Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարությանը Կամո Արեյանին պաշտոնանկ անելու եւ «Էրեբունի-Երեւան 2800»-ի բյուջեի կրճատման մասին

Հոկտեմբեր 13,2018 17:08

«Էրեբունի-Երեւան 2800» միջոցառումների բյուջեն զգալի կրճատվել է: Այս մասին քաղաքապետի երդմնակալությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը:

Թե որքան է կրճատվել եւ ինչ միջոցառումներ են ցանկից դուրս եկել, Մարությանը պատասխանեց. «Ես պաշտոնը ստանձնել եմ այսօր: Մինչ այդ՝ որեւէ որոշում չէի կարող կայացնել: Բայց քաղաքապետարանի գործող իշխանություններին հորդորել եմ կրճատել, համարելով որոշ միջոցառումներ ոչ նպատակային այդ տոնի համար: Բայց, վստահեցնում եմ, դրանից տոնը չի տուժել: Լինելու են շատ շքեղ եւ հետաքրքիր միջոցառումներ»:

Մարությանը չհստակեցրեց, թե որքան գումար է կրճատվել, նա ասաց, որ թիվը մեծ է, շատ լավ տնտեսում է եղել մեր քաղաքի համար. «Հաշվի առնելով նաեւ, որ դեմը ձմեռ է եւ բավականին մեծ ծախսեր ունենք անելու:

Կադրային փոփոխությունների մասին հարցին ի պատասխան, Մարությանը հիշեցրեց վարչապետի խոսքը, ըստ որի, արհեստավարժ հին կադրերը հնարավոր է աշխատեն: Ապա Մարությանն ասաց. «Բոլոր այն մասնագետները, որոնք ունեն մասնագիտական բարձր հմտություններ եւ պատրաստ են նոր Հայաստանի օրենքներով ծառայել քաղաքին ու բնակիչներին, եւ չունեն խնդիր օրենքի հետ, այո, մենք պատրաստ ենք նրանց հետ աշխատել: Բայց դա չի նշանակում, որ չեն լինելու կրճատումներ, պաշտոնանկություններ: Բայց դա նշանակում է, որ մենք պրոֆեսիոնալ մարդկանց պետք է գնահատենք, մարդկանց, որոնք անցել են մեծ ճանապարհ, որոնք ունեն մեծ ինստիտուցիոնալ հիշողություն եւ փորձ»:

Aravot.am-ի հարցին՝ արդյոք դա քաղաքապետարանի հնաբնակներից մեկին՝ փոխքաղաքապետ Կամո Արեյանին է վերաբերում, Մարությանը պատասխանեց. «Ես վստահեցնում եմ՝ բոլոր փոփոխությունների մասին առաջինը դուք կիմանաք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031