ այն չափով դիմադրում
«Այսօր ես հանցագործություն վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել ՀՀ Ոստիկանություն». Արփինե Հովհաննիսյան
ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Հարգելի գործընկերներ, Այսօր ես հանցագործություն վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել ՀՀ Ոստիկանություն։ Պատճառը իմ եւ իմ ընտանիքի անդամների կյանքի դեմ պարբերաբար ուղղված սպառնալիքներն են։ Միեւնույն ժամանակ հայտնում եմ, որ այսուհետ հետեւողական եմ լինելու, որպեսզի քաղաքացիաիրավական պատասխանատվության միջոցներ կիրառվեն իմ վերաբերյալ վիրավորական (հայհոյախառն) գրառումներ եւ մեկնաբանություններ կատարող
Ովքեր են նոր նշանակված նախարարները, ինչով են հայտնի եւ ինչ ունեցվածք ունեն
Հակոբ Արշակյանը ժամանակին ուշադրության կենտրոնում էր հայտնվել, երբ «Դեմ եմ» շարժման ակցիաներից մեկից հետո՝ 2014-ին, ոստիկանությունը նրան բերման էր ենթարկել բաժին ու վարչական տուգանք կիրառել: Հետո ԴԱՀԿ-ն վարչական տույժի համար կալանքի տակ էր առել այն ժամանակ դեռ պաշտոն չզբաղեցնող ակտիվիստի ունեցվածքը՝ բանկային հաշիվները, տունը, մեքենան:
«Վստրեչի ապեր» անունով Արամ Վարդանյանը էքստրադիցիայի է ենթարկվել Հայաստան
Հոկտեմբերի 4-ին, ոստիկանության ՔՀԳ վարչության և Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի աշխատակիցների ուղեկցությամբ, Միացյալ Արաբական Էմիրություններից Հայաստան էքստրադիցիայի ենթարկվեց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով հանցանք կատարելու մեջ մեղադրվող 1971 թ. ծնված Արամ Վարդանյանը: Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում մի քաղաքացի հաղորդում էր տվել,
Ինչո՞ւ հոգեկան խանգարումը բացառող փաստաթուղթ ներկայացնելու պահանջը չի տարածվում բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ
Սոցիալական ցանցում այսօր արված իմ մի գրառումը բավական մեկնաբանությունների տեղիք տվեց: Ցանկություն էի հայտնել, որ «Կուսակցությունների մասին» գործող օրենքում, ինչպես եւ «Ընտրական օրենսգրքում» սահմանվի մի կետ, որով հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ չառաջադրվեն եւ կամ չզբաղվեն կուսակցական քաղաքական գործունեությամբ, հնարավոր պաշտոնների անցնելուց հետո խնդիրներ չառաջացնելու համար: Որոշ պարզաբանումներ ստանալու համար դիմել ենք իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Բարձրագույն
ԵՄ-ը Ռուսաստանին մեղադրում է խոշոր կիբերհարձակման մեջ
Ապրիլին Քիմիական զենքի կանխարգելման կազմակերպության (ՔԶԿԿ)՝ Հաագայի գրասենյակները կիբերհարձակման են ենթարկվել Ռուսաստանի ռազմական հետախուզական ծառայության կողմից: Այդ գործողությունն ընդհատվել է Նիդերլանդների և Միացյալ Թագավորության հատուկ ծառայությունների համատեղ աշխատանքի արդյունքում: Այս մասին ասվում է ԵՄ առաջնորդներ Դոնալդ Տուսկի, Ժան-Կլոդ Յունկերի և Ֆեդերիկա Մոգերինիի համատեղ հայտարարության մեջ: «Մենք լուրջ մտահոգություն ենք հայտնում Քիմիական զենքի կանխարգելման կազմակերպության ամբողջականությունը
Շախմատի ՀՕ: Հայաստան-Ադրբեջան՝ 2:2
Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 10-րդ տուրում հանդիպեցին Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները: Դիմակայություն ավարտվեց 2:2 հաշվով: Ոչ ոքի ավարտվեցին բոլոր պարտիաները: Ըստ խաղատախտակների հաջորդականության մեր ընտրանուց այսօր խաղում էին Էլինա Դանիելյանը, լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը եւ Մարիա Կուրսովան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը՝ հոկտեմբերի 6-ին, Հայաստանում սգո օր հայտարարվեց
«Այսօր որոշում եմ ստորագրել Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը՝ հոկտեմբերի 6-ին, Հայաստանում սգո օր հայտարարելու մասին», այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անհիմն և անարդարացի են ինչպես ՀՀ գլխավոր դատախազության, այնպես էլ անձամբ ՀՀ գլխավոր դատախազի հասցեին Ռ. Ադանալյանի կողմից պարբերաբար հնչող մեղադրանքները
Պարզաբանում Ռուզաննա Ադանալյանի հայտարարությունների վերաբերյալ Ռուզաննա Ադանալյանի՝ այսօր ՀՀ Կառավարության շենքի մուտքի դիմաց արած հայտարարությունների կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հանրությանը իրազեկել հետևյալի մասին: Չնայած ՀՀ գլխավոր դատախազությունից ընդհուպ էթիկայի սահմաններն անցնող ձևակերպումներով արտահայտվող դժգոհություններին՝ իր որդու՝ Արտյոմ Ադանալյանի սպանության հանգամանքների, իրականացված քննության վերաբերյալ Ռուզաննա Ադանալյանին բազմիցս տրվել են պարզաբանումներ: Բավական է միայն նշել, որ տիկին
Գարեգին Բաղրամյանը նշանակվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԳԱՐԵԳԻՆ ԲԱՂՐԱՄՅԱՆԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Գարեգին ԲԱՂՐԱՄՅԱՆԻՆ նշանակել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Վաղը ժ. 10:00-24:00-ն փակ է լինելու Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցից մինչև Հանրապետության հրապարակ ընկած հատվածը
Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված՝ մայրաքաղաքի Ազնավուրի հրապարակում կազմակերպվելիք միջոցառման կապակցությամբ հոկտեմբերի 5-ին՝ ժ. 10:00-24:00-ն փակ է լինելու Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցից մինչև Հանրապետության հրապարակ ընկած հատվածը: Խնդրում ենք Աբովյան փողոցի նշված հատվածում զերծ մնալ մեքենաներ կայանելուց: Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ
Ռուզաննա Հակոբյանը՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ, Ադրինե Ղուկասյանը՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱԴՐԻՆԵ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 27-ի ԲԴԽ-40-Ո-107 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ադրինե ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ նշանակել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Պավել Մանուկյանին և Արմեն Բիլյանին
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այսօր չհայտարարված այցի ընթացքում առանձնազրույցներ են ունեցել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած Պավել Մանուկյանի և Արմեն Բիլյանի հետ: Ուսումնասիրվել են նրանց առողջական վիճակին առնչվող բժշկական փաստաթղթերը և պահման պայմանները: Առանձնազրույցների ընթացքում Արմեն Բիլյանն ու Պավել Մանուկյանը նշել են, որ որևէ բողոք չունեն քրեակատարողական հիմնարկի վարչակազմից և իրենց հացադուլն ուղղված է իրենց


















































