Օրվա լրահոսը
Փաշինյանի համար փողոցը դարձել է նախընտրելի գործիք՝ հաշվետու լինելու և իրավունքի հաստատման համար. Washington Times
«Թափանցիկությունը, հաշվետու լինելու պրակտիկան, օրենքի գերակայությունը վտանգի տակ են գտնվում Արևելյան Եվրոպայի ու նախկին ԽՍՀՄ երկրներից գրեթե յուրաքանչյուրում: Նիկոլ Փաշինյանը այժմ հպարտորեն կարող է իր տեղը զբաղեցնել նախագահ Վիկտոր Օրբանի (Հունգարիա), վարչապետ Անդրեյ Բիբիշի (Չեխիա), վարչապետ Էդի Ռամայի (Ալբանիա), նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողքին՝ որպես մի առաջնորդ, որը պետական ինստիտուտները հարմարեցնում է իր կամքին»,-գրում է հոդվածի հեղինակը:
Պուտինի դաշնակիցն առաջնորդում է Թավշյա հեղափոխության դեմ պայքարը. Bloomberg-ը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին
Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական «թավշյա» հեղափոխությունից 5 ամիս անց երկրի նախկին նախագահը, որը սերտ կապեր ունի Կրեմլի հետ, հայտարարում է, որ վերադառնում է քաղաքականություն՝ նոր կառավարությանը մարտահրավեր նետելու համար, գրում է ամերիկյան Bloomberg գործակալությունը: Քոչարյանը, որը կանգնած է հնարավոր ազատազրկման վտանգի առաջ՝ տասը տարի առաջ իր նախագահության ավարտին ցուցարարների մահվան մեղադրանքով, քննադատել է վարչապետ Նիկոլ
Արցախում 12 կմ շառավղով իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգը 40մ բարձրությունից ապահոված է
Ամեն ինչ ճիշտ է հաշվարկված, 12 կմ շառավղով իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգը 40մ բարձրությունից ապահոված է: Կեցցեք տղաներ: Մեր Հզոր Բանակի հետ, դուք պարտադրում եք թշնամուն, հետ կանգնել նենգ մտադրություններից… Արշավիր ՂԱՐԱՄՅԱՆ Արցախի նախագահի խորհրդական, Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ, գեներալ-լեյտենանտ
ՍԴՀԿ-ն գտնում է, որ այժմ ստեղծվել են բավարար պայմաններ աստիճանաբար պետականացնելու կամ պետական կառավարման տակ առնելու ազգային եւ պետական կարեւորության էներգետիկ եւ ռազմավարական օբյեկտները
Անկախությունից ի վեր Հայաստանը բռնեց վայրի կապիտալիզմի ուղին, ինչի արդյունքում մինչ օրս մասնավորեցվեցին, դետալ առ դետալ վաճառվեցին արդյունաբերական, տնտեսական երբեմնի համամիութենական նշանակության խոշոր կառուցվածքները, ինչպես նաեւ ռազմավարական եւ էներգետիկ կարեւորագույն նշանակության օբյեկտները։ Արդյունքում Հայաստանում տեղ գտավ մեծ քանակությամբ գործազրկությունը, անձերի կամ կազմակերպությունների կողմից տնտեսական մոնոպոլիան, հասարակության սոցիալական բեւեռացումը եւ պետությունը որպես իր քաղաքացիների կեցության ապահովող,
Արքեպիսկոպոս Կճոյան. «Քայլ արա՛, Երեւան, քայլ արա՛, երեւանցի»
Սրբազանի ելույթը քաղաքապետի երդմնակալության արարողությանը
Ալեքսանդր Սիրունյան. «Մայրապետյանը Քոչարյանի բիզնես պարտնյորը չէ, քաղաքական հետևորդը չէ, նրա ընտանիքի ընկերը չէ»
Հ2 հեռուստաընկերության սեփականատեր, Հայաստանում «Տոյոտայի» ներկայացուցիչ Սամվել Մայրապետյանի պաշտպան, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն ասել է. «Ես չգիտեմ, թե Քոչարյանը ինչ բիզնեսներ ունի, բայց հաստատ Մայրապետյանը նրա բիզնես պարտնյորը չէ, քաղաքական հետևորդը չէ, նրա ընտանիքի ընկերը չէ»: Մանրամասն՝ Հ2 հեռուստաընկերության հարցազրույցում
Նիկոլ Փաշինյան. «Չպետք է առաջնորդվենք քաղաքական հինը կամ նախկինում որեւէ ներգրավվածություն ունեցած մարդկանց մերժելով»
Քավ լիցի, եթե հանկարծ պարզվի, որ այն, ինչ մենք անում ենք, դա մի նեղ խմբի, նեղ կուսակցության, նեղ շրջանակի ցանկություններն են, ձգտումները, դա կլինի մեծ աղետ Հայաստանի համար:
Հայկ Մարությանն ընդգծել է Արցախի և մասնավորապես Ստեփանակերտի նկատմամբ իր առանձնահատուկ վերաբերմունքը
Սերտ համագործակցությունը Արցախի մայրաքաղաքի հետ պետք է լինի շարունակական, իսկ փոխգործակցության ուղղություններն էլ առաջիկայում ընդլայնվելու են:
«Ես խենթանում եմ մեր քաղաքի համար». Հայկ Մարությանը երդվեց
Այսօր Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունն էր, որին մասնակցում էին ՀՀ վարչապետը, ՀՀ նախագահը, Արարատյան թեմի առաջնորդը, ՍԴ ներկա եւ նախկին ղեկավարները, եւ այլ պաշտոնատար անձինք: Հայկ Մարությանը երդվեց՝ «Ստանձնելով Հայաստանի հանրապետության մայրաքաղաք Երեւանի քաղաքապետի պաշտոնը, երդվում եմ՝ Երեւանի քաղաքապետի լիազորություններ իրականացնելու ընթացքում պահպանել ՀՀ սահմանադրությունը, օրենքները, Երեւանի ավագանու որոշումները: Ազնվորեն եւ բարեխղճորեն
Գագիկ Ծառուկյան. «Ժողովրդի ցավն էլ տանեմ, իրենք են ապրելու այս երկրում, եթե իրենք ուզում են, ուրեմն մենք էլ ենք ուզում». «Ա1+»
Երևանի Օղակաձև այգում ուկրաինացի բանաստեղծ Տարաս Շևչենկոյի հուշարձանի բացումից հետո, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը պատասխանեց լրատվամիջոցների հարցերին: Դիտարկմանը, թե ԲՀԿ խմբակցության պատգամավորները դեմ էին դեկտեմբերին ընտրություններ անցկացնելուն, Ծառուկյանը պատասխանեց. «Հարց բարձրացվեց, որ ժողովուրդը ցանկանում է, ժողովրդի ցավն էլ տանեմ, իրենք են ապրելու այս երկրում, եթե իրենք ուզում են, ուրեմն մենք էլ ենք ուզում»: Նյութն ամբողջությամբ՝
Վահրամ Միրաքյան. «Հայաստանում գործարարությամբ զբաղվելը պետք է նորաձեւության նման մի բան լինի»
Վահրամ Միրաքյանի խոսքով՝ զարգացած ու կայուն տնտեսության հիմքը հենց փոքր եւ միջին բիզնեսն է, որը զարգացած երկրներում կազմում է ընդհանուր առողջ տնտեսության գրեթե 70 տոկոսը: Հակառակ դեպքում տնտեսությունը շատ խոցելի է դառնում: «Հայաստանում այդպես չէ: Այստեղ մեծ բիզնեսն է թելադրողի դերում հանդես գալիս, որից կախվածություն ունեն պետությունն ու մարդիկ: Իսկ երբ փոքր եւ միջին բիզնեսը զարգացած է, այն չի դառնում թելադրող: Դրան ավելացրած՝ լինում է մրցակցություն, ավելի շատ մարդիկ են ներգրավված լինում»:
Վալերիյ Օսիպյանը կարգադրեց մշտապես տեսադաշտում պահել քրեական ակտիվության հակված տարրերին
Հոկտեմբերի 13-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն անցկացրեց օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների ղեկավարները: Խորհրդակցության սկզբում Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ընթացքում հասարակական կարգի և անվտանգության պահպանման ուղղությամբ ոստիկանության ստորաբաժանումների իրականացրած արդյունավետ աշխատանքի համար և հանձնարարեց խրախուսման ներկայացնել սրտացավ ու պրոֆեսիոնալ ծառայությամբ աչքի ընկած բոլոր ոստիկաններին: Անդրադառնալով վերջին շրջանում
Հայկ Մարությանը ուղեվարձի մասին. «Այն ժամանակ օբյեկտիվ էր, որ ասում էին՝ մի թանկացրեք, այս անգամ օբյեկտիվ չէ, որ չի թանկանում»
Քաղաքապետը վստահեցնում է՝ հանրաքվեով է որոշվելու՝ տրանսպորտի ուղեվարձը թանկացնե՞լ, թե ոչ
Դեսպան Միլսն ասել է, որ մշտապես կմնա Հայաստանի եւ հայ ժողովրդի լավ բարեկամ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ: Դեսպան Միլսն ասել է, որ մշտապես կմնա
Ջասթին Թրյուդո. «Մենք երկար խոսեցինք Նիկոլի տեսլականի մասին՝ առ այն, թե ինչպես առաջ շարժվել ժողովրդավարական արժեքներին և սկզբունքներին հարիր, և ինչպես ես եմ դա պատկերացնում». ասուլիսի ամբողջական տեքստը
Նա հասկանում է, որ ժողովրդի վստահությունը շահելը կառավարության հանդեպ պետական հաստատությունների և հասարակություն ձևավորելու դերի հանդեպ՝ որպես ակտիվ քաղաքացիներ էական և կենտրոնական առանցք է հանդիսանում կուռ տնտեսություն կառուցելու, ներառողական համայնքներ կառուցելու և հետայսու վստահաբար մենք շարունակելու ենք միասին աշխատել այս ուղղությամբ գալիք տարիների ընթացքում:
Հայկ Մարությանը Կամո Արեյանին պաշտոնանկ անելու եւ «Էրեբունի-Երեւան 2800»-ի բյուջեի կրճատման մասին
Միջոցառումների բյուջեն զգալի կրճատվել է. քաղաքապետարանում կմնա՞ն արդյոք փոխքաղաքապետերը, Մարությանը վստահեցնում է՝ արհեստավարժները կմնան
«Ապրել միասին»-ը արգելակողները
Ֆրանկոֆոնիայի 17-րդ վեհաժողովի կայացումը Երեւանում նախ տեղավորվում է ֆրանսերենի պահպանման համար պաշտոնական Փարիզի կիրառած լեզվամշակութային քաղաքականության տրամաբանության շրջանակում։ Լեզվի, լեզվամշակույթի ու ընդհանրապես լեզվամտածողության պահպանումը եւ տարածումը ինքնին շեշտակիորեն քաղաքական երանգներ, լուռ ենթանպատակներ են ներառում եւ, ըստ էության, տարբեր աշխարհագրական միջավայրերում պետությունների ներկայությանը եւ արմատավորմանը նպաստող կարեւորագույն ազդակ են` պատմական ժամանակներից ի վեր: Այս դեպքում նաեւ
Ինչո՞ւ քաղաքապետի երդմնակալությանը ներկա չէին Տարոն Մարգարյանն ու Արա Բաբլոյանը
Մեկնաբանում է Հայկ Մարությանը
Մենք երազել ենք և եկել է այդ երազանքն իրականություն դարձնելու ժամանակը. Վարչապետը ներկա է գտնվել Երևանի նորընտիր քաղաքապետի երդմնակալության արարողությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ ներկա է գտնվել Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնը ստանձնելու երդման հանդիսավոր արարողությանը։ Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Վեհափառ Տեր, Ավագանու հարգելի անդամներ, Սիրելի հյուրեր, Հարգելի քաղաքապետ՝ սիրելի Հայկ, Շնորհավորում եմ բոլորիս
Երևանում շարունակվել են Հայաստանի և Կանադայի վարչապետների բարձր մակարդակի բանակցությունները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի միջև բարձր մակարդակի բանակցությունները շարունակվել են հոկտեմբերի 13-ին` պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով: Ողջույնի խոսքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Պարոն վարչապետ, Ձեր այցը Հայաստանում շատ մեծ հետաքրքրություն և լավ տրամադրություն է առաջացրել: Հույս ունեմ, որ բանակցությունների արդյունքում կկարողանանք այս լավ տրամադրությունը վերածել կոնկրետ լավ գործերի և պայմանավորվածությունների:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կանադայի վարչապետին
Հոկտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյին` ուղեկցությամբ ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի: Նորին Սրբությունը ողջունեց Կանադայի վարչապետի առաջին պաշտոնական այցը Հայաստան` հույս հայտնելով, որ այն ավելի պիտի խթանի հայ-կանադական հարաբերությունները և նպաստի առկա գործակցության առավել ընդլայնմանն ու ամրապնդմանը: Վեհափառ Հայրապետը
Հայկ Մարության. «Մեր ֆրակցիայում այնքան ուժեղ ընդդիմություն կա, որ ես մեկ-մեկ պետք է դիմեմ ԲՀԿ-ին եւ «Լույս»-ին»
Քաղաքապետը՝ սեւ-սպիտակների եւ «Մեր դեմ խաղ չկա»-ի մասին
Հայկ Մարության. «Չեմ ուզենա աշխատել այն մարդկանց հետ, ովքեր սխալ ճանապարհով են գնացել»
Քաղաքապետը՝ թաղապետերին պաշտոնանկ անելու մասին
Կանադայի վարչապետի կարծիքը հարցրին՝ մարիխուանայի օգտագործման օրինականացման մասին
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը նույնպես կողմ էր մարիխուանայի օրինականացմանը ՀՀ-ում: Նա ասել էր, որ Հայաստանում դրա օրինականացումը ժամանակի հարց է:
ՍԴ նախկին նախագահի կարծիքով` Սահմանադրությունը թույլ է տալիս հաղթահարել ընթացիկ քաղաքական ճգնաժամը
Ըստ Գագիկ Հարությունյանի՝ օրենքում փոփոխություն կարելի է անել, որը թույլ կտա, որ ԱԺ-ն իրավունքի ուժով արձակվի՝ խորհրդարանական կայուն մեծամասնության բացակայության դեպքում
Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինան հանդիպումներ է ունեցել Արցախի խորհրդարանում
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինային: Հանդիպմանը մասնակցել են ԱԺ նախագահի տեղակալ, «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բալայանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը և ԱԳ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը: Ողջուներով հյուրին՝ խրհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել չեխ պատգամավորին Արցախին վերաբերող հարցերը մշտապես
«Հայաստանում ներդրումների մեծ պոտենցիալ կա». Կանադայի վարչապետ
Կանադայի վարչապետն ասաց, որ մտադիր են ՀՀ-ում ներդրումներ անել ջրային ռեսուրսների կառավարման, կեղտաջրերի, կոշտ թափոնների կառավարման, մշակման, բնական ռեսուրսների ոլորտում. «Խմելու ջրի կառավարման եւ այլ հարցերում ՀՀ-ում ներդրումների մեծ պոտենցիալ կա , որը հետաքրքրական է կանադական ընկերությունների համար, կանադահայերի համար»:
Փաշինյանը Թրյուդոյին պատմել է Ալիեւի հետ պայմանավորվածությունների մասին
Լրագրողները հետաքրքրվեցին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, թե բանակցությունների արդյունավետությունն ինչպե՞ս եք դիտարկում, եթե սահմանին կրակում են: Փաշինյանն ասաց, որ Ալիեւի հետ պայմանավորվածությունների մասին ասել է Թրյուդոյին: Կանադայի վարչապետն էլ ի պատասխան հիշեցրեց, որ ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը. «Կոչ ենք անում շարունակել միջազգային գործընթացը Մինսկի խմբի շրջանակներում՝ լուծելու խնդիրը ի շահ տարածաշրջանի ժողովուրդների»:
Կանադայի վարչապետի պատասխանը հարցին, թե ՀՀ-ում անորոշություն կա, ո՞նց եք ապագա հարաբերությունները պատկերացնում
Իսկ Փաշինյանը կանադացի լրագրողի այդ հարցին պատասխանեց. «Շատ կարեւոր է արձանագրել, թե ինչ փոփոխություներ են եղել ՀՀ-ում: Իհարկե, երկրների հարաբերությունները առանձին վերցրած քաղաքական գործիչների հարաբերություններ չեն, բայց հիմնական փոփոխությունը, որ տեղի է ունեցել ՀՀ-ում, հետեւյալն է, որ վարչապետի կարգավիճակում գտնվող մարդը ներկայացնում է ժողովրդին, ու այլեւս միշտ վարչապետի կարգավիճակում գտնվող մարդը ներկայացնելու է ժողովրդին»:
Սասուն Խաչատրյանը չմեկնաբանեց Մայրապետյանի դեմ մեղադրանքի հնարավոր կապը Մարտի 1-ի գործի հետ
Գործարար Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն օժանդակելու համար։ Այսօր Երևանի նորընտիր քաղապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանն ասաց, որ չի մեկնաբանում Մայրապետյանի կալանավորումը 2008թ.-ի մարտի 1-ի գործի հետ կապելու հարցերը: «Այս պահին մեղադրանքի մեջ նման ձևակերպում չկա»,- ասաց ՀՔԾ պետը: Սասուն Խաչատրյանը տեղեկացրեց,


















































