Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուզաննա Հակոբյանը՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ, Ադրինե Ղուկասյանը՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Հոկտեմբեր 04,2018 20:05 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

ԱԴՐԻՆԵ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 27-ի ԲԴԽ-40-Ո-107 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Ադրինե ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ նշանակել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

ՌՈՒԶԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 4-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 27-ի ԲԴԽ-40-Ո-108 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ռուզաննա ՀԱԿՈԲՅԱՆԻՆ նշանակել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ՝ վեց տարի ժամկետով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: